Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով կարանտինի լուրերը

Ռոհանին հերքել է կորոնավիրուսի պատճառով կարանտինի լուրերը
26.02.2020 | 21:56

Իրանի իշխանությունները պլանավորում են կարանտինի մեջ պահել ոչ թե քաղաքները կամ ամբողջ շրջաններ, այլ միայն կորոնավիրուսի հարուցած հիվանդության ախտանշաններով առանձին մարդկանց՝ փետրվարի 26-ին հայտարարել է Իրանի նախագահ Հասան Ռոհանին:

«Լուրերը, թե ցանկանում են մեկ ամսով կարանտինի ենթարկել ինչ-որ քաղաք կամ առանձին շրջան՝ մեկ շաբաթով, նման որոշում պետությունը չի ընդունել»,-նախագահի խոսքը մեջբերել Է նրա մամուլի ծառայությունը: Ռոհանիի խոսքով՝ «եթե մարդու մոտ կան հիվանդության ախտանշաններ, նրան կարանտինի են ենթարկում»: «Մենք դրա համար բազմաթիվ կենտրոններ ենք նախատեսել Թեհրանում: Երեկ տեղադրել են լրացուցիչ մահճակալներ»,-ասել է նա:

Դիտվել է՝ 1304

Մեկնաբանություններ