Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Տեր-Պետ­րո­ս­յա­նը գոր­ծարք է ա­ռա­ջար­կում, որ Սարգ­ս­յա­նը չներ­կա­յա­նա ապ­րի­լ­յա­նի հանձ­նա­ժո­ղով

Տեր-Պետ­րո­ս­յա­նը գոր­ծարք է ա­ռա­ջար­կում, որ Սարգ­ս­յա­նը չներ­կա­յա­նա ապ­րի­լ­յա­նի հանձ­նա­ժո­ղով
10.04.2020 | 12:48
Լևոն Տեր-Պետ­րո­սյա­նի բաց նա­մակ-հոր­դո­րը, որ թե՛ իշ­խա­նու­թյա­նը, թե՛ ընդ­դի­մու­թյանն էր ուղղ­ված, իշ­խա­նու­թյուն­նե­րի սր­տով չէ: «Ի­րա­տե­սի» տե­ղե­կու­թյուն­նե­րով՝ «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րին, օ­րի­նակ, դուր չի ե­կել նա­խա­գահ Տեր-Պետ­րո­սյա­նի հատ­կա­պես այն պն­դու­մը, որ ապ­րի­լյան պա­տե­րազ­մի հան­գա­մանք­ներն ու­սում­նա­սի­րող քն­նիչ հանձ­նա­ժո­ղո­վը պետք է դա­դա­րեց­նի աշ­խա­տանք­նե­րը: «Ին­չու՞ դա­դա­րեց­նենք, ո՞րն է ի­մաս­տը, միայն նրա հա­մար, որ ա­ռա­ջին նա­խա­գա­հը կար­ծում է, թե ադ թե­ման գրգ­ռու՞մ է հա­սա­րա­կու­թյա­նը: Բայց չէ՞ որ մարդ­կանց մի զգա­լի մասն էլ սպա­սում է, թե երբ է հան­ձնա­ժո­ղովն ամ­փո­փե­լու աշ­խա­տանքն ու եզ­րա­կա­ցու­թյուն տա­լու: Տա­րօ­րի­նակ է Տեր-Պետ­րո­սյա­նի նման մո­տե­ցու­մը, տպա­վո­րու­թյունն այն­պի­սին է, թե նա գոր­ծարք է ա­ռա­ջար­կում՝ սա­ռեց­նել ապ­րի­լյան հանձ­նա­ժո­ղո­վի գոր­ծու­նեու­թյու­նը, որ Սերժ Սարգ­սյա­նը ապ­րի­լի 16-ին չգա ու չպա­տաս­խա­նի մեր հար­ցե­րին»,- «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում ա­սաց «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րից մե­կը՝ վս­տա­հեց­նե­լով, որ հանձ­նա­ժո­ղո­վի աշ­խա­տանք­նե­րը չեն դա­դա­րեց­նե­լու:
Ըստ մեր զրու­ցակ­ցի՝ ե­թե մտա­ծենք, որ երկ­րում գեր­լար­ված մթ­նո­լորտ է, ու վի­րու­սի դեմ պա­տե­րազմ ենք մղում, հետևա­բար պետք է աշ­խա­տանք­ներն ինչ-որ ժա­մա­նա­կով սա­ռեց­նե­լու ճա­նա­պար­հով գնանք, ա­պա այ­սօր գոր­ծող մի շարք ծրագ­րե­րի ի­րա­գոր­ծու­մը պետք է կա­սեց­նենք. «Այն­պես որ, աշ­խա­տանք­նե­րի ըն­թաց­քը սա­ռեց­նե­լը հար­ցի լուծ­ման ճա­նա­պարհ չէ, ու մենք սպա­սում ենք Սերժ Սարգ­սյա­նին, ում բա­զում հար­ցեր ու­նենք ուղ­ղե­լու: Ա­վե­լին, հու­սով ենք, որ Յու­րի Խա­չա­տու­րո­վը կվե­րա­նա­յի իր դիր­քո­րո­շումն ու կներ­կա­յա­նա հանձ­նա­ժո­ղով»:
Տեր-Պետ­րո­սյա­նի նա­մա­կի բո­վան­դա­կու­թյունն ան­հաս­կա­նա­լի է նաև խոր­հր­դա­րա­նա­կան ընդ­դի­մու­թյան, մաս­նա­վո­րա­պես՝ «Լու­սա­վոր Հա­յաս­տա­նի» հա­մար: Խմ­բակ­ցու­թյան քար­տու­ղար Գևորգ Գոր­գի­սյա­նը, որ ա­մե­նայն հար­գան­քով է խո­սում ա­ռա­ջին նա­խա­գա­հի մա­սին, կար­ծում է, որ նա քա­ղա­քա­կան դաշ­տին խոր­հուրդ­ներ ու դա­սեր տա­լու ի­րա­վունք չու­նի, թե երբ ու ինչ­պես քն­նա­դա­տեն իշ­խա­նու­թյուն­նե­րին: ԼՀԿ-ա­կան պատ­գա­մա­վո­րը նույն­պես չի հաս­կա­նում՝ ին­չո՞ւ պետք է հրա­ժար­վել Սերժ Սարգ­սյա­նին ապ­րի­լյա­նի հանձ­նա­ժո­ղո­վում լսե­լուց: «Գու­ցե Տեր-Պետ­րո­սյա­նը մտա­վա­խու­թյու՞ն ու­նի, որ Սարգ­սյա­նը կա­րող է այն­պի­սի բան ա­սել, որ ի­րեն էլ կվ­նա­սի»,- ըն­դգ­ծում է նա:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 5110

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ