Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞րն է ել­քը

Ո՞րն է ել­քը
02.06.2020 | 00:08
Մեր պա­րա­գա­յում այն չի առնչ­վում կազ­մա­կերպ­ված պե­տու­թյան, ճիշտ հաշ­վար­կի, կա­ռա­վար­ման արդ­յու­նա­վետ հա­մա­կար­գի, խիստ խոր­քա­յին խա­ղա­ցող­նե­րի հա­մե­րաշ­խու­թյան հետ: Մա­նա­վանդ որ չու­նենք դրան­ցից և ոչ մե­կը:
Տխուր-­հեգ­նա­խառն հարց. բա մեր ազ­նիվ ցե­ղը էս­պես կոր­չի-գ­նա՞: Անելք վի­ճակ­ներ կա՞ն այս մեծ տի­զեր­քում: Ոչ: Միշտ կա ելք, մա­նա­վանդ, երբ բո­լոր դռ­նե­րը փակ են, գտն­վում է ամե­նա­ճիշտ հնա­րա­վո­րու­թյու­նը: Որն է ել­քը: Փո­խել մտա­ծո­ղու­թյու­նը: Դի­մա­նալ հար­ված­նե­րին:
Ակն­հայտ է նաև`. նոր աշ­խար­հա­կար­գը մեր «վրա­յով» չէ, մենք այ­լոց խա­ղում լրա­ցու­ցիչ բեռ ենք, եթե ոչ թն­դա­նո­թի միս, եթե, Աստ­ված մի արաս­ցե, իրա­կա­նա­նան գլո­բա­լիստ­նե­րի պլան­նե­րը, որոնք ողջ աշ­խար­հում հզոր դե­մարշ են ձեռ­նար­կել, այն­պի­սին, որ ան­գամ ԱՄՆ­-ը դուրս չի մնա­ցել այդ քա­ո­սից: Այն­տեղ վի­ճարկ­վում է պահ­պա­նո­ղա­կան­ներ-­դե­մոկ­րատ-գ­լո­բա­լիստ­ներ ձեռ­նա­մար­տը. Թրամ­փը չի նա­հան­ջում, Բայ­դեն-­Սո­րոս-­գեյթ­սա­կան­նե­րը ողջ թա­փով գոր­ծարկ­ման մեջ են դրել «գու­նա­վոր հե­ղա­փո­խու­թյան» ամե­րիկ­յան տար­բե­րա­կը:
Հաս­կա­նա­լի է` ԱՄՆ­-ը չոր դուրս կգա այս խա­ղից, այն­տեղ չկա պե­տու­թյուն կորց­նե­լու, վեր­պե­տա­կան ըն­կա­լում­նե­րը վնա­սե­լու մնա­ցած բո­լո­րին սպառ­նա­ցող վտան­գը: Խն­դի­րը մնաց­յալ­նե­րի հա­մար է վտան­գա­վոր: Եթե Թրամ­փին հա­ջող­վեց չոր դուրս գալ Մի­նե­սո­տա­յի խառ­նա­րա­նից, գոր­ծըն­թաց­նե­րը հա­մե­մա­տա­բար կան­խա­տե­սե­լի կլի­նեն, Ռու­սաս­տա­նը կա­նի իր «պա­րա­դը», հան­րաք­վեն, իսկ եթե Թրամ­փը դուրս չթ­ռավ, հնա­րա­վոր է ներ­քին կի­նե­տիկ էներ­գի­ան, ինչ­պես կար­ծում են փոր­ձա­գետ­նե­րը, ուղ­ղոր­դի ար­տա­քին աշ­խարհ, ընդ որում, նկա­տառ­վում է Իրա­նի նկատ­մամբ լուրջ գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հնա­րա­վո­րու­թյուն, այդ դեպ­քում, իհար­կե, առա­ջին պլան է գա­լիս Ղա­րա­բա­ղի հար­ցը:
Տե­սա­նե­լի է` խն­դի­րը իր փխ­րուն ու­սե­րին է առել Ար­ցա­խի նո­րըն­տիր նա­խա­գահ Արա­յիկ Հա­րու­թյուն­յա­նը: Լի­նենք ան­կեղծ` նա հենց դրա հա­մար էլ «բեր­վել» է: Ի դեպ, նրա մոտ, ինչ­պես և Նի­կոլ Փաշ­ին­յա­նի, տա­րըն­թեր­ցում­նե­րի բա­վա­կա­նին լուրջ սանդ­ղակ է: Իր բե­մե­լը վեր­ջինս սկ­սեց` «Ար­ցա­խը Հա­յաս­տան է, և վերջ» այդ­պես էլ հաս­կա­նա­լի չդար­ձած նշա­նա­յին հա­մա­կար­գով: Հե­տո բա­վա­կա­նին լուրջ «հա­թա­թա» տվեց Ալիև-կրտ­սե­րին` վեր­ջի­նիս ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի մա­սով, տա­կից մեղ­մո­րեն «սղաց­նե­լով», թե` հա, եթե փու­լա­յին տար­բե­րա­կով հար­ցի լու­ծումն է օրա­կար­գում, ապա առա­ջի­նը` կար­գա­վի­ճա­կի հար­ցը: Ո՞ր կար­գա­վի­ճա­կի հար­ցը` Ար­ցա­խը Հա­յաս­տան է, վերջ, ան­կախ հան­րա­պե­տու­թյուն է, թե՞ ինչ է…
Բո­լոր դեպ­քե­րում, դա­տե­լով երկ­կողմ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րի են­թա­խոր­քե­րից, տե­սա­նե­լի է, որ առա­վել քան երբևէ կող­մե­րը շատ մոտ են ռազ­մա­կան բախ­մա­նը, ինչն էլ, ասա­ցինք, կախ­ված կլի­նի աշ­խար­հա­քա­ղա­քա­կան դա­սա­վո­րու­թյուն­նե­րից:
Ընդ որում, չպետք է ան­տե­սել ամե­նա­կարևոր խա­ղա­ցո­ղին»` կո­րո­նա­վի­րու­սը, ին­չի հա­մար էլ այն ստեղծ­վել է: Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սը նույն­քան նշա­նա­յին եղավ, որ­քան Նի­կո­լի հե­ղա­փո­խու­թյու­նը. խոս­տա­ցան, ու­նե­ցան` 10 հա­զար հի­վանդ… Ձգենք պա­ու­զան` նոր նշա­նա­յին հա­մա­կար­գի հա­մար ար­ձա­նագ­րե­լով. հա­զար առող­ջու­թյուն Նի­կոլ Փաշ­ին­յա­նին ու յուր զա­վակ­նե­րին, սա­կայն իր ծննդ­յան օրը, ռեյ­տին­գի անկ­ման ամե­նա­ա­հա­վոր օրե­րին, ծխա­խո­տա-­ա­դա­ման­դա­յին «մի­րա­ժի», զեն­քի առևտրի ֆո­նին մեր գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մանա­տա­րը (Աստ­ված մի արաս­ցե` պա­տե­րազ­մի դեպ­քում) ըն­տան­յոք հան­դերձ, կո­րո­նա­վի­րու­սով է վա­րակ­վել:
Չէ, չենք հարց­նե­լու, իսկ ինչ էիք անում, որ այդ­պես չլի­ներ, թե՞ անում էիք ամեն ինչ, որ այս­պես լի­ներ. բա­ցի նրա­նից, որ ամեն օր ասում էիք` դի­մակ դրեք. բա­ռեր, որ կա­րող էր ցան­կա­ցած ձայ­նագ­րիչ ասել:
Բո­լոր դեպ­քե­րում և այ­նու­հան­դերձ, չի լքում զգա­ցու­մը` կար­ծես «ինա­դու» ար­ված լի­նի: Փոր­ձա­գետ­նե­րի մեծ մա­սը կար­ծում է, որ ցան­կա­ցած երևույթ Նի­կոլ Փաշ­ին­յա­նի ձեռ­քում փոշ­ի­ա­նում, փսոր­վում, դրսևորում է իր ամե­նա­հա­տա­կա­յին բնույ­թը: Փաս­տա­ցի` կո­րո­նա­վի­րու­սը կա­րող է ամ­բող­ջո­վին ջլա­տել ազ­գի էթ­նիկ հա­տա­կը, դի­մադ­րո­ղա­կա­նու­թյան ֆի­զի­կա­կան-­հոգևոր պլա­նը և ազգն իս­կա­պես փռել աս­ֆալ­տին, պա­տին` ուր ասես:
Ասենք` որ­քան էլ Նի­կոլ Փաշ­ին­յա­նը գլո­բա­լիստ­նե­րի նե­րար­ժեքն է յուր սա­տե­լիտ­նե­րով, և փոր­ձեց քան­դել-­քայ­քա­յել ողջ Հա­յաս­տա­նը` տն­տե­սու­թյուն, եկե­ղե­ցի, դպ­րոց, ման­կու­թյուն, սեռ…. նրան դա ամ­բող­ջա­պես չհա­ջող­վեց. կո­րո­նա­վի­րու­սը ամե­նա­զո­րեղ «հա­մա­դամն» է մեր քայ­քայ­ման:
Չերկն­չենք ասել` ին­չին էլ ին­քը գնաց անձ­նա­զո­հա­բար:
Կար­ծում ենք նաև, որ Նի­կո­լի հա­մար ճգ­նա­ժա­մա­յին այս օրե­րին նրա հետևում կանգ­նած դր­սի ու­ժե­րը ճգ­նա­ժա­մա­յին մի քա­նի նա­խագ­ծեր են նա­խա­տե­սել:
Ին­չի արդ­յուն­քում էլ Նի­կո­լը չոր դուրս կգա այս ամե­նից, եր­կիրն ու մնաց­յալք.... Աստ­ված պա­հա­պան:
Կար­մեն ԴԱՎ­ԹՅԱՆ
Դիտվել է՝ 5139

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ