Երեք բանով գեղեցկացա և վայելուչ երևացի Տիրոջ և մարդկանց առջև։ Դրանք են` եղբայրների միաբանությունը, մերձավորների սերը և երբ կինն ու տղամարդը համերաշխ են իրար հետ։ Իմ հոգին ատեց երեք տեսակ մարդկանց և խիստ գարշեց նրանց կյանքից։ Դրանք են` հպարտ աղքատը, ստախոս հարուստը և վավաշոտ ու պակասամիտ ծերը։ Եթե պատանեկությանդ ժամանակ չհավաքեցիր, ինչպե՞ս կգտնես ծերությանդ ժամանակ։
Սիրաքի իմաստությունը 25. 1-5