Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Պետք է ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թ­յուն սկ­սել է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի նկատ­մամբ, երկ­րաս­տեղծ աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լե­լու հա­մար

Պետք է ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թ­յուն սկ­սել է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րա­րի նկատ­մամբ, երկ­րաս­տեղծ աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լե­լու հա­մար
10.07.2020 | 01:13

Ար­դեն 5-րդ տա­րին է, ինչ թղ­թակ­ցում եմ «Ի­րա­տե­սին», ծայ­րե­ծայր ըն­թեր­ցում բո­լոր հա­մար­նե­րը, կա­տա­րում գրա­ռում­ներ` ու՞մ դի­մել, ի՞նչ ա­նել ինձ հե­տաք­րք­րող խն­դիր­նե­րի ո­լոր­տում բարձ­րաց­վող հար­ցե­րը լու­ծե­լու, գոր­ծըն­կեր­նե­րիս և իմ ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը ի­րաց­նե­լու, մեր եր­կի­րը հզո­րաց­նե­լու հա­մար: ՈՒ գրե­թե միշտ հայ­տն­վում եմ մի հի­մար ի­րո­ղու­թյան ու հար­ցա­կա­նի ա­ռաջ. չի­նով­նի­կը կա­յուն ան­տար­բեր է մեր բո­լոր նա­խա­ձեռ­նու­թյուն­նե­րին, ոչ՝ ա­յո, ոչ` ոչ. ու կար­ծես դրա­նով քեզ նաև հաս­կաց­նում են, որ ի­րենք ա­վե­լի լավ կզ­գա­յին, ե­թե դու ընդ­հան­րա­պես չլի­նեիր: Դա հատ­կա­պես նկա­տե­լի է տեխ­նի­կա­կան գի­տու­թյուն­նե­րի դոկ­տոր Վա­հան Հա­մա­զաս­պյա­նի, նրա ա­ջա­կից­նե­րի, նաև իմ հրա­պա­րա­կում­նե­րի ա­ռու­մով: Ին­չու՞ է այս­պես, ին­չու՞ չեն լսում Վա­հան Հա­մա­զաս­պյա­նին:


Պա­տաս­խա­նը, իմ կար­ծի­քով, կա­րող է լի­նել միա­կը` իսկ ի՞նչ շահ ու­նի կա­ռա­վա­րիչ չի­նով­նի­կը գիտ­նա­կա­նին լսե­լիս. նրա հետ կա­րե­լի՞ է խո­սել ատ­կա­տի չա­փի, փայ մտ­նե­լու և նմա­նա­տիպ այլ հար­ցե­րի մա­սին։ Ի­հար­կե ոչ: Եվ թե­պետ ըն­դուն­ված է ա­սել` եր­բեք մի ա­սա՝ եր­բեք, բայց ես ա­սում եմ այդ եր­բե­քը, ո­րով­հետև քա­ջա­ծա­նոթ եմ պա­րոն Հա­մա­զաս­պյա­նի կեն­սագ­րու­թյա­նը ոչ միայն «Ի­րա­տե­սի» հրա­պա­րա­կում­նե­րով, այլև հե­ռա­կա անձ­նա­կան դի­տար­կում­նե­րով:
Դա հե­ռա­վոր1994 թվա­կա­նին էր, երբ կա­ռա­վա­րու­թյան դահ­լիճ էին հրա­վիր­վել երկ­րի դեռևս շն­չող ձեռ­նար­կու­թյուն­նե­րի տնօ­րեն­նե­րը, քն­նար­կե­լու Հրանտ Բագ­րա­տյա­նի տն­տե­սու­թյան զար­գաց­ման հե­տա­գա ա­նե­լիք­նե­րի զե­կույ­ցը, փոր­ձե­լու պար­զել, թե ինչ մի­ջոց­նե­րով կա­րե­լի է վե­րա­բեռ­նա­վո­րել գոր­ծա­րան­նե­րը, բան­վո­րին նո­րից կանգ­նեց­նել հաս­տո­ցի, կոն­ստ­րուկ­տո­րին՝ գծագ­րա­կան տախ­տա­կի մոտ, և այլն, և այլն: ՈՒ տր­վեց լու­ծու­մը. ար­տադ­րու­թյան մի­ջոց­նե­րը ա­րագ հա­նել վա­ճառ­քի, ո­րով­հետև ուր որ է ար­տերկ­րից ներ­կր­վե­լու են նոր տեխ­նո­լո­գիա­ներ, նոր սար­քա­վո­րում­ներ, հաս­տոց­ներ իսկ մենք պատ­րաստ չենք դրանք ըն­դու­նե­լու, մոն­տա­ժե­լու: Ա­սեմ, որ ըն­դի­մա­դիր ե­լույթ ու­նե­ցող­ներն այն­քան էլ շատ չէին, բայց նրանց թվում ա­ռայ­սօր, այդ­քան տա­րի­ներ հե­տո, հի­շո­ղու­թյու­նիցս չի ջնջ­վում խրոխտ, առ­նա­կան կեց­ված­քով, իր հաս­տատ հա­մոզ­մուն­քով գի­տաար­տադ­րա­կան կա­ռույ­ցի տնօ­րե­նը, նրա ե­լույ­թը «...այդ­պես չի կա­րե­լի` բե­րեք նո­րե­րը, հե­տո վա­ճա­ռեք ե­ղա­ծը»:


Ար­դյու­նա­բե­րու­թյան այդ օ­րե­րի նա­խա­րա­րը իր ե­լույ­թում պա­խա­րա­կեց վար­չա­պե­տին հա­կա­դար­ձող­նե­րին, 37-ա­կան­նե­րի ո­գով սպառ­նաց տնօ­րեն­նե­րին դան­դաղ­կո­տու­թյան հա­մար, ու սկս­վեց մեր ար­տադ­րա­կան կա­րո­ղու­թյուն­նե­րի, հում­քի ար­տա­հոս­քը ոչ միայն Պարս­կաս­տան, այլև Թուր­քիա: Մի քա­նի տա­րի հե­տո ար­դյու­նա­բե­րու­թյան նա­խա­րա­րը, մի այլ հան­ցան­քի հա­մար, հայ­տն­վեց բան­տում, մեր ար­տադ­րա­մա­սե­րում ար­դեն քա­մին էր խա­ղում, իսկ մեր բան­վոր­նե­րը, այդ թվում կա­նայք, շա­րան­նե­րով ձգ­վե­ցին Թուր­քիա­յի ճա­նա­պարհ­նե­րով, քուրջ ու փա­լաս գնե­լով ու այն վե­րա­վա­ճա­ռե­լով օր­վա հա­ցի խն­դի­րը լու­ծե­լու հա­մար: Ես չեմ ու­զում խտաց­նել գույ­նե­րը. ա­ռանց այն էլ ե­ղա­ծը մեր ցավն է, մեր հո­գու մոր­մո­քը: Բայց, ինչ­պես լավ հե­քիաթ­նե­րում, այս ի­րո­ղու­թյուն­նե­րում էլ ու­նե­ցանք մեր լու­սա­վոր հա­յին... Վար­չա­պե­տին հա­կա­դար­ձո­ղը, նա­խա­րա­րին «հու­նից» հա­նո­ղը, ինչ­պես ինձ հա­մար պարզ­վեց շատ տա­րի­ներ անց, Վա­հան Հա­մա­զաս­պյանն էր:
Հաս­կա­նա­լի է, որ ոչ մի նոր տեխ­նո­լո­գիա, տեխ­նի­կա­կան մի­ջոց չներ­մուծ­վեց, իսկ այդ նպա­տա­կով վերց­ված վար­կերն էլ հայ­տն­վե­ցին մեր կա­ռա­վա­րիչ­նե­րի գր­պան­նե­րում: ՈՒ սկս­վեց ար­տա­գաղ­թը «Հա­յաս­տան, եր­կիր դրախ­տա­վայր»-ից, ո­րով­հետև  «Այս­տե­ղով ան­ցել են թուր­քե­րը»։ ՈՒ այդ­պես ա­վե­լի քան 30 տա­րի։


Ար­դյուն­քում կոր­ծան­վեց երկ­րի հիմ­քը` տն­տե­սու­թյու­նը: Մեր գլ­խա­վոր տն­տե­սա­գե­տի` Է­կո­նո­մի­կա­յի նա­խա­րար Տիգ­րան Խա­չատ­րյա­նի բնո­րոշ­մամբ՝ այդ ան­կու­մը ե­կամ­տա­բե­րու­թյան, ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան ցու­ցա­նիշ­նե­րով, Եվ­րո­պա­յի մի­ջին եր­կր­նե­րի հետ հա­մե­մա­տած, բնո­րոշ­վում է վի­ճա­կագ­րու­թյան մեջ գրե­թե չհան­դի­պող թվե­րով` 1500-800 տո­կոս:
Թվում է, թե այս ա­մե­նը ար­ձա­նագ­րե­լուց հե­տո, ան­ցյա­լի դա­ռը փոր­ձը վեր­լու­ծե­լով, նա­խա­րա­րը, ո­րը նաև գլ­խա­վո­րում է գյու­ղատն­տե­սու­թյան ո­լոր­տը, կփոր­ձի լսել, խոր­հր­դակ­ցել ո­լոր­տի մաս­նա­գետ­նե­րի, այդ թվում նաև բազ­մա­փորձ, թո­շա­կա­ռու մաս­նա­գետ­նե­րի հետ, հե­տըն­թա­ցը կա­սեց­նե­լու, ա­ռա­ջըն­թա­ցի ինչ-որ քայ­լեր ձեռ­նար­կե­լու հա­մար: Բայց, ստիպ­ված եմ փաս­տել, որ ինչ­պես հայտ­նի 94-ին և դրա­նից հե­տո էլ չլ­սե­ցին Հա­մա­զաս­պյա­նին, այն­պես էլ այժմ շա­րու­նա­կում են չլ­սել, և ոչ միայն նրան: Հա­մե­նայն դեպս, հե­ղա­փո­խու­թյու­նից հե­տո էլ, ես չգի­տեմ մի դեպք, որ Հա­մա­զաս­պյա­նի, նրա ա­ջա­կից­նե­րի երկ­րի հզո­րաց­մա­նը միտ­ված տն­տե­սա­կան բնույ­թի ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը, ե­լույթ­նե­րը կա­ռա­վա­րող հա­մա­կար­գը քն­նար­կի, հան­րայ­նաց­նի, կար­ծիք ձևա­վո­րի. շա­րու­նակ­վում է ան­ցած 30 տա­րի­նե­րի ա­րա­տա­վոր գոր­ծե­լաո­ճը` ի­րենք ա­մե­նա­գետ են և և թույլ չեն տա, որ ինչ-որ գիտ­նա­կան խառն­վի ի­րենց գոր­ծե­րին, ին­չը տո­ղա­տա­կում նշա­նա­կում է` «բա­ցա­հայ­տի» ատ­կա­տի, թա­լա­նի ի­րենց ծրագ­րե­րը:


Այս ա­ռու­մով կեղծ են հն­չում նույն այդ նա­խա­րա­րի տեխ­նո­լո­գիա­կան ա­ռա­ջըն­թա­ցով վի­ճա­կը շտ­կե­լու հաս­տա­տա­կա­մու­թյու­նը, ձեռք­բե­րում­նե­րը։ Պա­րոն նա­խա­րար, կա­րո՞ղ եք բե­րել գեթ մեկ օ­րի­նակ, որ նա­խա­րա­րու­թյան ղե­կա­վա­րու­թյամբ 2 տար­վա ըն­թաց­քում ներ­դր­ված որևէ տեխ­նո­լո­գիա, մե­քե­նա գո­նե 1 տո­կո­սով կր­ճա­տել են մեր հե­տըն­թա­ցը, մաս­նա­վո­րա­պես, երկ­րի կեն­սա­կան` կա­թի ու մսի ար­տադ­րու­թյան ո­լորտւմ: Պատ­րաստ եմ ան­ձամբ Ձեզ հետ, կամ Ձեր կող­մից ե­րաշ­խա­վոր­ված նա­խա­րա­րու­թյան աշ­խա­տակ­ցի հետ, հրա­պա­րա­կայ­նո­րեն քն­նար­կե­լու խն­դի­րը` ա­պա­ցու­ցե­լու, որ այդ ո­լոր­տի ա­ռող­ջաց­ման Ձեր ծրագ­րե­րը օ­բյեկ­տի­վո­րեն միտ­ված են ո­լոր­տը քայ­քա­յե­լուն, գյու­ղա­ցու վի­ճա­կը վա­տաց­նե­լուն:
Ստաց­վում է, որ գի­տու­թյու­նը տն­տե­սու­թյան ա­ռա­ջըն­թա­ցի լո­կո­մո­տի­վը դարձ­նե­լով, նոր տեխ­նո­լո­գիա­նե­րի ներ­դր­մամբ տն­տե­սա­կան հե­ղա­փո­խու­թյուն ի­րա­գոր­ծե­լը (այլ կերպ հնա­րա­վոր չէ այդ հե­ղա­փո­խու­թյու­նը), վե­րը նշ­ված ահ­ռե­լի ճեղք­ված­քը զրո­յաց­նե­լը, այ­սօր­վա ի­րո­ղու­թյուն­նե­րով, կա­ռա­վա­րող հա­մա­կար­գով, հնա­րա­վոր չէ. և պետք չէ սպա­սել ևս 30 տա­րի այս պարզ ճշ­մար­տու­թյու­նը հաս­կա­նա­լու հա­մար: Իսկ 30 տա­րի հե­տո, այս գոր­ծե­լաո­ճով մենք երևի Հա­յաս­տան եր­կիրն էլ չենք ու­նե­նա:


Հիա­նա­լի է, որ հե­ղա­փո­խու­թյու­նը ա­նո­ղոք պայ­քար է մղում ան­ցյա­լի թա­լան­չի­նե­րի դեմ, բյու­ջե է մուտ­քագ­րում թա­լա­նը, ու­րա­խաց­նող է վար­չա­պե­տի հայ­տա­րա­րու­թյու­նը, որ եր­կի­րը տն­տե­սա­կան ա­ռա­ջըն­թա­ցի ֆի­նան­սա­վոր­ման խն­դիր­ներ չու­նի, ու ստաց­վում է, որ միակ խն­դի­րը թերևս, մր­ցու­նակ ծրագ­րեր ու­նե­նալն է, որն այ­սօր, ցա­վոք, ա­ռա­վե­լա­պես փո­խա­րին­վում է աս­ֆալ­տա­պատ­ման, բա­րե­կարգ­ման, տա­նի­քա­պատ­ման և նմա­նա­տիպ այլ աշ­խա­տանք­նե­րով, ո­րոնք չեն կա­րող նոր կա­պի­տալ ստեղ­ծել: ՈՒ մեր օ­րե­րի ու­ղե­կի­ցը դառ­նում է մտա­հո­գիչ հար­ցա­կա­նը` իսկ ի՞նչ ենք ա­նե­լու, երբ բյու­ջե հետ բեր­ված թա­լա­նի փո­ղե­րը վեր­ջա­նան:
Հաս­կա­նա­լի է, որ երկ­րի շա­հից է բխում ա­ռա­վե­լա­պես գի­տա­հենք ծրագ­րեր ներ­դե­լը: Բայց ինչ­պես կա­րող ենք ու­նե­նալ այդ­պի­սի ծրագ­րեր, երբ ան­տես­վում է գի­տա­տեխ­նի­կա­կան միտ­քը, չեն խրա­խուս­վում նո­րա­րա­րա­կան աշ­խա­տանք­նե­րը, ա­ռանց քն­նար­կե­լու մերժ­վում են փոր­ձարկ­ված, երկ­րի հե­ղի­նա­կա­յին ի­րա­վունք­նե­րով ամ­րագր­ված մի շարք նոր տեխ­նո­լո­գիա­ներ, մե­քե­նա­սար­քա­վո­րում­ներ, ո­րոնց ար­դյու­նա­վե­տու­թյու­նը կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին ու­ղարկ­ված պաշ­տո­նա­կան պա­տաս­խան­նե­րում նա­խա­րար­նե­րը գնա­հա­տում են եր­կ­նիշ թվե­րով:
Այս ա­մե­նը բազ­միցս, բա­վա­րա­րից էլ ա­վե­լի ման­րակ­րկ­տու­թյամբ ներ­կա­յաց­րել ենք «Ի­րա­տե­սի» է­ջե­րում, և կրկ­նե­լու անհ­րա­ժեշ­տու­թյուն չկա: Բա՞յց...


Այս ա­մե­նը նաև նշա­նա­կում է, որ այ­սօր­վա ի­րա­վի­ճա­կում, այս հա­մա­կար­գով, մենք տն­տե­սու­թյան ա­ռա­ջըն­թա­ցի հե­ռան­կար չու­նենք. ո­րով­հետև այդ ա­ռա­ջըն­թա­ցը ստեղ­ծում է գիտ­նա­կա­նը, մեր օ­րե­րում ա­ռաջ­նա­հեր­թու­թյան կար­գով կի­րա­ռա­կան ո­լոր­տի գիտ­նա­կա­նը, իսկ նրան լսող չկա: Սա աբ­սուր­դի ի­րա­վի­ճակ է, ո­րով­հետև տն­տե­սու­թյու­նը հիմ­նա­կա­նում սե­փա­կա­նաշ­նորհ­ված է, իսկ սե­փա­կա­նա­տե­րը չի կա­րող չմ­տա­ծել իր ար­տադ­րան­քի ար­դյու­նա­վե­տու­թյան, ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան բարձ­րաց­ման մա­սին, այ­լա­պես հա­ջորդ օրն իսկ կս­նան­կա­նա: Իսկ այդ «հա­ջորդ օ­րը» մեզ մոտ վա­ղուց է սկս­վել. ինչ­պես տե­սանք, եվ­րո­պա­կան մի­ջին եր­կր­նե­րի հա­մե­մատ, ար­տադ­րու­թյան հիմ­նա­կան ցու­ցա­նիշ­նե­րով, մենք սնանկ ենք 1500-800 տո­կո­սով: Այս թվե­րը նաև մեր երկ­րի կա­ռա­վար­ման հա­մա­կար­գի, այդ թվում սե­փա­կա­նա­տե­րե­րի գոր­ծու­նեու­թյան ա­նար­դյու­նա­վե­տու­թյան ցու­ցա­նիշ­ներն են, մեր երկ­րի խա­րանն են, ո­րը պետք է վե­րաց­նենք միաս­նա­կան ու­ժե­րով:


Երկ­րի ճա­կա­տագ­րա­կան այս խնդ­րով մտա­հոգ­ված, ճա­նաչ­ված գիտ­նա­կան, ար­տադ­րու­թյան բազ­մա­փորձ, հմուտ կազ­մա­կեր­պիչ Հա­մա­զաս­պյա­նը դի­մում է աշ­խար­հի հա­յե­րին, ստա­նում օգ­նու­թյան ա­ռա­ջարկ­ներ, բայց ինչ­պես միշտ, հա­մա­կար­գը լուռ ու մունջ է, մինչ­դեռ թվում էր, ա­ռա­ջինն ին­քը պետք է ար­ձա­գան­քեր այդ դի­մու­մին, կազ­մա­կեր­պեր մաս­նա­գի­տա­կան քն­նար­կում­ներ, տար հա­մա­պար­փակ լու­ծում­ներ: Ցա­վոք, գե­րակ­շի­ռը «ձայն բար­բա­ռո հա­նա­պա­տինն է», իսկ «ա­ռա­ջըն­թա­ցի» ար­ձա­գանք­նե­րը շատ ա­վե­լի խոր ան­կում են գու­ժում. ինչ­պես դա տե­ղի է ու­նե­նում «խե­լա­ցի է­կո­գո­մե­րի» հետ, երբ բյու­ջեից, ծրագ­րի հա­մա­ձայն, գյու­ղա­ցուն տր­վում է 3,2 մլրդ դրամ, նույն­քան էլ պետք է ներդ­նի վեր­ջինս, չհաշ­ված տա­վա­րի նոր գլ­խա­քա­նա­կի ծախ­սե­րը, այն դեպ­քում, երբ այդ գո­մը կա­ռու­ցե­լու հա­մար գյու­ղա­ցին պետք է վարկ վերց­նի, իսկ բան­կը որ­պես գրավ քա­ղա­քում լավ ի­րաց­վող բնա­կա­րան է պա­հան­ջում, այն դեպ­քում, երբ վար­կը փա­կե­լու հա­մար ե­կա­մուտ է պետք, իսկ ծրագ­րում դրա մա­սին տառ ան­գամ չկա և այլն, և այլն:


Տա­վա­րա­բու­ծու­թյան զար­գաց­ման 2007-ի 10-ա­մյա ծրա­գի­րը բազ­մա­թիվ գյու­ղա­ցի­նե­րի ուղ­ղոր­դեց դա­տա­րան, վար­կը չփա­կե­լու հա­մար ու­նեզր­կեց նրանց: Բո­լոր հիմ­քե­րը կան պն­դե­լու, որ այս նոր ծրա­գի­րը իր բա­ցա­սա­կան ցու­ցա­նիշ­նե­րով գե­րա­զան­ցե­լու է նա­խոր­դին: Նախ­կին ծրագ­րի տա­պալ­ման հա­մար կա­ռա­վար­ման հա­մա­կար­գից ոչ ոք չպատժ­վեց. պատժ­վեց միայն գյու­ղա­ցին: Նույ­նը կրկն­վե­լու է նաև հի­մա. ա­վե­լին` ծրագ­րի ա­նա­նուն չի­նով­նի­կը բարձր աշ­խա­տա­վարձ, պարգևավ­ճար է ստա­նում ոչ թե կա­տար­ված աշ­խա­տան­քի կոնկ­րետ, չա­փո­վի ար­դյուն­քից, այլ իր ղե­կա­վա­րի հա­յե­ցո­ղա­կան վե­րա­բեր­մուն­քից: Փաս­տենք, որ կա­ռա­վա­րու­թյան կող­մից հաս­տատ­ված տն­տե­սու­թյան զար­գաց­ման այս ծրագ­րում չկա ոչ մի տն­տե­սա­գի­տա­կան ի­րա­կան չա­փա­նիշ, այդ զար­գա­ցու­մը ա­պա­հո­վող քիչ թե շատ ժա­մա­նա­կա­կից ա­ռա­ջա­վոր տեխ­նո­լո­գիա:


Այս­պի­սի օ­րի­նակ­նե­րը շատ են:
Հաս­կա­նում եմ, որ հա­սա­րա­կու­թյու­նը վա­ղուց ձանձ­րա­ցել է ան­ցյա­լի ի­րո­ղու­թյուն­նե­րը քն­նա­դա­տե­լուց և, որ օ­րա­կար­գա­յին է նույ­նիսկ ոչ թե նոր «բան» ստեղ­ծե­լը, այլ մեզ տր­ված բնու­թյան, մեր հայ­րե­նա­կից­նե­րի, աշ­խար­հի խե­լոք­նե­րի մտա­վոր, գի­տա­տեխ­նի­կա­կան առ­կա ռե­սուրս­նե­րը խե­լա­ցի օգ­տա­գոր­ծե­լը, ո­րը հնա­րա­վոր կլի­նի միայն տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման նոր հա­մա­կարգ ստեղ­ծե­լով: Այդ մա­սին վեր­ջերս շատ է խոս­վում: Ցա­վոք, որ­քան ես եմ հաս­կա­նում, բա­ցա­կա­յում է կոնկ­րե­տու­թյու­նը, գու­ցե նաև այն պատ­ճա­ռով, որ խնդ­րի լուծ­ման ճիշտ պա­տաս­խան գտ­նե­լը այն­քան էլ հեշտ չէ: Բայց պետք է փոր­ձել, խնդ­րել նաև «Ի­րա­տե­սի» ըն­թեր­ցող­նե­րին՝ ներ­կա­յաց­նել ի­րենց կար­ծիք­նե­րը, մտա­հո­գու­թյուն­նե­րը, լու­ծում­նե­րը:
Սո­վո­րա­բար, ինչ-որ խն­դիր լու­ծե­լու հա­մար փոր­ձում ես պար­զել դրա լուծ­ման ի­րա­տե­սա­կան, հնա­րա­վոր լի­նե­լը: Պարզ­վում է, որ հարց չկա: Նա­խա­րա­րը դա հաս­տա­տում է. եվ­րո­պա­կան մի­ջին եր­կր­նե­րը վա­ղուց լու­ծել են տն­տե­սու­թյան ո­լորտ­նե­րի ար­դյու­նա­վե­տու­թյան և ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան խն­դիր­նե­րը. կա­րե­լի է հյուր գնալ և ինչ-որ բան սո­վո­րել:


Բայց այդ սո­վո­րա­ծը քիչ ար­դյունք կտա, ե­թե չկա­րո­ղա­նաս այն հա­մադ­րել երկ­րիդ բնաար­տադ­րա­կան, ին­տե­լեկ­տուալ ռե­սուրս­նե­րի, ի­րա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րի հետ. իսկ դրանք բազ­մա­պա­տիկ ա­վե­լին են, քան Եվ­րո­պա­յի­նը: Բե­րեմ ըն­դա­մե­նը 2 օ­րի­նակ:
Հե­ռա­կա ա­րոտ­նե­րը մենք օգ­տա­գոր­ծում ենք գրե­թե կի­սով չափ, դրանց բեր­քատ­վու­թյու­նը նոր­մա­տի­վից ցածր է 2-3 ան­գամ, գյու­ղա­մերձ, ա­ռա­վել պա­հանջ­ված ա­րոտ­նե­րը գրե­թե իս­պառ ոչն­չաց­վել են։ Սա նշա­նա­կում է, որ ե­թե այ­սօր կա­րո­ղա­նանք ճիշտ օգ­տա­գոր­ծել այս ռե­սուրս­նե­րը (իսկ դրա տեխ­նո­լո­գիա­կան և տեխ­նի­կա­կան մի­ջոց­նե­րը մենք ու­նենք), ո­լոր­տի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյու­նը կա­րող ենք բարձ­րաց­նել նվա­զա­գույ­նը 5 ան­գամ:


Ո­ռոգ­ման ջրի մեր պա­հան­ջար­կը տա­րե­կան մո­տա­վո­րա­պես 2 մլրդ խմ է, մենք կա­րո­ղա­նում ենք բա­վա­րա­րել դրա կե­սից մի փոքր ա­վե­լին: Մինչ­դեռ երկ­րում ար­տադր­վում է 8 մլրդ խմ մա­կերևու­թա­յին ջուր, ո­րի գրե­թե 80 տո­կո­սը ա­նար­գել փախ­չում է Թուր­քիա, Ադր­բե­ջան, Վրաս­տան. սա նշա­նա­կում է, որ ե­թե այդ ջրա­քա­նա­կը օգ­տա­գոր­ծենք երկ­րի կա­րիք­նե­րի հա­մար (իսկ դրա տեխ­նո­լո­գիա­կան և տեխ­նի­կա­կան հնա­րա­վո­րու­թյուն­նե­րը մենք նույն­պես ու­նենք), ա­պա միայն մեր ա­րոտ­ներն ու խոտ­հար­քնե­րը ջրով ա­պա­հո­վե­լով մի եր­կու տար­վա մեջ մենք կհաղ­թա­հա­րենք խո­տի ար­տադ­րո­ղա­կա­նու­թյան 1500-տո­կո­սա­նոց ան­կու­մը:
Հինգ տա­րուց ա­վե­լի է, ինչ նշ­ված խն­դիր­նե­րը լու­ծող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան հա­վա­նու­թյան են ար­ժա­նա­ցել հա­մա­կար­գի կող­մից, հաս­տատ­վել է պի­լո­տա­յին ներ­դր­ման ֆի­նան­սա­վոր­ման չա­փը (ըն­դա­մե­նը 4 մլն դրամ), բայց հա­մա­կար­գը, որն ա­մեն տա­րի մի­լիո­նա­վոր դո­լար­ներ է ծախ­սում նշ­ված խն­դիր­նե­րը լու­ծե­լու հա­մար, ա­ռա­ջարկ­վող տեխ­նո­լո­գիան և մե­քե­նան չօգ­տա­գոր­ծե­լու պատ­ճառ­ներ է փնտ­րում:
Հի­մա խնդ­րել եմ պա­րոն վար­չա­պե­տին՝ ծա­ռա­յո­ղա­կան քն­նու­թյուն սկ­սել է­կո­նո­մի­կա­յի իր նա­խա­րա­րի նկատ­մամբ, նշ­ված երկ­րաս­տեղծ աշ­խա­տանք­նե­րը տա­պա­լե­լու հա­մար:
Հաս­կա­նա­լի է, որ գյու­ղա­ցին կձգ­տի շատ ար­տադ­րել. երբ այդ ար­տադ­րան­քը շու­կա­յում բարձր մր­ցու­նակ է. այ­սինքն ու­նի ցածր ինք­նար­ժեք և ա­ռա­վել ո­րա­կյալ է: Սա երևի տն­տե­սա­վա­րո­ղի ա­ռա­ջին հոգսն է` ո­րակ և ցածր ինք­նար­ժեք:
Նշեմ, որ մեր կա­տա­րած աշ­խա­տանք­նե­րը թույլ են տա­լիս լու­ծել նաև այդ խնդ­իրը. նա­խա­րար­նե­րի կող­մից փաս­տագր­վել են այդ աշ­խա­տանք­նե­րի շա­հու­թա­բե­րու­թյան` 31,2 և բեր­քատ­վու­թյան ա­ճի` 25-30 տո­կոս ցու­ցա­նիշ­նե­րը և ու­ղարկ­վել կա­ռա­վա­րու­թյան ղե­կա­վա­րին:


Եվ ի՞նչ… Ո­չինչ… Զրո… Սա հա­մա­կարգ չէ, այլ խայ­տա­ռա­կու­թյուն: Մինչ­դեռ տն­տե­սու­թյու­նը մեր բո­լո­րի գո­յատևման հիմքն է: Հար­գե­լի ըն­թեր­ցող, խնդ­րում եմ «Ի­րա­տե­սի» է­ջե­րում ներ­կա­յաց­նել Ձեր մտո­րում­նե­րը, կար­ծիք­նե­րը, ա­ռա­ջար­կու­թյուն­նե­րը տն­տե­սու­թյան կա­ռա­վար­ման ար­դյու­նա­վետ հա­մա­կարգ ստեղ­ծե­լու հա­մար:
Գու­ցե այս նոր հա­մա­կար­գով կա­րո­ղա­նանք ճիշտ մար­դուն ուղ­ղոր­դել ճիշտ աշ­խա­տա­տեղ, բնու­թյան հրաշ­քի` մար­դու ու­ղե­ղի կա­րո­ղու­թյուն­նե­րը ա­ռա­վե­լա­գույնս օգ­տա­գոր­ծել նոր ար­ժեք­ներ ստեղ­ծե­լու, դրա հե­ղի­նա­կին հա­մար­ժեք վար­ձատ­րե­լու, եր­կի­րը հարս­տաց­նե­լու:
Կար­ծում եմ, նոր պայ­ման­նե­րում հա­մա­կարգն ին­քը կփնտ­րի Հա­մա­զաս­պյա­նին, ու զրույցն էլ եր­կու­սի հա­մար կլի­նի հա­ճե­լի, ար­դյու­նա­վետ։

Ստյո­պա ԽՈ­ՅԵ­ՑՅԱՆ

Դիտվել է՝ 5189

Մեկնաբանություններ