Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի

Կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի
04.06.2020 | 14:06

Կորոնավիրուսի համավարակի դեմ պայքարի շրջանակներում, բնակչության առողջական անվտանգության պահպանման նպատակով, հունիսի 4-ից կենսաթոշակներն ու նպաստները կառաքվեն ըստ հասցեների: «Հայփոստ» ՓԲԸ-ն, պարետատան հունիսի 3-ի նոր ցուցումով, ապահովելու է կենսաթոշակների և նպաստների տրամադրումը շահառուներին՝ իրենց բնակության վայրերում։ Մարդկանց կուտակումներից խուսափելու համար կենսաթոշակները «Հայփոստի» բաժանմունքներում առայժմ չեն վճարվի: Նույն ցուցումի համաձայն՝ կենսաթոշակների և նպաստների առաքման ընթացքում փոստատարների անվտանգությունն ապահովվելու է ոստիկանության ուժերի միջոցով:

Դիտվել է՝ 475

Մեկնաբանություններ