Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 11221

Հայաստանում կորոնավիրուսի դեպքերի թիվը՝ 11221
04.06.2020 | 13:59

Հայաստանում անցած մեկ օրում կորոնավիրուսի դեպքերի թիվն աճել է 697-ով՝ հասնելով 11 221-ի, գրանցվել է հիվանդությունից մահվան ևս 6 դեպք, հաղորդում է Առողջապահության նախարարության Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնը: Ժամը 11-ի տվյալներով՝ բուժվածների թիվն ավելացել է 14-ով և հասել 3468-ի, թեստավորումների ընդհանուր թիվը 63 459 է:


Մահվան դեպքերի վերաբերյալ Առողջապահության նախարարությունը հայտնում է. «Պացիենտները եղել են 44 (կին), 90 (տղամարդ), 80 (կին), 79 (կին), 80 (տղամարդ), 66 (կին) տարեկան: Բացի վերջինից, մնացածն ունեցել են ուղեկցող քրոնիկական հիվանդություններ: Նախորդ օրը արձանագրվել է մահվան 9 դեպք, երբ պացիենտների մոտ հաստատվել է կորոնավիրուսային վարակ, սակայն մահը վրա է հասել այլ հիվանդության պատճառով»:
Մահացածների ընդհանուր թիվը հասավ 176-ի, կորոնավիրուսով վարակված ևս 68 անձ, ըստ Առողջապահության նախարարության, մահացել է այլ պատճառներով:
Բուժվում է 7 509 մարդ:

Դիտվել է՝ 403

Մեկնաբանություններ