Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի

Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի
04.06.2020 | 14:07

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստը վարում էր հեռավար։ Նա Առողջապահության նախարար Արսեն Թորոսյանին խնդրեց հրապարակել նոր տվյալները։ Նախարարն ասաց, որ մեկ օրում Հայաստանում հաստատվել է կորոնավիրուսի 697 նոր դեպք, մահացել է 15 մարդ։


«Ծանր վիճակում ունենք 391 հոգի, ծայրահեղ ծանր՝ 59 հոգի, թոքերի օդափոխության սարքին միացված է 15 հոգի», - ասաց նախարարը։
Թորոսյանը նշեց, թե կա վտանգավոր տենդենց։ «Նորից ունենում ենք դեպքեր տարբեր արտադրական կոլեկտիվներում», - ասաց նա։ Նախարարի խոսքով՝ արձանագրված դեպքերի մոտ 15-20 տոկոսը կարիք ունի հոսպիտալիզացիայի։
Վարչապետն էլ ասաց, թե խնդիրն այնպես անելն է, որ առողջապահական համակարգն, իսկապես, կարողանա սպասարկել բոլոր քաղաքացիներին։


«Բայց հիմա պրոբլեմը որ ունենք, ամենևին էլ առողջապահական համակարգինը չէ, համակարգից դուրս է, խոսքը կանոնների պահպանման վեաբերյալ է, հակահամաճարակային կանոնները զանգվածաբար չեն պահպանվում», - ասաց Փաշինյանը։ Նրա խոսքով՝ կանոնների չպահպանման շատ դեպքեր հանդիպում են բանկերի մոտ։ «Երեկ բավականին լավ արդյունքների հասանք, օրվա վերջին լավ իրավիճակ էր, բայց էսօր առավոտյան երկու ահազանգ ենք ստացել, մեկում նույնիսկ կասկածում ենք, որ պրովակցիա կա, կապվել ենք ոստիկանության հետ, հարցը հիմա լուծվում է», - ասաց Կենտրոնական բանկի նախագահ Արթուր Ջավադյանը։ ԿԲ նախագահն ասաց, որ վիճակը կառավարելի է:

Դիտվել է՝ 464

Մեկնաբանություններ