Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Որն է լի­նե­լու Քո­չա­ր­յա­նի և Ծա­ռու­կ­յա­նի քա­ղա­քա­կան վար­քա­գի­ծը

Որն է լի­նե­լու Քո­չա­ր­յա­նի և Ծա­ռու­կ­յա­նի քա­ղա­քա­կան վար­քա­գի­ծը
23.06.2020 | 00:55
Նա­խորդ շա­բաթ բա­վա­կան ու­շագ­րավ դա­տա­կան ո­րո­շում­ներ կա­յաց­վե­ցին, խո­շոր գրա­վի դի­մաց կա­լան­քից ա­զատ­վեց երկ­րորդ նա­խա­գահ Ռո­բերտ Քո­չա­րյա­նը, իսկ խոր­հր­դա­րա­նի երկ­րորդ՝ ընդ­դի­մա­դիր խմ­բակ­ցու­թյան ղե­կա­վար Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին չնա­յած մե­ծա­մաս­նու­թյու­նը «փու­ռը տվեց», սա­կայն դա­տա­րա­նը կա­լան­քի ո­րո­շում չկա­յաց­րեց։ Այս­պես թե այն­պես, եր­կու գոր­ծիչ­նե­րի դեպ­քում էլ իշ­խա­նու­թյու­նը ցան­կա­ցած պա­հին կա­րող է կր­կին թար­մաց­նել զի­նա­նո­ցը, գտ­նել հա­վա­նա­կան ու ան­հա­վա­նա­կան բո­լոր պատ­ճառ­ներն ու վեր­ջին­նե­րիս ա­զա­տու­թյու­նից զր­կել։
Սա­կայն և՛ Քո­չա­րյա­նը, և՛ Ծա­ռու­կյանն ու­նեն մեկ ե­րաշ­խիք, ո­րի պա­րա­գա­յում իշ­խա­նու­թյու­նը եր­բեք նրանց դա­տա­րան չի բե­րի ու չի կա­լա­նա­վո­րի։ Դա ոչ թե ի­րա­վա­կան ա­լի­բի­ներն են, այլ քա­ղա­քա­կան դիր­քո­րո­շու­մը, այն է՝ այ­սու­հետ ինչ­պես կդրսևո­րեն ի­րենց քա­ղա­քա­կան ա­ռու­մով։ Այլ խոս­քով, յու­րա­հա­տուկ մի գոր­ծարք. ե­թե Քո­չա­րյանն ու Ծա­ռու­կյանն ի­րենց թի­մա­կից­նե­րով ո­րո­շեն դուրս չգալ օր­վա իշ­խա­նու­թյան դեմ, չպա­հան­ջել Փա­շի­նյա­նի հրա­ժա­րա­կա­նը, կա­րող են հան­գիստ ապ­րել, հա­կա­ռակ դեպ­քում, հաս­կա­նա­լի է ար­դեն ինչ սցե­նա­րով կըն­թա­նան ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը։ Ստաց­վում է՝ Քո­չա­րյա­նի և Ծա­ռու­կյա­նի վար­քագ­ծից է կախ­ված, թե ինչ­պես ի­րեն կպա­հի օր­վա իշ­խա­նու­թյու­նը նրանց կա­լա­նա­վո­րե­լու հար­ցում։
Ե­թե Ռո­բերտ Քո­չա­րյա­նի պա­րա­գա­յում ձևա­վոր­ված թիմ, քա­ղա­քա­կան ուժ չկա, որ­պես­զի հա­կաիշ­խա­նա­կան ինչ-ինչ դա­շինք­նե­րի միա­նա, վար­չա­պե­տի հրա­ժա­րա­կա­նի պա­հան­ջով դուրս գա փո­ղոց, ա­պա այդ ա­ռու­մով բա­վա­կան բարդ վի­ճա­կում է Գա­գիկ Ծա­ռու­կյա­նը, ո­րով­հետև ու­նի թիմ, իշ­խա­նու­թյան դեմ պայ­քա­րե­լու «տղա­մար­դու» խոս­տում, այլ ու­ժե­րի հետ թե­կուզ բա­նա­վոր հա­մա­ձայ­նու­թյուն։ Ա­սել է՝ Գա­գիկ Ծա­ռու­կյա­նին չկա­լա­նա­վո­րե­լու գի­նը կա­րող է լի­նել քա­ղա­քա­կան չե­զո­քու­թյու­նը։
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ
Դիտվել է՝ 5875

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ