Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով

Հայաստանը քվեարկություն է պահանջել թուրք թեկնածուին ՄԱԿ-ի ԳԱ նստաշրջանի նախագահ հաստատելու հարցով
03.06.2020 | 21:36

ՄԱԿ-ի անդամ 193 երկրներն առաջիկայում պետք է ընտրեն Գլխավոր ասամբլեայի հերթական՝ 75-րդ նստաշրջանի նախագահին։ Նստաշրջանը աշխատանքները սկսելու է սեպտեմբերից։ Նախագահի պաշտոնում միայն մեկ թեկնածու կա՝ Թուրքիայի փորձառու դիվանագետ և քաղաքական գործիչ Վոլքան Բոզքիրը։ Նրա անունը նախապես ուղարկվել է ՄԱԿ-ի անդամ բոլոր երկրներին՝ միաձայն աջակցություն ստանալու համար, սակայն մի շարք երկրներ քվեարկություն են պահանջել։ Քանի որ գործընթացը հրապարակային չէ, դիվանագետները առանց բացահայտելու իրենց անունները, «Ասոշիեյթեդ Փրես»-ին երեք երկիր են նշել՝ քվեարկություն են պահանջում Հայաստանը, Հունաստանը և Կիպրոսը։

Դիտվել է՝ 738

Մեկնաբանություններ