Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որ ճա­նա­պար­հով կհե­ռա­նա Փա­շի­ն­յա­նը

Որ ճա­նա­պար­հով կհե­ռա­նա Փա­շի­ն­յա­նը
19.05.2020 | 00:06
ՈՒ­ղի­նե­րը բազ­մա­թիվ են, ան­կան­խա­տե­սե­լիու­թյան գոր­ծոնն էլ բազ­մա­պատ­կում է տար­բե­րակ­նե­րը, այ­նու­հան­դերձ, հիմ­նա­կա­նը ե­րեքն են` ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ, հրա­ժա­րա­կան, նոր վար­չա­պե­տի ընտ­րու­թյուն խոր­հր­դա­րա­նում:
Շա­տերն են այ­սօր պն­դում` 2020-ը կա­վար­տենք ա­ռանց Նի­կո­լի: Ազ­նիվ լի­նենք և ար­ձա­նագ­րենք. քանդ­վող եր­կի­րը, մահ սփ­ռող կո­րո­նա­վի­րու­սը, քայ­քայ­վող հո­գի­ներն ու տն­տե­սու­թյու­նը եր­բեք ու եր­բեք պատ­ճառ չեն լի­նե­լու Նի­կո­լի հե­ռաց­ման: Հա­յաս­տա­նյան իշ­խա­նա­փո­խու­թյան օ­րի­նա­չա­փու­թյու­նը ե­զա­կի պատ­ճառ է ու­նե­ցել` Ար­ցա­խյան հարց։ Սո­վե­տից ան­կա­խա­ցանք Ար­ցա­խով, Լևոն Տեր-Պետ­րո­սյանն իշ­խա­նու­թյու­նը տվեց Ար­ցա­խով, Ար­ցա­խի պատ­ճա­ռով տե­ղի ու­նե­ցավ Հոկ­տեմ­բե­րի 27-ը, Մար­տի մեկը` նույն­պես (եր­կար չբա­ցատ­րեմ` պետք էր ա­րյան մեջ թա­թա­խել Սերժ Սարգ­սյա­նին, որ­պես­զի նրա վրա հնա­րա­վոր լի­ներ ճն­շում­ներ գոր­ծադ­րել), թավ­շյա «հե­ղա­փո­խու­թյու­նը» նույն­պես Ար­ցա­խի պատ­ճա­ռով էր, ո­րով­հետև, ե­թե Սերժ Սարգ­սյա­նը հա­մա­ձայ­ներ Ղա­րա­բա­ղի խնդ­րի ա­ռա­ջարկ­ված «լուծ­մա­նը», կմ­նար վար­չա­պետ:
Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ լավ է հաս­կա­նում` ի­րեն բե­րել են Ար­ցա­խի հա­մար (ձրի պա­նիրն ու իշ­խա­նու­թյու­նը թա­կար­դում են լի­նում), իսկ Ար­ցախ ա­սե­լով պետք է հաս­կա­նալ` կամ Ռու­սաս­տա­նը վերջ­նա­կա­նա­պես ոտ­քը պն­դում է այս տա­րա­ծաշր­ջա­նում` դառ­նա­լով միակ խա­ղա­ցո­ղը, կա՛մ ԱՄՆ-ը նրան դուրս է մղում տա­րա­ծաշր­ջա­նից, Թուր­քիա­յին նշա­նա­կում ար­բիտր:
ՈՒր է հա­սել Փա­շի­նյա­նը, որն ար­դեն կես տա­րի է դե­ֆակ­տո չու­նի իշ­խա­նու­թյուն. մե­կընդ­միշտ կորց­րել է վեր­հս­կո­ղու­թյու­նը բո­լոր կար­գի գոր­ծըն­թաց­նե­րի վրա։ Նրա միակ ռե­սուր­սը ռեպ­րե­սիվ մե­քե­նան կի­րա­ռելն էլ, ինչն այլևս չի ստաց­վում, բայց քա­նի որ Ար­ցա­խյան հար­ցում ա­նո­րո­շու­թյուն է, Փա­շի­նյանն ի­ներ­ցիա­յով դեռ պտտ­վում է կրա­կե օ­ղա­կում:
Ինչ­քան կա­րող է այս վի­ճա­կը շա­րու­նակ­վել: Հա­մե­նայն դեպս, դա­տե­լով խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի չերևա­ցող քայ­լե­րի կաս­կա­դից, երևա­ցող­նե­րի վե­րա­դա­սա­վո­րում­նե­րից, կա­րե­լի է ա­սել` ա­մեն րո­պե կա­րող է ֆորս-մա­ժոր լի­նել, և ներ­հա­յաս­տա­նյան խա­ղա­ցող­նե­րը փոր­ձում են կո­րո­նա­վի­րու­սի պայ­ման­նե­րում հնա­րա­վո­րինս պատ­րաստ լի­նել, որ Նի­կո­լը «չընկ­նի ի­րենց գլ­խին»:
Փա­կե­լով ար­ցա­խյան թե­ման, ա­սենք, որ այն, ինչ­պես միշտ, կախ­ված է Ռու­սաս­տան-ԱՄՆ տան­դե­մի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րից, Ռու­սաս­տա­նում այս պա­հին տե­ղի ու­նե­ցող զար­գա­ցում­նե­րից (շա­տերն են ար­դեն տևա­կան ժա­մա­նակ փոր­ձում հաս­կա­նալ` ինչ տրանս­ֆոր­մաց­րա­յի է են­թարկ­վե­լու Ռու­սաս­տա­նը կո­րո­նա­վի­րու­սից հե­տո, նույ­նը պետք է ա­սել նաև ԱՄՆ-ի մա­սին, ուր Թրամփ-Օ­բա­մա-Բայ­դեն «ձեռ­նա­մար­տը» բա­վա­կա­նին հե­տաքր­քիր տեսք է ստա­նում։ Կար­ծել, որ ա­մեն բան շատ ա­րագ տե­ղի կու­նե­նա, բնա­կա­նա­բար, չար­ժե, սա­կայն Ռու­սաս­տա­նում ըն­դու­նել են հե­ռա­հար քվեար­կու­թյան նոր­մը, ին­չը նշա­նա­կում է` Սահ­մա­նադ­րու­թյունն ա­ռա­ջի­կա­յում կդր­վի քվեար­կու­թյան, դա էլ իր հեր­թին նշա­նա­կե­լու է, որ Պու­տի­նը կշա­րու­նա­կի պաշ­տո­նա­վա­րել ու պաշ­տո­նա­վա­րել, աշ­նանն էլ ԱՄՆ-ի նա­խա­գա­հա­կան ընտ­րու­թյուն­ներն են, այն­պես որ, ե­թե ինչ-որ բան պետք է լի­նի, կլի­նի աշ­նա­նից ոչ շուտ:
Դառ­նա­լով Նի­կո­լի հե­ռաց­ման ե­րեք հիմ­նա­կան «ու­ղի­նե­րին»` պետք չէ որևէ մե­կը ժխ­տել, բո­լորն էլ կյան­քի ի­րա­վունք ու­նեն, և սխալ­վում են նրանք, ով­քեր պն­դում են, թե Նի­կո­լը ոչ մի գնով հրա­ժա­րա­կան չի տա, և ա­ռա­վել հա­վա­նա­կան են մյուս եր­կու սցե­նար­նե­րը` վար­չա­պե­տի փո­փո­խու­թյուն, ար­տա­հերթ ընտ­րու­թյուն­ներ:
Ինչ­պես տես­նում եք` վար­չա­պե­տի մի­ջան­կյալ թեկ­նա­ծու­նե­րը` Էդ­մոն Մա­րու­քյան, Տիգ­րան Ա­վի­նյան, Ար­թուր Վա­նե­ցյան (ա­սում են սո­րո­սա­կան­նե­րից էլ «ոմն» Ար­ման Բա­բա­ջա­նյան), «կա­պել են կար­միր գո­տին, հա­գել կո­շիկ­նե­րը»` կանգ­նել: Ա­ռա­ջի­կա­յում կանդ­րա­դառ­նանք նրանց բո­լո­րի «լու­սա­վոր» ու «ան­լույս» կող­մե­րին, որ­պես խա­ղա­ցող­ներ, հաշ­վե­լու` սցե­նա­րի նման զար­գաց­ման դեպ­քում ով կդառ­նա «ջո­կեր»:
Ինչ վե­րա­բե­րում է խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րին, դա բարդ, սա­կայն ա­ռա­վել քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց է, ո­րով­հետև հնա­րա­վոր չէ հին գի­նին նոր տի­կե­րում լց­նել, ան­մի­ջա­պես կպատռ­վի, ա­սել է` նոր վար­չա­պե­տի ընտ­րու­թյամբ «քայ­լո­նե­րի» թի­մը կմ­նա պառ­լա­մեն­տում, իսկ դա ար­դեն ոչ թե շախ­մատ, այլ «զի­լի­նա» կլի­նի (ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի «լույս ու ստ­վե­րին» ևս ա­ռա­ջի­կա­յում կանդ­րա­դառ­նանք):
Մինչ այդ ար­ձանագ­րենք` չի բա­ցառ­վում վե­րը նշ­ված ե­րեք սցե­նար­նե­րի հա­մակ­ցու­մը. Նի­կո­լը հրա­ժա­րա­կան է տա­լիս, խոր­հր­դա­րանն ընտ­րում է ժա­մա­նա­կա­վոր վար­չա­պետ, ո­րի առջև

պայ­ման է դր­վում` գնալ ար­տա­հերթ խոր­հր­դա­րա­նա­կան ընտ­րու­թյուն­նե­րի:

Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ

Դիտվել է՝ 6073

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ