Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է փոխվարչապետի հետ

Լիբանանում ՀՀ դեսպանը հանդիպել է փոխվարչապետի հետ
03.06.2020 | 21:33

Լիբանանում ՀՀ դեսպանատան ֆեյսբուքյան էջը տեղեկացնում է, որ հունիսի 3-ին Լիբանանում ՀՀ դեսպան Վահագն Աթաբեկյանը հանդիպում ունեցավ Լիբանանի փոխվարչապետ, պաշտպանության նախարար Զեյնա Աքարի հետ։ Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձան Մյունխենում ՀՀ վարչապետի և Լիբանանի փոխվարչապետի զրույցի ընթացում ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին, մտքեր փոխանակեցին հայ-լիբանանյան բարեկամական համագործակցության օրակարգի շուրջ: Երկկողմ հարաբերությունների համատեքստում առանձնահատուկ կարեւորվեց ռազմական եւ ռազմատեխնիկական համագործակցության ընդլայնումը և այդ ուղղությամբ գործնական քայլերի ձեռնարկումը։ Հանդիպման ընթացքում քննարկվեցին տարածաշրջանային հետաքրքրություն ներկայացնող մի շարք հարցեր։ Այդ առնչությամբ ընդգծվեցին նաև տարածաշրջանային տարբեր ձևաչափերի ներուժի լիարժեք կիրառման և այդ ձևաչափերի շրջանակներում հայ-լիբանանյան փոխգործակցության ամրապնդման հնարավորությունները:

Դիտվել է՝ 662

Մեկնաբանություններ