Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պուտինը նորից է ուզում փող ծախսել

Պուտինը նորից է ուզում փող ծախսել
20.02.2020 | 12:43

ՌԴ նոր կառավարությունը ուզում է հող նախապատրաստել խնայողությունների 5 տարիներից հետո նորից մեծացնելու պետական ծախսերը: Կրեմլը մտադիր չէ քամուն տալ բյուջեն: Մինչև 2022-ը դաշնային բյուջեի ծախսերի աճը 22,4 տրիլիոն ռուբլով (350 միլիարդ դոլար) ֆինանսավորվելու է պետական ընկերությունների դիվիդենտների աճի և պետական պահուստային հիմնադրամների հաշվին՝ հաղորդել է ֆինանսների նախարարությունը: Բյուջետային քաղաքականության փափկացումը պետ է խթանի տնտեսական աճը, որ 2%-ից քիչ է, և բարձրացնի կյանքի ստանդարտները իշխանության փոխանցումից առաջ՝ Պուտինի նախագահական ժամկետն ավարտվում է 2024-ին: Վարչապետ Միխայիլ Միշուստինը նոր կառավարության հետ իր առաջին հանդիպման ժամանակ հայտարարեց, որ որքան մարդիկ իրենց կյանքում փոփոխությունները շուտ զգան, այնքան՝ լավ: Բյուջեում փոփոխությունները ցույց են տալիս ծախսերի ամենամյա աճ մինչև 2022-ը: Հիմնական մասը հատկացվում է «Ազգային նախագծեր» ինֆրակառուցվածքային ծրագրին, որ պետք է սկսվեր դեռ 2019-ին, բայց արգելակվեց: Լրացուցիչ 4 տրիլիոն ռուբլի 4 տարում ավելացվել է ծախսային մասին՝ սոցիալական ծախսերը մեծացնելու Պուտինի խոստումից հետո:


Փողի մի մասը կհատկացվի պահուստաին հիմնադամից, որտեղ պետությունը կուտակում է նավթային հասույթների ավելցուկները: Այդ գումարների սովորական ծախսերի համար օգտագործման պաշտոնական արգելքը հաղթահարելու համար կառավարությունը սխեմա է մշակել, որի շրջանակներում հիմնադրամի գումարներով Կենտրոնական բանկից կգնվի երկրի ամենամեծ բանկի բաժնետոմսերի մեծ փաթեթ: Բանկը կառավարությանը կտա իր եկամուտների մեծ մասը և կառավարությունը կարող է առանց սահմանափակումների ծախսել: Եկամուտների մեկ այլ աղբյուր կդառնա պետական ընկերությունների դիվիդենտների աճը և հարկերի առավել արդյունավետ հավաքագրումը՝ հայտարարել է ֆինանսների նախարար Անտոն Սիլուանովը: 2014-2015-ին նավթի գնանկումից հետո հարկաբյուջետային քաղաքականության խստացումը Ռուսաստանին մեծ տարածք թողեց եկամուտների աճի մասով: JP Morgan Chase & Co ընկերության տվյալներով՝ ՌԴ բյուջեն կարող է դեֆիցիտ չունենալ, երբ նավթի գինը բարելի դիմաց 52 դոլար է: Դա նավթ արտադրող երկրներում ամենացածր ցուցանիշն է:


Փետրվարին Պուտինը կառավարությանը հայտարարեց, որ Ռուսաստանը պետք է օգտվի հնարավորությունից, որովհետև առաջիկա տարիներին այլևս այդպսի շանս չի ունենա: Այս տարի սոցիալական ծախսերին հատկացված գումարների մեծ մասը կտրվի երեխաներ ունեցող աղքատ ընտանիքներին: Երկրորդ տեղում երիտասարդ մայրերն են, կառավարությունը փորձում է կանխել ժողովրդագրական ճգնաժամը: Դատելով բյուջեի փոփոխություններին՝ գումար կստանան նաև դպրոցներն ու աղքատ ռեգիոնները:
Աննա Անդրիանովա, Bloomberg (ԱՄՆ)


Հ.Գ. Կառավարության կազմի փոփոխությունից ու Դաշնային ժողովին հղված ուղերձից հետո փորձագետները նույնիսկ ասում էին, որ Պուտինը որոշել է փող բաժանել ժողովրդին, իսկ դա սովորաբար արվում է ընտրություններից առաջ: Հարցումների համաձայն՝ Պուտինը շարունակում է կորցնել վարկանիշային տոկոսները, ռուսաստանցիները գնահատում են նրա արտաքին քաղաքականությունը, դժգոհ են ներքին քաղաքականությունից: Թե անցնցում հեռանալու, թե հեռանալով՝ մնալու համար նրան պետք է իրավիճակ փոխել երկրի ներսում:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5338

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ