Պա­րե­տի ցու­ցու­մը խախ­տած ու­սուց­չից տաս­նա­պա­տիկ վտան­գա­վոր է մոր­թե­լու պատ­րաստ փոխտ­նօ­րե­նը

Պա­րե­տի ցու­ցու­մը խախ­տած ու­սուց­չից տաս­նա­պա­տիկ վտան­գա­վոր է մոր­թե­լու պատ­րաստ փոխտ­նօ­րե­նը
09.06.2020 | 00:49
Վար­չա­պե­տի ա­սած՝ չգի­տեմ, թե «կո­րո­նա­վի­րուսն ում շունն է», բայց որ այն մարդ­կանց մի­մյան­ցից հե­ռաց­նում ու ան­ջր­պե­տում է, ա­պա­ցուց­ման կա­րիք չու­նի: Ցա­վոք, ոչ միայն մի­մյան­ցից, այլև մար­դուն հենց ի­րե­նից ու հա­վատ­քից է հե­ռաց­նում: Այս օ­րե­րին բո­լոր տե­սա­կի ու­րա­խու­թյուն­նե­րի չե­ղար­կու­մը խիստ ծանր եմ տա­նում, ա­ռա­վել քան ազդ­վում եմ դեպ­քե­րից, երբ մարդ չի կա­րո­ղա­նում մաս­նակ­ցել հա­րա­զա­տի հու­ղար­կա­վո­րու­թյա­նը: Դա, երևի, ցմահ բան­տար­կու­թյու­նից էլ վատ պա­տիժ է, որ ցա­վեց­նե­լու է ամ­բողջ կյան­քի ըն­թաց­քում: Բայց ե­թե կա օ­րենք ու ո­րո­շում, ու­րեմն պետք է հետևել դրան՝ ան­կախ հան­գա­ման­քից, թե, օ­րի­նակ, ա­շա­կերտն ինչ­քան է փա­փա­գել Վեր­ջին զան­գը, ծնողն էլ՝ զա­վա­կի հար­սա­նե­կան ա­րա­րո­ղու­թյու­նը: Հան­րակր­թա­կան դպ­րո­ցի ու­սու­ցիչ­նե­րից մե­կը, որ հան­դգ­նել էր ա­շա­կերտ­նե­րի հետ հրա­ժեշ­տի բա­ցօ­թյա ցե­րե­կույ­թի մաս­նակ­ցել, հե­ռաց­վել է աշ­խա­տան­քից: ՈՒ­սուց­չի վար­քա­գի­ծը, ի­հար­կե, ար­դա­րաց­նել չենք պատ­րաստ­վում: Բա­ցատ­րու­թյու­նը, թե ե­րե­խա­ներն ինք­նա­բուխ հա­վաք են կազ­մա­կեր­պել, հիմ­նա­վոր չէ: Ե­թե ան­գամ ինք­նա­բուխ են հա­վաք­վել, ու­սու­ցիչն ի­րա­վունք ու­նի չե­ղար­կե­լու նման ինք­նա­գոր­ծու­նեու­թյու­նը, իսկ ե­թե այդ­պես չի վար­վել, կա՛մ չի ցան­կա­ցել ընկ­նել ա­շա­կերտ­նե­րի աչ­քից, կա՛մ չի հար­գում պա­րե­տի ո­րո­շու­մը: Դա­տո­ղը, սա­կայն, ո՛չ մենք ենք, ո՛չ էլ ֆեյս­բու­քյան հան­րու­թյու­նը. գոր­ծա­տուի ու աշ­խա­տակ­ցի հա­րա­բե­րու­թյուն­նե­րը կար­գա­վոր­վում են Աշ­խա­տան­քա­յին օ­րեն­սդ­րու­թյամբ: Ցա­վա­լին ոչ միայն այն է, որ ոտ­նա­հար­վել է Աշ­խա­տան­քա­յին օ­րենս­գիր­քը, այլև այն, որ, ի տար­բե­րու­թյուն պա­րե­տի ցու­ցու­մը չկա­տա­րած ու­սուց­չի, ան­պա­տիժ են մնում ապ­տա­կե­լու մա­սին տե­սու­թյուն մշա­կած ու Նի­կոլ Փա­շի­նյա­նի թա­նին թթու ա­սող­նե­րին մոր­թե­լու պատ­րաստ «ման­կա­վարժ­նե­րը»:
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱՆ
Դիտվել է՝ 9538

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ