Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոմանք իշ­խա­նու­թ­յան են ե­կել Լան­զա­րո­տի և Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կով

Ոմանք իշ­խա­նու­թ­յան են ե­կել Լան­զա­րո­տի և Ստամ­բու­լ­յան կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու նպա­տա­կով
08.05.2020 | 00:20
Ազ­գա­յին ժո­ղո­վի մեր աղ­բյուր­նե­րից ստա­ցած տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, ԱԺ-ի իշ­խող` «Իմ քայ­լը» խմ­բակ­ցու­թյան պատ­գա­մա­վոր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյու­նը կողմ է քվեար­կե­լու Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը, ե­թե խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վա­րու­թյու­նը չպա­հան­ջի, որ բո­լոր իմ­քայ­լա­կան­նե­րը մեկ մար­դու նման կողմ քվեար­կեն այդ խիստ վտան­գա­վոր կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը, այ­սինքն` դեմ լի­նող­նե­րին ա­զատ կա­մար­տա­հայտ­ման հնա­րա­վո­րու­թյուն ըն­ձեռ­ի:
«Լու­սա­վոր Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նում կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման առն­չու­թյամբ կան տա­րա­ձայ­նու­թյուն­ներ, բայց, այս պա­հին ե­ղած տե­ղե­կու­թյուն­նե­րի հա­մա­ձայն, խմ­բակ­ցու­թյու­նը կողմ է քվեար­կե­լու կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը, իսկ «Բար­գա­վաճ Հա­յաս­տան» խմ­բակ­ցու­թյու­նը, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, դեմ կք­վեար­կի Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը: Միով բա­նիվ, կա­րե­լի է հա­մա­րել, որ «Ազ­գա­յին ժո­ղով» կոչ­վա­ծը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան կվա­վե­րաց­նի, չա­փա­զանց չն­չին է հույ­սը, որ պատ­գա­մա­վոր­նե­րի մե­ծա­մաս­նու­թյան շր­ջա­նում վեր­ջին պա­հին կհաղ­թի ող­ջա­խո­հու­թյու­նը:
Ի՞նչ է սպաս­վում կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո մեր ե­րե­խա­նե­րին, մեր ծնող­նե­րի և ու­սու­ցիչ­նե­րի մի մա­սին, մեր հա­սա­րա­կու­թյա­նը…
Ինչ-ինչ շա­հար­կում­նե­րի տե­ղիք չտա­լու հա­մար, նշենք, որ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի ոչ բո­լոր դրույթ­ներն են վտան­գա­վոր և ա­նըն­դու­նե­լի, հա­կա­ռա­կը` դրանք մե­ծա­մաս­նու­թյամբ ըն­դու­նե­լի են, բայց այ­նու­հան­դերձ… Այն տպա­վո­րու­թյունն է, որ թույ­նը մի­տում­նա­վոր խառն­ված է շա­քա­րին, որ­պես­զի թույ­նի դառ­նու­թյու­նը չզ­գաց­վի:
Ինչ­պես ար­դեն տե­ղե­կաց­րել ենք, Լան­զա­րո­տում 2007 թ. հոկ­տեմ­բե­րի 25-ին ստո­րագր­ված հի­շյալ կոն­վեն­ցիան պաշ­տո­նա­պես կոչ­վում է «Սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից և սե­ռա­կան բնույ­թի բռ­նու­թյուն­նե­րից ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյան մա­սին» Եվ­րո­պա­յի խոր­հր­դի կոն­վեն­ցիա: Ան­վա­նումն, ան­շուշտ, ան­մեղ է և բա­րի, նույ­նիսկ հու­շում կամ վկա­յում է այս կոն­վեն­ցիա­յի ու դրա վա­վե­րաց­ման անհ­րա­ժեշ­տու­թյան մա­սին, ու բնավ չի բա­ցա­հայ­տում, թե դրա­նում ինչ թաքն­ված վտանգ­ներ կան:
Մինչ­դեռ հա­կա­սահ­մա­նադ­րա­կան այս կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից, ու­ժի մեջ մտ­նե­լուց հե­տո Հա­յաս­տա­նը, կոն­վեն­ցիա­յի 6-րդ հոդ­վա­ծի հա­մա­ձայն, ուղ­ղա­կի պար­տա­վոր­ված է լի­նե­լու ձեռ­նար­կել ու ձեռ­նար­կե­լու է «օ­րեն­սդ­րա­կան և այլ մի­ջո­ցա­ռում­ներ` ա­պա­հո­վե­լու հա­մար, որ­պես­զի ե­րե­խա­նե­րը տար­րա­կան և միջ­նա­կարգ կր­թու­թյուն ստա­նա­լու ժա­մա­նակ տե­ղե­կա­նան սե­ռա­կան շա­հա­գործ­ման և սե­ռա­կան բռ­նու­թյան հետ կապ­ված վտան­գի մա­սին, ինչ­պես նաև ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»:
Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յով ստանձ­նած պար­տա­վո­րու­թյան կա­տար­մամբ մեր, ըն­դգ­ծում ենք, նաև տար­րա­կան դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին, ինչ­պես նաև 8-րդ դա­սա­րան դեռ չհա­սած ու «Կեն­սա­բա­նու­թյուն. ՄԱՐԴ» ա­ռար­կան դեռ չյու­րաց­րած դե­ռա­հաս­նե­րին դպ­րոց­նե­րում, ա­մե­նայն հա­վա­նա­կա­նու­թյամբ, նաև հե­ռուս­տա­տե­սու­թյամբ և այլ կերպ տե­ղե­կաց­նե­լու են, թե ինչ բան են սե­ռա­կան օր­գան­նե­րը, ինչ բան են սե­ռա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րը, սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը, ինչ է կա­տար­վում դրան­ցից հե­տո, ինչ հետևանք­ներ են ա­ռա­ջա­նում, ին­չու են ան­թույ­լատ­րե­լի սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մը և սե­ռա­կան բռ­նու­թյու­նը և այլն: Այս­պի­սով խե­ղե­լու են այս տա­րի­քի ե­րե­խա­նե­րի հո­գե­բա­նու­թյունն ու հո­գին, պղ­տո­րե­լու են նրանց միտ­քը, այդ ե­րե­խա­նե­րի շր­ջա­նում վա­ղա­ժամ և ա­նա­ռողջ սե­ռա­կան հե­տաք­րք­րու­թյուն­ներ են ա­ռա­ջաց­նե­լու, վտան­գա­վոր հետևանք­ներ ու­նե­ցող գայ­թակ­ղու­թյուն­ներ, այ­սինքն` բա­ցե­լու են Պան­դո­րա­յի արկ­ղը:
Իսկ ինչ­պե՞ս են այդ տա­րի­քի ե­րե­խա­նե­րին սո­վո­րեց­նե­լու սե­ռա­կան բռ­նու­թյու­նից և սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից «ի­րենց պաշտ­պա­նե­լու մի­ջոց­նե­րի մա­սին՝ հա­մա­ձայն ի­րենց կա­րո­ղու­թյուն­նե­րի»: Եվ­րո­պա­յի խոր­հր­դի ան­դամ մի շարք եր­կր­նե­րի և, ընդ­հան­րա­պես, Արևմուտ­քի փոր­ձից դա ար­դեն հայտ­նի է: Այն հա­կիրճ կա­րե­լի է այս­պես ներ­կա­յաց­նել. սե­ռա­կան բռ­նու­թյու­նը կան­խե­լու հա­մար պետք է շատ ու­շա­դիր լի­նել, ե­թե որևէ մե­կը, կապ չու­նի, թե ով, թե­կուզ ձեր ծնո­ղը, եղ­բայ­րը, քույ­րը, հա­րա­զա­տը, ձեռ­քով կպ­չում է ձեր հե­տույ­քին կամ կրծ­քին, սե­ռա­կան հե­տապ­նդ­ման այդ­պի­սի յու­րա­քան­չյուր դեպ­քի մա­սին պետք է ժա­մա­նա­կին հայտ­նել ոս­տի­կա­նին, թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րով, ծնո­ղին, ու­սուց­չին, ե­թե սե­ռա­կան հե­տապ­նդ­ման են­թար­կող­նե­րը վեր­ջին­նե­րը չեն:
Հի­մա պատ­կե­րաց­րեք այս­պի­սի ի­րա­վի­ճակ` հայ­րը գր­կել է իր 8-9 տա­րե­կան աղջ­նա­կին, այդ ըն­թաց­քում ձեռ­քով կպել նրա տու­տու­զի­կին կամ կրծ­քին: Ինչ­պե՞ս կվար­վի ե­րե­խան նման դեպ­քում` այն բա­նից հե­տո, երբ դպ­րո­ցում, հե­ռուս­տա­տե­սու­թյամբ իր գլու­խը հետևո­ղա­կա­նո­րեն լց­րած կլի­նեն վե­րոն­շյալ զգու­շա­ցում­նե­րով: Ե­կեք լա­վա­տես լի­նենք ու մտա­ծենք, որ մեր ե­րե­խա­նե­րը ծնո­ղի սե­րը, ջեր­մու­թյու­նը զգա­լով, զանց կառ­նեն այդ զգու­շա­ցում­նե­րը ու չեն զան­գա­հա­րի թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րով, չեն դի­մի ոս­տի­կա­նու­թյուն և այլն: Բայց…
Ե­րե­խա­նե­րի մեծ մասն ի­րենց ծնող­նե­րի, ա­վագ­նե­րի հետ տար­բեր ա­ռիթ­նե­րով բնա­կան-դաս­տիա­րակ­չա­կան կոնֆ­լիկտ­ներ է ու­նե­նում, վի­ճա­բա­նու­թյուն­ներ, եր­բեմն նույ­նիսկ ար­ժա­նա­նում նրանց դաս­տիա­րակ­չա­կան ապ­տա­կին կամ ինչ-որ բա­ներ ա­նե­լու տե­ղին և անհ­րա­ժեշտ ար­գել­քին, և վաղ տա­րի­քից նման վա­խե­րով, տե­ղե­կու­թյուն­նե­րով ծրագ­րա­վոր­ված, բար­դույ­թա­վոր­ված ե­րե­խան այդ­պի­սի դեպ­քե­րում թեժ գծի կամ ոս­տի­կա­նու­թյան հե­ռա­խո­սա­հա­մա­րով զան­գա­հա­րե­լու, «սե­ռա­կան հե­տապ­նդ­ման» են­թարկ­ված լի­նե­լու մա­սին հայտ­նե­լու հնա­րա­վո­րու­թյու­նը կա­րող է օգ­տա­գոր­ծել՝ շան­տա­ժի են­թար­կե­լով իր ծնո­ղին, պա­պի­կին կամ ա­վագ եղ­բո­րը:
Ա­վե­լին. ոչ միայն կա­րող է սպառ­նալ զան­գա­հա­րե­լով, հայտ­նե­լով, այլև կա­րող է հենց զան­գա­հա­րել ու հայտ­նել` ապ­տա­կի հա­մար վրեժ լու­ծե­լով կամ չհաս­նե­լով իր ցան­կա­լի զիջ­մա­նը, ընդ ո­րում, նույ­նիսկ այն դեպ­քում, երբ ծնո­ղը կամ ա­վագն իր վե­րոն­շյալ մարմ­նա­մա­սե­րին ի­րա­կա­նում ան­գամ մա­տով չի կպել: Խոս­քը վե­րա­բե­րում է նաև ա­վե­լի տա­րեց, ա­սենք, 5-րդ, 6-րդ, 7-րդ դա­սա­րան­նե­րի ա­շա­կերտ­նե­րին: Ի­հար­կե, նկա­տի չու­նենք բո­լոր ե­րե­խա­նե­րին, բայց չմո­ռա­նանք, որ շատ ըն­տա­նիք­ներ չա­փա­զանց հե­ռու են օ­րի­նա­կե­լի լի­նե­լուց, և բո­լոր ըն­տա­նիք­նե­րում չէ, որ մի­ջանձ­նա­յին հա­րա­բե­րու­թյուն­ներն այն­պի­սին են, ինչ­պի­սին պետք է լի­նեն:
Ի դեպ, ե­րե­խան ինչ-ինչ դեպ­քե­րում նման կերպ կա­րող է վար­վել նաև ի­րենց ու­սուց­չի նկատ­մամբ: Ի վեր­ջո, չմո­ռա­նանք նաև ան­ցու­մա­յին տա­րի­քում ե­րե­խա­նե­րի դաս­տիա­րա­կու­թյան բար­դու­թյուն­նե­րի մա­սին: Ինչ վե­րա­բե­րում է թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րին, ա­պա կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից ո­րոշ ժա­մա­նակ հե­տո այն դպ­րո­ցում և հե­ռուս­տա­տե­սու­թյամբ ա­ռա­ջին տե­ղե­կու­թյուն­նե­րի թվում է տր­վե­լու ա­շա­կերտ­նե­րին, այդ թվում նաև` տար­րա­կան դա­սա­րան­նե­րի:
Ո­մանց կա­րող է թվալ, թե նույ­նիսկ այդ դեպ­քում որևէ վտանգ չկա, թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րին զան­գե­լուց հե­տո տուն կամ դպ­րոց հա­ճա­խած սո­ցաշ­խա­տող­նե­րը, հո­գե­բան­նե­րը, փոր­ձա­գետ­նե­րը` լի­նեն պե­տա­կան կա­ռույ­ցի թե ե­րե­խա­նե­րին սե­ռա­կան բռ­նու­թյու­նից, սե­ռա­կան շա­հա­գոր­ծու­մից պաշտ­պա­նե­լու գոր­ծին լծ­ված ՀԿ-նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ, ե­րե­խա­յին լսե­լով, թա­ցը չո­րից կտար­բե­րեն: Միա­միտ­նե՜ր…
Սո­րո­սա­կան և այլ «գրանտ­նե­րով» սն­վող մի շարք ՀԿ-ներ սո­ցաշ­խա­տող­նե­րի, հո­գե­բան­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի ար­դեն մի ողջ բա­նակ են պատ­րաս­տել, ո­րոնք կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից, հա­մա­պա­տաս­խան օ­րեն­սդ­րա­կան և են­թաօ­րեն­սդ­րա­կան ակ­տե­րի ըն­դու­նու­մից հե­տո գնա­լու են թեժ գծի հե­ռա­խո­սա­հա­մա­րով ստաց­ված զան­գե­րի հետ­քե­րով` պաշտ­պա­նե­լու սե­ռա­կան բռ­նու­թյան ռիս­կի են­թարկ­ված­նե­րին, կան­խե­լու սե­ռա­կան բռ­նու­թյու­նը… Դժ­վա՞ր է պատ­կե­րաց­նել, թե նրանք ինչ ուղ­ղոր­դող հար­ցեր կա­րող են տալ ե­րե­խա­յին և ծնո­ղի կամ ու­սուց­չի կող­մից նրա նկատ­մամբ իբր կա­տար­ված ա­նա­ռա­կա­բա­րո գոր­ծո­ղու­թյան վե­րա­բե­րյալ, ինչ պա­տաս­խան­ներ ստա­նալ նույ­նիսկ այն դեպ­քում, երբ ե­րե­խան այն­քան էլ տրա­մադր­ված չէ բո­ղո­քե­լու ծնո­ղի, ա­վա­գի կամ ու­սուց­չի դեմ, վճ­ռա­կան չէ այդ հար­ցում:
Կար­ծում ենք, ոչ հե­ռա­վոր ա­պա­գա­յում հենց վե­րոն­շյալ նպա­տա­կով ու հենց այդ­պի­սի սո­ցաշ­խա­տող­նե­րով, հո­գե­բան­նե­րով, փոր­ձա­գետ­նե­րով ձևա­վոր­ված կազ­մա­կեր­պու­թյան կամ կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ստեղծ­ման վտան­գը զգա­լով կամ կան­խա­տե­սե­լով, նշ­ված վտան­գից զգու­շա­նա­լով է, որ ՀՀ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րա­նը Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վե­րա­բե­րյալ իր 31.03.2020 թ. ո­րոշ­ման 3-րդ կե­տի 2-րդ են­թա­կե­տում նշել է. «Կոն­վեն­ցիա­յի 10-րդ հոդ­վա­ծով ամ­րագր­ված` ե­րե­խա­նե­րի ի­րա­վունք­նե­րը խթա­նե­լու և պաշտ­պա­նե­լու հա­մար ան­կախ ի­րա­վա­սու ազ­գա­յին կամ տե­ղա­կան կա­ռույց­ներ ստեղ­ծե­լու կամ նշա­նա­կե­լու պար­տա­վո­րու­թյու­նը չի են­թադ­րում պար­տա­դիր նոր մարմ­նի ստեղ­ծում, և այդ պար­տա­վո­րու­թյան ի­րա­կա­նա­ցու­մը կա­րող է ա­պա­հով­վել Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյու­նում ար­դեն իսկ գոր­ծող ի­րա­վա­սու մարմ­նի գոր­ծու­նեու­թյան շր­ջա­նակ­նե­րում»:
ՍԴ-ի վե­րոն­շյալ նկա­տա­ռու­մը, սա­կայն, ի­րա­վա­կան ա­ռու­մով լու­մա­յի ար­ժեք չու­նի, քա­նի որ այն ոչ թե ար­գելք է, այլ ըն­դա­մե­նը նկա­տա­ռում: Փա­շի­նյա­նի իշ­խա­նու­թյան հա­մար կարևո­րը ՍԴ-ի ո­րո­շու­մը ստա­նալն էր, որ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յում ամ­րագր­ված պար­տա­վո­րու­թյուն­նե­րը հա­մա­պա­տաս­խա­նում են ՀՀ Սահ­մա­նադ­րու­թյա­նը, և, չնա­յած կոն­վեն­ցիա­յի հա­կա­սահ­մա­նադ­րա­կան լի­նե­լուն, կա­րո­ղա­ցավ ստա­նալ այն, իսկ ո­մանք ար­դեն գի­տեն, թե դրա­նից հե­տո ինչ կս­տեղ­ծեն, երբ և ինչ­պես։
Կա­րող է հարց ա­ռա­ջա­նալ, թե այդ դեպ­քում որն է լի­նե­լու հի­շյալ սո­ցաշ­խա­տող­նե­րի, հո­գե­բան­նե­րի, փոր­ձա­գետ­նե­րի շա­հագ­րգ­ռու­թյու­նը, ին­չու՞ պետք է այդ­պես վար­վեն: Ա­մեն ինչ շատ պարզ է` որ­քան շատ սե­ռա­կան բռ­նու­թյան դեպ­քեր կան­խեն, բա­ցա­հայ­տեն, այն­քան ա­ռա­տո­րեն կվար­ձատր­վեն Սո­րո­սից և Արևմուտ­քի այլ կա­ռույց­նե­րից, այդ թվում նաև, միան­գա­մայն սպա­սե­լի է, հենց Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի ծնո­ղը հան­դի­սա­ցող Եվ­րո­պա­յի խոր­հր­դից «գրանտ­նե­րի», ֆի­նան­սա­կան ա­ջակ­ցու­թյան տես­քով:
Հա­սա­րա­կա­կան գոր­ծիչ, բժիշկ Զա­քար Խո­ջա­բա­ղյա­նը Արևմուտ­քի փոր­ձի կամ եվ­րո­պա­կան ո­րոշ եր­կր­նե­րում ար­ձա­նագր­վա­ծի հի­ման վրա ար­դեն տե­ղե­կաց­րել- զգու­շաց­րել է. «Կան նաև բազ­մա­թիվ վկա­յու­թյուն­ներ, թե ինչ­պես են հենց սո­ցաշ­խա­տող­նե­րը, հո­գե­բան­նե­րը և պե­տա­կան պա­տաս­խա­նա­տու­նե­րը խա­բել ու շա­հա­գոր­ծել ե­րե­խա­նե­րին՝ նրանց պաշտ­պա­նե­լու ան­վան տակ։
Օ­րի­նակ Ի­տա­լիա­յում վեր­ջերս մեծ սկան­դալ էր, երբ բա­ցա­հայտ­վեց, որ մի շարք «ո­լոր­տա­յին էքս­պերտ­ներ» շա­հա­գոր­ծել են ե­րե­խա­նե­րին, խլել նրանց ըն­տա­նիք­նե­րից, զբաղ­վել ե­րե­խա­նե­րի առևտրով՝ նրանց նա­խա­պես տար­բեր տեխ­նո­լո­գիա­նե­րով ներ­շն­չե­լով, թե իբր ի­րենց ըն­տա­նի­քում սե­ռա­կան բռ­նու­թյան են են­թարկ­վել: Բրի­տա­նիա­յում մեծ սկան­դալ էր՝ պայ­մա­նա­վոր­ված սո­ցաշ­խա­տող­նե­րի կող­մից տա­րա­տե­սակ փաս­տեր կեղ­ծե­լու և ե­րե­խա­նե­րի առք ու վա­ճառ­քի մեջ ներգ­րավ­ված լի­նե­լու թե­մա­յով։ Վեր­ջերս նաև բա­ցա­հայտ­վել էր, որ ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող խո­շո­րա­գույն կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րից մե­կի հիմ­նա­դի­րը հենց ինքն է ման­կա­պիղծ ե­ղել…
Մի խոս­քով, փոր­ձը ցույց է տա­լիս, որ տա­րա­տե­սակ ՀԿ-ներ և նման օ­տա­րա­սուն կա­ռույց­ներ, ո­րոնք իբր թե շա­հագր­գռ­ված են ե­րե­խա­նե­րի պաշտ­պա­նու­թյամբ, հենց ի­րեն­ցի՛ց է պետք նախ և ա­ռաջ պաշտ­պա­նել ե­րե­խա­նե­րին և սերն­դին, քա­նի որ, որ­պես կա­նոն, նրանք խեղ­ված հո­գե­բա­նու­թյան ու այ­լա­սե­րու­թյան գե­նե­րաց­նող­ներ և տա­րա­ծող­ներ են՝ դրա­նից բխող բո­լոր հետևանք­նե­րով։
Եվ ու­րեմն կա­րիք կա՞ կրկ­նե­լու եվ­րո­պա­կան եր­կր­նե­րի սխալ­նե­րը, և ուն­քը շի­նե­լու փո­խա­րեն աչ­քը հա­նե­լու հին ճա­նա­պա­րհով գնալ, ա­ռա­վել ևս, որ տար­բեր հրա­պա­րա­կում­ներ ցույց են տա­լիս, որ նման օ­րենք­նե­րը ոչ միայն չեն նվա­զեց­նում, այլև վի­ճա­կագ­րո­րեն ա­վե­լաց­նում են նման դեպ­քե­րը»:
Առ­կա են նաև վե­րոն­շյալ ՀԿ-նե­րի շա­հագր­գռ­վա­ծու­թյամբ պայ­մա­նա­վոր­ված տար­բեր կո­ռուպ­ցիոն ռիս­կեր: Ա­վե­լին. ար­տերկ­րում ար­դեն ար­ձա­նագր­վել են դեպ­քեր, երբ կինն ա­մուս­նու հար­ցե­րը լու­ծե­լու, նրա ու­նեց­ված­քին տի­րա­նա­լու և, ե­րե­խա­յի հետ միա­սին, սի­րե­կա­նի հետ հե­ռա­նա­լու նպա­տա­կով, ման­կա­հա­սակ ե­րե­խա­յին նա­խա­պես մի քա­նի բան է սո­վո­րեց­րել, ներ­շն­չել, ա­պա դի­մել թեժ գծին, թե ա­մու­սինն ի­րենց ե­րե­խա­յի նկատ­մամբ ա­նա­ռա­կա­բա­րո գոր­ծո­ղու­թյուն է կա­տա­րել: Ժա­մա­նած, այս­պես կոչ­ված, «հա­մա­պա­տաս­խան մաս­նա­գետ­նե­րը» մի քա­նի ուղ­ղոր­դող հար­ցեր են տվել ի­րա­կա­նու­թյու­նը չի­մա­ցող ու չհաս­կա­ցող, ի­րա­վի­ճա­կը գնա­հա­տե­լու ա­նըն­դու­նակ ե­րե­խա­յին, ստա­ցել ոչ միայն մոր, այլև ի­րենց ու­զած պա­տաս­խան­նե­րը, ա­պա ե­րե­խա­յի` հոր կող­մից իբր սե­ռա­կան բռ­նու­թյան են­թարկ­ված լի­նե­լու մա­սին հայտ­նել ի­րա­վա­պահ­նե­րին: Կար­ծում ենք, բո­լո­րին ար­դեն հաս­կա­նա­լի է, թե դրա­նից հե­տո ե­րե­խա­յի հայրն ինչ ճա­կա­տագ­րի է ար­ժա­նա­ցել:
Ինչ­պես հայտ­նի է, ա­մուս­նա­լու­ծու­թյուն­նե­րի ժա­մա­նակ ծնող­նե­րի միջև հա­ճախ վե­ճեր են ա­ռա­ջա­նում, թե ան­չա­փա­հաս ե­րե­խան ում մոտ պետք է մնա: Եվ, ա­հա, Եվ­րո­պա­յում կան նաև դեպ­քեր, երբ մայ­րը, որ­պես­զի ե­րե­խան իր մոտ մնա, ի­րա­վա­պահ մար­մին­նե­րին, դա­տա­րա­նին սուտ հա­ղոր­դում է ներ­կա­յաց­րել, թե ա­մու­սի­նը սե­ռա­կան շա­հա­գործ­ման է են­թար­կում ի­րենց ե­րե­խա­յին կամ նրա նկատ­մամբ սե­ռա­կան հա­կում­ներ ու­նի, սե­ռա­կան հե­տապ­նդ­ման է են­թար­կում և այլն, ու… հա­սել է իր ու­զա­ծին: Ո՞վ կա­րող է ե­րաշ­խա­վո­րել, որ Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մից հե­տո Հա­յաս­տա­նում նման բազ­մա­թիվ դեպ­քեր չեն լի­նի: Բա­վա­կա՛ն է, ա­ռանց այն էլ հա­զար դարդ ու ցավ ու­նենք, մեր կյան­քը մի՛ վե­րա­ծեք մղ­ձա­վան­ջի: Բայց ու՞մ եմ ա­սում` ազ­գա­դավ­նե­րի՞ն… Ախր ո­մանք իշ­խա­նու­թյան են ե­կել նաև Լան­զա­րո­տի և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­նե­րի վա­վե­րաց­մա­նը հաս­նե­լու, խոր­հր­դա­րա­նա­կան­նե­րից ո­մանք էլ` վա­վե­րաց­նե­լու նպա­տա­կով:
Ինչ­պես զգու­շաց­րել կամ տե­ղե­կաց­րել է ՀՀ փաս­տա­բան­նե­րի պա­լա­տի նա­խա­գահ Ա­րա Զոհ­րա­բյա­նը, Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման դեպ­քում Հա­յաս­տա­նի Հան­րա­պե­տու­թյան նոր­մա­տիվ ի­րա­վա­կան ակ­տե­րի հա­մա­կարգ ա­ռա­ջին ան­գամ կներ­մուծ­վի «սե­ռա­կան կողմ­նո­րո­շում» հաս­կա­ցու­թյու­նը, այս կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը հեշ­տաց­նե­լու է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը: Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիան նույն­պես կի­րա­ռում է «սե­ռա­կան կողմ­նո­րո­շում» հաս­կա­ցու­թյու­նը: Դի­մում եմ մեր ողջ ժո­ղովր­դին` մտա­ծեք, թե ուր ենք հա­սել, ով­քեր են մեր իշ­խա­նա­վոր­նե­րը:
301 թ. քրիս­տո­նեու­թյու­նը որ­պես պե­տա­կան կրոն ըն­դու­նած Հա­յաս­տա­նը պատ­րաստ­վում է վա­վե­րաց­նե­լու Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիան, փա­շի­նյա­նա­կան իշ­խա­նու­թյու­նը սկ­սել է նաև Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թաց` սկ­սե­լով այն կա­ռա­վա­րու­թյու­նից, սա­կայն կոն­վեն­ցիան դեռ Սահ­մա­նադ­րա­կան դա­տա­րան չներ­կա­յաց­նե­լով, քա­նի դեռ, ինչ­պես նա­խա­տե­սել է, իր նա­խա­ձեռ­նած սահ­մա­նադ­րա­կան հան­րաք­վեով, խաբ­ված զանգ­ված­նե­րի «Ա­յո»-ով ՍԴ-ի հար­ցե­րը չի լու­ծել: Նոր կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րակն առ­ժա­մա­նակ խան­գա­րեց դրան:
Հուն­գա­րիա­յի տա­րած­քում քոչ­վոր հուն­գար­նե­րը բնակ­վել են 9-րդ դա­րի վեր­ջից, այդ ժա­մա­նակ եր­կի­րը դեռ գտն­վել է նախ­նա­դա­րյան-հա­մայ­նա­կան կար­գե­րի քայ­քայ­ման վեր­ջին փու­լում: Հուն­գա­րիան քրիս­տո­նեու­թյուն (կա­թո­լի­կու­թյուն) է ըն­դու­նել 11-րդ դա­րում: Սա­կայն… «Լույս» տե­ղե­կատ­վա­կան-վեր­լու­ծա­կան կենտ­րո­նի ղե­կա­վար Հայկ Այ­վա­զյա­նի տե­ղե­կաց­մամբ, օ­րերս «Հուն­գա­րիա­յի խոր­հր­դա­րա­նը մեր­ժել է Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը՝ ո­րո­շում ըն­դու­նե­լով սա­տա­րել կա­ռա­վա­րու­թյան այն դիր­քո­րոշ­մա­նը, որ կոն­վեն­ցիան նպաս­տում է կոր­ծա­նա­րար գեն­դե­րա­յին գա­ղա­փա­րա­խո­սու­թյան տա­րած­մանն ու ա­պօ­րի­նի միգ­րա­ցիա­յին սե­ռա­կան կողմ­նո­րոշ­ման և գեն­դե­րա­յին ինք­նու­թյան հիմ­քով։
Ըն­դուն­ված ո­րոշ­ման մեջ կոչ է ար­վում կա­ռա­վա­րու­թյա­նը այլևս չգ­նալ կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­մա­նը և նպաս­տել, որ­պես­զի Եվ­րա­միու­թյու­նը ա­նի նույ­նը»:
Թվում է, թե Հուն­գա­րիան պետք է Հա­յաս­տա­նից սո­վո­րեր, դա­սեր առ­ներ, բայց ճիշտ հա­կա­ռակ վի­ճակն է: Դե հի­մա մտա­ծեք, թե ուր է հա­սել աշ­խար­հում ա­ռա­ջին քրիս­տո­նյա պե­տու­թյու­նը և քա­ղա­քակր­թու­թյան բնօր­րան Հա­յաս­տա­նը, և ում մեղ­քով է հա­սել:
Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ
Դիտվել է՝ 9249

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ