Մեկ ման­դա­տի գի­նը

Մեկ ման­դա­տի գի­նը
11.02.2020 | 03:11
Դեռ ա­միս­ներ ա­ռաջ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան ան­դամ Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը պար­բե­րա­բար իշ­խա­նու­թյա­նը ու մաս­նա­վո­րա­պես Նի­կոլ Փա­շի­նյա­նին սթա­փու­թյան կոչ էր ա­նում, հե­տո խո­սակ­ցու­թյուն­ներ ե­ղան, որ հնա­րա­վոր է նա ման­դա­տը վայր դնի։ Դրա­նից հե­տո Սա­սուն Մի­քա­յե­լյա­նը տևա­կան ժա­մա­նակ լռում էր, մեկ էլ մի բուռն ե­լույթ ու­նե­ցավ նա­խորդ շա­բաթ ԱԺ ամ­բիո­նից։ Հի­մա էլ Մի­քա­յե­լյա­նը մի այլ կերպ սկ­սել է հպար­տա­նալ Փա­շի­նյա­նով։ Տես­նես՝ ին­չո՞վ է պայ­մա­նա­վոր­ված այս քաղցր-մեղցր պահ­ված­քը, զար­մա­նա­լի մե­տա­մոր­ֆո­զը։ Պարզ­վում է՝ ըն­դա­մե­նը մեկ ման­դա­տի հա­մար է այս 180 աս­տի­ճա­նի փո­փո­խու­թյու­նը։
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ո­րոշ ժա­մա­նակ ա­ռաջ Նի­կոլ Փա­շի­նյանն իր մոտ է կան­չել Սա­սուն Մի­քա­յե­լյա­նին ու «ան­ջա­տո­ղա­կան» ար­շավ սկ­սած ևս մեկ պատ­գա­մա­վո­րի և հրա­հան­գել՝ ման­դատ­նե­րը վայր դնել։ Ընդ ո­րում, բա­վա­կան կտ­րուկ ու շեշ­տա­կի տո­նայ­նու­թյամբ, ի­մա՝ ե­թե ու­զում եք ընդ­դի­մու­թյուն «խա­ղալ», ման­դատ­նե­րը վայր դրեք։ Դրա­նից հե­տո նրանք, բնա­կա­նա­բար կարևո­րե­լով ման­դա­տը, վե­րա­դար­ձել են ա­կունք­նե­րին, սկ­սել են սի­րել Փա­շի­նյա­նին ի­րենց «մեջ»։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2117

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ