ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը, պաշտոնը լքելուց առաջ, հրաժեշտի խոսքում ասել է, որ ՈՒկրաինայում խաղաղության հասնելը պարադոքսալ կերպով կախված է Կիևին մատակարարվող զենքի քանակից։ Նա նաև նշել է, որ պետք է խաղաղ բանակցություններ վարել Ռուսաստանի մասնակցությամբ, և վստահություն է հայտնել, որ ՈՒկրաինան կդառնա դաշինքի անդամ։               
 

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնօրենի գնահատմամբ` COVID-19-ի դեմ Հայաստանը եռանդուն միջոցների է դիմում

ԱՀԿ-ի Եվրոպական տարածաշրջանի տնօրենի գնահատմամբ` COVID-19-ի դեմ Հայաստանը եռանդուն միջոցների է դիմում
03.06.2020 | 21:36

Կոպենհագենում մամուլի ասուլիսում, որը հեռարձակվել է նաև Ֆեյսբուքով, ԱՀԿ Եվրոպական տարածաշրջանի տնօրեն Հանս Կլյուգեն ասել է, որ Եվրոպայում ընդհանուր առմամբ հաստատվել է կորոնավիրուսի 2 200 000 դեպք, մահացել է 181 000 մարդ։

«Չնայած շաբաթական կտրվածքով ապրիլի համեմատ դեպքերը գրեթե կրկնակի կրճատվել են, բայց վարակվելու ռիսկերը դեռ բարձր են մնում»,- ասել է նա` նշելով, որ «որոշ երկրներում աստիճանական կայունացում կամ նոր դեպքերի նվազում ենք տեսնում։ «Ռուսաստանն ու Ուկրաինան այդ ճանապարհին են։ Որոշ երկրներում արձանագրվում է նոր դեպքերի փոքր աճ։ Հայաստանը, Ադրբեջանն ու Իսրայելը եռանդուն միջոցների են դիմում` հաշվի առնելով իրենց ազգային առանձնահատկությունները»,- նշել է Հանս Կլյուգեն։ Նա հավաստիացրել է, որ ԱՀԿ-մ բոլոր ջանքերը կգործադրի, որ կորոնավիրուսի դեմ նոր պատվաստանյութը հայտնագործելուց հետո արդարացի պայմաններով բաժանվի բոլորին։ «Ոչ մեկին չթողնել ուշադրությունից դուրս, դա է ԱՀԿ-ի առաջնահերթություններից մեկը»,- հայտարարել է Հանս Կլյուգեն։

Դիտվել է՝ 723

Մեկնաբանություններ