...թե Ավինյանի հրաժարական չի լինի, այն սուբլիմացվել է «Բիլայնի» և «Յուքոմի». շուրջ գործընթացներով: Եսայանների թիկունքում հենց Ավինյանի, իրականում նրա օգնական Վարագ Սիսեռյանի բազմահմուտ ականջներն են ծիկրակում։
Ի դեպ. նույն Սիսեռյանի հրաժարականը նույնպես չեղարկվել է այդ պատճառով: Բանն այն է, որ «Յուքոմի» բազմաչարչար գործը արդեն հասել էր դիվանբաշուն` Նիկոլ Փաշինյանին։ Նրա մամլո խոսնակը հայտարարել էր, որ ընկերությունից գոյացած գումարը կմտնի բյուջե։ Փաշինյանն ստիպած էր ռեպրեսիվ մեխանիզմներ կիրառել «Յուքոմի» տերերի` Խաչատրյանների նկատմամբ, այնուհանդերձ, Ավինյան-Սիսեռյան դուետը կարողացավ օգնության հասնել նրան, «փրկել» գործընթացը` Եսայանների միջոցով. նախ` պարետատան ողջ տեղորոշիչ սարքերը Եսայաններից «նվեր» ստանալով և արդեն գալով հակառակ կողմից. կգնվի ոչ թե «Յուքոմը», այլ «Բիլայնը», որն էլ ժամանակի ընթացքում կկլանի «Յուքոմը»: