Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սմարթ պե­տու­թ­յուն, կամ՝ հիբ­րի­դա­յին հան­րաք­վե

Սմարթ պե­տու­թ­յուն, կամ՝ հիբ­րի­դա­յին հան­րաք­վե
14.02.2020 | 00:34

Լի­նում է, չի լի­նում, լի­նում է մի պե­տու­թյուն, փոքր-մոքր, սար ու դաշ­տով, գետ ու լճով, թա­գա­վոր, նա­զիր-վե­զի­րով ու մի քիչ էլ ժո­ղովր­դով: ՈՒ էս պե­տու­թյան թա­գա­վո­րը…

Հե­քիա­թը շա­րու­նա­կեք՝ ով ինչ­պես ցան­կա­նում է: Բո­լոր հե­քիաթ­նե­րը ի­րա­կա­նու­թյան կամ ար­տա­ցո­լումն են, կամ ծրագ­րու­մը:
Դառ­նանք ի­րա­կա­նու­թյա­նը: Ապ­րի­լի 5-ին նշա­նակ­ված է Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյան հար­ցով հան­րաք­վե, փետր­վա­րի 17-ից սկս­վում է քա­րո­զար­շա­վը: Հար­ցի ձևա­կեր­պու­մը դեռ չկա, հայտ­նի է բո­վան­դա­կու­թյու­նը, որ ինք­նին ձևա­վո­րում է հա­մա­ձայ­նող­նե­րի ու չհա­մա­ձայ­նող­նե­րի եր­կու կողմ: Տրա­մա­բա­նո­րեն՝ «ա­յո»-ի ու «ոչ»-ի կողմ­նա­կից­ներ, հար­ցի ա­ռանձ­նա­հատ­կու­թյու­նը կաս­կա­ծի տակ է դնում տրա­մա­բա­նու­թյու­նը: «Ա­յո»-ի դաշ­տը հայտ­նի է՝ ՔՊ, «Հան­րա­պե­տու­թյուն», ՀԱԿ՝ ըստ հրա­պա­րա­կա­յին հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի: «Ոչ»-ի դաշ­տը թա­փուր է: Միայն ա­ռա­ջին հա­յաց­քից: Ա­յո, բո­լոր նրանք, որ դեմ են հան­րաք­վեին ու հա­մա­րում են բուն հան­րաք­վեն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան, ինք­նին հայ­տն­վում են «ոչ»-ի դաշ­տում: Ըստ էու­թյան ու ըստ բո­վան­դա­կու­թյան մեր­ժե­լով գոր­ծըն­թա­ցը: ՈՒ այս­տեղ է սկս­վում բուն հե­քիա­թը: Հին հայ­կա­կան խո­րի­մաստ ու խոր­հր­դա­վոր հե­քիա­թը, որ ի­րա­կա­նու­թյան ա­պա­կուն է դիպ­չում իբրև ա­մալ­գամ ու դառ­նում հա­յե­լի, որ­տեղ ի­րա­կա­նու­թյու­նը և ար­տա­ցոլ­վում է, և ծրագր­վում: ՈՒ կա­խար­դա­կան, հե­քիա­թա­յին հա­յե­լին ցույց է տա­լիս ոչ միայն ինչ կա, այլև՝ ինչ կա ինչ կա­յի խոր­քում:
ԲՀԿ-ն դեռ ոչ «ա­յո»-ի, ոչ «ոչ»-ի դաշ­տում է: ԲՀԿ-ն, իբրև դա­սա­կան բիզ­նես կա­ռույց՝ ո­րո­նում է իր օ­գու­տը, որ կձևա­կերպ­վի հա­վուր պատ­շա­ճի՝ ժո­ղովր­դի կող­քին լի­նե­լու ու ժո­ղովր­դի ցա­վը տա­նե­լու մշ­տա­պես գին ու­նե­ցող բա­նաձևով: Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, օ­րի­նակ, ա­սում է՝ այդ հար­ցը պետք է ժո­ղովր­դին տալ, բայց խոս­տա­նում է, որ քաղ­խոր­հր­դի նիս­տից հե­տո տե­սա­կե­տը կհայտ­նեն: ԲՀԿ-ն նաև չմիա­ցավ ԼՀԿ-ի՝ հան­րաք­վեի հար­ցով ՍԴ դի­մե­լու նա­խա­ձեռ­նու­թյա­նը՝ պատ­ճա­ռա­բա­նե­լով, որ ՍԴ-ն շա­հագր­գիռ կողմ է՝ ՍԴ ան­դամ­նե­րը չեն կա­րող ի­րենք ի­րենց վե­րա­բե­րող հար­ցը լու­ծել:
ԼՀԿ-ն դեմ է, բայց դեմ է «ոչ» ա­սե­լուն: «Մեր դիր­քո­րո­շու­մը հետևյալն է, որ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան պրո­ցե­սի մեջ չպի­տի լի­նի հա­կա­ռակ ճամ­բար, պի­տի լի­նի միայն «ա­յո»-ի ճամ­բար, ո­րով­հետև իշ­խա­նու­թյա­նը պետք է, որ ինչ-որ մար­դիկ «ոչ»-ի քա­րոզ­չու­թյուն ա­նեն։ «Ոչ»-ի որևէ ճա­կատ ձևա­վո­րե­լը նշա­նա­կում է իշ­խա­նու­թյա­նը շանս տալ շա­րու­նա­կել գե­նե­րաց­նել ա­տե­լու­թյուն, վեր­ջում էլ մե­կի ներ­վե­րը չի հե­րի­քի մե­կի գլ­խին քա­րով կտա, կամ ի­րեն հայ­հո­յո­ղին կխ­փի և կու­նե­նանք ա­րյու­նա­հե­ղու­թյուն, ին­չին ԼՀԿ-ն միշտ է դեմ»,- ա­սու­լիս ա­րեց ու հայ­տա­րա­րեց ԼՀԿ նա­խա­գահ Էդ­մոն Մա­րու­քյա­նը։
ՀՀԿ-ն պաշ­տո­նա­պես տե­սա­կետ չի հայտ­նել, անձ­նա­կան տե­սա­կետ­նե­րով հա­մա­րում է գոր­ծըն­թա­ցը ոտ­քից գլուխ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան և իր մաս­նակ­ցու­թյամբ չի ցան­կա­նում լե­գի­տի­մաց­նել:
ՀՅԴ Հա­յաս­տա­նի ԳՄ-ն հայ­տա­րա­րել է. «Ափ­սո­սան­քով փաս­տում ենք. օր­վա քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը, չհետևե­լով բազ­մա­թիվ հոր­դոր­նե­րի և զգու­շա­ցում­նե­րի, եր­կի­րը ներ­քա­շում է հեր­թա­կան ար­կա­ծախ­նդ­րու­թյան մեջ: Շա­հար­կե­լով և ձևա­խե­ղե­լով ան­մի­ջա­կան ժո­ղովր­դա­վա­րու­թյան կարևոր ինս­տի­տուտ հան­դի­սա­ցող հան­րաք­վեն, իշ­խա­նու­թյու­նը քո­ղար­կում է ա­մեն գնով մե­նիշ­խա­նու­թյուն հաս­տա­տե­լու սե­փա­կան նպա­տակն ու երկ­րի առջև ծա­ռա­ցած սպառ­նա­լիք­նե­րը չե­զո­քաց­նե­լու ան­կա­րո­ղու­թյու­նը»: Բոյ­կո­տե­լով ընտ­րու­թյուն­նե­րը՝ ՀՅԴ-ն դի­մել է քա­ղա­քա­կան կու­սակ­ցու­թյուն­նե­րին, քա­ղա­քա­ցիա­կան հա­սա­րա­կու­թյա­նը, հայ­րե­նա­կից­նե­րին՝ միա­վո­րել ի­րենց ջան­քե­րը՝ բա­ցա­ռե­լու «Ա­յո»-ն, և տե­ղե­կաց­նում է, որ ձեռ­նար­կե­լու է անհ­րա­ժեշտ քայ­լեր՝ ա­ռանց ման­րա­մաս­նե­լու:
Ի­րա­վա­պաշտ­պան Ռու­բեն Մե­լի­քյա­նը՝ «ել­նե­լով ժո­ղովր­դա­վա­րու­թյան ու ի­րա­վուն­քի գե­րա­կա­յու­թյան ար­ժեք­նե­րը պաշտ­պա­նե­լու հրա­մա­յա­կա­նից»՝ ի­րա­վա­բա­նա­կան հա­մայն­քի շր­ջա­նա­կում սկ­սում է խոր­հր­դակ­ցու­թյուն­ներ՝ օ­րեն­քով սահ­ման­ված կար­գով «ՈՉ» քա­րոզ­չա­կան կողմ քա­ղա­քա­ցիա­կան նա­խա­ձեռ­նու­թյամբ ձևա­վո­րե­լու օ­րա­կար­գով»։

Հիմ­նա­վո­րու­մը՝ «վեր­ջին օ­րե­րի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը ցույց տվե­ցին, որ ընդ­դի­մա­դիր խոր­հր­դա­րա­նա­կան և ար­տա­խոր­հր­դա­րա­նա­կան ու­ժե­րը «Ոչ» քա­րոզ­չա­կան կողմ ձևա­վո­րե­լու ցան­կու­թյուն չեն հայտ­նել։ Այս­պի­սով, ա­ռանց այն էլ լր­ջո­րեն վի­ճե­լի սահ­մա­նադ­րա­կա­նու­թյու­նից և ի­րա­վա­չա­փու­թյու­նից զատ՝ օ­բյեկ­տի­վո­րեն ա­ռա­ջա­նում է նաև նշա­նակ­ված հան­րաք­վեի ար­դա­րա­ցիու­թյան խն­դիր»։ Նրա նպա­տակն է «ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին հնա­րա­վո­րու­թյուն տալ հա­վա­սա­րու­թյան հի­մունք­նե­րով հա­սու լի­նե­լու ինչ­պես «Ա­յո», այն­պես էլ «Ա­յո»-ն բա­ցա­ռող մյուս տար­բե­րակ­նե­րը հիմ­նա­վո­րող փաս­տարկ­նե­րին։ ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րին և մի­ջազ­գա­յին հան­րու­թյա­նը հնա­րա­վո­րու­թյուն տալ ու­նե­նա­լու վս­տա­հու­թյուն, որ քվեար­կու­թյան ար­դյունք­նե­րը ե­ղել են վե­րահս­կե­լի և բո­ղո­քար­կե­լի»։ Միով բա­նիվ՝ չար­դա­րա­ցան նրա կան­խա­տե­սում­նե­րը, որ կլի­նի միայն «ա­յո»-ի, բայց ոչ «ոչ»-ի շտաբ: Հար­ցը, թերևս ու­նի ոչ միայն քա­ղա­քա­կան, այլև տեխ­նի­կա­կան բա­ցատ­րու­թյուն՝ ընտ­րա­հանձ­նա­ժո­ղով­նե­րի ձևա­վոր­ման ա­ռու­մով:
Հարց՝ ե­թե հնե­րը կամ «նա­խորդ հան­ցա­վոր ռե­ժի­մի» ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը այն­քան խե­լամ­տա­ցել են, որ վեր­ջա­պես սկ­սել են գնա­հա­տել ի­րենց լռու­թյան գի­նը, ին­չու՞ են տարտ­ղն­ված տա­տան­վում նո­րե­րը, որ ձևա­վոր­վել են 1-2 տա­րում: Ի վեր­ջո՝ կյանքն ինքն է ձրի գո­վազդ տրա­մադ­րում՝ լրատ­վա­մի­ջոց­ներ, հան­դի­պում­ներ, հան­րու­թյան ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում 55 օր լի­նե­լու հնա­րա­վո­րու­թյուն, երբ կա­րող են նույ­նիսկ հան­րաք­վեն մի կողմ դնել ու ի­րենց քա­ղա­քա­կան ու­ժի քա­րոզ­չու­թյու­նը ա­նել, ի­րենց գա­ղա­փար­նե­րը տա­րա­ծել ու ճա­նա­չե­լիու­թյու­նը ա­պա­հո­վել մայ­րա­քա­ղա­քում ու մար­զե­րում: Միով բա­նիվ՝ փայ­լուն հար­թակ է ա­պա­գա ընտ­րու­թյուն­նե­րում հիշ­ված ու ճա­նաչ­ված լի­նե­լու հա­մար: Ին­չու՞ չեն կողմ­նո­րոշ­վում ու պաշ­տո­նա­պես հայ­տա­րա­րում ի­րենց տե­սա­կե­տը, որ իբրև կու­սակ­ցու­թյուն պար­տա­վոր են ու­նե­նալ և ուղ­ղոր­դել ոչ միայն կու­սա­կից­նե­րին, այլև հա­մա­կիր­նե­րին: Կա 3 տար­բե­րակ. ա­ռա­ջին՝ ի­րա­կա­նում ինք­նու­րույն ուժ չեն, այլ նա­խորդ կամ ներ­կա իշ­խա­նու­թյան սա­տե­լիտն են ու չեն կա­րող ան­կախ գոր­ծել: Երկ­րորդ՝ այն­քան կա­յա­ցած չեն ու այն­քան փորձ չու­նեն, որ կա­րո­ղա­նան հաշ­վար­կել ու չս­խալ­վել, վա­խե­նում են պա­տաս­խա­նա­տու ո­րո­շու­մից, որ հայտ­նի չէ հե­տա­գա­յում ինչ ազ­դե­ցու­թյուն կու­նե­նա կու­սակ­ցու­թյան ու ան­ձամբ ի­րենց ճա­կա­տագ­րի վրա: Եր­րորդ՝ ար­տա­քին մի­ջամ­տու­թյամբ ստեղծ­ված քա­ղա­քա­կան հե­ռա­հար խն­դիր­ներ ու­նեն և չեն ցան­կա­նում ժա­մա­նա­կից շուտ բա­ցա­հայտ­վել՝ ու­նե­նա­լով բո­լո­րո­վին այլ նպա­տակ­ներ: ՈՒ հան­րաք­վեի հա­յե­լին նրանց տե­սա­նե­լի է դարձ­նում ողջ հա­սա­կով՝ նաև խա­ղից դուրս է դնում: Գործ­նա­կա­նում՝ մար­գի­նա­լաց­նում է, ո­րով­հետև փաս­տա­ցի ար­դեն բարձ­րա­ձայ­նել են ի­րենց դիր­քո­րո­շում­նե­րը՝ հն­չեղ «ոչ»-ի շր­ջագ­ծում, այ­սինքն՝ լի­նե­լու են, բայց ա­սե­լու են՝ չկանք: ՈՒ ե­թե «ոչ»-ի շտաբ չի ձևա­վոր­վում, մե­խա­նի­կո­րեն «ա­յո»-ի շտա­բը «ընդ­դեմ»-ից տա­նում է «հա­նուն»-ի դաշտ:
Կա­րո՞ղ է հան­րաք­վեն չկա­յա­նալ: Ա­յո: Ե­թե Աժ պատ­գա­մա­վոր­նե­րի 1/5-ը դի­մեր ՍԴ՝ վի­ճար­կե­լով նա­խա­գա­հի ո­րո­շու­մը կամ հրա­մա­նա­գի­րը, բայց չդի­մեց: Ա­յո, ե­թե ՍԴ 7 ան­դամ­նե­րից մի քա­նի­սը մինչև փետր­վա­րի 27-ը հրա­ժա­րա­կան տան, բայց հա­կա­ռակ մա­մու­լում շր­ջա­նառ­վող տար­բեր հան­դի­պում­նե­րի լու­րե­րի, հրա­ժա­րա­կան­ներ դեռ չկան: Այ­սինքն՝ հան­րաք­վեն կկա­յա­նա: Իսկ մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե՞­րը: Ե­ղա­նակ փո­խու՞մ է, որ վար­չա­պետն ու Աժ նա­խա­գա­հը հան­դի­պում են ԵԱՀԿ ան­դամ պե­տու­թյուն­նե­րի դես­պան­նե­րին, ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րա­րը հե­ռա­խո­սում է ԵԽ Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի նա­խա­գա­հի հետ: Կամ՝ ԵԺԿ-ն է հայ­տա­րա­րու­թյուն ա­նում, որ մտա­հոգ­ված է Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյու­նում փո­փո­խու­թյուն­ներ նա­խա­ձեռ­նե­լու հապ­ճեպ գոր­ծըն­թա­ցով և կոչ է ա­նում իշ­խա­նու­թյուն­նե­րին շտապ դի­մել և դի­տար­կել Վե­նե­տի­կի հանձ­նա­ժո­ղո­վի կար­ծի­քը: Դեռ ոչ: Մի­ջազ­գա­յին կա­ռույց­նե­րի գնա­հա­տա­կանն ու քա­ղա­քա­կա­նու­թյու­նը կփոխ­վի հան­րաք­վեից հե­տո:
Նախ­նա­կան հաշ­վարկ­նե­րով՝ հան­րաք­վեն պե­տու­թյան գան­ձա­րա­նից տա­նե­լու է 3 մի­լիարդ դրամ: Դա, հաս­տատ, ժո­ղովր­դի պա­հան­ջը չէ: Դա իշ­խա­նու­թյան սխալ­նե­րի գինն է, որ ժա­մա­նա­կին և ճիշտ մար­տա­վա­րու­թյամբ չկա­րո­ղա­ցավ լու­ծել իր հա­մար ռազ­մա­վա­րա­կան հար­ցը: Հա­վե­լեք 3 մի­լիար­դին հայտ­նի ու ան­հայտ այլ ծախ­սեր, օ­րի­նակ՝ ԱԺ-ում լվաց­վող մա­քուր գոր­գե­րի, վար­չա­պե­տի 2 զրա­հա­պատ մե­քե­նա­նե­րի՝ մոտ 1000000 ԱՄՆ դո­լար, ԱՄՆ այ­ցի հա­մար վար­ձա­կալ­ված ինք­նա­թի­ռի՝ 350000 դո­լար, իշ­խա­նու­թյան ինք­նա­պարգևատ­րում­նե­րի՝ հա­մա­րյա 40000000 դո­լար, տե­ղին ու ան­տե­ղի գոր­ծու­ղում­նե­րի, ու հաշ­վար­կեք՝ ե­թե ժո­ղովր­դին հարց­նեին՝ գե­րա­դա­սում եք, որ իշ­խա­նու­թյու­նը, ձեզ լա­վա­գույնս ծա­ռա­յե­լու հա­մար, ին­քը լա­վա­գույնս ապ­րի՞, թե՞ ու­զում եք, որ չփակ­վեն ձեզ սպա­սար­կող ման­կատ­նե­րը, ծե­րա­նոց­նե­րը, ծնն­դատ­նե­րը, դպ­րոց­նե­րը, կա­ռուց­վեն սպան­դա­նոց­ներ՝ այս­տեղ ու հի­մա, ի՞նչ կպա­տաս­խա­ներ հպարտ, բայց պրագ­մա­տիկ հայ ժո­ղո­վուր­դը:
Ինչ հարց էլ ձևա­կերպ­վի իբրև հան­րաք­վեի հարց, խն­դիր է մնում ոչ միայն 650000 «ա­յո» ստա­նա­լը, այլև ժո­ղովր­դի մաս­նակ­ցու­թյու­նը: Ապ­րի­լի 5-ի կի­րա­կին լի­նե­լու է հա­սա­րա­կու­թյան բևե­ռաց­ման գա­գաթ­նա­կետ, ինչ-որ քա­ղա­քա­կան ու­ժեր կբոյ­կո­տեն հան­րաք­վեն, «ոչ»-ի շտաբ կլի­նի, թե ոչ, քա­րոզ­չու­թյու­նը, որ վա­ղուց սկս­վել է, այ­րե­լու է կա­մուրջ­ներ ու ապ­րի­լի 6-ին ան­պա­տաս­խան է թող­նե­լու հար­ցը՝ մենք կու­նե­նա՞նք սմարթ պե­տու­թյուն, որ իր ա­մեն լու­ման նպա­տա­կա­մետ է ծախ­սում, կու­նե­նա՞նք պե­տա­կան կա­ռա­վար­ման սմարթ հա­մա­կարգ, որ գոր­ծում է զար­գաց­ման ծրագ­րե­րով, ոչ թե ի­րա­վի­ճա­կա­յին լու­ծում­ներ է տա­լիս ան­հե­տաձ­գե­լի հար­ցե­րին: Թե՞ կշա­րու­նակ­վի հիբ­րի­դա­յին գո­յակ­ցու­թյու­նը՝ հա­մա­տե­ղե­լով ան­հա­մա­տե­ղե­լիին: Ա­պա­գա­յի նկատ­մամբ վս­տա­հու­թյու­նը չի ստեղծ­վում լա­վա­գույ­նի պո­պու­լիս­տա­կան խոս­տում­նե­րով, նույ­նիսկ ընտ­րա­կան զբո­սաշր­ջու­թյան նոու հաուով՝ Հա­յաս­տա­նը հեռ­վից սի­րող­նե­րի հա­մար, կամ էլ՝ քա­ղա­քա­կան պոե­զիա­յով, ստեղծ­վում է տն­տե­սա­կան հիմ­քի վրա: 55 օ­րը հա­վեր­ժու­թյուն չէ, ա­վարտ­վե­լու է, իսկ հե­տո՞: Կա՞ն ե­րաշ­խիք­ներ, որ քա­ղա­քա­կան մթ­նո­լոր­տը թու­նա­զերծ­վե­լու է, ձևա­վոր­վե­լու է բո­վան­դա­կա­յին, գա­ղա­փա­րա­կան, մր­ցակ­ցա­յին քա­ղա­քա­կան դաշտ: Թե՞ խտա­նա­լու է ՓՐ­ԿԻՉ վար­չա­պե­տի լու­սապ­սա­կը, ու նա ան­ձեռ­նմ­խե­լի է դառ­նա­լու՝ դառ­նա­լով ա­վե­լի խո­ցե­լի իր վա­րած քա­ղա­քա­կա­նու­թյամբ: Ա­ռա­վել ևս ա­վե­լի ագ­րե­սիվ է դառ­նա­լու ՔՊ-ն, ո­րի ան­հան­դուր­ժո­ղա­կա­նու­թյու­նը ԱԺ-ում սե­փա­կան ռե­կորդ­ներն էլ գե­րա­զան­ցե­լու է: Վեր­ջա­պես՝ ի՞նչ է լի­նե­լու ՍԴ-ի հետ: Ե­թե հան­րաք­վեն «ա­յո» ա­սաց փո­փո­խու­թյուն­նե­րին, նոր ՍԴ-ի ձևա­վոր­ման հա­մար որ­քա՞ն ժա­մա­նակ է պետք ու ի՞նչ ե­րաշ­խիք, որ ՍԴ նոր դա­տա­վոր­նե­րը չեն լի­նե­լու ներ­կա­նե­րի վի­ճա­կում, ե­թե Հա­յաս­տա­նում ընտ­րու­թյուն­նե­րով իշ­խա­նու­թյուն փոխ­վի, ի­մա՝ ինչ­պե՞ս ա­պա­հո­վել դա­տա­կան իշ­խա­նու­թյան ան­կա­խու­թյու­նը գոր­ծա­դիր իշ­խա­նու­թյու­նից: ՍԴ 7 դա­տա­վո­րի հան­րա­յին պաշ­տո­նազ­րկ­ման հետևանք­նե­րը թե քա­ղա­քա­կան են լի­նե­լու, թե տն­տե­սա­կան: Ե­թե ցան­կա­ցած ճգ­նա­ժամ բե­րում է նոր հնա­րա­վո­րու­թյուն­ներ, ո­րո՞նք են ապ­րի­լի 5-ի հան­րաք­վեի հայտ­նու­թյուն­նե­րը:
Ա­նա­հիտ Ա­ԴԱ­ՄՅԱՆ
Հ.Գ. Փետր­վա­րի 12-ին վար­չա­պե­տը հրա­մա­նա­գիր է ստո­րագ­րել՝ սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի մաս­նա­գի­տա­կան հանձ­նա­ժո­ղով ստեղ­ծե­լու, ան­հա­տա­կան կազ­մը և աշ­խա­տա­կար­գը հաս­տա­տե­լու մա­սին, ո­րով սահ­ման­վում է նաև հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյունն սկ­սե­լուց հե­տո 3 ամ­սում մշա­կել սահ­մա­նադ­րա­կան բա­րե­փո­խում­նե­րի հա­յե­ցա­կար­գը, ա­պա­հո­վել հան­րա­յին քն­նար­կու­մը և ներ­կա­յաց­նել վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազմ, մինչև 2020-ի սեպ­տեմ­բե­րի 1-ը մշա­կել և ՀՀ վար­չա­պե­տի աշ­խա­տա­կազմ ներ­կա­յաց­նել ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը: Այ­սինքն՝ 2020-ի ա­շու­նը սկ­սե­լու ենք նոր հան­րաք­վեի սպա­սում­նե­րով: Իսկ ի՞նչ պե­տու­թյան: Դար­ձյալ խոր­հր­դա­րա­նա­կա՞ն, թե՞ նա­խա­գա­հա­կան: Դեռ եր­կա՞ր է «Կի­կո­սի մա­հը» լի­նե­լու մեր ազ­գա­յին-պե­տա­կան, պաշ­տո­նա­կան ՀԵ­ՔԻԱ­ԹԸ, որ ար­տա­ցո­լում, բայց չի ծրագ­րում ա­պա­գան:

Դիտվել է՝ 5502

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ