Ինչ էլ հայ­տա­րա­րի Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, մար­դիկ վե­րա­պա­հու­մով են ըն­դու­նե­լու

Ինչ էլ հայ­տա­րա­րի Նի­կոլ Փա­շի­ն­յա­նը, մար­դիկ վե­րա­պա­հու­մով են ըն­դու­նե­լու
22.05.2020 | 00:36
Ե­րեկ Նի­կոլ Փա­շի­նյա­նը, անդ­րա­դառ­նա­լով վի­րու­սա­կիր­նե­րի թվին, փաս­տեց. «Կո­րո­նա­վի­րու­սի հա­մա­վա­րա­կի հետ կապ­ված մեր գոր­ծե­րը լավ չեն: Ի­րա­վի­ճա­կը շատ ա­վե­լի լուրջ է, քան պատ­կե­րաց­նում ենք»: Թե նախ­կի­նում ինչ էր ա­սում Փա­շի­նյանն ու հի­մա ինչ­պես է տրա­մագ­ծո­րեն հա­կա­ռա­կը պն­դում, բո­լորն են հի­շում, այ­դու­հան­դերձ, ինչ ա­նել, որ երկ­րի վար­չա­պե­տը կամ վա­խից մարդ­կանց «չչո­րաց­նի», կամ էլ գլխ­նե­րի տակ փա­փուկ բարձ չդ­նի։ Մի պահ պատ­կե­րաց­նենք, թե սո­վո­րա­կան քա­ղա­քա­ցին ինչ է մտա­ծում, երբ երկ­րի ղե­կա­վարն ա­սում է, որ մեր գոր­ծե­րը լավ չեն. թույլ նյար­դե­րով մար­դիկ, հատ­կա­պես այս շր­ջա­նում, սո­ցիալ-տն­տե­սա­կան խն­դիր­նե­րի մեծ բուրգն աչ­քի տակ ու­նե­նա­լով, խու­ճա­պի են մատն­վում, ա­ռա­վել մեծ հո­գե­բա­նա­կան խն­դիր­նե­րի ա­ռաջ կանգ­նում, իսկ քիչ թե շատ հո­գե­պես ու­ժեղ մար­դիկ էլ սկ­սում են հաս­կա­նալ, որ այս տեմ­պե­րով երկ­րում ահ­ռե­լի խն­դիր­ներ են ա­ռա­ջա­նա­լու, ո­րոն­ցից գլուխ հա­նել չի լի­նի, ե­թե ան­գամ մի կերպ վի­րու­սը հաղ­թա­հա­րենք։
Սա­կայն այս ա­մե­նի մեջ, որ­քան էլ զար­մա­նա­լի է, կա մեկ հե­տաքր­քիր բան։ Վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյուն­նե­րին հա­սա­րա­կու­թյան զգա­լի հատ­վածն այլևս լուրջ չի վե­րա­բեր­վում, նրա խոս­քը դա­դա­րել է հա­վատ ներ­շն­չել։ Սկզ­բում, երբ մար­դիկ դեռ հա­վա­տում էին Փա­շի­նյա­նին, նա ան­պա­տեհ, վտանգն ար­հա­մար­հող հայ­տա­րա­րու­թյուն­ներ ա­րեց, քա­ղա­քա­ցի­նե­րը սկ­սե­ցին ար­հա­մար­հել կո­րո­նա­վի­րու­սը, թու­լաց­րին զգո­նու­թյու­նը, իսկ հի­մա երբ կո­րո­նա­վի­րուսն է ի­րեն շատ լավ զգում մեր երկ­րում, վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյու­ննե­րին այլևս հա­վա­տա­ցող չի մնա­ցել։ ՈՒ հի­մա ինչ էլ հայ­տա­րա­րի Նի­կոլ Փա­շի­նյա­նը, մար­դիկ վե­րա­պա­հու­մով են ըն­դու­նե­լու։ Ինչ վե­րա­բե­րում է վա­րա­կի կան­խար­գել­մանն ուղղ­ված մի­ջո­ցա­ռում­նե­րի ան­մի­ջա­կան պա­տաս­խա­նա­տու ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նին, նրա առն­չու­թյամբ հան­րու­թյան մի ստ­վար հատ­վա­ծի շր­ջա­նում կա­յուն կար­ծիք է ձևա­վոր­վել, թե ինչ­պի­սին չպետք է լի­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը։
Փաստն այն է, որ վե­րահս­կո­ղու­թյու­նից դուրս ե­կած վա­րա­կը, որ կա­րան­տի­նը չե­ղար­կե­լով, թո­ղե­ցին քա­ղա­քա­ցու գի­տակ­ցու­թյա­նը, այ­սօր ռե­կոր­դա­յին ցու­ցա­նիշ­ներ է գրան­ցում, երկ­րի ղե­կա­վա­րու­թյունն էլ դար­ձել է միայն փաստ ար­ձա­նագ­րող, ինչ­պես ա­սում են՝ հետևից չի հաս­նում։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 3423

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ