Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ադր­բե­ջա­նը եր­բեք չի փոխ­վել, մնում է «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» հաս­կա­նան

Ադր­բե­ջա­նը եր­բեք չի փոխ­վել, մնում է «հե­ղա­փո­խա­կան­նե­րը» հաս­կա­նան
03.04.2020 | 00:48
Կո­րո­նա­վի­րու­սը բո­լոր խն­դիր­նե­րը երկ­րոր­դա­կան պլան է մղել, ան­գամ կեն­սա­կան նշա­նա­կու­թյուն ու­նե­ցող։ Ե­րեկ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի չոր­րորդ տա­րին լրա­ցավ։ Հեր­թա­կան ան­գամ մեր տղա­նե­րի ա­րյան գնով պաշտ­պան­վե­ցին մեր հո­ղե­րը։ ՈՒ հեր­թա­կան ան­գամ ա­պա­ցու­ցե­ցին, որ ա­րյամբ գծ­ված սահ­ման­ներն անհ­նար է խախ­տել։
Հայ զին­վորն ի­րե­նից կախ­ված գոր­ծը փա­ռա­հեղ է ա­նում, մնում է, որ դի­վա­նա­գի­տու­թյունն ու քա­ղա­քա­կա­նու­թյունն ամ­րապն­դեն նրա հաղ­թա­նա­կը։ Ա­վաղ, հա­ճախ այն­պի­սի ի­րա­վի­ճակ է ստեղծ­վում, որ ստիպ­ված կա­րիք է լի­նում այդ հաղ­թա­նա­կը պաշտ­պա­նե­լու քա­ղա­քա­կա­նու­թյամբ ու դի­վա­նա­գի­տու­թյամբ։ Մինչ­դեռ պե­տա­կան այ­րե­րի ան­հե­ռա­տես քայ­լե­րը եր­բեմն հա­կա­ռակն են ա­պա­ցու­ցում։ Այս իշ­խա­նու­թյունն ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան եր­կա­մյա բա­նակ­ցու­թյուն­նե­րում հա­ճախ է ա­ռիթ տվել ի­րեն հի­շեց­նե­լու, որ խա­ղա­ղու­թյու­նը նվա­ճում են, այն «կիրթ» ադր­բե­ջան­ցուց չեն մու­րում, ո­րով­հետև հա­կա­ռա­կոր­դը ոչ քո խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չերն է բա­նի տեղ դնում, ոչ էլ «հե­ղա­փո­խա­կան» ան­համ լո­զունգ­նե­րը։ Հեր­թա­կան ա­պա­ցույցն օ­րերս տե­ղի ու­նե­ցավ։
Մինչ աշ­խար­հի գլու­խը խառն է հա­մա­վա­րա­կով, բո­լո­րը մտա­ծում են ինչ­պես հաղ­թա­հա­րել խն­դի­րը, միայն Ադր­բե­ջա­նի պես եր­կի­րը կա­րող է հար­ձակ­վել խա­ղաղ բնակ­չու­թյան վրա ու ռմ­բա­կո­ծել ­քո գյու­ղե­րը։ Հի­շեց­նենք, որ մար­տի 30-ին՝ ժա­մը 18:30-ի սահ­ման­նե­րում, հա­կա­ռա­կոր­դը, ա­պօ­րի­նա­բար եր­կու կամ ա­վե­լի ան­ձանց կյան­քից զր­կե­լու դի­տա­վո­րու­թյամբ, շա­տե­րի կյան­քի հա­մար վտան­գա­վոր ե­ղա­նա­կով, ազ­գա­յին ա­տե­լու­թյան շար­ժա­ռի­թով, մար­տա­կան հե­նա­կե­տե­րից տար­բեր տրա­մա­չա­փի զեն­քե­րից բազ­մա­թիվ կրա­կոց­ներ է ար­ձա­կել Տա­վու­շի մար­զի Նո­յեմ­բե­րյան հա­մայն­քի Բա­ղա­նիս բնա­կա­վայ­րի ուղ­ղու­թյամբ: Ար­ձակ­ված կրա­կոց­նե­րից վնաս­վել են Բա­ղա­նի­սի 7 բնա­կիչ­նե­րի տնե­րի տա­նիք­ներն ու լու­սա­մուտ­նե­րի ա­պա­կի­նե­րը, ինչ­պես նաև դպ­րո­ցի ճա­շա­րա­նի մուտ­քի դու­ռը: Ե­թե հա­կա­ռա­կորդդ նույ­նիսկ այս­պի­սի վի­ճա­կում քեզ հետ խո­սում է կրա­կի լեզ­վով, ու­րեմն ինչ­պես ես դու նրան խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չեր ա­նում ու դեռ ա­վե­լին` մտա­ծում հո­ղեր զի­ջել ու ա­պա­հով ապ­րել։ Դա լի­նե­լու՞ բան է։
ՈՒ այս ա­մե­նում ա­մե­նատ­խու­րը Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյան բաց­թո­ղումն է։ Այս ռմ­բա­կո­ծու­մից հե­տո Հա­յաս­տա­նի ԱԳՆ-ն այս­պի­սի բո­վան­դա­կու­թյամբ հայ­տա­րա­րու­թյուն տա­րա­ծեց. «Հրա­դա­դա­րի՝ որևէ կերպ չհ­րահր­ված այս խախ­տու­մը որևէ ար­դա­րա­ցում չու­նի, հատ­կա­պես այ­սօր, երբ աշ­խար­հի բո­լոր եր­կր­նե­րի բժշ­կա­կան ռե­սուրս­նե­րը մո­բի­լի­զաց­ված են նոր տի­պի կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում»։ Դի­վա­նա­գի­տու­թյան մեջ ոչ մի բառ չմ­տած­ված չի լի­նում կամ չպետք է լի­նի։ Ե­թե սա մեր ար­տա­գործ­նա­խա­րա­րու­թյան ան­փու­թու­թյունն է, նշա­նա­կում է` հա­մա­պա­տաս­խան պաշ­տո­նյա­ներն ի­րենց տե­ղում չեն, ե­թե իս­կա­պես այդ ձևա­կեր­պու­մը դի­տա­վո­րու­թյամբ է սո­ղոս­կել, սա ա­վե­լի վատ բա­նի մա­սին է հու­շում։ Ա­սել է՝ մինչ այս ե­ղած հրա­դա­դա­րի բո­լոր խախ­տում­նե­րը «որևէ կերպ» հրահր­վա՞ծ էին։
Կա մի հան­գա­մանք ևս. խախ­տում ե­ղել է ոչ թե ար­ցա­խա-ադր­բե­ջա­նա­կան, այլ հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին, ին­չը նշա­նա­կում է, որ հենց Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյանն ուղղ­ված հա­ղոր­դագ­րու­թյուն էր։ Գո­նե այս ան­գամ կհաս­կա­նա՞ն մեր «հե­ղա­փո­խա­կան­նե­րը», որ հի­մա «կիր­թը» նշա­նա­ռու­թյան տակ է պա­հել Հա­յաս­տա­նի սահ­մա­նը, ու պա­տաս­խա­նա­տուն հենց Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյունն է, թե՞ սո­վո­րու­թյան հա­մա­ձայն, նկա­տե­լու չեն տա կամ չեն գի­տակ­ցի հա­կա­ռա­կոր­դի մտադ­րու­թյուն­նե­րը հա­մաշ­խար­հա­յին ա­ռող­ջա­պա­հա­կան ու տն­տե­սա­կան այս ճգ­նա­ժա­մի օ­րե­րին։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5808

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ