Կորոնավիրուսը հետաձգել է Ադրբեջանի «պլանները»
05.05.2020 | 00:27
Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը հրամանատարական կազմի հետ խորհրդակցության ժամանակ հայտարարել է, որ ռազմական գործողությունների վերսկսման հավանականությունը չափազանց մեծ է,- «Իրատեսի» հետ զրույցում ասաց ռազմական փորձագետ ՎԻՏԱԼԻ ՄԱՆԳԱՍԱՐՅԱՆԸ՝ նշելով, որ նախարարը երկրի հրամկազմին դրանից բխող համապատասխան ցուցումներ է տվել:
«Ադրբեջանական բանակը, վերջին 2 ամիսներին հատկապես, բավական ինտենսիվ զորախաղեր է անցկացնում` ներգրավելով գրեթե բոլոր ստորաբաժանումները` օդուժ, հրետանի, ռադիոէլեկտրոնային պաշտպանության ստորաբաժանումներ և այլն։ Մեր հարևան երկրում նաև տեսակետ է շրջանառվում, որ կորոնավիրուսը փոքր-ինչ շեղել է իրենց, այսպես ասած, գրաֆիկից՝ ակնարկելով, որ եթե չլիներ կորոնավիրուսը, ապրիլի վերջին ռազմական գործողություն էին սկսելու: Հասանովը հանձնարարել է նաև հետախուզական աշխատանքներ տանել մեր թիկունքում, ինչը ենթադրում է անօդաչու թռչող սարքերի ակտիվացում: Իսկ դա իր հերթին առաջնագծում լարվածության աճի է հանգեցնելու»,- ընդգծեց Վիտալի Մանգասարյանը:
Ռազմական փորձագետի փոխանցմամբ` ադրբեջանական ռազմաքաղաքական ղեկավարությունն այս փուլում քարոզչական գրոհի է անցել, գրեթե բոլոր լրատվամիջոցները ռազմատենչ վերնագրերով տարածում են Հասանովի հայտարարությունը։ Այս և մի շարք այլ հանգամանքներ հաշվի առնելով, շեշտեց մեր զրուցակիցը, պետք է էլ ավելի բարձրացնենք զգոնությունը թե՛ բանակում, թե՛ հասարակության շրջանում` պատրաստ լինելով զարգացումների ցանկացած սցենարի. «Ապրիլին առաջնագծում, վերջին 1-1,5 տարիների համեմատ, լարվածության աննախադեպ աճ է գրանցվել։ Բացի հրաձգային զենքերի ակտիվ կիրառումից՝ նաև հրետանային միջոցներ, մասնավորապես ականանետներ են գործի դրվել։ ՊԲ հակաօդային ստորաբաժանումների կողմից խոցվել է հետախուզական Օrbiter 3 տեսակի իսրայելական արտադրության ԱԹՍ։ Ադրբեջանական ռազմական ավիացիան թեև չի խախտել Արցախի օդային տարածքը, բայց շփման գծին բավականին մոտ մանևրումներ է կատարել»:
Սևակ ՎԱՐԴՈՒՄՅԱՆ
Հեղինակի նյութեր
- Ինչու՞ և ինչպե՞ս
- Աղոթք
- «Հունվարին պարենային մի շարք ապրանքատեսակների գծով երկնիշ գնաճ է գրանցվել»
- Իշխանությունը պայքարում է իր իսկ ծնած երևույթի դեմ
- Բուհի ռեկտոր ընտրողը նախարարն է լինելու
- Աղջիկներս Շուշիում տուն են կորցրել, բայց ամենամեծ կսկիծն այնտեղ մնացած մյուս դստերս շիրիմն է
- Երազել ու թռչել, այո, պետք է, բայց ձեր իշխանությունը բոլորին է թևաթափ անում
- Պատերազմի պատրաստվելը դպրոցական հանդես չէ, որ չհասցնեիք
- Արծրուն Հովհաննիսյանը մեկ բառ պետք է ասեր՝ ներողություն
- «Հայաստանի ու Ադրբեջանի մասով Իրանը փոխել է հռետորաբանությունը»
- Իշխանությունն արտահերթ ընտրության թեման 2-րդ պլան է մղում
- Փաշինյանն ու Ալիևն Շուշիի մասին նույն բանն են ասում
- Լենա Նազարյանին գործուղեք Մառնեուլի
- Ինքնաթագադրված «թաղապետը»
- Դավիթ Տոնոյան՝ մեծ-մեծ «փրթողը»
- Փաշինյանի որևէ նշանակում ո՛չ հուզում, ո՛չ անհանգստացնում է ինձ
- Կոդ Բ-Դ-Խ, վարձով է տրվում 3 հարկանի գոմ Մոնումենտում
- Իշխանությունը Ջհանգիրյանին, աներկբայորեն, ԲԴԽ անդամ կընտրի
- Վիգեն Ստեփանյանի հոգեհանգստին իշխանությունից որևէ ներկայացուցիչ չէր եկել
- Գժվելու բան է՝ իշխանությանն ազգովին 2 օր է համոզում ենք, որ Շուշին հայկական է
Մեկնաբանություններ