Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Վահագն Հովակիմյան. Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին

Վահագն Հովակիմյան. Այո»-ի ճակատը քարոզարշավը կսկսի փետրվարի վերջին
18.02.2020 | 22:52

Սահմանադրության փոփոխությունների ապրիլի 5-ի հանրաքվեի «Այո» քարոզչության կողմի շտաբը ձևավորված է, և ընթանում է կազմակերպչական աշխատանք՝ լրագրողների հետ զրույցում ասաց «Այո» քարոզչության կողմի լիազոր ներկայացուցիչ, ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վահագն Հովակիմյանը: ««Այո»-ի շտաբը ձևավորված է, ձևավորվում են նաև տարածքային շտաբներ, մեր տարածքային պատասխանատուները զբաղված են տարածքների ընտրությամբ՝ հնարավոր շտաբներ ձևավորելու համար, որպեսզի կնքվեն վարձակալության պայմանագրեր և այլն: Կազմակերպչական աշխատանքներ են տարվում»,- նշեց Հովակիմյանը: Նա հայտնեց, որ քարոզարշավը, ամենայն հավանականությամբ, կսկսվի փետրվարի վերջին: «Ամեն դեպքում առաջիկայում կհայտարարվի, երբ արդեն հստակ օրացուցային պլանը պատրաստ կլինի: Ենթադրում եմ, որ շտաբի պետ Սուրեն Պապիկյանը կիրազեկի կամ նրա հանձնարարությամբ շտաբի պատասխանատուներից որևէ մեկը»,- եզրափակեց Հովակիմյանը:

Դիտվել է՝ 1496

Մեկնաբանություններ