Բազ­մա­կար­ծու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նող պատ­գա­մա­վոր­ներն այժմ ծա­փա­հա­րում են դրա ոտ­նա­հար­մա­նը

Բազ­մա­կար­ծու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նող պատ­գա­մա­վոր­ներն այժմ ծա­փա­հա­րում են դրա ոտ­նա­հար­մա­նը
11.02.2020 | 12:20
Ապ­րես, հինգ ու խաչ. մո­տա­վո­րա­պես այս­պի­սին էր վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի գնա­հա­տա­կա­նը պատ­գա­մա­վոր­նե­րի՝ ՍԴ թե­մա­յով օ­րերս ու­նե­ցած ե­լույթ­նե­րին: Մի խումբ խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րի հրա­վի­րած ար­տա­հերթ նիս­տի թե­ման մեկն էր՝ քն­նար­կել Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նի նա­խա­գա­հին հե­ռաց­նե­լու միակ, բայց ըստ ի­րա­վա­բան­նե­րի, ոչ ի­րա­վա­չափ, նույ­նիսկ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­պար­հը: Նի­կոլ Փա­շի­նյա­նը, ըստ երևույ­թին, գո­հա­ցել էր թի­մա­կից­նե­րի՝ նախ­կին­նե­րին ևս մեկ ան­գամ վե­րա­կեն­դա­նաց­նող ու նո­րից գլ­խա­տել փոր­ձող կա­րո­ղու­թյամբ և, գայ­թակ­ղու­թյա­նը չդի­մա­նա­լով, ո­րո­շել ան­ձամբ մաս­նակ­ցել ՍԴ նա­խա­գահ Հրայր Թով­մա­սյա­նին ձոն­վող «դի­ֆի­րամբ­նե­րի» մր­ցա­մար­տին: Ինչ խոսք, վար­չա­պե­տի ե­լույ­թը, հա­մեմ­ված հե­ղա­փո­խա­կան ո­գով ու ԱԺ-ին ոչ հա­րիր գո­հա­րա­կերտ բա­ռե­րով, դուրս է մր­ցակ­ցու­թյու­նից: Դժ­վար թե որևէ մե­կի մտ­քով անց­ներ երկ­րի թիվ մեկ քա­ղա­քա­կան ամ­բիո­նից հն­չեց­նել «շնա­բա­րո դուրս­պր­ծուկ­նե­րի վնգս­տոց» ար­տա­հայ­տու­թյունն ու հե­ղա­փո­խու­թյան հզոր ո­գուն հա­վա­տա­ցող զանգ­վա­ծի հա­մար սրտ­հո­վանք լի­նել: Ա­ռա­վել քան ան­հաս­կա­նա­լի է խոր­հր­դա­րա­նի դահ­լի­ճում նս­տած այն ե­րի­տա­սարդ­նե­րի խրոխտ հա­յաց­քը, որ հա­մակ ու­շադ­րու­թյամբ լսում են, թե ինչ­պես է ժո­ղովր­դա­վա­րա­կան երկ­րի ա­ռաջ­նորդն ար­տա­բե­րում, թե «այն ու­ժե­րը, ո­րոնք ի­րա­վա­կան ճա­նա­պար­հով կամ այլ կերպ այն­պես կա­նեն, որ հան­րաք­վե չլի­նի, կհայ­տա­րար­վեն հա­կա­պե­տա­կան ու­ժեր»։
Տա­րի­ներ ի վեր բազ­մա­կար­ծու­թյան մա­սին բարձ­րա­ձայ­նող, մի­ջազ­գա­յին ա­մե­նա­տար­բեր կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի հետ հա­մա­գոր­ծակ­ցած պատ­գա­մա­վոր­նե­րից և ոչ մե­կը չընդ­դի­մա­ցավ ու չա­սաց՝ պա­րոն վար­չա­պետ, մենք այ­լա­կար­ծու­թյու­նը սա­տա­րող իշ­խա­նու­թյուն ենք: Հա­կա­ռա­կը՝ ե­րի­տա­սար­դա­կան ա­վյու­նին հա­մա­պա­տաս­խան՝ ե­լույ­թին զու­գըն­թաց ու դրա ա­վար­տին իմ­քայ­լա­կան­նե­րը ծափ տվե­ցին ու ար­տա­հայ­տե­ցին ի­րենց հա­մա­ձայ­նու­թյու­նը վնգս­տո­ցի մա­սին պատ­մող երկ­րի թիվ մեկ դեմ­քին: Վեր­ջերս հա­ճախ եմ մտա­ծում՝ իսկ ես կկա­րո­ղա­նա­յի՞ լուռ, շունչս պա­հած, գե­րա­զան­ցիկ ա­շա­կեր­տի նման մինչև վերջ լսել Փա­շի­նյա­նի ե­լույթն ու չհա­կադր­վել նրան, դեռ վեր­ջում էլ ծափ տալ: Կկա­րո­ղա­նա­յի՞ նա­յել ըն­կեր­նե­րիս աչ­քե­րի մեջ ու ա­սել, գի­տեք՝ ես ա­ռաջ­վա­նը չեմ, նախ­կին հա­յացք­ներս այժմ ոտ­նա­հա­րում եմ: Ի ու­րա­խու­թյուն ինձ նման մտ­քերն ինչ­պես ա­րագ այ­ցե­լում, այն­պես էլ ա­րագ հե­ռա­նում են, քան­զի ե­րի­տա­սար­դու­թյունս ոչ մի դեպ­քում ա­թո­ռին չէր զո­հի:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 2335

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ