ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը մտա­հոգ­ված են Ար­ցա­խում նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի անց­կաց­մամբ

ՀՀ իշ­խա­նու­թ­յուն­նե­րը մտա­հոգ­ված են Ար­ցա­խում  նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թ­յուն­նե­րի երկ­րորդ փու­լի անց­կաց­մամբ
10.04.2020 | 12:47
Կո­րո­նա­վի­րու­սի մեկ դեպք է գրանց­վել նաև Ար­ցա­խում: Վա­րա­կա­կիրն Ա­րա­տա­շա­տից է Ար­ցախ գնա­ցել՝ ընտ­րու­թյուն­նե­րին մաս­նակ­ցե­լու: Թե՛ Հա­յաս­տա­նի, թե՛ Ար­ցա­խի իշ­խա­նու­թյուն­նե­րը հա­վաս­տիաց­նում են՝ նրա շփ­ման շր­ջա­նա­կը հս­տա­կեց­վում է, բայց ե­թե ընտ­րու­թյան է մաս­նակ­ցել, ա­պա են­թադ­րել կա­րե­լի է, թե ընտ­րա­տե­ղա­մա­սում քա­նի մարդ կա­րող է ե­ղած լի­նել, կամ այդ օ­րը տե­ղա­մաս քա­նի մարդ է ե­լու­մուտ ա­րել: Խնդ­րով պայ­մա­նա­վոր­ված ՀՀ իշ­խա­նու­թյուն­նե­րը մտա­հոգ են՝ ի՞նչ ա­նել, հան­գիստ հետևել քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի՞ն, թե՞ Ար­ցա­խում վի­րու­սի զար­գաց­մա­նը:
«Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում «Իմ քայ­լի» պատ­գա­մա­վոր­նե­րից մեկն ա­սաց՝ այս օ­րե­րին ակ­տի­վո­րեն քն­նար­կում են, թե ինչ լու­ծում կա­րող են գտ­նել: «Ար­ցա­խի մեր գոր­ծըն­կեր­նե­րին պետք է օգ­նենք այս հար­ցում, խոր­հուրդ տանք, ուղ­ղու­թյուն ցույց տանք: Չեմ բա­ցա­ռում՝ ընտ­րու­թյուն­նե­րը հե­տաձ­գե­լու ո­րո­շում կա­յաց­վի»,- նշեց նա:
«Փաս­տո­րեն՝ մտա­հո­գու­թյուն ե­ղել է դեռ մար­տի 31-ի՞ն»,- հարց­րինք: «Ինչ­պե՞ս կա­րող էր չլի­նել, ուղ­ղա­կի ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րը վս­տա­հեց­րին՝ ա­մեն բան վե­րահս­կե­լի է, ու կա­նեն հնա­րա­վո­րը վի­րու­սի ներ­թա­փան­ցու­մը կան­խե­լու հա­մար: Բայց ու­նենք այն, ինչ ու­նենք»,- ե­ղավ պա­տաս­խա­նը:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 3893

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ