«Ռուսաստանին ռազմավարական պարտության հասցնելու համար Հավաքական Արևմուտքը, ՈՒկրաինայից հետո, ձգտում է ապակայունացնել իրավիճակը հետխորհրդային տարածքի այլ հատվածներում, այդ թվում՝ Հարավային Կովկասում, խարխլելու Ռուսաստանին տարածաշրջանի երկրների հետ կապող դաշինքային և գործընկերային հարաբերությունները: Ռուսաստանը կշարունակի զարգացնել փոխադարձ հարգալից և փոխշահավետ համագործակցություն տարածաշրջանի բոլոր պետությունների հետ»,- ասված է ՌԴ ԱԳՆ հայտարարության մեջ։                
 

Էրդողանը կրկին սպառնացել է Դամասկոսին Իդլիբում ռազմական գործողություններով

Էրդողանը կրկին սպառնացել է Դամասկոսին Իդլիբում ռազմական գործողություններով
26.02.2020 | 21:52

Թուրքիայի նախագահ Թայիփ Էրդողանը հաստատել է, որ Թուրքիան մտադիր է սիրիական բանակին հեռացնել Իդլիբում տեղակայված թուրքական դիտակետերից, եթե չնահանջեն մինչև փետրվարի վերջ:

«Իդլիբում մենք ձեռնարկում ենք բոլոր միջոցները մարդասիրական ճգնաժամը կանխելու համար: Ռուսաստանը, ցավոք, չի ցանկանում դա տեսնել: Եթե ռեժիմի ուժերը չհեռանան, մենք կազատագրենք այդ տարածքը», - ասել է Էրդողանը ՝ ելույթ ունենալով իշխող «Արդարություն և զարգացում» կուսակցության խորհրդարանական խմբակցության առաջ։

Դիտվել է՝ 782

Մեկնաբանություններ