Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Արթուր Վանեցյան. Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել

Արթուր Վանեցյան. Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել
03.06.2020 | 21:43

Իշխանության կողմից եկեղեցու դեմ հատուկ կազմակերպված արշավ է եղել՝ Վանաձորում հայտարարել է ԱԱԾ նախկին տնօրեն, «Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը։Նա ասել է, որ այդ արշավն այսօր էլ շարունակվում է։ «Հայ առաքելական եկեղեցու դերն ու նշանակությունը մեր կյանքում պետք է լինի շատ բարձր և անսասան», - նշել է Վանեցյանը։

Դիտվել է՝ 1152

Մեկնաբանություններ