Ձևա­կան նա­խա­գա­հի քա­ղա­քա­կան հու­ղար­կա­վո­րու­թ­յու­նը պաշ­տո­նան­կու­թ­յան, թերևս նաև դա­տա­վա­րու­թ­յան տես­քով է լի­նե­լու

Ձևա­կան նա­խա­գա­հի քա­ղա­քա­կան հու­ղար­կա­վո­րու­թ­յու­նը պաշ­տո­նան­կու­թ­յան, թերևս նաև դա­տա­վա­րու­թ­յան տես­քով է լի­նե­լու
14.02.2020 | 02:04

Աս­ված է շատ հս­տակ` Հա­յաս­տա­նի ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պե­տա­կան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի պահ­պա­նու­թյան ծա­ռա­յու­թյունն ի­րա­կա­նաց­նում է նաև Հա­յաս­տա­նում չորս ա­մե­նա­բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի պահ­պա­նու­թյու­նը, մինչ­դեռ այդ չորսն էլ, ըստ էու­թյան, աշ­խա­տում են Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան դեմ: «Հա­յե­լի» մա­մու­լի ա­կում­բում ս. թ. հուն­վա­րի 29-ին հրա­վիր­ված մա­մու­լի ա­սու­լի­սի ըն­թաց­քում հայտ­նե­լով այս մա­սին, «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահ Գառ­նիկ Ի­սա­գու­լյանն ա­սել է.

«Ընդ ո­րում, նրան­ցից եր­կու­սը ուղ­ղա­կի սպա­սար­կում են Ադր­բե­ջա­նի շա­հե­րը: Մյուս­նե­րը, գի­տակ­ցա­բար կամ ան­գի­տակ­ցա­բար, հա­մե­նայն դեպս, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյա­նը հասց­նում են բա­վա­կան լուրջ վնաս: Խոսքս Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան (հի­մա դիակ կա­սենք…) գո­յու­թյուն չու­նե­ցող նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նի մա­սին է, ո­րին մեր պե­տու­թյու­նը փող է ծախ­սում` պահ­պա­նե­լու հա­մար, և նա ներ­կա­յաց­նում է Հա­յաս­տա­նը: Նա Հա­յաս­տան պե­տու­թյան գլուխն է հա­մար­վում, Հա­յաս­տա­նի Սահ­մա­նադ­րու­թյան պա­հա­պանն է հա­մար­վում, բայց նրա հիմ­նա­կան շա­հե­րը, ընդ ո­րում, տն­տե­սա­կան, «British Petroleum»-ի մի­ջո­ցով գտն­վում են Բաք­վում: Այ­սինքն` Բա­քուն է նրա հիմ­նա­կան շա­հու­թա­բե­րու­թյան աղ­բյու­րը: Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը, բնա­կա­նա­բար, այդ ա­ռու­մով գտն­վում է բա­վա­կա­նին լուրջ կախ­վա­ծու­թյան մեջ Բաք­վից»:
«Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հը նույն ա­սու­լի­սի ըն­թաց­քում տե­ղե­կաց­րել է նաև, որ Ղա­զախս­տա­նում մեկ շա­բաթ գտն­վե­լու ըն­թաց­քում Ար­մեն Սարգ­սյա­նի հետ, ըստ ո­րոշ աղ­բյուր­նե­րի, առն­վազն ե­րեք ան­գամ հան­դի­պել են Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­ներ:
«Այդ մա­սին ար­դյոք ին­քը զե­կու­ցե՞լ է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան վար­չա­պե­տին, թե՞ չէ… Ի՞նչ էր ա­նում մեկ շա­բաթ Ղա­զախս­տա­նում»,- հարց­րել է Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նը և նշել, որ ՀՀ նա­խա­գա­հը սպա­սար­կում է Ադր­բե­ջա­նի շա­հե­րը, իսկ մենք ֆի­նանս­ներ ենք ծախ­սում նրա անվ­տան­գու­թյու­նը պահ­պա­նե­լու հա­մար:
Ա­վե­լի վաղ, դեռ ան­ցյալ տար­վա հոկ­տեմ­բե­րին նույն մա­մու­լի ա­կում­բում հրա­վիր­ված ա­սու­լի­սում «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գահն ա­սել էր.
«Նի­կոլ Փա­շի­նյա­նից ա­վե­լի վտան­գա­վոր է Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան հան­գու­ցյալ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը… Այդ մար­դը ա­վե­լի վտան­գա­վոր է ու ա­վե­լի ոճ­րա­գոր­ծու­թյուն­ներ է կա­տա­րում, քան այ­սօր Նի­կոլ Փա­շի­նյա­նը»:
Եվս մեկ մեջ­բե­րում հի­շյալ ա­սու­լի­սում Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նից. «Հի­շեք` թիվ մեկ մե­ղա­վո­րը Ար­մեն Սարգ­սյանն է` հան­գու­ցյալ նա­խա­գա­հը, որն իր ան­գոր­ծու­թյամբ եր­կի­րը մատ­նել է քաո­սի, երկ­րորդ մե­ղա­վո­րը Նի­կոլ Փա­շի­նյանն է»:
2018 թ. ապ­րի­լի 6-ին, երբ «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծը դեռ չէր ե­ղել, Նի­կոլ Փա­շի­նյա­նը քայ­լար­շա­վով Գյում­րի-Երևան ճա­նա­պար­հին էր, Փա­շի­նյա­նի և Սարգ­սյա­նի հա­րա­բե­րու­թյուն­ներն էլ «շո­կո­լա­դա­յին» չէին, ինչ­պես այժմ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­զատ «Հայ­կա­կան ժա­մա­նակ» օ­րա­թեր­թում հրա­պա­րակ­վել է «Բիզ­նես­մեն Ար­մեն Սարգ­սյա­նը Աս­տա­նա­յում` իր գոր­ծե­րով» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծը (https://armtimes.com/hy/article/134981 ), ո­րում նշ­ված է.
«Պա­տաս­խա­նը շատ պարզ է՝ Ար­մեն Սարգ­սյա­նի այ­ցը Ղա­զախս­տան խիստ մաս­նա­վոր է: Ա­վե­լի ճիշտ՝ խիստ գործ­նա­կան: Ընդ ո­րում, գործ­նա­կան ոչ որ­պես «Հա­յաս­տա­նի ըն­տր­ված նա­խա­գահ», այլ գործ­նա­կան՝ զուտ որ­պես բիզ­նես­մեն, խո­շոր բիզ­նես­մեն:
Ար­մեն Սարգ­սյա­նին Ղա­զախս­տա­նի հետ կա­պում են մեծ գոր­ծեր: Հայտ­նի փաստ է, որ Ար­մեն Սարգ­սյա­նը շատ մտե­րիմ է Ղա­զախս­տա­նի նա­խա­գահ Նուր­սուլ­թան Նա­զար­բաևի և հատ­կա­պես նրա դս­տեր՝ Դա­րի­գա Նա­զար­բաևի հետ:
Ըստ տե­ղա­կան և ար­տա­սահ­մա­նյան մա­մու­լի բազ­մա­թիվ հրա­պա­րա­կում­նե­րի, Ար­մեն Սարգ­սյա­նի բիզ­նես հե­տաք­րք­րու­թյուն­նե­րը Ղա­զախս­տա­նում շատ մեծ են ու նշա­նա­կա­լից: Ար­մեն Սարգ­սյա­նի ա­նու­նը, մեղմ ա­սած, կապ­վում է այդ երկ­րում նավ­թամ­թերք­նե­րի, գա­զի, նույ­նիսկ մսի ար­տադ­րու­թյամբ զբաղ­վող ըն­կե­րու­թյուն­նե­րի հետ:
ՈՒ հի­մա հան­գա­մանք­նե­րը դնենք ի­րար կող­քի: Ար­մեն Սարգ­սյա­նը Ղա­զախս­տա­նում ու­նի մեծ բիզ­նես շա­հեր, նա մի քա­նի օ­րով այ­ցե­լում է Ղա­զախս­տան, այդ այ­ցի մա­սին մի հա­ղոր­դագ­րու­թյուն է տա­րած­վում, ըստ ո­րի՝ նա մի քա­նի րո­պեով հան­դի­պել է ղա­զա­խա­կան հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ: Հենց սրա­նից ակն­հայտ է դառ­նում, որ Ար­մեն Սարգ­սյա­նը, ո­րը «Հա­յաս­տա­նի ըն­տր­ված նա­խա­գահն է», Ղա­զախս­տան է մեկ­նել իր գոր­ծե­րով ու բա­ցա­ռա­պես իր գոր­ծե­րով: Իսկ հայ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հետ ամ­պա­գոռ­գոռ ար­տա­հայ­տու­թյուն­նե­րով հա­մեմ­ված, բայց ո­չինչ չա­սող, ան­բո­վան­դակ հան­դի­պու­մը ե­ղել է ըն­դա­մե­նը ձեռ­քի հետ կազ­մա­կերպ­ված մի մի­ջո­ցա­ռում: «Հա­յաս­տա­նի ըն­տր­ված նա­խա­գա­հը», այ­սինքն, ակ­տի­վո­րեն զբաղ­վում է իր սի­րած գոր­ծով՝ բիզ­նե­սով: Դրա ի­րա­վուն­քը ու­նի ցան­կա­ցած մարդ, բայց ոչ բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյան: Իր գոր­ծու­նեու­թյու­նը խիստ գաղտ­նի պա­հող Ար­մեն Սարգ­սյա­նը, բնա­կա­նա­բար, եր­բեք չի խո­սի այն մա­սին, թե կոնկ­րետ ինչ բիզ­նես շա­հեր ու­նի, բնա­կա­նա­բար չենք ի­մա­նա, թե որ­քա­նով է նա կախ­ման մեջ այդ շա­հե­րից, որն է նրա հա­մար ա­վե­լի կա­րե­ւոր՝ Հա­յաս­տա­նի շա­հը, թե իր բիզ­նես շա­հե­րը:
Լի­նե­լով Մեծ Բրի­տա­նիա­յում ՀՀ դես­պան, Ար­մեն Սարգ­սյա­նը, չու­նե­նա­լով դրա ի­րա­վուն­քը, ակ­տի­վո­րեն զբաղ­վել է բիզ­նե­սով և հս­կա­յա­կան կա­րո­ղու­թյուն է դի­զել: Դառ­նա­լով «Հա­յաս­տա­նի ըն­տր­ված նա­խա­գահ», նրա ներ­կա­յա­ցուց­չա­կա­նու­թյու­նը կտ­րուկ բարձ­րա­նում է, և կա­րե­լի է պատ­կե­րաց­նել, թե որ­քա­նով դա կօգ­նի նրան իր բիզ­նե­սը նոր մա­կար­դակ­նե­րի բարձ­րաց­նե­լու հա­մար: Պար­զա­պես մի միա­միտ հարց է ծա­գում. ին­չու պետք է ՀՀ քա­ղա­քա­ցի­նե­րը հար­կե­րի տես­քով տա­րե­կան մի­լիար­դա­վոր դրամ­ներ վճա­րեն, որ­պես­զի բիզ­նես­մեն Ար­մեն Սարգ­սյա­նը ու­նե­նա հս­կա­յա­կան ու շքեղ նս­տա­վայր Երևա­նում, հս­կա­յա­կան աշ­խա­տա­կազմ, ծա­ռա­յո­ղա­կան մե­քե­նա­ներ, կա­րո­ղա­նա թան­կար­ժեք շր­ջա­գա­յու­թյուն­ներ ի­րա­կա­նաց­նել աշ­խար­հով մեկ... Դե հարց է, է­լի, ծա­գում է»:
Հի­շենք նաև, որ, ըստ մամուլի հրա­պա­րա­կում­ների, նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը հնդ­կա­կան ONGC և բրի­տա­նա­կան «British Petrolium» ըն­կե­րու­թյուն­նե­րում ներդ­րում­ներ ա­նող «Knighstbridge Group» ըն­կե­րու­թյան նա­խա­գահն է նաև (ա­պա­ցույ­ցը` լու­սան­կա­րում): «British Petrolium»-ը և ONGC-ը 2019 թ. Ադր­բե­ջա­նի գա­զի ա­մե­նա­մեծ պա­շար­ներն ու­նե­ցող «Shah Deniz» («Շահ Դե­նիզ») օֆ­շո­րա­յին գո­տում ու­նեին հա­մա­պա­տաս­խա­նա­բար 28,8 % և 2,% բաժ­նե­մա­սեր:
ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը հիմք ըն­դու­նե­լով Ազ­գա­յին ժո­ղո­վի 2020 թ. փետր­վա­րի 6-ի «Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի նա­խա­գի­ծը հան­րաք­վեի դնե­լու մա­սին» Ա­ԺՈ-001-Ն հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ո­րո­շու­մը և 09.02.2020 թ. իր հրա­մա­նագ­րով Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան Սահ­մա­նադ­րու­թյան փո­փո­խու­թյուն­նե­րի հան­րաք­վե նշա­նա­կե­լով, մաս­նա­կից դար­ձավ փա­շի­նյա­նա­կան իշ­խող վար­չախմ­բի կող­մից մեր հան­րա­պե­տու­թյան սահ­մա­նադ­րա­կան կար­գի տա­պալ­ման նա­խա­պատ­րաս­տու­թյա­նը: Այս­պի­սով հի­շյալ վար­չախմ­բի կա­մա­կա­տար, ձևա­կան նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը խփեց իր քա­ղա­քա­կան դա­գա­ղի վեր­ջին մե­խը, թեև քա­ղա­քա­կան հո­գե­հան­գիս­տը մի քիչ եր­կար է լի­նե­լու, բայց հու­ղար­կա­վո­րու­թյունն առջևում է: Ձևա­կան նա­խա­գա­հի քա­ղա­քա­կան հու­ղար­կա­վո­րու­թյու­նը պաշ­տո­նան­կու­թյան, թերևս նաև դա­տա­վա­րու­թյան տես­քով է լի­նե­լու:
Ին­չու՞ ենք Ար­մեն Սարգ­սյա­նին փա­շի­նյա­նա­կան իշ­խող վար­չախմ­բի կա­մա­կա­տար ու ձևա­կան նա­խա­գահ հա­մա­րում: Միայն այդ­պի­սին լի­նե­լու հան­գա­ման­քով կա­րե­լի է բա­ցատ­րել Ար­մեն Սարգ­սյա­նի կող­մից ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան հոդ­ված 123-ի («Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հի կար­գա­վի­ճա­կը և գոր­ծա­ռույթ­նե­րը») իմ­պե­րա­տիվ (պար­տա­դիր կա­տար­ման են­թա­կա) պա­հան­ջի` «Հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը հետևում է Սահ­մա­նադ­րու­թյան պահ­պան­մա­նը» չկա­տա­րու­մը, ո­րը կա­տա­րե­լու և ԱԺ-ի հի­շյալ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ո­րո­շու­մը Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան ու­ղար­կե­լու լիա­զո­րու­թյու­նը, հնա­րա­վո­րու­թյու­նը նա հաս­տա­տա­պես ու­ներ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 169-րդ հոդ­վա­ծով («Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան դի­մե­լը»), մաս­նա­վո­րա­պես` նշ­ված հոդ­վա­ծի 1-ին մա­սի 4-րդ կե­տով, ո­րի հա­մա­ձայն, Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան կա­րող է դի­մել հան­րա­պե­տու­թյան նա­խա­գա­հը՝ Սահ­մա­նադ­րու­թյան նաև 168-րդ հոդ­վա­ծի 1-ին կե­տով սահ­ման­ված դեպ­քե­րում:
«Թշ­նա­մու կամ նրա կոր­ծա­նա­րար ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման առջև Հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րը լայ­նո­րեն բաց­ված են,- նշել էինք դեռ 2019 թ. սեպ­տեմ­բե­րի 19-ին հրա­պա­րակ­ված մեր «Չզար­մա­նաք, երբ մի մեծ ա­ղե­տի զո­հե­րը դառ­նանք» վեր­տա­ռու­թյամբ հոդ­վա­ծում (http://www.irates.am/hy/1568929542):- Բա­ցել են վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը և նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը: ՀՀ նա­խա­գա­հը, վար­չա­պե­տը, Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը, բազ­մա­թիվ ան­ձինք «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյու­նից ու վար­չա­պե­տի շր­ջա­պա­տից, այդ թվում նաև` ԱԺ-ի մի շարք պատ­գա­մա­վոր­ներ, ե­թե ի­րենք ան­մի­ջա­կա­նո­րեն չեն ի­րա­գոր­ծում եր­կի­րը ներ­սից փլու­զե­լու, կոր­ծա­նե­լու գն­դա­պետ Դա­նի ներ­կա­յաց­րած ծրա­գի­րը` շա­րադր­ված գն­դա­պե­տի նո­թե­րում, ինչ­պես նաև ժո­ղո­վուրդ­նե­րի կոր­ծան­ման Ա­լան Դա­լե­սի ծրա­գի­րը, ա­պա առն­վազն լայ­նո­րեն բա­ցել են Հա­յաս­տա­նի դար­պաս­նե­րը նշ­ված ծրագ­րե­րի ի­րա­գործ­ման հա­մար: Հետևա­բար մեղ­սա­կից են օ­տար թշ­նա­մու կող­մից մեր ժո­ղովր­դի նկատ­մամբ ի­րա­կա­նաց­վող այդ մե­ծա­գույն հան­ցա­գոր­ծու­թյա­նը: Ան­գի­տակ­ցա­բա՞ր են վար­վում նրանք այդ­պես, թե՞ գի­տակ­ցա­բար` ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան պար­զե­լու խն­դիրն է, թեև տրա­մա­բա­նու­թյու­նը հու­շում է, որ երկ­րի ղե­կա­վար­ներն ան­գի­տակ­ցա­բար չէին կա­րող այդ­պես վար­վել: Ինչ վե­րա­բե­րում է ԱԱԾ-ին, ա­պա վեր­ջինս, ան­շուշտ, կպար­զեր վե­րոն­շյա­լը, ե­թե նոր­մալ պե­տու­թյուն լի­նեինք, և ԱԱԾ-ն ծա­ռա­յեր բա­ցա­ռա­պես մեր ազ­գա­յին անվ­տան­գու­թյունն ա­պա­հո­վե­լուն»:
Մեզ, ան­շուշտ, հե­տաք­րք­րեց, թե ան­կախ ՀՀ նա­խա­գա­հի աշ­խա­տա­կազ­մի հա­սա­րա­կայ­նու­թյան հետ կա­պե­րի վար­չու­թյան կող­մից Ար­մեն Սարգ­սյա­նի` Բաք­վում տն­տե­սա­կան շա­հեր ու­նե­նա­լը հեր­քե­լուց, ԱԱԾ-ն այդ և, հատ­կա­պես, Ղա­զախս­տա­նում Ադր­բե­ջա­նի հա­տուկ ծա­ռա­յու­թյան բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րի հետ նրա հան­դի­պում­նե­րի վե­րա­բե­րյալ «Ազ­գա­յին անվ­տան­գու­թյուն» կու­սակ­ցու­թյան նա­խա­գա­հի հի­շյալ հայ­տա­րա­րու­թյու­նից հե­տո ընդ­հան­րա­պես հե­տաքր­քր­վե՞լ է դրա­նով, փոր­ձե՞լ է պար­զել ի­րա­կա­նու­թյու­նը, ին­չի հա­մար, բնա­կա­նա­բար, նախ և ա­ռաջ պետք է դի­մեր հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նա­կին, հրա­վի­րեր նրան, փոր­ձեր հա­մա­պա­տաս­խան պար­զա­բա­նում­ներ, բա­ցատ­րու­թյուն­ներ ստա­նալ: Ինչ­պես տե­ղե­կա­ցանք Գառ­նիկ Ի­սա­գու­լյա­նից, իր վե­րոն­շյալ հայ­տա­րա­րու­թյան առն­չու­թյամբ ի­րեն ԱԱԾ-ից ընդ­հան­րա­պես դի­մող չի ե­ղել, չի ե­ղել ոչ հրա­վեր, ոչ էլ նույ­նիսկ հե­ռա­խո­սա­զանգ: Հեր­թա­կան ան­գամ ա­ռա­ջա­նում է նույն հար­ցը` ՀՀ ազ­գա­յին անվ­տան­գու­թյան ծա­ռա­յու­թյան «տա­նը» մարդ կա՞… Ար­մեն Սարգ­սյա­նի միայն նա­խա­գահ լի­նե­լը բա­վա­րա՞ր էր, որ ԱԱԾ-ն նրա­նով չզ­բաղ­վեր, թե նաև, ա­սենք, մա­սոն է…
Ի­րա­կա­նում ո՞վ է, ա­մե­նից զատ, ե­րե­խա­նե­րի հետ պաղ­պա­ղակ ու­տե­լով, բուր­գեր­ներ սար­քե­լով ու պա­րե­լով հայտ­նի ՀՀ նա­խա­գահ Ար­մեն Սարգ­սյա­նը: Այս հար­ցին կանդ­րա­դառ­նանք մեր ա­ռա­ջի­կա հրա­պա­րա­կում­նե­րից մե­կում:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Դիտվել է՝ 1962

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ