Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա

Արթուր Վանեցյան. Նիկոլ Փաշինյանը պետք է հրաժարական տա
03.06.2020 | 21:37

«Մենք որոշում կայացրինք, որ ՀՀ բոլոր մարզերում պետք է ունենանք մեր կուսակցության գրասենյակը, որպեսզի կարողանանք շփվել քաղաքացիների հետ հնարավորինս շատ», - Վանաձորում «Հայրենիք» կուսակցության գրասենյակի բացման արարողությանը հաջորդած զրույցի ընթացքում ասել է կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը, փոխանցում է «Հրապարակը»-ը։


«Ինչն էր պատճառը իմ՝ քաղաքականությամբ զբաղվելու։ Երբեք իմ մտքով չէր անցնի, որ կգլխավորեմ մի կուսակցություն։ Շատ վերամբարձ չհնչի, բայց մեր հայրենիքը, պետությունը գտնվում են ծայրահեղ վիճակում։ Մենք պետք է կարողանանք նախ նոր գաղափարներով առողջացնենք քաղաքական դաշտը։ Այս իշխանության խնդիրն այն է, որ քննադատություն չեն ընդունում։ Հենց մեկը մի բան է խոսում, անմիջապես սկսում են ասել, թե սա սրա պատվերն է կատարում, նրա պատվերն է կատարում։ Ինձ պաշտոնանկ չեն արել, ես հրաժարական եմ տվել, պետք է ձևակերպումների մեջ ուշադիր լինել։ Իշխանությունները մատնանշում են բյուջե վերադարձած 43 միլիարդի մասին, որոնք բյուջե են վերադարձել իմ օրոք, իմ հրաժարականից հետո պետական բյուջե որևէ բան չի վերադարձվել։ Այո, ես բացթողումներ ունեցել եմ, բայց բացթողումներ, որից ես կամաչեմ, իմ ծառայության ընթացքում, ես չեմ ունեցել»,- իր ելույթում նշել է Վանեցյանը։


Նրա խոսքով՝ վարչապետը պետք է հրաժարական տա: «Փաշինյանը պետք է հրաժարական տա, որովհետև այն, ինչ կատարվում է երկրում, աղետ է, որն օրեցօր ավելի ծանր հետևանքների է բերելու», - ասել է Վանեցյանը:

Դիտվել է՝ 658

Մեկնաբանություններ