«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Ես հս­տակ տե­ղե­կու­թ­յուն ու­նեմ, որ պատ­վաս­տա­ն­յու­թի ան­վան տակ ցան­կա­նում են ի­րա­կա­նու­թ­յուն դարձ­նել մարդ­կանց «չի­պա­վոր­ման» ծրա­գի­րը»

«Ես հս­տակ տե­ղե­կու­թ­յուն ու­նեմ, որ պատ­վաս­տա­ն­յու­թի ան­վան տակ ցան­կա­նում են ի­րա­կա­նու­թ­յուն դարձ­նել մարդ­կանց «չի­պա­վոր­ման» ծրա­գի­րը»
10.04.2020 | 12:45
«Ի­րա­տե­սի» զրու­ցա­կիցն է հա­սա­րա­կա­կան, քա­ղա­քա­կան գոր­ծիչ ՄԱ­ՐԻ­ՆԱ ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԸ։
-Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սով վա­րակ­ված­նե­րի թիվն ան­ցել է 900-ը, մահ­վան 10 դեպք կա: Ինչ­պե՞ս եք գնա­հա­տում կա­ռա­վա­րու­թյան աշ­խա­տան­քը կո­րո­նա­վի­րու­սի դեմ պայ­քա­րում:
-Իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­մա­վա­րա­կի սկզ­բից դրսևո­րել են հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն։ Գործ ու­նե­նա­լով դեռևս լիո­վին չու­սում­նա­սիր­ված վա­րա­կի հետ` հա­մա­ճա­րա­կա­յին գոր­ծե­լա­կար­գի կա­նոն­նե­րին հետևե­լու փո­խա­րեն՝ նրանք զբաղ­ված էին «դի­նո­զավ­րի գրիպ» նկա­րե­լով և «թու-թու-թու» ա­սե­լով։ Ո­րո­շել եմ շանս ա­նու­նը փո­խել և դնել «Կո­րո­նա­վի­րուս», որ Փա­շի­նյա­նը ի­մա­նա՝ «ում շունն է կո­րո­նա­վի­րու­սը»։
Ար­դեն գաղտ­նիք չէ, որ «COVID-19»-ը կեն­սա­բա­նա­կան զենք է։ Հա­մոզ­մունք ու­նեմ, որ Չի­նաս­տա­նի, Ի­րա­նի և Ի­տա­լիա­յի բռն­կում­նե­րը ծրագր­ված են ե­ղել կրո­նա­կան հեն­քի վրա։ Այս հան­գա­ման­քը հաշ­վի առ­նե­լով` չեմ կա­րող չֆիք­սել նաև Հռոմ-Երևան է­ժան ա­վիա­տոմ­սե­րի գո­վազ­դը վար­չա­պե­տի մա­կար­դա­կով և քա­ղա­վիա­ցիա­յի ղե­կա­վա­րի փա­խուս­տը վա­րա­կը Հա­յաս­տան բե­րե­լուց հե­տո։ Փաս­տենք, որ Հա­յաս­տա­նում բռն­կու­մը ե­ղավ Ի­տա­լիա­յից ե­կած քա­ղա­քա­ցու մի­ջո­ցով։
Կո­րո­նա­վի­րու­սի ախ­տո­րոշ­ման էք­սպ­րես թես­տե­րի ճշգր­տու­թյունն ըն­դա­մե­նը 15-20 % է։ Վերջ­նա­կան պա­տաս­խան ստա­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է PCR-հե­տա­զո­տու­թյուն կա­տա­րել, ին­չը հա­մե­մա­տա­բար թան­կար­ժեք է, և ոչ բո­լո­րին է կա­տար­վում։ PCR-հե­տա­զո­տու­թյամբ հա­ճախ ժխտ­վում են էք­սպ­րես թես­տի դրա­կան ար­դյունք­նե­րը։ Որ­պես ա­պա­ցույց բե­րեմ Ա­րա­րատ Միր­զո­յա­նի այն հայ­տա­րա­րու­թյու­նը, ըստ ո­րի՝ Ար­ցախ մեկ­նող եր­կու պատ­գա­մա­վո­րի մոտ էք­սպ­րես թես­տի դրա­կան պա­տաս­խա­նը հերք­վել է PCR-թես­տի մի­ջո­ցով։ Հետևա­բար՝ հա­մոզ­ված եմ, որ Հա­յաս­տա­նում ու­նենք ոչ թե 900, այլ շուրջ 100 վա­րա­կա­կիր: Ցա­վում եմ մահ­վան բո­լոր դեպ­քե­րի հա­մար, սա­կայն վս­տահ եմ, որ մահ­վան այդ դեպ­քե­րի պատ­ճա­ռը ոչ թե կո­րո­նա­վի­րուսն է ե­ղել, այլ որևէ սո­մա­տիկ հի­վան­դու­թյուն, ո­րով տա­ռա­պել են բու­ժա­ռու­նե­րը: Այս­տեղ տե­ղին է հի­շել նաև ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձի այն հրա­հան­գը, որ այս հի­վանդ­նե­րը չեն դիա­հերձ­վում։
Իմ դա­տո­ղա­կան գնա­հատ­մամբ՝ Հա­յաս­տա­նի ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րը ի սկզ­բա­նե ծրագր­ված հան­ցա­վոր ան­գոր­ծու­թյուն ցու­ցա­բե­րե­ցին, դի­տա­վո­րյալ թույլ տվե­ցին, որ վա­րա­կը Հա­յաս­տան մուտք գոր­ծի, այ­նու­հետև ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լու հա­մար սկ­սե­ցին հան­րու­թյա­նը գի­տակ­ցա­բար կեղծ տե­ղե­կու­թյուն­ներ տրա­մադ­րել։ Վեր­ջին հան­գա­ման­քը կարևոր էր այն ա­ռու­մով, որ Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյու­նը գի­տակ­ցում էր՝ սո­ցիա­լա­կան հզոր բունտ էր հա­սու­նա­նում, իսկ ար­տա­կարգ դրու­թյուն հայ­տա­րա­րե­լով ու մարդ­կանց մեջ վախ ու տագ­նապ ներ­մու­ծե­լով՝ կկա­րո­ղա­նա­յին կան­խել սո­ցիա­լա­կան պայ­թյու­նը:
- Փաս­տո­րեն, ըստ Ձեզ, վա­րա­կա­կիր­նե­րի թի­վը ոչ թե ա­վե­լա­նում է, այլ պա­րե­տա­տունն է այդ­պի­սի թվեր ցույց տա­լիս:
- Ա­յո, վա­րա­կա­կիր­նե­րի թիվն ուռ­ճաց­ված է, ա­վե­լին՝ կա­ռա­վա­րու­թյան նա­խա­վեր­ջին նիս­տի ժա­մա­նակ, Փա­շի­նյա­նը հայ­տա­րա­րեց՝ նպա­տակ ու­նեն ա­վե­լի մեծ թվով վա­րա­կա­կիր­ներ ու­նե­նալ։ Նրա փո­խա­րեն ես նպա­տակ կու­նե­նա­յի ա­վե­լի շատ հե­տա­զոտ­ված քա­ղա­քա­ցի և ա­վե­լի քիչ վա­րա­կա­կիր ու­նե­նալ։ Փա­շի­նյա­նի այս հայ­տա­րա­րու­թյու­նը բո­լո­րիս մտա­ծե­լու տե­ղիք պետք է տա։
-Այս ա­մե­նին զու­գա­հեռ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րի՝ պատ­վաս­տա­նյու­թե­րի մա­սին քա­րոզ­չու­թյու­նը չի դա­դա­րում:
- Ա­յո, ճիշտ եք նկա­տել, ու ես հս­տակ տե­ղե­կու­թյուն ու­նեմ, որ պատ­վաս­տա­նյու­թի ան­վան տակ ցան­կա­նում են ի­րա­կա­նու­թյուն դարձ­նել մարդ­կանց «չի­պա­վոր­ման» ծրա­գի­րը։ Ե­թե ո­րոշ քա­ղա­քա­ցի­ներ տե­ղյակ չեն, ա­պա նշեմ՝ «չի­պը» (կրի­չը) մաշ­կի տակ տե­ղադր­վում է նե­րարկ­ման մի­ջո­ցով։ Վս­տա­հե­լի աղ­բյուր­նե­րից ա­հա­զան­գեր եմ ստա­ցել, որ պատ­վաս­տա­նյու­թի ան­վան տակ ի­րա­գործ­վե­լու է «չի­պա­վոր­ման» հա­մաշ­խար­հա­յին ծրա­գի­րը։ Հենց այս գոր­ծա­ռույ­թի հա­մար էր իշ­խա­նու­թյուն­նե­րին անհ­րա­ժեշտ սկզ­բում ծաղ­րել վա­րա­կը և վտանգ­նե­րի մա­սին ա­ղա­ղա­կող մարդ­կանց, այ­նու­հետև հայ­տա­րա­րել ի­րա­կա­նից մի քա­նի ան­գամ բարձր թվեր, հա­մա­ցան­ցում հա­մա­լի­րի լու­սան­կար ու Golden Palace-ից տե­սա­նյութ տե­ղադ­րել, ու այդ ֆո­նի ներ­քո ԱԺ-ում սար­սափ և խու­ճապ ա­ռա­ջաց­նող օ­րենք­ներ անց­կաց­նել։ Ի վեր­ջո մար­դիկ կհոգ­նեն այս վի­ճա­կից ու մշ­տա­պես «վե­րահ­սկ­վող» լի­նե­լու հան­գա­ման­քից, չեն ցան­կա­նա տու­գան­քի վա­խով ապ­րել ու ա­ռանց գի­տակ­ցե­լու, մա­նի­պու­լյա­ցիա­յի ազ­դե­ցու­թյամբ կգ­նան ու կպատ­վաստ­վեն, այ­սինքն` «կչի­պա­վոր­վեն»։
- Փաս­տո­րեն՝ հա­մաշ­խար­հա­յին «բլեֆ» է կո­րո­նա­վի­րու­սը:
- Ի­հար­կե, պա­տա­հա­կան չէ, որ վա­րա­կի տա­րած­ման ա­ռա­ջին օ­րե­րից ի­րենց վա­րակ­ված լի­նե­լու մա­սին մի շարք հայտ­նի մար­դիկ հայ­տա­րա­րե­ցին։ Դա ա­վե­լի տպա­վո­րիչ է և ազ­դե­ցիկ: Ե­թե ու­սում­նա­սի­րենք, ա­պա կտես­նենք, որ այս­պի­սի բլեֆ­ներ ու կեն­սա­բա­նա­կան հար­ձա­կում­ներ ի­րա­կա­նաց­վում են 10 տա­րին մեկ ան­գամ, քա­նի որ մարդ­կանց հի­շո­ղու­թյու­նը վա­տը 10 տա­րի անց մո­ռա­նում է։ Կրկ­նում եմ՝ այս բլե­ֆի նպա­տա­կը մարդ­կանց հա­մա­տա­րած չի­պա­վո­րու­մը և լուրջ բիզ­նես ե­կա­մուտ­ներ ստա­նալն է։ Հա­մաշ­խար­հա­յին տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մը նույն­պես ար­հես­տա­կան է, դրա հետևան­քով հա­րուստ­նե­րը հարս­տա­նա­լու են, աղ­քատ­նե­րը` ա­վե­լի աղ­քա­տա­նա­լու։ Ա­ռանց կո­րո­նա­վի­րու­սի էլ Հա­յաս­տա­նը գտն­վում էր տն­տե­սա­կան ճգ­նա­ժա­մի մեջ, ո­րով­հետև քա­ղա­քա­ցի­նե­րը կե­ղեք­վում են, բյու­ջեն՝ թա­լան­վում։ Ցա­վոք, մենք մութ ու ցուրտ տա­րի­նե­րին ենք վե­րա­դառ­նում, իսկ դա ոչ թե տն­տե­սա­կան, այլ քա­ղա­քա­կան հիմք ու­նի։
- Ան­չա­փա­հաս յու­րա­քան­չյուր ե­րե­խա­յի հա­մար, ե­թե նրա ծնո­ղը չգ­րանց­ված աշ­խա­տող է ու հաշ­վառ­ված չէ նպաս­տա­ռու­նե­րի ցու­ցա­կում, պե­տու­թյու­նը 26500 դրամ է հատ­կաց­նե­լու: Այս գու­մա­րով ի՞նչ կա­րող է ա­նել ՀՀ հպարտ ու ար­ժա­նա­պա­տիվ քա­ղա­քա­ցին:
- Ի­րա­կա­նում ող­ջու­նում եմ այդ ո­րո­շու­մը, մնում է միայն՝ այս գու­մա­րը հաս­նի քա­ղա­քա­ցի­նե­րին։
- Ի դեպ, կա­ռա­վա­րա­կան կա­բի­նե­տի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու պատ­գա­մա­վոր­ներն ի­րենց՝ պարգևավ­ճար­նե­րից հրա­ժար­վելն ու այն ֆի­նանս­նե­րի նա­խա­րա­րու­թյան հաշ­վե­հա­մա­րին փո­խան­ցե­լը մեծ զո­հո­ղու­թյուն են հա­մա­րում:
- Որ­քան էլ ես կոշտ գնա­հա­տա­կան­ներ հն­չեց­նող քա­ղա­քա­կան գոր­ծիչ լի­նեմ, այ­նուա­մե­նայ­նիվ, դաս­տիա­րա­կու­թյունս թույլ չի տա­լիս նրանց ար­ժա­նի պա­տաս­խան տալ։
Հա­վե­լեմ միայն, որ պե­տա­կան աշ­խա­տող­նե­րը շա­րու­նա­կում են ա­ռատ պարգևավ­ճար­ներ ստա­նալ, նրանք ոչ մի բա­նից էլ չեն հրա­ժար­վել։ Ա­վե­լին, ըստ շր­ջա­նառ­վող լու­րե­րի՝ 50 հա­զար դրա­մից բարձր բո­լոր պարգևավ­ճար­նե­րը մշ­տա­պես փո­խանց­վել են Ան­նա Հա­կո­բյա­նի հիմ­նադ­րամ­նե­րին, ո­րոնք, ի դեպ, մշ­տա­պես մեր­ժել են սա­տա­րել ար­տերկ­րում բուժ­ման կա­րիք ու­նե­ցող ե­րե­խա­նե­րին և զին­վո­րա­կան­նե­րին։
Այս կա­ռա­վա­րու­թյու­նը կա­տա­րյալ ան­գոր­ծու­նյա է։ Կոշտ չեմ լի­նի, ե­թե ա­սեմ, որ մոտ ա­պա­գա­յում կա­ռա­վա­րու­թյան շատ ան­դամ­ներ, այդ թվում նաև վար­չա­պե­տի ա­թո­ռը զբա­ղեց­նող ան­ձը քրեա­կան պա­տաս­խա­նատ­վու­թյան կեն­թարկ­վեն: Միակ հոր­դորս այն է, որ Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րու­թյամբ՝ բո­լո­րը հրա­ժա­րա­կան ներ­կա­յաց­նեն ու եր­կի­րը վերջ­նա­կան կոր­ծան­ման չտա­նեն:
-Ար­ցա­խում կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպք է գրանց­վել: Վի­րուսն Ար­ցախ է «տա­րել» ՀՀ-ից ընտ­րու­թյան մեկ­նած քա­ղա­քա­ցին: Ընտ­րու­թյուն­ներն այն­տեղ պե՞տք է հե­տաձգ­վեին, թե՞ ոչ:
-Ա­յո՛, ես մինչ ընտ­րու­թյուն­ներն էլ, այժմ էլ պն­դում եմ՝ ար­ցա­խյան ընտ­րու­թյուն­նե­րը պե՛տք է հե­տաձգ­վեին` ա­ռաջ­նա­յին հա­մա­րե­լով հան­րա­յին ա­ռող­ջու­թյու­նը: Բա­կո Սա­հա­կյա­նը, որ պա­տաս­խա­նա­տու է Ար­ցախ կո­րո­նա­վի­րու­սի ներ­թա­փանց­ման հա­մար, սե­փա­կան շա­հը գե­րա­դա­սեց պե­տա­կան ու հան­րա­յին շա­հից: Դրա հա­մար, վս­տահ եմ, ար­ցախ­ցին նրա­նից հա­շիվ պետք է պա­հան­ջի։ Այս ի­րա­վի­ճա­կում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­նե­րի երկ­րորդ փու­լի կազ­մա­կեր­պու­մը հան­ցա­վոր գոր­ծու­նեու­թյան դրսևո­րում կլի­նի։ ՈՒ­զում եմ հի­շեց­նել նաև Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ Ար­ցա­խի ընտ­րու­թյուն­նե­րը պետք է տե­ղի ու­նե­նան։ Նա, փաս­տո­րեն, հաս­տա­տում է՝ ո­րո­շա­կի «պլան­ներ» ու­նի Ար­ցա­խի հետ կապ­ված (իսկ նրա հող հանձ­նե­լու պլան­նե­րի մա­սին մենք վա­ղուց գի­տենք, ինչն ինքն էլ չի թաքց­նում) և լիո­վին ան­տար­բեր է ար­ցախ­ցու ա­ռող­ջու­թյան ու ճա­կա­տագ­րի նկատ­մամբ։
-Գե­նե­րալ Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը հա­վա­քած ձայ­նե­րով զի­ջում էր ան­գամ Մա­սիս Մա­յի­լյա­նին։ Ձեր կար­ծի­քով, ին­չու՞ պա­տե­րազ­մի մեջ գտն­վող ար­ցախ­ցին չցան­կա­ցավ պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած նա­խա­գահ ու­նե­նալ:
-Վի­տա­լի Բա­լա­սա­նյա­նը նա­խա­գա­հի թեկ­նա­ծու­նե­րից այն միակն էր, ով կա­րող էր «ոչ» ա­սել Ար­ցա­խում ադր­բե­ջան­ցի­նե­րի վե­րաբ­նա­կեց­ման լևո­նա­կան ծրագ­րին, «ոչ» ա­սել Հա­յաս­տա­նի վրա սո­րո­սա­կան­նե­րի թեթև ձեռ­քով հար­ձակ­ված պղ­ծու­թյա­նը՝ Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յին։ Բո­լորն են ար­ձա­նագ­րում, որ Մա­սիս Մա­յի­լյա­նին ձայ­նե­րով ա­պա­հո­վել են Սամ­վել Բա­բա­յա­նի կողմ­նա­կից­նե­րը։ Ցա­վում եմ, որ Ար­ցա­խի ա­զա­տագր­ման մեջ մեծ ներդ­րում ու­նե­ցած մար­դը սա­տա­րեց ակն­հայտ Սո­րո­սի թեկ­նա­ծուին ու Ար­ցա­խի անվ­տան­գու­թյու­նը դրեց հար­վա­ծի տակ։ Թեև վեր­ջին օ­րե­րին լու­րեր պտտ­վե­ցին, որ գե­նե­րալ Բա­բա­յա­նը դա­դա­րեց­րել է հա­մա­գոր­ծակ­ցու­թյու­նը պա­րոն Մա­յի­լյա­նի հետ, սա­կայն տե­սանք, որ այդ լու­րը նրա կողմ­նա­կից­նե­րին չի հա­սել։ Ան­շուշտ, ընտ­րու­թյուն­ներն ան­նա­խա­դեպ թվով ընտ­րա­կեղ­ծիք­նե­րով և ընտ­րա­խախ­տում­նե­րով են ան­ցել։ Օ­րի­նա­պաշտ երկ­րում դրանք ընտ­րու­թյուն­նե­րը չե­ղար­կե­լու հիմք կա­րող էին լի­նել: Ինչևէ, ար­ցախ­ցին իր ընտ­րու­թյամբ էլ ա­վե­լի դժ­վա­րաց­րեց ազ­գան­վեր ու պե­տա­կա­նա­մետ մարդ­կանց պայ­քա­րը, բայց հա­յը եր­բեք չի պարտ­վել ու հաղ­թե­լու է նաև այս ան­գամ։
Զրույ­ցը՝ Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ
Դիտվել է՝ 2219

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ