Ավարտվել է Ռուսական կայսրության, իսկ հետո՝ Խորհրդային Միության, ապա նաև՝ Ռուսաստանի Դաշնության վերջին 300-350 տարիների պատմությունը Հյուսիսային Կովկասում, Անդրկովկասում և Կենտրոնական Ասիայում՝ ասել է Մերձավոր Արևելքի ռուսական ինստիտուտի նախագահ Եվգենի Սատանովսկին։ «Այսօր մենք Արևմուտքի հետ մեծ պատերազմի կիզակետում ենք, որտեղ հարցի գինը ոչ թե այս կամ այն ռազմաբազան է՝ այս կամ այն պատմական տարածաշրջանում, այլ Ռուսաստանի գոյությունն է, գուցե և՝ ողջ աշխարհի գոյությունը»,- նշել է նա։                
 

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 6,5 միլիոնը

Կորոնավիրուսի դեպքերի թիվն աշխարհում անցավ 6,5 միլիոնը
04.06.2020 | 13:59

Կորոնավիրուսով վարակվածների թիվն աշխարհում մոտենում է 6 512000-ին, մահերի թիվն անցել է 386 000-ը, բուժվել է 2 807 000 մարդ: ԱՄՆ Ջոնս Հոպկինսի համալսարանի տվյալներով՝ վարակվածների և մահվան դեպքերի թվերով առաջատարը ԱՄՆ է՝ 1851000 և 107 000: Վարակվածների թվով երկրորդը Բրազիլիան է՝ 584 000, մահացել է 32,5 հազար մարդ: Երրորդը Ռուսաստանն է՝ 432 000, մահացել է 5,2 հազար մարդ:


Մահացածների թվով երկրորդը Միացյալ Թագավորությունն է՝ 40 000, վարակվածների թիվը 281 000 է, երրորդը Իտալիան է՝ 33,6 հազար մահացու ելք վարակի 234 000 դեպքերից:
Շվեդիան կարանտին չի հայտարարել, մահացության մակարդակը գերազանցել է բոլոր հարևանների ցուցանիշները. Covid-19-ից Շվեդիայում մահացել է շուրջ 4,5 հազար մարդ, Դանիայում մահվան դեպքերի թիվը 580 է, Նորվեգիայում՝ 237:
Իսպանիան կարանտինը երկարաձգեց մինչև հունիսի 21-ը: Կիրակի օրվանից հետո առաջին անգամ երկրում կրկին Covid-19-ից մահ գրանցվեց: Ուղիղ մեկ ամիս առաջ համաճարակի պատճառով Իսպանիայի հիվանդանոցներում ամեն օր մի քանի հարյուր մարդ էր մահանում: Վերջին շաբաթներին Իսպանիան թուլացնում է կարանտինը և հույս ունի հուլիսին սահմանները բացել զբոսաշրջիկների համար:


Չորեքշաբթի օրը Մեծ Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հորդորել է քաղաքացիներին փակ տարածքներում չհանդիպել անձրևի պատճառով: Բրիտանիայում անձևներ են սկսվել, և կառավարությունը մտավախություն ունի, որ այն բնակիչները, ովքեր հաճախ էին փողոցում հանդիպում, այժմ կայցելեն միմյանց տներ, իսկ փակ շփումները մեծացնում են վարակի տարածման վտանգը:

Դիտվել է՝ 392

Մեկնաբանություններ