«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Բա Փա­շի­ն­յա­նի ա­սածն ու ա­րածն ազ­գա­դա­վու­թ­յուն չեն, ի՞նչ են

Բա Փա­շի­ն­յա­նի ա­սածն ու ա­րածն ազ­գա­դա­վու­թ­յուն չեն, ի՞նչ են
14.04.2020 | 00:58
ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի սի­րե­լի կադր Տաթևիկ Ռևա­զյա­նի ղե­կա­վա­րած ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի գոր­ծու­նեու­թյան ար­դյուն­քում Հա­յաս­տա­նը մա­յի­սից հայ­տն­վե­լու է Եվ­րո­պա­կան միու­թյան (ԵՄ) ա­վիա­ցիոն «սև ցու­ցա­կում» (պաշ­տո­նա­պես «EU Air Safety List» կամ ԵՄ ա­վիա­ցիոն անվ­տան­գու­թյան ցու­ցակ), հա­յաս­տա­նյան ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը զրկ­վե­լու են Եվ­րո­պա չվեր­թեր կա­տա­րե­լու ի­րա­վուն­քից:
Ապ­րի­լի 3-ին հայտ­նի դար­ձավ, որ Ա­վիա­ցիոն անվ­տան­գու­թյան եվ­րո­պա­կան գոր­ծա­կա­լու­թյու­նը` EASA-ը, պատ­րաս­տել է մի ԶԵ­ԿՈՒՅՑ, ո­րով հայ­կա­կան քա­ղա­վիա­ցիա­յին, ֆուտ­բո­լա­յին տեր­մի­նա­բա­նու­թյամբ, կար­միր քարտ է ցույց տր­վել։ Սպաս­վում է, որ Եվ­րա­հանձ­նա­ժո­ղո­վի հա­մա­պա­տաս­խան ստո­րա­բա­ժան­ման մա­յի­սին նա­խա­տես­ված նիս­տում, ե­թե այն նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի պատ­ճա­ռով չհե­տաձգ­վի, Հա­յաս­տա­նի նկատ­մամբ հի­շյալ զե­կույ­ցի հի­ման վրա կի­րառ­վե­լու է ԵՄ Regulation (EC) No 474/2006-ը, այ­սինքն՝ մենք մտ­նե­լու ենք ԵՄ տա­րած­քում թռիչք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ար­գել­քի տակ գտն­վող եր­կր­նե­րի «սև ցու­ցակ»: Դա նշա­նա­կում է, որ հա­յաս­տա­նյան գրան­ցում ու­նե­ցող ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րի քա­ղա­վիա­ցիա­յի ինք­նա­թիռ­նե­րը` մար­դա­տար թե բեռ­նա­տար, առն­վազն մեկ տա­րով զրկ­վե­լու են ԵՄ օ­դա­յին տա­րած­քում թռիչք­ներ ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վուն­քից: Դա այն­քան ան­խու­սա­փե­լի, ի­րա­կան է, որ նույ­նիսկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը տվյալ ի­րա­դար­ձու­թյու­նից ա­ռաջ ընկ­նե­լով, ապ­րի­լի 6-ին իր ֆեյս­բու­քյան լայ­վի ըն­թաց­քում ա­սաց. «Ա­յո, քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի ո­լոր­տում մենք ու­նենք պրոբ­լեմ­ներ, մեր ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րը զրկ­վել են Եվ­րո­պա չվեր­թեր կա­տա­րե­լու ի­րա­վուն­քից…»:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը դի­մե­լով ստի, մա­նի­պու­լյա­տիվ հնարք­նե­րի, փոր­ձում է հա­սա­րա­կու­թյան ու­շադ­րու­թյու­նը շե­ղել բուն փաս­տից, կա­տար­վա­ծից ու դրա ի­րա­կան պատ­ճառ­նե­րից, ինչ­պես նաև խույս տալ տե­ղի ու­նե­ցա­ծում իր և Տաթևիկ Ռևա­զյա­նի պա­տաս­խա­նատ­վու­թյան բաժ­նից: Սա­կայն չենք կար­ծում, թե Փա­շի­նյա­նին դա կհա­ջող­վի, քա­նի որ փաս­տերն ա­մեն ինչ վկա­յում են: Ինչ­պես ար­դեն նշել եմ այս թե­մա­յով մեր նա­խորդ հրա­պա­րակ­մամբ , Քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեին առ­նչ­վող Փա­շի­նյա­նի «թռիչ­քը» դեռ շատ եր­կար է տևե­լու…
Երբ հա­յաս­տա­նյան պայ­ման­նե­րում վատ չվար­ձատր­վող իր պաշ­տո­նից 2019 թ. օ­գոս­տո­սին հրա­ժա­րա­կա­նի դի­մում ներ­կա­յաց­րեց ՀՀ քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեի թռիչ­քա­յին պի­տա­նիու­թյան վար­չու­թյան պետ ՎԱՀ­ՐԱՄ ՍԱ­ՅԱ­ԴՅԱ­ՆԸ և օ­գոս­տո­սի 12-ից այլևս չաշ­խա­տեց նշ­ված կո­մի­տեում, այդ փաս­տը Նի­կոլ Փա­շի­նյա­նի և, ի­հար­կե, ա­ռա­ջին հեր­թին Տաթևիկ Ռևա­զյա­նի հա­մար, կար­ծում եմ, պետք է ա­հա­զանգ լի­ներ, որ Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի կո­մի­տեում, քա­ղա­վիա­ցիա­յում, մեղմ ա­սած, ինչ-որ բան կար­գին չէ: Դեռ այն ժա­մա­նակ «Հրա­պա­րակ» օ­րա­թեր­թը գրեց. «Մեզ ա­սա­ցին, որ նա ո­լոր­տի բա­ցա­ռիկ մաս­նա­գետ է, և այս բա­ցը լրաց­նե­լը հա­մա­րյա անհ­նար է լի­նե­լու: Մեր աղ­բյուր­նե­րի փո­խանց­մամբ՝ Սա­յա­դյա­նը ցան­կա­ցել է հե­ռա­նալ դեռ այն օր­վա­նից, երբ կո­մի­տեի ղե­կա­վար նշա­նակ­վեց Տաթևիկ Ռևա­զյա­նը, սա­կայն նրան ա­մեն գնով փոր­ձել են հա­մո­զել, որ հրա­ժա­րա­կան չտա:
Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, նրա հրա­ժա­րա­կա­նի պատ­ճա­ռը Ռևա­զյա­նի ոչ պրո­ֆե­սիո­նալ աշ­խա­տաոճն է ե­ղել: Մենք կապ հաս­տա­տե­ցինք Սա­յա­դյա­նի հետ, սա­կայն նա չցան­կա­ցավ խո­սել այս թե­մա­յով՝ դա հա­մա­րե­լով իր անձ­նա­կան խն­դի­րը»։
Օ­րերս հրա­ժա­րա­կա­նի դի­մում է ներ­կա­յաց­րել նաև Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­դեն նախ­կին խոր­հր­դա­կան ՀԱ­ԿՈԲ ՃԱ­ՂԱ­ՐՅԱ­ՆԸ, ո­րը ՀՀ վար­չա­պե­տի խոր­հր­դա­կան էր նշա­նակ­վել 2019 թ. մար­տի 19-ին: Խոս­քը Փա­շի­նյա­նի շր­ջա­պա­տում ե­ղած բարձ­րաս­տի­ճան պաշ­տո­նյա­նե­րից ևս մե­կի աղմ­կոտ հրա­ժա­րա­կա­նի մա­սին է: Ա­վե­լի վաղ այլևս չցան­կա­նա­լով Փա­շի­նյա­նի հետ աշ­խա­տել, աղմ­կոտ հրա­ժա­րա­կան­նե­րով ի­րենց պաշ­տոն­նե­րից, ընդ­հան­րա­պես, ԱԱԾ և ոս­տի­կա­նու­թյան հա­մա­կար­գե­րից հե­ռա­ցել էին հա­մա­պա­տաս­խա­նա­բար Ար­թուր Վա­նե­ցյա­նը և Վա­լե­րի Օ­սի­պյա­նը: Հի­շենք, որ ան­ցյալ տա­րի հրա­ժա­րա­կան էր տվել և 2019 թ. հու­նի­սի 7-ին հրա­ժա­րա­կա­նի մա­սին ֆեյս­բու­քյան իր է­ջում հայ­տա­րա­րել այն ժա­մա­նակ­վա ՀՀ ար­դա­րա­դա­տու­թյան նա­խա­րար Ար­տակ Զեյ­նա­լյա­նը։ Ե­թե հի­շո­ղու­թյուն­ներս մի փոքր փորփ­րենք, թերևս ու­րիշ­նե­րին էլ կհի­շենք, բայց թե­մա­յից չշեղ­վենք:
Ս. թ. ապ­րի­լի 8-ին «Facebook»-ի իր է­ջում հան­դես գա­լով պաշ­տո­նա­կան հայ­տա­րա­րու­թյամբ, Նի­կոլ Փա­շի­նյա­նի ար­դեն նախ­կին խոր­հր­դա­կան Հա­կոբ Ճա­ղա­րյա­նը գրել է.
«Մա­մու­լից տե­ղե­կա­ցա, որ ՀՀ վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նը վեր­ջա­պես ստո­րագ­րել է նա­խորդ շա­բաթ օր­վա­նից իմ ներ­կա­յաց­րած հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջը:
Չգի­տեմ, թե ին­չու էր աշ­խա­տան­քից ա­զատ­վելս հիմ­նա­վո­րել օ­րեն­սդ­րու­թյան ո­չինչ չա­սող հոդ­վա­ծով: Երբ կա­րե­լի էր ըն­դա­մե­նը գրել` «սե­փա­կան դի­մու­մի հա­մա­ձայն»:
Իսկ աշ­խա­տան­քից ա­զատ­վե­լու իմ ո­րոշ­ման հիմ­քե­րը հան­դի­սա­նում են Քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի հան­դեպ ցու­ցա­բեր­վող կոր­ծա­նիչ, քայ­քա­յիչ և ա­պա­պե­տա­կան մո­տե­ցում­նե­րը:
Նա­խորդ Շա­բաթ օ­րը` Ապ­րի­լի 4-ին ես վար­չա­պե­տին գրել եմ իմ վեր­ջին զե­կույ­ցը, որ­տեղ հեր­թա­կան և վեր­ջին ան­գամ բա­ցատ­րել եմ`
. հայ­կա­կան քա­ղա­վիա­ցիա­յի Ի­ՐԱ­ԿԱՆ ի­րա­վի­ճա­կը, ա­ռանց ստե­րի և ի­րա­կա­նու­թյան ա­ղա­վաղ­ման;
. հեր­թա­կան ան­գամ պար­զա­բա­նել եմ այս վի­ճա­կում հայ­տն­վե­լու ի­րա­կան պատ­ճառ­նե­րը;
. նշել եմ այս ճգ­նա­ժա­մից դուրս գա­լու ու­ղի­նե­րը
Զե­կույ­ցում ա­ռա­ջար­կել եմ թույլ տալ վեր­ջա­պես գրա­գետ, կազ­մա­կերպ­ված, և եր­կիրն ու ո­լոր­տը սի­րող, ան­վար­ձա­հա­տույց աշ­խա­տան­քի պատ­րաստ, ի­րա­կան մաս­նա­գետ­նե­րի թի­մի հետ լծ­վել ի­րա­վի­ճա­կի շտկ­մա­նը:
Հա­կա­ռակ դեպ­քում ըն­դու­նել իմ հրա­ժա­րա­կա­նը:
Հա­մա­ձայն օ­րեն­քի, հրա­ժա­րա­կա­նիս պաշ­տո­նա­կան գրա­վոր դի­մու­մը եր­կա­յաց­րել եմ Եր­կու­շաբ­թի, ապ­րի­լի 6-ին:
Պաշ­տո­նից հրա­ժար­վե­լը իմ ո­րո­շումն է: Եվ, ինչ­պես գրել եմ հրա­ժա­րա­կա­նիս պա­հան­ջում, ես հրա­ժար­վում եմ տա­քուկ տեղ գտած, ան­հա­ղորդ խոր­հուրդ­նե­րով «խոր­հր­դա­կա­նի» ան­պի­տան կար­գա­վի­ճա­կից:
Օ­րերս մամ­լո ա­սու­լի­սով կպար­զա­բա­նեմ ման­րա­մաս­նե­րը»:
«Ան­կեղծ ա­սած, ան­կախ ա­մեն ին­չից, ի­մա­նա­լով եղ­բորս խառն­ված­քը, այս օ­րը կան­խա­տե­սել էի դեռևս 2019 թվա­կա­նի մար­տի 19-ին,- «Ֆեյս­բուք»-ի իր է­ջում գրել է Փա­շի­նյա­նի ար­դեն նախ­կին խոր­հր­դա­կան Հա­կոբ Ճա­ղա­րյա­նի եղ­բայ­րը՝ Ա­ՐԱ­ՐԱՏ ՃԱ­ՂԱ­ՐՅԱ­ՆԸ։- Գի­տեի, որ նա չի դի­մա­նա­լու ձևա­վոր­ված կեղ­ծի­քի, ե­րես­պաշ­տու­թյան, քծ­նան­քի այս մթ­նո­լոր­տում...»:
Եվ, ա­հա, ե­րեկ Հա­կոբ Ճա­ղա­րյա­նին հրա­վի­րել են ԱԱԾ: Փա­շի­նյա­նին էլ ու­րիշ ի՞նչ է մնում… Մա­մու­լի հրա­պա­րա­կում­նե­րի հա­մա­ձայն, ԱԱԾ-ում Հա­կոբ Ճա­ղա­րյա­նի անց­կաց­րած ժա­մերն «ա­նամպ» չեն ան­ցել… Այս կա­պակ­ցու­թյամբ «Հրա­պա­րակն» ապ­րի­լի 10-ին գրել է.
«Մենք ա­ռա­վո­տյան զան­գա­հա­րել էինք վար­չա­պե­տի՝ ա­վիա­ցիա­յի գծով նախ­կին խոր­հր­դա­կան, ե­րեկ աշ­խա­տան­քից ա­զատ­ված Հա­կոբ Ճա­ղա­րյա­նին, ում ե­րեկ հրա­վի­րել էին ԱԱԾ։ Նա խու­սա­փել էր հս­տակ պա­տաս­խա­նե­լուց, ա­սել էր՝ ա­յո, հրա­վի­րել են, մեր ԱԱԾ-ն է, գնա­լու եմ։ Մինչ նա ԱԱԾ-ում էր, նրա կի­նը՝ ԶԱ­ՐՈՒ­ՀԻ ՄՈՒ­ՐԱ­ԴՅԱ­ՆԸ, տագ­նա­պած ստա­տուս էր գրել. «Տաս­նյակ զան­գեր, նա­մակ­ներ հեռ­վից և մո­տի­կից ստա­նում եմ այս օ­րե­րին ի զո­րակ­ցու­թյուն մեր ըն­տա­նի­քին։ Հա­րյու­րա­վոր լրագ­րող­ներ են զան­գում… սա­կայն լուռ են և ան­հա­ղորդ իմ բո­լոր այն ըն­կեր­նե­րը, ո­րոնք հի­մա իշ­խա­նու­թյան մեջ են… երևի ար­դեն նախ­կին ըն­կեր­նե­րը։ Նաև լուռ է և ցու­ցադ­րա­կան ան­տար­բեր է «Ա­զա­տու­թյուն» ռա­դիո­կա­յա­նը, որ­տեղ, թվում էր, նույն­պես հա­մա­խոհ­ներ և ըն­կեր­ներ ու­նեի։ Նրանք նույ­նիսկ պաշ­տո­նա­կան լու­րը չհ­րա­պա­րա­կե­ցին։ Հա, մո­ռա­ցել էի. ի­րենք միայն Տաթևիկ Ռևա­զյա­նից են հար­ցազ­րույց­ներ վերց­նում և ֆեյս­բու­քյան ա­սու­լիս­ներ ա­նում, մեկ էլ «Ռա­յա­նէյր» գո­վազ­դում։ 5 րո­պեից կլ­րա­նա 2 ժա­մը, որ Հա­կո­բը մտել է ԱԱԾ, հույս ու­նեմ՝ դուրս կգա։ Շնոր­հա­կա­լու­թյուն բո­լո­րին, ով այ­սօր մեզ չի մո­ռա­ցել և ար­հա­մար­հել… Աշ­խար­հը կլոր է, և եր­բեմն դու հայ­տն­վում ես այն մար­դու կար­գա­վի­ճա­կում, ում դժ­վար պա­հին ար­հա­մար­հե­ցիր։ Ես ու իմ ըն­տա­նի­քը միշտ ե­ղել ենք այն մարդ­կանց կող­քին, ով­քեր ճն­շում­նե­րի են են­թարկ­վել ռե­ժիմ­նե­րի կող­մից, հի­մա իմ հա­մար հեր­թա­կան լյուստ­րա­ցիա­յի պահն է։ Լավ ե­ղեք…»։
Սա­կայն որ­քան մեծ էր մեր զար­ման­քը, երբ դրա­նից մեկ ժամ անց ստա­տուս գրեց Հա­կոբ Ճա­ղա­րյա­նը՝ գո­վա­բա­նե­լով և իր՝ ԱԱԾ-ում անց­կաց­րած ժա­մե­րը ներ­կա­յաց­նե­լով որ­պես հրաշք զրույ­ցի, խոր­հր­դատ­վու­թյան, կիրթ մարդ­կանց հետ շփ­վե­լու ժա­մեր, իսկ լրագ­րող­նե­րին մե­ղադ­րե­լով իր ան­ձով հե­տաքր­քր­վե­լու և ի­րեն պաշտ­պա­նել փոր­ձե­լու հա­մար:
Ստորև ներ­կա­յաց­նում ենք նաև վե­րոն­շյա­լի վե­րա­բե­րյալ Հա­կոբ Ճա­ղա­րյա­նի ֆեյս­բու­քյան գրա­ռու­մը.
«ՀԱՆ­ԴԻ­ՊՈՒՄ ԱԱԾ-ում
Չգի­տեմ, թե ինչն է իմ ԱԱԾ-ում հան­դիպ­ման շուրջ ան­հան­գս­տու­թյան և ա­նա­ռողջ ա­ժիո­տա­ժի ի­մաս­տը:
Կա­րող եմ փաս­տել, որ տե­ղի է ու­նե­ցել բա­վա­կա­նին եր­կար` մոտ 2 ժամ տևո­ղու­թյամբ բեղմ­նա­վոր, աշ­խա­տան­քա­յին, խոր­հր­դակ­ցա­կան հան­դի­պում:
Տրա­մա­բա­նո­րեն, երկ­րի անվ­տան­գու­թյան ո­լոր­տի պա­տաս­խա­նա­տու­նե­րին պի­տի հե­տաք­րք­րեին երկ­րի քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի ո­լոր­տում տի­րող ի­րա­վի­ճա­կը և իմ վե­րա­բեր­մունքն ու խոր­հր­դատ­վա­կան, ըն­դգ­ծում եմ` խոր­հր­դատ­վա­կան կար­ծի­քը:
Ման­րա­մասն բա­ցատ­րել եմ հա­մաշ­խար­հա­յին ա­վիա­ցիա­յի կար­գա­վո­րում­նե­րը, կար­գա­վոր­ման ձևերն ու օ­րի­նա­կան հիմ­քե­րը:
Կար­ծում եմ, որ երկ­ժա­մյա հան­դի­պումս ա­վե­լաց­րեց հայ­կա­կան ա­վիա­ցիա­յի նվի­րյալ­նե­րի թի­վը:
ՀՀ ԱԱԾ-ում աշ­խա­տում են կիրթ մար­դիկ, ո­րոնք ա­ռանց բար­դույթ­նե­րի հաս­կա­ցան ի­րենց ո­լոր­տից շատ հե­ռու ո­լոր­տի կար­գա­վո­րում­նե­րը և կի­սում են Հա­յաս­տա­նի հա­մար ազ­գա­յին ա­վիա­ցիա­յի կա­յաց­ման ռազ­մա­վա­րա­կան կարևո­րու­թյու­նը:
Ինձ մնում է ան­հաս­կա­նա­լի լրատ­վա­մի­ջոց­նե­րի տե­ղե­կաց­վա­ծու­թյու­նը, քա­նի որ այ­սօր ա­ռա­վո­տյան 9.30-ից սկ­սել եմ նրան­ցից ստա­նալ զան­գեր նույն հար­ցադր­մամբ:
Այս­քա­նը»:
«Մենք փոր­ձե­ցինք կապ­վել պա­րոն Ճա­ղա­րյա­նի հետ՝ հաս­կա­նա­լու, թե ինչ զրույց է ըն­թա­ցել ԱԱԾ-ում, այդ ինչ ար­ժե­քա­վոր խոր­հր­դատ­վու­թյուն է մա­տու­ցել ին­քը անվ­տան­գու­թյան աշ­խա­տող­նե­րին, և ինչ­քա­նով են ԱԱԾ գոր­ծա­ռույթ­նե­րի մեջ տե­ղա­վոր­վում ա­վիա­ցիան և Ճա­ղա­րյա­նի խոր­հուրդ­նե­րը,- իր վե­րոն­շյալ հոդ­վա­ծում տե­ղե­կաց­րել է «Հրա­պա­րա­կը»:- Սա­կայն, ցա­վոք սր­տի, նա այդ­պես էլ չպա­տաս­խա­նեց մեր հար­ցե­րին։
Մեր աղ­բյուր­նե­րից ճշ­տե­ցինք, որ ի­րա­կա­նում այդ­քան «ա­նամպ» չեն ան­ցել ԱԱԾ-ում նրա անց­կաց­րած ժա­մե­րը։ Ճիշտ հա­կա­ռա­կը՝ բա­վա­կա­նին կոշտ խո­սակ­ցու­թյուն է ըն­թա­ցել, ո­րի ժա­մա­նակ բաց տեքս­տով նրան ա­սել են, որ ե­թե ա­ռա­ջի­կա ա­սու­լի­սի ժա­մա­նակ հրա­պա­րա­կի հայ­կա­կան ա­վիա­ցիա­յի վե­րա­բե­րյալ իր կազ­մած զե­կույ­ցի ման­րա­մաս­նե­րը, ա­պա նրա նկատ­մամբ քրեա­կան գործ կհա­րուց­վի՝ «ծա­ռա­յո­ղա­կան պար­տա­կա­նու­թյուն­նե­րը կա­տա­րե­լու ժա­մա­նակ ի­րեն հայտ­նի դար­ձած գաղտ­նի տե­ղե­կու­թյուն­նե­րը հրա­պա­րա­կե­լու» հիմ­քով։ Եվ մի զգու­շա­ցում էլ, ո­րը փո­խան­ցել են իշ­խա­նու­թյան բարձր օ­ղակ­նե­րի ա­նու­նից՝ Տաթևիկ Ռևա­զյա­նի դեմ աս­ված ա­մեն խոս­քը խս­տո­րեն կպատժ­վի։
Այս տե­ղե­կու­թյուն­նե­րը պա­րոն Ճա­ղա­րյա­նից ճշ­տե­լու հնա­րա­վո­րու­թյուն մենք չու­նե­ցանք, սա­կայն ե­թե ա­ռա­ջի­կա­յում նրա հռե­տո­րա­բա­նու­թյու­նը մեղ­մա­նա, ե­թե նա իր կազ­մած զե­կույ­ցի ման­րա­մաս­նե­րը չներ­կա­յաց­նի հան­րու­թյա­նը և դա­դա­րեց­նի Տաթևիկ Ռևա­զյա­նին ուղղ­ված քն­նա­դա­տու­թյու­նը, կն­շա­նա­կի՝ մեր տե­ղե­կու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ի­րա­կա­նու­թյա­նը»:
Ե­թե «Հրա­պա­րակ»-ի աղ­բյուր­նե­րի հայտ­նած այս վեր­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րը ճիշտ են, ա­պա Փա­շի­նյանն ար­դյոք գի­տակ­ցու՞մ է, որ, ան­խու­սա­փե­լիո­րեն գա­լու է այն օ­րը, որ պա­տաս­խա­նատ­վու­թյան առջև է կանգ­նե­լու ԱԱԾ-ն վե­րոն­շյալ նպա­տա­կով օգ­տա­գոր­ծո­ղը` իշ­խա­նու­թյան բարձր օ­ղակ­նե­րի այն պաշ­տո­նյան, ո­րը ԱԱԾ-ի մի­ջո­ցով Հա­կոբ Ճա­ղա­րյա­նին է փո­խան­ցել վե­րոն­շյալ սպառ­նա­լի­քը:
Հա­յաս­տա­նի ա­վիաըն­կե­րու­թյուն­նե­րին դե­պի Եվ­րո­պա չվեր­թեր ի­րա­կա­նաց­նե­լու ի­րա­վուն­քից ժա­մա­նա­կա­վոր զր­կե­լուն, վեր­ջին շր­ջա­նում ո­լոր­տում ար­ձա­նագր­ված խն­դիր­նե­րին և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցիա­կան ա­վիա­ցիա­յի վի­ճա­կին Yerevan.Today-ի հետ զրույ­ցում օ­րերս անդ­րա­դար­ձել է նաև հայտ­նի ա­վիա­տոր, քա­ղա­վիա­ցիա­յի ո­լոր­տի փոր­ձա­գետ ԴՄԻՏ­ՐԻ ԱԴ­ԲԱ­ՇՅԱ­ՆԸ: Նա մաս­նա­վո­րա­պես ա­սել է. «Մենք ին­չու ու­նե՞նք քա­ղա­վիա­ցիա: Կա­րե­լի է ա­սել քա­ղա­վիա­ցիա­յում բան չի մնա­ցել, 2- 3 ինք­նա­թիռ կի­սա­մե­ռած թռ­չում են է­լի: Ա­յո՛, այ­սօր մենք վատ ի­րա­վի­ճակ ու­նենք»:
Պա­րոն Ադ­բա­շյանն ա­սել է նաև, որ «Քա­ղա­վիա­ցիան մեծ աշ­խա­տանք է, ո­րին պետք է հա­տուկ վե­րա­բեր­վել և միշտ ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հել, որ­պես­զի կա­րո­ղա­նանք բո­լոր տվյալ­նե­րով հա­մա­պա­տաս­խա­նել մի­ջազ­գա­յին ստան­դարտ­նե­րին», իսկ քիչ հե­տո հա­վե­լել. «Այն­պես որ, այդ հար­ցով պետք էր հա­տուկ զբաղ­վել, ո­րը երևի չա­րե­ցին, դրա հա­մար էլ այս­պես ստաց­վեց»:
Ա­յո, ան­վի­ճե­լի է, որ ներ­կա ի­րա­վի­ճա­կը եր­կար ա­միս­նե­րի վատ աշ­խա­տան­քի ար­դյունքն է:
Անդ­րա­դառ­նա­լով ֆի­նանս­նե­րի հետ կապ­ված պատ­ճա­ռա­բա­նու­թյուն­նե­րին՝ փոր­ձա­գե­տը նշել է. «Ա­վիա­ցիան եր­բեք ֆի­նանս­նե­րի հետ պրոբ­լեմ­ներ չի ու­նե­ցել, և մեր ան­կա­խու­թյան ա­ռա­ջին տա­րի­նե­րին Հա­յաս­տա­նի բյու­ջեի 25 տո­կո­սը բե­րում էր հենց ա­վիա­ցիան, պատ­կե­րաց­նո՞ւմ եք: Հե­տո ՀՀՇ-ն սկ­սեց ա­մեն ինչ քան­դել, թա­լա­նել ու գո­ղա­նալ»:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 2301

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ