Չկա աշ­խա­տանք, չկա գու­մար, բայց ապ­րել պետք է

Չկա աշ­խա­տանք, չկա գու­մար, բայց ապ­րել պետք է
26.05.2020 | 00:37
Հա­յաս­տա­նի տն­տե­սու­թյու­նը, որ մշ­տա­պես թթ­վա­ծին էր ստա­նում դր­սի տրանս­ֆերտ­նե­րի շնոր­հիվ, այս տա­րի դրա հույսն էլ չու­նի, այդ ա­ռու­մով վի­ճա­կը բա­վա­կան լուրջ է։ Մաս­նա­վո­րա­պես ար­տագ­նա աշ­խա­տան­քի մեկ­նող մեր հայ­րե­նա­կից­ներն ու նրանց ըն­տա­նիք­նե­րը հայ­տն­վել են ա­նե­լա­նե­լի վի­ճա­կում, չեն մեկ­նել ՌԴ, իսկ երկ­րում էլ աշ­խա­տանք չու­նեն։ Մինչ­դեռ Հա­յաս­տա­նում հա­մայ­նք­ներ կան, որ, կո­պիտ ա­սած, գո­յատևում են «խո­պան­չի­նե­րի» ու­ղար­կած գու­մար­նե­րով։
Գյու­ղա­կան հա­մայ­նք­նե­րում այս խն­դի­րը սուր է ար­տա­հայտ­վում, մար­դիկ տա­րի­ներ շա­րու­նակ սո­վոր են գնա­լու ար­տագ­նա աշ­խա­տան­քի, ո­րո­շա­կի գու­մար բե­րե­լու, փա­կե­լու ար­դեն ե­ղած պարտ­քե­րը և դրա­նով ապ­րե­լու մինչև հա­ջորդ մեկ­նու­մը։ Հի­մա գնալ չեն կա­րող, չկա աշ­խա­տանք, չկա գու­մար, բայց ապ­րել պետք է։ «Գու­ցե գյու­ղատն­տե­սա­կան աշ­խա­տա՞նք ա­նեք, հո՞ղ մշա­կեք (Փա­շի­նյա­նը կա­սեր՝ կո­կիկ հագն­ված գնալ դաշտ ու մտա­ծո­ղու­թյուն փո­խել)» դի­տարկ­մա­նը, մեր զրու­ցա­կից­նե­րը վս­տա­հեց­րին, որ դա ե­կամ­տա­բեր գործ չէ, դրա­նով հա­զիվ «յո­լա» գնան։ Ի՞նչ պի­տի ա­նեք, հարց­րի։ «Մի կերպ դի­մա­նանք, մինչև ի­րա­վի­ճա­կը կար­գա­վոր­վի ու գնանք աշ­խա­տան­քի։ Էս­տե­ղից հույս չկա»,- հա­վե­լե­ցին։
Ստաց­վում է, որ այս ա­ռու­մով ոչ մի բան չի փոխ­վել, գյու­ղում աշ­խա­տանք ու­նե­նա­լու, ար­ժա­նա­պա­տիվ ապ­րե­լու հույ­սեր կր­կին չկան, մնում է նո­րից բռ­նել օ­տար երկ­րի ճա­նա­պար­հը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 2394

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ