«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

Այլա­սեր­ման վի­րու­սը դան­դա­ղո­րեն, բայց հաս­տա­տուն կեր­պով տա­րած­վում է

Այլա­սեր­ման վի­րու­սը դան­դա­ղո­րեն, բայց հաս­տա­տուն կեր­պով տա­րած­վում է
05.05.2020 | 00:06
Հա­յաս­տա­նում պատ­րաստ­վում են հեր­թա­կան քայ­լը կա­տա­րե­լու մեր մա­նուկ­նե­րի ու դե­ռա­հաս­նե­րի հո­գե­բա­նու­թյու­նը խե­ղե­լու, միտ­քը պղ­տո­րե­լու, նրանց ի­րենց տա­րի­քին բնո­րոշ ան­մե­ղու­թյու­նից զր­կե­լու, առն­վազն ի­րենց հա­սա­կա­կից­նե­րի և ի­րենց տա­րի­քին մոտ գտն­վող ան­ձանց շր­ջա­նում սե­ռա­կա­նի առն­չու­թյամբ ա­մո­թի զգա­ցու­մը ջն­ջե­լու, ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում սե­ռա­կան օր­գան­նե­րի և հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ վա­ղա­ժամ, ի­րենց տա­րի­քին ոչ հա­մա­պա­տաս­խան հե­տաք­րք­րու­թյուն­ներ ու տա­րաբ­նույթ գայ­թակ­ղու­թյուն­ներ ա­ռա­ջաց­նե­լու, խո­շոր հաշ­վով և հե­ռան­կա­րում` մեր հա­սա­րա­կու­թյունն այ­լա­սե­րե­լու ուղ­ղու­թյամբ: Նպա­տա­կը հենց դա՞ է, թե՞ ոչ, այլ հարց է, բայց ան­ժխ­տե­լի է, որ հետևանքն ան­խու­սա­փե­լիո­րեն լի­նե­լու է այն, ին­չի մա­սին վե­րը նշե­ցինք:
Այս ան­գամ, սա­կայն, նա­խա­տես­վող այդ քայ­լը ԶԼՄ-նե­րում մեծ քն­նա­դա­տու­թյան և հա­սա­րա­կա­կան պար­սա­վան­քի ար­ժա­նա­ցած, վեր­ջին հաշ­վով, մեծ տա­րա­ծում չս­տա­ցած, ա­շա­կերտ­նե­րին չհա­սած կամ նրանց սոսկ չն­չին մա­սին հա­սած «Իմ մար­մինն իմ անձ­նա­կանն է» գր­քույ­կի նման մեկ այլ խայ­տա­ռակ գր­քույ­կի հրա­տա­րա­կում չէ, ո­րը կա­րե­լի է ան­հա­մե­մատ անվ­տանգ մի բան հա­մա­րել Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման հա­մե­մատ:
Փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը սկ­սել է «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիան (հա­կիրճ` Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա) Ազ­գա­յին ժո­ղո­վում վա­վե­րաց­նե­լու գոր­ծըն­թաց, ո­րը պար­տա­դիր բնույթ չու­նե­ցող ինչ-որ գր­քույկ չէ, ի­րա­վա­կան փաս­տա­թուղթ է: Ար­տա­քուստ ան­մեղ և բա­րի նպա­տակ­նե­րի մա­սին հու­շող ան­վան­մամբ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից, ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո Հա­յաս­տա­նը, կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ուղ­ղա­կի պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է «օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»:
Կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծով նա­խա­տես­ված հի­շյալ պար­տա­վոր­վա­ծու­թյան կա­տա­րու­մը նշա­նա­կում է մեր նաև տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին, ինչ­պես նաև 8-րդ դա­սա­րան դեռ չհա­սած ու «Կեն­սա­բա­նու­թյուն. մարդ» ա­ռար­կան դեռ չան­ցած դե­ռա­հաս­նե­րին դպ­րոց­նե­րում, թերևս նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ կերպ տե­ղե­կաց­նել, թե ինչ բան են սե­ռա­կան օր­գան­նե­րը, ինչ բան են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը, ինչ է կա­տար­վում դրան­ցից հե­տո, ինչ հետևանք­ներ են ա­ռա­ջա­նում, ին­չու են ան­թույ­լատ­րե­լի սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը և սե­ռա­կան բռ­նու­թյու­նը:
Ինչ­պես ար­դեն նշել ենք այս թե­մա­յով մեր նա­խորդ` «Մի՛ գնա­ցեք մեր մա­նուկ­նե­րի, դե­ռա­հաս­նե­րի, հա­սա­րա­կու­թյան նկատ­մամբ այդ ա­հա­վոր ոճ­րա­գոր­ծու­թյա­նը» հրա­պա­րակ­մամբ, տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին և մինչև 8-րդ դա­սա­րա­նի ա­շա­կերտ­նե­րին վե­րոն­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րը տա­լով, նրանց շր­ջա­նում արթ­նա­նա­լու կամ ա­ռա­ջա­նա­լու է վա­ղա­ժամ (ի­րենց տա­րի­քին չհա­մա­պա­տաս­խա­նող) և, բնա­կա­նա­բար, ա­նա­ռողջ հե­տաք­րք­րու­թյուն ի­րենց սե­ռա­կան օր­գան­նե­րի, սե­ռա­կա­նու­թյան, ինչ­պես նաև հե­տաք­րք­րու­թյուն ու ձգ­տում սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի նկատ­մամբ, ինչն ինք­նին գայ­թակ­ղիչ է:
Վե­րոն­շյալ հե­տաք­րք­րու­թյան ա­ռա­ջաց­մամբ խթան­վե­լու են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­ներ (հիմ­նա­կա­նում կա­մա­վոր, ա­ռանց բռ­նու­թյան) իբրև բա­րի նպա­տակ­նե­րով հենց այդ տե­ղե­կու­թյուն­նե­րը ստա­ցած շատ դե­ռա­հաս­նե­րի, նե­րա­ռյալ` նույ­նա­սեռ ան­ձանց միջև, ին­չը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան վա­վե­րաց­րած Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ, ինչ­պես նաև ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան վա­ղա­ժամ և ան­թույ­լատ­րե­լի տե­ղե­կու­թյուն­ներ տվող արևմտյան բազ­մա­թիվ եր­կր­նե­րում ար­դեն իսկ զանգ­վա­ծա­յին դրսևո­րում ու­նի: Ա­յո՛, ինչ­պես Սա­տա­նա­յի, այն­պես էլ նրա երկ­րա­յին կա­մա­կա­տար­նե­րի, ծա­ռա­նե­րի, վե­ցա­նոց­նե­րի ձե­ռա­գի­րը նույնն է` գայ­թակ­ղե­լու մի­ջո­ցով…
Ա­վե­լին, Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը կա­նաչ լույս է վա­ռե­լու մի շարք, այս­պես կոչ­ված, ՀԿ-նե­րի առջև` հենց վե­րը նշ­ված նպա­տակ­նե­րով և տա­րաբ­նույթ ծրագ­րե­րով դպ­րոց­ներ մտ­նե­լու և մեր ե­րե­խա­նե­րին հի­շյալ հար­ցե­րում «լու­սա­վո­րե­լու» հա­մար: Դժ­վար չէ կան­խա­տե­սել, որ նրանք հիմ­նա­կա­նում ԼԳԲՏ ան­ձանց, այ­լա­սեր­ված­նե­րի «ի­րա­վունք­նե­րը» պաշտ­պա­նող և ըն­տա­նե­կան բռ­նու­թյան դեմ իբր թե պայ­քա­րող ՀԿ-ներն են լի­նե­լու, ո­րոնք եվ­րո­պա­կան, արևմտյան հայտ­նի կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից «գրանտ­ներ» են ստա­նա­լու կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծում նշ­վածն ի­րա­կա­նու­թյուն դարձ­նե­լու հա­մար պե­տու­թյանն ա­ջակ­ցե­լու նպա­տա­կով:
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան կա­րե­լի էր հենց ե­րե­խա­նե­րի շա­հե­րի ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կամ ե­րե­խա­յի լա­վա­գույն շա­հի պաշտ­պա­նու­թյան կարևո­րու­թյան, ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 37-րդ հոդ­վա­ծի 2-րդ մա­սին («Ե­րե­խա­յին վե­րա­բե­րող հար­ցե­րում ե­րե­խա­յի շա­հե­րը պետք է ա­ռաջ­նա­հերթ ու­շադ­րու­թյան ար­ժա­նա­նան»), ինչ­պես նաև 16-րդ հոդ­վա­ծին («Ըն­տա­նի­քը, որ­պես հա­սա­րա­կու­թյան բնա­կան և հիմ­նա­կան բջիջ, բնակ­չու­թյան պահ­պան­ման և վե­րար­տադր­ման հիմք, ինչ­պես նաև մայ­րու­թյու­նը և ման­կու­թյու­նը պե­տու­թյան հա­տուկ պաշտ­պա­նու­թյան և հո­վա­նա­վո­րու­թյան ներ­քո են») հա­կա­սե­լու տե­սան­կյու­նից հա­կա­սահ­մա­նադ­րա­կան ճա­նա­չել, ին­չը, ցա­վոք, չի ա­րել ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն իր 2020 թ. մար­տի 31-ի ո­րոշ­մամբ, հա­վա­նա­բար գտն­վե­լով ար­տա­քին ճնշ­ման տակ կամ Եվ­րո­պա­յի խոր­հր­դից, եվ­րո­պա­կան կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից ինչ-ինչ կախ­վա­ծու­թյան մեջ: ՍԴ-ն մեր այս են­թադ­րու­թյունն, ի­հար­կե, կժխ­տի, բայց…
Փաստ է, որ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րանն ան­տե­սել է այն հան­գա­ման­քը, որ իր հի­շյալ ո­րոշ­ման 4-րդ կե­տի 2-րդ պար­բե­րու­թյամբ կա­տար­ված ըն­դգ­ծու­մը չի կա­րող հաշ­վի առն­վել Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծում շա­րադր­վա­ծի ի­րա­կա­նաց­ման պա­րա­գա­յում, քա­նի որ սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտանգ­նե­րի, ինք­նա­պաշտ­պա­նու­թյան մի­ջոց­նե­րի մա­սին ե­րե­խա­նե­րին տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կաց­նե­լը սկզ­բուն­քո­րեն չի կա­րող կա­տար­վել, ինչ­պես ՍԴ-ի վե­րոն­շյալ ո­րոշ­ման մեջ է նշ­ված, «պար­տա­դիր հաշ­վի առ­նե­լով ե­րե­խա­նե­րի հա­սու­նու­թյան մա­կար­դա­կը և նրանց զար­գա­ցող կա­րո­ղու­թյուն­նե­րը, ինչ­պես նաև ա­պա­հո­վե­լով նրանց լա­վա­գույն շա­հի ա­ռաջ­նա­հերթ պաշտ­պա­նու­թյան նկատ­մամբ պե­տու­թյան ար­դյու­նա­վետ վե­րահս­կո­ղու­թյու­նը` ի կա­տա­րումն պե­տու­թյան` ման­կու­թյան հա­տուկ պաշտ­պա­նու­թյան սահ­մա­նադ­րա­կան պար­տա­կա­նու­թյան»:
Ըն­դգ­ծենք, որ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծը հա­կա­սում է նաև ՄԱԿ-ի Ե­րե­խա­յի ի­րա­վունք­նե­րի մա­սին կոն­վեն­ցիա­յի 3-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սին, ըստ ո­րի, «Ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րում, ան­կախ այն բա­նից, թե դրանք ձեռ­նարկ­վում են սո­ցիա­լա­կան ա­պա­հո­վու­թյան հար­ցե­րով զբաղ­վող պե­տա­կան կամ մաս­նա­վոր հիմ­նարկ­նե­րի, դա­տա­րան­նե­րի, վար­չա­կան կամ օ­րեն­սդ­րա­կան մար­մին­նե­րի կող­մից, ա­ռաջ­նա­հերթ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում ե­րե­խա­յի լա­վա­գույն շա­հե­րին»:
Ըստ ՀՀ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նի հի­շեց­ման, «Ե­րե­խա­նե­րի նկատ­մամբ բո­լոր գոր­ծո­ղու­թյուն­նե­րում ա­ռաջ­նա­հերթ ու­շադ­րու­թյուն է դարձ­վում ե­րե­խա­յի լա­վա­գույն շա­հե­րին: Բո­լոր չա­փա­հաս ան­ձինք պետք է ա­նեն այն, ինչն ա­մե­նա­լավն է ե­րե­խա­յի հա­մար:
Ո­րո­շում ըն­դու­նե­լիս չա­փա­հաս ան­ձինք պետք է մտա­ծեն, թե ի­րենց ո­րո­շում­նե­րը ինչ­պես կազ­դեն ե­րե­խա­նե­րի վրա: Դա հատ­կա­պես վե­րա­բե­րում է բյու­ջեին, քա­ղա­քա­կա­նու­թյա­նը և օ­րեն­սդ­րա­կան նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին»:
ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վի հա­մար դժ­վար չէ ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան վե­րոն­շյալ հոդ­ված­նե­րի հետ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի ան­հա­մադ­րե­լի լի­նե­լու, Սահ­մա­նադ­րու­թյան հետ հա­կա­սու­թյան հիմ­քով հի­շյալ կոն­վեն­ցիան չվա­վե­րաց­նե­լը, այլ խն­դիր է, որ ԱԺ-ի իշ­խող և իշ­խա­նա­կան «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյու­նը չի ու­նե­նա դրա ցան­կու­թյունն ու կամ­քը, այ­լա­պես Փա­շի­նյա­նի գլ­խա­վո­րած կա­ռա­վա­րու­թյու­նը, չու­նե­նա­լով ԱԺ-ում Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ե­րաշ­խիք, նշ­ված կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թա­ցը սկ­սած չէր լի­նի: Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան ար­դեն ան­ցել է ՍԴ-ի ո­րո­շումն ու­նե­նա­լու և ՀՀ ԱԺ մար­դու ի­րա­վունք­նե­րի պաշտ­պա­նու­թյան և հան­րա­յին հար­ցե­րի մշ­տա­կան հանձ­նա­ժո­ղո­վի դրա­կան եզ­րա­կա­ցու­թյու­նը ստա­նա­լու փու­լե­րը:
Ա­վե­լին. իշ­խող­նե­րը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մամբ ձեռ­քի հետ էլ օ­րեն­սդ­րո­րեն բա­ցե­լու են Հա­յաս­տա­նում այ­լա­սեր­ման, պղ­ծու­թյան, սո­դոմ-գո­մո­րյան կոր­ծան­ման դար­պաս­նե­րը: Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեպ­քում, ինչ­պես զգու­շաց­րել կամ տե­ղե­կաց­րել է ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ա­րա Զոհ­րա­բյա­նը, Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի հա­մա­կարգ ա­ռա­ջին ան­գամ կներ­մուծ­վի «սե­ռա­կան կողմ­նո­րո­շում» հաս­կա­ցու­թյու­նը: Դժ­վար չէ պատ­կե­րաց­նել, թե այդ ճա­նա­պար­հը բա­ցե­լուց հե­տո դրան ինչ է հա­ջոր­դե­լու։
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման պա­րա­գա­յում ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կից թերևս միակ ել­քը կլի­նի այն, որ ծնող­նե­րը դպ­րոց­նե­րի տնօ­րեն­նե­րին, ու­սու­ցիչ­նե­րին զանգ­վա­ծա­բար ար­գե­լեն ի­րենց ման­կա­հա­սակ և դե­ռա­հաս ե­րե­խա­նե­րին հի­շյալ տե­ղե­կու­թյուն­նե­րի փո­խան­ցու­մը, ի­րենց ե­րե­խա­նե­րին ար­գե­լեն այդ նպա­տա­կով դա­սե­րին, պա­րապ­մունք­նե­րին մաս­նակ­ցել, իսկ դպ­րոց­նե­րի կող­մից ա­շա­կերտ­նե­րի ու ծնող­նե­րի նկատ­մամբ ինչ-ինչ քայ­լե­րի պա­րա­գա­յում դի­մեն դա­տա­րան` վկա­յա­կո­չե­լով ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյան 36-րդ հոդ­վա­ծի 1-ին մա­սը, ըստ ո­րի, «Ծնող­ներն ի­րա­վունք ու­նեն և պար­տա­վոր են հոգ տա­նել ի­րենց ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան, կր­թու­թյան, ա­ռող­ջու­թյան, լիար­ժեք ու ներ­դաշ­նակ զար­գաց­ման մա­սին»: Ըն­դգ­ծում ենք` ոչ միայն ի­րա­վունք ու­նեն, այլև պար­տա­վոր են։
«Հի­շո՞ւմ եք, երբ Չի­նաս­տա­նի ՈՒ­հան քա­ղա­քում կո­րո­նա­վի­րու­սի ա­ռա­ջին դեպ­քը գրանց­վեց, մե­զա­նից շա­տերն այս­տեղ՝ Հա­յաս­տա­նում, մտա­ծում էին՝ Չի­նաս­տանն ու՜ր, մենք՝ ուր, մեզ չի կպ­նի»,- «Ֆեյս­բու­քի» իր է­ջում գրել է բժիշկ-սեք­սո­լոգ Նա­րի­նե Ներ­սի­սյա­նը:- Կյանքն ա­պա­ցու­ցեց հետևյա­լը, երկ­րա­գուն­դը մեկ է, սահ­ման­ներն՝ ան­հու­սա­լի, վի­րու­սի դեմ ձեռ­նարկ­վող մի­ջո­ցա­ռում­նե­րը՝ ա­նար­դյու­նա­վետ։
Հի­մա հա­մե­մա­տա­կան տա­նենք սե­ռա­կան ո­լոր­տի հետ։ Այ­սօր, երբ աշ­խար­հի հե­ռու հե­ռա­վոր մի կե­տում, տես­նում ենք, որ սե­ռա­կան այ­լա­սե­րում­նե­րը հա­սել են ի­րենց գա­գաթ­նա­կե­տին, զո­րօ­րի­նակ երբ տես­նում ենք, որ ման­կա­պար­տե­զում ֆրիկ­ցիա­ներ են ու­սու­ցա­նում մա­նուկ­նե­րին (իմ աչ­քով եմ տե­սել), մտա­ծում ենք, դե դա մեզ չի վե­րա­բե­րում, մենք՝ հա­յերս դա թույլ չենք տա, մեզ դա չի սպառ­նում։
Հա­վա­տաց­նում եմ ձեզ, շատ էլ լավ սպառ­նում է՝ սե­ռա­կան այ­լա­սեր­ման վի­րու­սը դան­դա­ղո­րեն, բայց հաս­տա­տուն տեմ­պե­րով ա­ռաջ է ըն­թա­նում։ Մի­գու­ցե ար­դեն իսկ ուշ է, աշ­խար­հը բաց է, սահ­ման­նե­րը՝ ան­հու­սա­լի, ինչ­պես տե­սանք կո­րո­նա­վի­րու­սի օ­րի­նա­կով։ Միևնույն է՝ այդ ախ­տը հայ­տն­վե­լու է Հա­յաս­տա­նում, ես կա­սեի` ար­դեն հայ­տն­վել է, ուղ­ղա­կի դեռ փոքր թվա­քա­նա­կով և լայն հա­սա­րա­կու­թյանն ան­տե­սա­նե­լի կեր­պով։
Հի­մա ա­սածս որն է. ԱԺ-ում հա­վա­նու­թյան ար­ժա­նա­ցած Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան ար­տաք­նա­պես ան­մեղ թվա­ցող գառ է։ Ո՞վ կա­րող է բան ա­սել՝ ե­րե­խա­նե­րին անհ­րա­ժեշտ է պաշտ­պա­նել սե­ռա­կան չա­րա­շա­հում­նե­րից, -ա­սում է Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան։ Դե ի­հար­կե պետք է, ո՞ր բա­նա­կան էա­կը հա­կա­ռա­կը կպն­դի։ Բայց ե­կեք մի պահ կանգ առ­նենք, ե­կեք մտա­ծե­լիս չշ­տա­պենք ու մի փոքր ա­վե­լի խոր մտա­ծենք։ Ե­րե­խա­նե­րին ան­շուշտ պետք է պաշտ­պա­նել սե­ռա­կան չա­րա­շա­հում­նե­րից, ե­րե­խա­նե­րին ան­շուշտ պետք է սե­ռա­կան գրա­գի­տու­թյուն հա­ղոր­դել, սե­փա­կան սե­ռա­կա­նու­թյանն ինք­նա­ճա­նաչ դարձ­նել։ Այս­տեղ որևէ ա­ռար­կու­թյուն լի­նել չի կա­րող։ Բայց ինչ­պե՞ս: Շեշտն այս­տեղ ինչ­պես-ի մեջ է։ Դա ա­նել՝ ե­րե­խա­յի ու­ղե­ղը ծան­րա­բեռ­նե­լով սե­ռա­կան չա­րա­շահ­ման պատ­կեր­նե­րո՞վ, մարմ­նի զգա­յա­կան նե­րո՞ւ­ժը բա­ցա­հայ­տել, սե­ռա­կան հա­ճու՞յք արթ­նաց­նել։ Ա­յո՞։ Ինք­ներդ մտա­ծեք։
Մեր նպա­տակն ա­ռողջ ե­րե­խա ու­նե­նալն է, այդ­պես չէ՞։ Հա­մոզ­ված եմ, որ մեր պատ­գա­մա­վոր­նե­րը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան հա­վա­նու­թյան ար­ժա­նաց­նե­լիս հենց այս ազ­նիվ մղու­մով են ա­ռաջ­նորդ­վել։ Սա­կայն սի­րե­լի պատ­գա­մա­վոր­ներ, չե՞ք կար­ծում, որ ա­ռողջ ե­րե­խա ու­նե­նա­լու հա­մար անհ­րա­ժեշտ է պահ­պա­նել ե­րե­խա­յի ման­կու­թյու­նը, հնա­րա­վո­րինս շատ եր­կա­րաձ­գել նրա ան­մե­ղու­թյան ժա­մա­նա­կա­հատ­վա­ծը։ Ե­րե­խա­յի հա­մար ա­մե­նա­թա­խան­ձա­գին նվե­րը նրա ման­կու­թյունն է, ե­րե­խա լի­նելն ու ե­րե­խա մնա­լը։ Սե­ռա­պես ա­ռողջ ե­րե­խան ման­կու­թյուն ու­նե­ցած ե­րե­խան է։ Ան­մե­ղու­թյու­նը սե­ռա­կան կու­րու­թյան մեջ է։ Մի բա­ցեք ե­րե­խա­յի աչ­քե­րը ժա­մա­նա­կից շուտ, ձեր «ազ­նիվ» մղումն ինք­նին ե­րե­խա­յի հան­դեպ սե­ռա­կան բռ­նու­թյուն է դառ­նում։ Խնդ­րում եմ սե­փա­կան գլ­խով մտա­ծեք, լռու­թյան մեջ նս­տեք ու հի­շեք ձեր ման­կու­թյու­նը, ի՞ն­չին եք ա­մե­նից շատ կա­րո­տում՝ ձեր ման­կու­թյա՞­նը, թե՞ մե­ծե­րի «ա­մե­նա­գի­տու­թյա­նը»։
Ա­սածս չի նշա­նա­կում սե­ռա­կան չա­րա­շահ­ման դեմ պայ­քար չմ­ղել, ըն­դա­մե­նը ա­սում եմ, ու­րիշ ձևով է պետք դա ա­նել, մի­գու­ցե սե­ռա­կան չա­րա­շա­հող­նե­րին ցմահ բան­տար­կե­լով կամ չգի­տեմ ինչ­պես։
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը, այն ու­ժի մեջ մտց­նելն ու­նի նաև այլ և շատ լուրջ վտանգ­ներ, ո­րոնք կներ­կա­յաց­նենք ա­ռա­ջի­կա մեկ այլ հրա­պա­րակ­մամբ: Այժմ ըն­դա­մե­նը նշենք, որ դրանք ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում մեր կյան­քը կա­րող են վե­րա­ծել մղ­ձա­վան­ջի: Ազ­գա­յին ժո­ղո­վը թող հա­մա­րի, որ բա­վա­րար չա­փով ար­դեն զգու­շաց­ված է Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից բխող վտանգ­նե­րի և կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ան­թույ­լատ­րե­լիու­թյան մա­սին: Թե ինչ­պես կվար­վի` իր ո­րո­շե­լիքն է, բայց թող չմո­ռա­նա, որ հե­տո պա­տաս­խան է տա­լու իր ընտ­րող­նե­րի առջև:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 915

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ