Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Մակրոնը պայքար է հայտարարել իսլամի արտասահմանյան ազդեցության դեմ

Մակրոնը պայքար է հայտարարել իսլամի արտասահմանյան ազդեցության դեմ
21.02.2020 | 13:15

Ֆրանսիան մտադիր է պայքարել իսլամիստական սեպարատիզմի հետ: Նախագահ Էմանուել Մակրոնը փետրվարի 18-ին հրապարակել է միջոցառումների շարքը, որ ուղղված են իսլամի «արտասահմանյան ազդեցության» դեմ պայքարին: Հայտարարությունն արվել է Ֆրանսիայի հարավում՝ Մյուլուզում՝ 15 քաղաքներից մեկում, որտեղ իշխանությունները նպատակային պայքարում են իսլամիստների ազդեցության դեմ: Էմանուել Մակրոնը իբրև իսլամիստական սեպարատիզմի դեմ պայքարի միջոց նշել է, որ Ֆրանսիան այլևս չի ընդունի օտարերկրացի իմամների, որ ուղարկում են այլ պետությունները՝ առաջին հերթին Ալժիրը, Մարոկկոն, Թունիսը, Թուրքիան: Երկրում կսկսեն սովորեցնել ֆրանսիացի իմամների: Իսլամ հոգևորականության այն ներկայացուցիչները, որ արդեն Ֆրանսիայում են, հեռանալու հրահանգ կստանան: Ֆրանսիան մտադիր է ուժեղացնել վերահսկողությունը մզկիթների արտասահմանից ֆինանսավորման վրա: «Մենք պետք է իմանանք՝ որտեղից են գալիս գումարները, ով է ստանում և ինչի համար»՝ հայտարարել է Մակրոնը: Նա հարց տվեց Մյուլուզի վիթխարի ան-Նուր մզկիթի ու հարակից խանութների, դպրոցների, լողավազանի համալիրի ֆինանսավորման մասին: Ֆինանսների մեծ մասը հատկացրել է Կատարի Qatar Charity կազմակերպությունը: «Իսլամիստական անջատողականությունն անհամատեղելի է ազատության ու հավասարության հետ, անհամատեղելի է հանրապետության անբաժանելիության և ազգի միասնության հետ»՝ ընդգծել է Էմանուել Մակրոնը:


«Այս միջոցներին մենք սպասում էինք տարիներով»՝ Մակրոնի հայտարարությունը մեկնաբանել է ֆրանսիական իսլամի հիմնադրամի տնօրեն Գալեբ բեն Շեյխը franceinfo ռադիոկայանին հարցազրույցում: «Մենք կողմ ենք ֆրանսիական իսլամին, իսլամ դավանելու ֆրանսիական կերպին ու կրոնական ավանդույթին»՝ նշել է նա:
RFI


Հ.Գ. Բարբարոս է հնչում՝ ֆրանսիական իսլամը, առավելևս ֆրանսիական իսլամի կրոնական ավանդույթը: Հաջողության համար Մակրոնը պետք է ոչ միայն իսլամիստական անջատողականության ու իսլամիստների ֆինանսավորման դեմ միջոցներ ձեռնարկի, այլև՝ ֆրանսիացիների իսլամ ընդունելու: Որքան էլ Ֆրանսիայում դավանանքի ազատություն է, քրիստոնեության ու իսլամի միջև քաղաքակրթական ընտրությունում կրոնական ավանդույթը թելադրում է, որ պիտի հաղթի քրիստոնեությունը և չի կարող ու չպիտի լինի իսլամի ֆրանսիական ավանդույթ: Դա կեղծ ու հնարովի հասկացություն ու ձևակերպում է՝ ֆրանսիացին պետք է քրիստոնյա լինի:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 5378

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ