Նոր կո­րո­նա­վի­րու­սը կա­րող էր լի­նել և կեն­սա­բա­նա­կան զենք

Նոր կո­րո­նա­վի­րու­սը կա­րող էր լի­նել և կեն­սա­բա­նա­կան զենք
07.02.2020 | 02:05

Նոր` 2019-nCoV կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է ու­նե­նալ ար­հես­տա­կան ծա­գում, իսկ Չի­նաս­տա­նում դրա ի հայտ գա­լը կա­րող է լի­նել ՉԺՀ-ի դեմ ԱՄՆ-ի կող­մից կեն­սա­բա­նա­կան զեն­քի կի­րառ­ման կամ կեն­սաա­հա­բեկ­չու­թյան ար­տա­հայ­տու­թյուն: Այս կաս­կած­նե­րի հա­մար ար­դեն իսկ կա­յին ո­րոշ հիմ­քեր, իսկ հե­տո ար­տերկ­րյա ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­վե­ցին ո­րո­շա­կի տե­ղե­կու­թյուն­ներ, ո­րոնք ե­թե ճիշտ են, նշ­ված կաս­կած­նե­րը թերևս ար­դեն վե­րա­ծում են հա­մոզ­մուն­քի:

ԱՄՆ-ը կամ Չի­նաս­տա­նին ոչ բա­րե­կամ որևէ այլ պե­տու­թյուն նոր կո­րո­նա­վի­րու­սը կա­րող էր ստա­նալ մինչ այդ բնու­թյան մեջ գո­յու­թյուն ու­նե­ցող կո­րո­նա­վի­րու­սի գե­նո­մը կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­յում ար­հես­տա­կա­նո­րեն փո­փո­խե­լով` շատ լավ գի­տակ­ցե­լով, որ նոր վի­րու­սի ի հայտ գա­լը դեռ ինք­նին ա­պա­ցույց չէ, որ այն ստաց­վել է ար­հես­տա­կան ճա­նա­պար­հով: Միշտ էլ կա­րե­լի է պն­դել, որ նոր վի­րուսն ա­ռա­ջա­ցել է մինչ այդ ե­ղած վի­րու­սի ոչ ար­հես­տա­կան մու­տա­ցիա­յի հետևան­քով, ին­չը նույն­պես բա­ցառ­ված չէ:
Նախ սկ­սենք վե­րոն­շյալ կաս­կած­նե­րի հիմք հան­դի­սա­ցած փաս­տե­րից մեկ-եր­կու­սը ներ­կա­յաց­նե­լուց: Խն­դի­րը սոսկ գե­նա­յին ին­ժե­նե­րիա­յի, վի­րու­սո­լո­գիա­յի, գո­յու­թյուն ու­նե­ցող վի­րուս­նե­րի գե­նո­մը փո­փո­խե­լով այդ վի­րուս­ներն ար­հես­տա­կա­նո­րեն մու­տա­ցիա­յի են­թար­կե­լու, կեն­սա­բա­նա­կան զեն­քի նոր տե­սակ­նե­րի ստեղծ­ման ո­լոր­տում ԱՄՆ-ի ու­նե­ցած գրե­թե ֆան­տաս­տիկ կա­րո­ղու­թյուն­նե­րը չեն, և ոչ էլ այն, որ այդ պե­տու­թյան հա­մար (ի դեպ, նաև այլ պե­տու­թյուն­նե­րի) ընդ­հան­րա­պես գո­յու­թյուն չու­նեն բա­րո­յա­կան սկզ­բունք­ներ, այ­սինքն` նպա­տակն ար­դա­րաց­նում է մի­ջոց­նե­րը:
ՈՒ­շադ­րու­թյուն գրա­վեց այն հան­գա­ման­քը, որ նոր վի­րու­սը, կար­ծես պատ­վե­րով, ի հայտ ե­կավ հենց լուս­նա­յին օ­րա­ցույ­ցով Չի­նաս­տա­նի Նոր տա­րուց ա­ռաջ (25.01.2020)` ու­նե­նա­լով տա­րած­ման ա­վե­լի մեծ հնա­րա­վո­րու­թյուն, քա­նի որ այդ ժա­մա­նակ մի­լիո­նա­վոր մար­դիկ ճա­նա­պար­հոր­դում են երկ­րով մեկ: Սա­կայն վի­րու­սի տա­րա­ծու­մը Չի­նաս­տա­նում այն­քան ա­րա­գո­րեն ե­ղավ և այն­պի­սի մեծ մասշ­տաբ­ներ ու­նե­ցավ (ին­չը երևի հաշ­վարկ­նե­րից դուրս էր…), որ Չի­նաս­տա­նը ստիպ­ված ե­ղավ չե­ղար­կել իր Նոր տար­վա մի­ջո­ցա­ռում­նե­րը, քա­նի որ ա­ռանց դրանց էլ եր­կիրն ար­դեն ա­ղե­տի մեջ էր հայ­տն­վել վի­րու­սի էլ ա­վե­լի մեծ տա­րած­ման պատ­ճա­ռով: Չի­նաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րը հայ­տա­րա­րել են, որ նոր ու մա­հա­ցու` 2019-nCoV կո­րո­նա­վի­րուսն ա­վե­լի ու ա­վե­լի է ձեռք բե­րում ան­ձից ան­ձին փո­խանց­վե­լու ու­նա­կու­թյուն, ուս­տի վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը կա­վե­լա­նա:
«Ա­ռողջ հան­րու­թյուն» ՀԿ-ի նա­խա­գահ ՄԱ­ՐԻ­ՆԱ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ նոր կո­րո­նա­վի­րու­սի ախ­տա­նիշ­նե­րի, Հա­յաս­տա­նում դրա վտանգ­նե­րի և այլ հար­ցե­րի շուրջ հուն­վա­րի 31-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ըն­թաց­քում նույն­պես այն կար­ծիքն է հայտ­նել, որ նոր կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է լի­նել կեն­սա­բա­նա­կան զենք:
Ըստ Մա­րի­նա Խա­չատ­րյա­նի, «Ե­թե Բիլ Գեյթսն իր տիկ­նոջ հետ ինչ-որ հե­տա­զո­տու­թյուն­ներ էին ա­նում, ժո­ղով էին հրա­վի­րում և պայ­մա­նա­կա­նո­րեն կո­րո­նա­վի­րու­սի ազ­դե­ցու­թյամբ 36 մի­լիոն մար­դու մահ էին կան­խա­տե­սում», ա­պա ին­քը հա­մոզ­ված է, որ այդ նույն լա­բո­րա­տո­րիա­յում ար­տադր­ված էր ան­տի­դոտ, ինչ­պես նաև կա­րող էր լի­նել պատ­վաս­տա­նյութ:
Նշե­լով, որ ՁԻԱՀ-ը նույն­պես ար­հես­տա­ծին վի­րուս է, իսկ ո­րոշ տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, այն դե­ղա­հա­բե­րը, ո­րոնք ար­դյու­նա­վետ են ՁԻԱՀ-ի դեպ­քում, այս վի­րու­սի դեմ ևս ո­րո­շա­կի ար­դյու­նա­վե­տու­թյուն են ցու­ցա­բե­րում, տի­կին Խա­չատ­րյանն ա­սել է, որ դա հան­գեց­նում է այն մտ­քին, որ այս եր­կու վի­րուս­նե­րի միջև ինչ-որ կապ կա:
Կաս­կա­ծի տե­ղիք տվող մյուս հան­գա­մանքն այն է, թե որ­տեղ ի հայտ ե­կավ նոր կո­րո­նա­վի­րու­սը, որ պե­տու­թյանն ու ժո­ղովր­դին հար­վա­ծեց: 2019-nCoV-ի պատ­ճա­ռով Չի­նաս­տա­նի տն­տե­սու­թյունն ար­դեն իսկ ահ­ռե­լի վնաս­ներ է կրել, վնաս­ներ, ո­րոնց ա­ռա­ջի­կա­յում գու­ցե անդ­րա­դառ­նանք մեկ այլ հրա­պա­րակ­մամբ: Խոս­քը մի շարք ա­ռում­նե­րով ԱՄՆ-ի հիմ­նա­կան մր­ցակ­ցի մա­սին է, մի պե­տու­թյան, որն իր տն­տե­սու­թյան մե­ծու­թյամբ աշ­խար­հում երկ­րորդն է, և ո­րը 2019-ին ռազ­մար­դյու­նա­բե­րա­կան ար­տադ­րան­քի ծա­վա­լով ևս Ռու­սաս­տա­նին գե­րա­զան­ցել է` աշ­խար­հում ԱՄՆ-ից հե­տո զբա­ղեց­նե­լով երկ­րորդ տե­ղը: Ի դեպ, նոր կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման պատ­ճա­ռով նվա­զել է նաև ռու­սա­կան ռուբ­լու փո­խար­ժե­քը, այ­սինքն` այդ հար­վա­ծից Ռու­սաս­տա­նին էլ է բա­ժին հա­սել:
Հի­շենք նաև, որ նոր կո­րո­նա­վի­րուսն ի հայտ է ե­կել 2019-ի դեկ­տեմ­բե­րի 12-ից, երբ ԱՄՆ-ի ու Չի­նաս­տա­նի միջև շա­րու­նակ­վում էր տն­տե­սա­կան թեժ պա­տե­րազ­մը, առևտրա­յին հա­մա­ձայ­նու­թյան շր­ջա­նա­կում փաս­տաթղ­թե­րի ա­ռա­ջին փա­թե­թը ԱՄՆ-ի նա­խա­գահ Դո­նալդ Թրամ­փը և Չի­նաս­տա­նի փոխ­վար­չա­պետ Լյու Խեն Վա­շինգ­տո­նում ստո­րագ­րել են հուն­վա­րի կե­սին: Ի դեպ, ժա­մա­նա­կա­վոր «հրա­դա­դարն» ԱՄՆ-ի հա­մար ա­մենևին զս­պիչ կամ բա­րո­յա­կան գոր­ծոն չէ այդ ըն­թաց­քում հա­կա­ռա­կոր­դին թու­լաց­նե­լու կամ հաղ­թե­լու նպա­տա­կով նրան այլ կերպ չհար­վա­ծե­լու հա­մար:
Չի­նաս­տանը պա­տու­հա­սած ա­ղե­տից ու դժ­բախ­տու­թյու­նից ԱՄՆ-ում ո­մանք ար­դեն ու­րա­խու­թյու­նից ձեռ­քերն են շփում: ԱՄՆ-ի առևտրի նա­խա­րար ՈՒիլ­բուր Ռոսն ան­ցած ուր­բաթ հայ­տա­րա­րել է, որ կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է բիզ­նե­սը Չի­նաս­տա­նից վե­րա­դարձ­նել ԱՄՆ: Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի առևտրի նա­խա­րա­րը «Fox Network News Business» ցան­ցին տված հար­ցազ­րույ­ցում պա­տաս­խա­նե­լով հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սու­թյան վրա կո­րո­նա­վի­րու­սի հնա­րա­վոր ազ­դե­ցու­թյան մա­սին հար­ցին, ա­սել է, որ Չի­նաս­տա­նում բժշ­կա­կան և վե­րահ­սկ­ման գոր­ծո­ղու­թյուն­նե­րի և թռիչք­նե­րի դա­դա­րեց­ման հետևան­քով գոր­ծա­րար­նե­րը վե­րա­նա­յել են ի­րենց բիզ­նե­սը, և ըն­կե­րու­թյուն­նե­րը ձգ­տում են այլ վայ­րե­րում աշ­խա­տել:
Նոր կո­րո­նա­վի­րու­սի ար­հես­տա­ծին և կեն­սա­բա­նա­կան զենք կամ Չի­նաս­տա­նի նկատ­մամբ կեն­սաա­հա­բեկ­չու­թյան նպա­տա­կով ստեղծ­ված լի­նե­լու հա­վա­նա­կա­նու­թյան առն­չու­թյամբ տո­ղե­րիս հե­ղի­նա­կի և այ­լոց կաս­կած­նե­րին, ինչ­պես նաև «Ա­ռողջ հան­րու­թյուն» ՀԿ-ի նա­խա­գա­հի ա­սած­նե­րին շա­տե­րը կա­րող են թե­րա­հա­վա­տո­րեն վե­րա­բեր­վել, սա­կայն օ­րերս այդ մա­սին ար­տա­հայտ­վե­ցին մե­զա­նից շատ ա­վե­լի ի­րա­զեկ վեր­լու­ծա­բան­ներ, մաս­նա­գետ­ներ, ինչ­պես նաև ՌԴ Պետ­դու­մա­յի փոխ­նա­խա­գահ Վլա­դի­միր Ժի­րի­նովս­կին: Ա­վե­լին, ի հայտ են ե­կել ո­րո­շա­կի փաս­տեր:
Վլա­դի­միր Ժի­րի­նովս­կին դեռ նա­խան­ցած կի­րա­կի հայ­տա­րա­րել է, որ Չի­նաս­տա­նում նոր տե­սա­կի կո­րո­նա­վի­րու­սի տա­րա­ծումն ԱՄՆ-ի ի­րա­կա­նաց­րած սադ­րանքն է, դրա տա­րած­ման պա­տաս­խա­նա­տուն ԱՄՆ-ն է: Նա հա­վե­լել է, որ ա­մե­րի­կա­ցի­նե­րը վա­խե­նում են, որ չեն կա­րո­ղա­նա մր­ցակ­ցել Չի­նաս­տա­նի տն­տե­սու­թյան հետ:
Հե­տաքր­քիր է, որ ՈՒ­հան քա­ղա­քում, ո­րը ամ­բող­ջո­վին փակ­վել է նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­րու­ցած հի­վան­դու­թյան բռնկ­ման պատ­ճա­ռով, բա­զա­վոր­ված է չին-ֆրան­սիա­կան ՈՒ­հա­նյան կեն­սաանվ­տան­գու­թյան ազ­գա­յին լա­բո­րա­տո­րիան: Պաշ­տո­նա­կան տվյալ­նե­րի հա­մա­ձայն, լա­բո­րա­տո­րիան զբաղ­վում է «նոր ծա­գող հի­վան­դու­թյուն­նե­րի դեմ պայ­քա­րով և կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյամբ»: Միա­ժա­մա­նակ նշ­վում է, որ հաս­տա­տու­թյան ռե­սուրս­նե­րը թույլ են տա­լիս «բա­րե­լա­վել Չի­նաս­տա­նի ու­նա­կու­թյու­նը` ար­ձա­գան­քե­լու կեն­սա­բա­նա­կան պա­տե­րազմ­նե­րին և ա­հա­բեկ­չա­կան հար­ձա­կում­նե­րին»: Այ­նու­հան­դերձ, նշ­ված կեն­սա­լա­բո­րա­տո­րիան չկա­րո­ղա­ցավ նոր կո­րո­նա­վի­րու­սից կեն­սա­բա­նա­կան պաշտ­պա­նու­թյուն ա­պա­հո­վել: ՈՒ­հա­նում հի­շյալ կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­յի գո­յու­թյան փաս­տին ու­շադ­րու­թյուն է դարձ­րել Շվեյ­ցա­րիա­յից լրագ­րող Սվետ­լա­նա Կել­լերն իր «Swiss Vatnik» բլո­գում: Նա միա­ժա­մա­նակ, չգի­տես ինչ փաս­տի հի­ման վրա, շեշ­տել է, որ այդ լա­բո­րա­տո­րիան զբաղ­վում է կեն­սա­բա­նա­կան զեն­քի հա­մար վի­րու­սա­յին շտամ­նե­րի մշակ­մամբ:
«Ի­հար­կե, լա­բո­րա­տո­րիան այն­քան էլ աչ­քի չի ըն­կել իր ձեռք­բե­րում­նե­րով ու մշա­կում­նե­րով, բայց ին­չու՞ է այդ հի­վան­դու­թյունն իր տա­րա­ծու­մը մեկ­նար­կել հենց այն­տե­ղից»,- հարց­րել է լրագ­րո­ղը:
Ֆրան­սիան, ի­հար­կե, ԱՄՆ-ի կամ­քը կա­տա­րող, վա­սալ պե­տու­թյուն է, հարկ ե­ղած դեպ­քում չի­նա­ցի մեկ-եր­կու մաս­նա­գե­տի կամ լա­բո­րա­տո­րիա­յի հս­կիչ­նե­րի էլ ի­րենց աչ­քե­րը փա­կե­լու հա­մար կա­րող էին գնել, բայց ա­մենևին պար­տա­դիր չէր, որ նոր վի­րուսն ՈՒ­հա­նում ի հայտ գար հենց այս կեն­սա­լա­բո­րա­տո­րիա­յից:
Փետր­վա­րի 3-ին հայտ­նի դար­ձավ, որ ՉԺՀ-ի գիտ­նա­կան­նե­րը գաղտ­նա­զեր­ծել են նոր` 2019-nCoV կո­րո­նա­վի­րու­սի գե­նո­մը և նրա մեջ գտել ա­մե­րի­կյան «Ravenlab» կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յի «ինք­նա­գիր»: Մաս­նա­գետ­ներն ի­րենց այս բա­ցա­հայտ­ման մա­սին պատ­մել են Պե­կի­նում կա­յա­ցած մա­մու­լի ա­սու­լի­սում:
Բնու­թագ­րա­կան հետ­քը հայտ­նա­բեր­վել է միա­թել ՌՆԹ-ի (ռի­բո­նուկ­լեի­նաթթ­վի) կա­ռուց­ված­քում: ՌՆԹ-ի հատ­ված­նե­րից մե­կի վեր­ծա­նու­մից հե­տո գիտ­նա­կան­նե­րը տվյալ­նե­րը տե­ղա­փո­խել են սպեկտ­րոգ­րամ, որ­տեղ հս­տակ երևակ­վել են RVNLB տա­ռե­րը: Ըստ մաս­նա­գետ­նե­րի, հա­վա­նա­կա­նու­թյու­նը, որ նրանք հայ­տն­վել են ինք­նա­բուխ, ձգ­տում է զրո­յի:
«Պա­տա­հա­կան մու­տա­ցիա­ներն այս մա­կագ­րու­թյու­նը կա­րող են բա­ցատ­րել միայն տե­սա­կա­նո­րեն: Մաս­նա­գետ­նե­րի շր­ջա­նում հայտ­նի «Ravenlab» լա­բո­րա­տո­րիան գործ­նա­կա­նում օգ­տա­գոր­ծում է ծած­կագր­ման նմա­նա­տիպ մե­թոդ՝ իր ին­ժե­նե­րա­կան նա­խագ­ծե­րը նշե­լու հա­մար. մենք նախ­կի­նում ար­դեն տե­սել ենք նման մի բան և այժմ լիո­վին վս­տահ ենք, որ սա նույն նշագ­րումն է»,- ա­սել է Շենչ­ժե­նի կեն­սա­բա­նա­կան լա­բո­րա­տո­րիա­յի ղե­կա­վար Կին Սեու­չե­նը:
Մաս­նա­գե­տը հա­վե­լել է, որ այդ նշագ­րու­մը կա­տար­ված է այն­պի­սի մի հատ­վա­ծում, որն ա­ռանց ա­ռա­ջա­դեմ ա­մե­րի­կյան տեխ­նո­լո­գիա­նե­րի կի­րառ­ման հնա­րա­վոր չէ կար­դալ: Այ­նուա­մե­նայ­նիվ, մշա­կող­նե­րը հաշ­վի չեն ա­ռել, որ մինչև 2020 թվա­կա­նի սկիզ­բը, Չի­նաս­տանն ար­դեն ու­ներ նոր ՌՆԹ սկա­ներ («Կար­միր լու­սա­բաց»), որն իր ո­րա­կով չի զի­ջում ա­մե­րի­կյան գոր­ծըն­կեր­նե­րի ու­նե­ցա­ծին:
Վե­րոն­շյալ բա­ցա­հայտ­ման մա­սին տե­ղե­կու­թյու­նը փո­խանց­վել է ՉԺՀ-ի իշ­խա­նու­թյուն­նե­րին: Չի­նա­ցի դի­վա­նա­գետ­ներն ար­դեն ա­սել են, որ մտա­դիր են այդ հար­ցը բարձ­րաց­նել ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի մա­կար­դա­կով: Վի­րու­սի հե­տա­գա ու­սում­նա­սի­րու­թյու­նը շա­րու­նակ­վում է:
Ա­վե­լին, օ­րերս հայտ­նի դար­ձավ սկան­դա­լա­յին մի նոր բա­ցա­հայտ­ման մա­սին. Չի­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյունն ԱՄՆ-ից պաշ­տո­նա­պես բա­ցատ­րու­թյուն է պա­հան­ջել ՈՒ­հան քա­ղա­քից տար­հան­ված ԱՄՆ-ի գլ­խա­վոր հյու­պա­տո­սա­րա­նի տա­րած­քում «Կեն­սա­բա­նա­կան վտանգ» մակ­նշ­մամբ կոն­տեյ­ներ­նե­րի հայտ­նա­բեր­ման առն­չու­թյամբ, ո­րոնք ե­ղել են թաղ­ված վի­ճա­կում: Չի­նաս­տա­նի անվ­տան­գու­թյան ու­ժե­րը շր­ջա­պա­տել են երկ­րում ԱՄՆ-ի այլ դի­վա­նա­գի­տա­կան ներ­կա­յա­ցուց­չու­թյուն­ներ:
Չի­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյան մեջ նշ­ված է, որ այդ կոն­տեյ­ներ­նե­րը հայտ­նա­բեր­վել են հուն­վա­րի 30-ին, այն բա­նից հե­տո, երբ ՈՒ­հան քա­ղա­քում Միա­ցյալ Նա­հանգ­նե­րի գլ­խա­վոր հյու­պա­տո­սու­թյու­նը նոր վի­րու­սի հա­րու­ցած հի­վան­դու­թյան բռնկ­ման առն­չու­թյամբ ամ­բողջ կազ­մով տար­հան­վել է հա­տուկ չվերթ ի­րա­կա­նաց­նող ԱՄՆ-ի ռազ­մաօ­դա­յին ու­ժե­րի ինք­նա­թի­ռով:
Խու­զար­կու­թյունն ի­րա­կա­նաց­վել է չի­նա­կան հե­տա­խու­զու­թյան կող­մից ո­րոշ «ան­հեր­քե­լի նյու­թե­րի» փո­խան­ցու­մից հե­տո, ո­րոնց բո­վան­դա­կու­թյու­նը դեռևս բա­ցա­հայտ­ված չէ:
«Քա­նի որ մի քա­նի օ­րե­րի ըն­թաց­քում պաշ­տո­նա­կան և փակ ու­ղի­նե­րով մեկ­նա­բա­նու­թյուն­ներ ստա­նա­լու փոր­ձե­րը չեն հան­գեց­րել հս­տակ պա­տաս­խան­նե­րի, մենք ո­րո­շե­ցինք այս հար­ցը տե­ղա­փո­խել այլ մա­կար­դակ և հրա­պա­րա­կայ­նո­րեն պա­հան­ջել պա­տաս­խան,- հայ­տա­րա­րել է Չի­նաս­տա­նի ար­տա­քին գոր­ծե­րի նա­խա­րա­րու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ Խուա Չու­նի­նը:- Չի­նաս­տա­նը նաև նա­խա­ձեռ­նում է ՄԱԿ-ի Անվ­տան­գու­թյան խոր­հր­դի հրա­տապ նիստ»:
Գե­րա­տես­չու­թյու­նում նշել են, որ հայտ­նա­բեր­վել են «Կեն­սա­բա­նա­կան վտանգ» մակ­նշ­մամբ ութ կոն­տեյ­ներ­ներ, «Սին­խուա» գոր­ծա­կա­լու­թյու­նը հրա­պա­րա­կել է նաև դրանց լու­սան­կա­րը հյու­պա­տո­սու­թյու­նից ոչ հե­ռու գտն­վող ռազ­մա­կան պա­հես­տում: Տու­փե­րը փա­թաթ­ված են ե­ղել բրե­զեն­տի եր­կու շեր­տով և թաղ­ված գլ­խա­վոր հյու­պա­տո­սա­րա­նի բա­կում ՝ մե­կու­կես մետր խո­րու­թյան վրա: Դրանց բո­վան­դա­կու­թյունն այժմ ու­սում­նա­սի­րում են չի­նա­ցի ռազ­մա­կան կեն­սա­բան­նե­րը:
Թե ՈՒ­հա­նում նոր կո­րո­նա­վի­րուսն ինչ­պես է ի հայտ ե­կել ու փո­խանց­վել մարդ­կանց, դեռ պաշ­տո­նա­պես հաս­տատ­ված չէ, ու վերջ­նա­կան որևէ պա­տաս­խան չկա: Ըստ ՉԺՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան հար­ցե­րով պե­տա­կան կո­մի­տեի ղե­կա­վար Մա Սյաո­վե­յի, փոր­ձա­գետ­նե­րը մինչ այժմ դեռ չեն հաս­տա­տել վա­րա­կի աղ­բյու­րը: Են­թադր­վում է, որ վի­րու­սը մարդ­կանց է փո­խանց­վել ՈՒ­հա­նի ծո­վամ­թերք­նե­րի շու­կա­յում վա­ճառ­վող չղ­ջիկ­նե­րի կամ օ­ձե­րի մի­ջո­ցով (ի դեպ, ա­ռա­ջի­նը նման է ու խոր­հր­դան­շում է ա­ռաս­պե­լա­կան վի­շա­պին` դրա­կո­նին, երկ­րոր­դը Սա­տա­նա­յի խոր­հր­դա­նիշն է), սա­կայն ի՞նչ դժ­վար էր այդ կեն­դա­նի­նե­րից մեկ­նու­մե­կին կամ եր­կու­սին էլ նա­խա­պես վա­րա­կել 2019-nCoV կո­րո­նա­վի­րու­սով, շու­կա­յում վի­րու­սի փո­խան­ցու­մը մարդ­կանց կա­րե­լի էր ար­դեն հա­մա­րել ա­պա­հով­ված:
Դեռ փետր­վա­րի 5-ին հրա­պա­րակ­ված տվյալ­նե­րի հա­մա­ձայն, ամ­բողջ աշ­խար­հում նոր կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թի­վը գե­րա­զան­ցել է 24 500-ը, մա­հա­ցել է 492 մարդ; Թե՛ վա­րակ­ված­նե­րից, թե՛ մա­հա­ցած­նե­րից գրե­թե բո­լո­րը Չի­նաս­տա­նից են, փետր­վա­րի 3-ի դրու­թյամբ աշ­խար­հի այլ եր­կր­նե­րում նոր կո­րո­նա­վի­րու­սից հի­վանդ­նե­րի քա­նա­կը մոտ 150 էր:
Հի­շեց­նենք, որ հի­վան­դու­թյան ախ­տան­շան­նե­րի թվում են ջեր­մաս­տի­ճա­նի բարձ­րա­ցու­մը, հա­զը, հևո­ցը, շն­չա­ռա­կան այլ խն­դիր­ներ, տեն­դը… Կո­րո­նա­վի­րուս­նե­րը, ընդ­հան­րա­պես, ու­նակ են վնա­սե­լու մար­դու շն­չա­ռա­կան, ստա­մոք­սաա­ղի­քա­յին, նյար­դա­յին հա­մա­կար­գե­րը:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1926

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ