«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Վրա­նա­յին հոս­պի­տալ հի­շեց­նող հա­մա­լի­րի տե­սա­րա­նը մահ­վան վեր­ջին հանգր­վան էր հի­շեց­նում

Վրա­նա­յին հոս­պի­տալ հի­շեց­նող հա­մա­լի­րի տե­սա­րա­նը մահ­վան վեր­ջին հանգր­վան էր հի­շեց­նում
03.04.2020 | 00:41
Մա­մու­լի նկատ­մամբ նոր սահ­մա­նա­փա­կում­ներ մտց­նե­լու հա­մար իշ­խա­նու­թյուն­նե­րի խելքն ի­րեն­ցը չէ: Երևույ­թը, ի­հար­կե, նոր չէ, բո­լոր ժա­մա­նակ­նե­րում էլ իշ­խա­նու­թյուն­նե­րը ցան­կա­ցել են, որ լրատ­վա­մի­ջոց­նե­րը «պու­պուշ» բա­ներ գրեն ի­րենց մա­սին, ա­սեն՝ կա­ռա­վա­րող ու­ժի բո­լոր քայ­լե­րը վե­րին ա­տյա­նի ճշ­մար­տու­թյուն են, իշ­խա­նա­վոր­ներն էլ՝ եր­կն­քից ի­ջած հրեշ­տակ­ներ: Բայց երբ իշ­խա­նու­թյան գե­րակ­շիռ մա­սը` ի դեմս երկ­րի ղե­կա­վա­րի, լրագ­րող­ներ են, ար­դա­րա­ցի սպա­սում ու­նեինք, թե մա­մու­լի նկատ­մամբ սահ­մա­նա­փա­կում­ներ հնա­րա­վո­րինս չեն լի­նի: Հույ­սը, ցա­վոք, մա­րեց այն ժա­մա­նակ, երբ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյանն ան­ձամբ սկ­սեց մե­կիկ-մե­կիկ անդ­րա­դառ­նալ ի­րեն ոչ դու­րե­կան հրա­պա­րա­կում­նե­րին: Ե­թե մի օր արթ­նա­նամ ու կար­դամ, որ կա­ռա­վա­րու­թյան հրա­մա­նով լրագ­րող կոչ­վե­լու ի­րա­վունք ու­նեն միայն նրանք, ով­քեր ժա­մա­նա­կին քայ­լել են կամ ան­գիր գի­տեն Փա­շի­նյա­նի գրած բո­լոր բա­նաս­տեղ­ծու­թյուն­նե­րը, չեմ զար­մա­նա:
Ար­տա­կարգ դրու­թյան պայ­ման­նե­րում պա­րետ Տիգ­րան Ա­վի­նյա­նի «թեթև ձեռ­քով» բա­վա­կան բար­դա­ցել է լրագ­րող­նե­րիս աշ­խա­տան­քը: Լու­րեր, հար­ցազ­րույց­ներ, նյու­թեր գրե­լիս մի պահ կար­կա­մում ենք՝ լրատ­վու­թյունն ինչ­պե՞ս մա­տու­ցենք, որ պե­տու­թյունն այն որ­պես խու­ճապ չըն­կա­լի ու չո­րո­շի մեր հաշ­վին պե­տա­կան բյու­ջե լց­նել: Ի­րա­կան խու­ճա­պը, սա­կայն, բա­ցա­ռա­պես օ­րեր ա­ռաջ էր, երբ Կա­րեն Դե­միր­ճյա­նի ան­վան մար­զա­հա­մեր­գա­յին հա­մա­լի­րի վրա­նա­յին հոս­պի­տալ հի­շեց­նող` լու­սան­կա­րը տա­րած­վել էր սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում: Ի­րար կող­քի շար­ված եր­կա­թե ցան­ցով մահ­ճա­կալ­նե­րը, որ, ըստ երևույ­թին, տար­բեր զո­րա­նոց­նե­րից են այդ­տեղ բեր­վել, պարզ­վում է, նա­խա­տես­ված են կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված կամ ռիս­կա­յին խմ­բում գտն­վող ան­ձանց հա­մար: Տե­սա­րանն ան­չափ ընկ­ճող էր, կար­ծես մահ­վան վեր­ջին հան­գր­վան հի­շեց­ներ: Իշ­խա­նու­թյան որևէ ներ­կա­յա­ցու­ցիչ՝ պատ­գա­մա­վոր կամ նա­խա­րար, որ, սո­վո­րա­բար, աչ­քի են ընկ­նում հա­սա­րա­կա­կան բո­լոր դեպ­քե­րին Facebook-ում «հա­վուր պատ­շա­ճի» ար­ձա­գան­քե­լով, դա­տա­պար­տե­լով ու ա­նար­գան­քի սյա­նը գա­մե­լով, այդ լու­սան­կա­րի մա­սին չա­սա­ցին և ոչ մի բառ: Պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը միայն իմ՝ պա­րետ Ա­վի­նյա­նին ուղղ­ված հար­ցին, թե ար­դյո՞ք այս լու­սան­կա­րի տա­րա­ծու­մը խու­ճապ չի ա­ռա­ջաց­նում, ար­ձա­գան­քել էր, որ այն տա­րա­ծող ան­հա­տին պա­տաս­խա­նատ­վու­թյան կան­չել չեն կա­րող, քան­զի «խու­ճա­պի մա­սին» օ­րեն­քը միայն լրատ­վա­մի­ջոց­նե­րին է վե­րա­բե­րում: Իշ­խա­նա­վոր­նե­րի քար լռու­թյու­նից կամ այ­դօ­րի­նակ մեկ­նա­բա­նու­թյու­նից հե­տո առն­վազն կա­րող եմ են­թադ­րել, որ լու­սան­կար­նե­րը տա­րած­վել է հենց իշ­խա­նա­կան շր­ջա­նակ­նե­րից՝ մարդ­կանց սթա­փեց­նե­լու ու տա­նը մնա­լու հոր­դոր ա­նե­լու մի­տու­մով, ին­չը, սա­կայն, հեր­թա­կան ան­գամ նրանց ոչ գրա­գետ աշ­խա­տան­քի մա­սին է վկա­յում: Մար­դիկ ոչ թե սթափ­վել, այլ խու­ճա­պի էին մատն­վել, և վս­տահ էլ չենք, թե այ­դօ­րի­նակ լու­սան­կար­ներ կամ հրա­պա­րա­կում­ներ ա­պա­գա­յում չեն լի­նի, քա­նի որ օ­րեն­քի ա­ռաջ ոչ բո­լորն են հա­վա­սար:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1966

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ