«Ի­րա­տե­սի» հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի հու­նի­սի 2-ին:               
 

«Կլա­սիկ» սր­ճախ­մու­թ­յուն

«Կլա­սիկ» սր­ճախ­մու­թ­յուն
08.05.2020 | 00:33
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Էդ­մոն Մա­րու­քյա­նի սիր­տը տեղն է ըն­կել, կաս­կած­ներն ու վա­խե­րը փա­րատ­վել են վար­չա­պետ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հետ շուրջ 40 րո­պե ա­ռանձ­նազ­րույց ու­նե­նա­լուց հե­տո: Սա ոչ թե են­թադ­րու­թյուն, այլ Մա­րու­քյա­նի պն­դումն է: Ար­ցա­խի մա­սին են խո­սել` վս­տա­հեց­նում է Մա­րու­քյա­նը, սուր­ճի սե­ղա­նի շուրջը Փա­շի­նյա­նի հետ քն­նար­կել են Ար­ցա­խի բա­նակ­ցա­յին հար­ցը, ու նրա հա­մար պարզ է դար­ձել՝ իշ­խա­նու­թյուն­ներն ան­կեղծ են բո­լո­րի հետ: «Ո՛չ սե­ղա­նի տակ, ո՛չ վրա որևէ թուղթ չկա, որևէ մտա­հո­գու­թյուն չպետք է ու­նե­նանք: Նախ­կի­նում էլ չէի հա­վա­տում, այժմ ա­ռա­վել քան հա­մոզ­վե­ցի, որ իշ­խա­նու­թյուն­նե­րը բա­նակ­ցա­յին թե­մա­յի մա­սին մեզ­նից որևէ բան չեն թաքց­նում»,- ման­րա­մաս­նել է «կլա­սիկ» քա­ղա­քա­կան գոր­ծի­չը:
Ա­ռա­ջին ան­գամ չէ, որ ընդ­դի­մու­թյան ու իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը հան­դի­պում են բո­լո­րի աչ­քից հե­ռու, փակ դռ­նե­րի հետևում: Մոտ մեկ տա­րի ա­ռաջ էլ Փա­շի­նյա­նը «Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյան հետ էր հան­դի­պում ու­նե­ցել, ին­չից հե­տո ԼՀԿ-ա­կան­նե­րը, որ­պես ար­դա­րա­ցում, նշում էին, թե Փա­շի­նյա­նը «սեյ­ֆում» ե­ղած-չե­ղա­ծի հետևից էր ե­կել, որ մնա­ցել էր «Ելք» խմ­բակ­ցու­թյան ե­ղած ժա­մա­նակ­նե­րից:
Եր­բեմ­նի թի­մա­կից­նե­րը փակ դռ­նե­րի հետևում սր­ճախ­մու­թյան ժա­մա­նակ, բա­ցի բա­նակ­ցա­յին թե­մա­յից, խո­սել են նաև ե­րե­խա­նե­րի, ըն­տա­նիք­նե­րի որ­պի­սու­թյան մա­սին ու, ըստ երևույ­թին, հի­շել գի­նի խմե­լու ու ղա­փա­մա ու­տե­լու ժա­մա­նակ­նե­րը, ին­չից հե­տո, ի դեպ, ձևա­վոր­վեց «Ելք» դա­շին­քը: Թե ինչ կա­րող է լի­նել դա­ռը սուրճ վա­յե­լե­լուց հե­տո, Փա­շի­նյա­նին ու Մա­րու­քյա­նին է հայտ­նի:
Ե­թե իշ­խա­նու­թյան պա­րա­գա­յում ինչ-որ ա­ռու­մով հաս­կա­նա­լի է գաղտ­նի հան­դի­պում­նե­րի ձևա­չա­փը, ա­պա ի­րեն «կլա­սիկ» ընդ­դի­մու­թյուն հռ­չա­կո­ղը պետք է հաս­կա­նա՝ գաղտ­նիու­թյու­նը «հա­ճա­խոր­դ» լինելու վկա­յումն է:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 1313

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ