Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ո՞վ, ե­թե ոչ մեր թշ­նա­մին է ո­րո­շել, որ հա­յը պետք է կտր­վի իր Ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յու­նից

Ո՞վ, ե­թե ոչ մեր թշ­նա­մին է ո­րո­շել, որ հա­յը պետք է կտր­վի իր Ե­կե­ղե­ցու պատ­մու­թ­յու­նից
21.07.2020 | 15:24

Որ գա­լու էր այդ օ­րը, որ Սո­րո­սի, սո­րո­սա­կան­նե­րի, սա­տա­նիս­տա­կան հա­կամ­շա­կույ­թը կրող­նե­րի ու տա­րա­ծող­նե­րի աչ­քի լույս, Երևա­նում սա­տա­նիս­տա­կան ռոք խմ­բե­րի հա­մերգ­ներն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րած, հո­վա­նա­վո­րած, Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­րա­զատ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան ան­դամ, ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, իր գլ­խա­վո­րած նա­խա­րա­րու­թյամբ, մի օր գնա­լու էր մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան վտա­րե­լու քայ­լին, միան­գա­մայն տրա­մա­բա­նա­կան էր, սպա­սե­լի, կան­խա­տե­սե­լի:


Ախր Սո­րո­սի, սո­րո­սա­կան­նե­րի, սա­տա­նիս­տա­կան հա­կամ­շա­կույ­թը կրող­նե­րի ու տա­րա­ծող­նե­րի աչ­քի լույ­սը, սա­տա­նիս­տա­կան ռոք խմ­բե­րի հա­մերգ­ներն իր պաշտ­պա­նու­թյան տակ վերց­րած, հո­վա­նա­վո­րած անձն ո՜ւր, Հա­յոց ե­կե­ղե­ցին ուր, պարզ չէ՞, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պետք է ա­տի, առն­վազն ար­հա­մար­հի, մեր­ժի Հա­յոց ե­կե­ղե­ցին էլ, նրա պատ­մու­թյունն էլ։
Ա­վե­լին. խոս­քը «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­ված իշ­խա­նա­զավթ­մամբ իշ­խա­նու­թյան ե­կած Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի` ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյա­նի յու­րա­յին­նե­րից ու վս­տա­հե­լի ան­ձան­ցից մե­կի մա­սին է, Փա­շի­նյա­նի կող­մից ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նում նշա­նակ­ված այն կադ­րի, ո­րը 2018 թ. նո­յեմ­բե­րին իր մոտ քա­ղա­քա­ցի­նե­րի հեր­թա­կան ըն­դու­նե­լու­թյան ըն­թաց­քում ըն­դու­նել է ԼԳԲՏ (լես­բի, գեյ, բի­սեք­սուալ, տրանս­վես­տիտ) հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ և ակ­տի­վիստ, «թավ­շյա հե­ղա­փո­խու­թյուն» կոչ­վա­ծին ակ­տի­վո­րեն մաս­նակ­ցած Գա­րիկ ա­նու­նով մի տրանս­գեն­դե­րի: ԼԳԲՏ հա­մայն­քում Կա­րա­բի­նա ան­վամբ հայտ­նի սույն ան­ձը, ըստ ԶԼՄ-նե­րում հրա­պա­րակ­ված տե­ղե­կու­թյուն­նե­րի, հույս ու­նի, որ Նի­կոլ Փա­շի­նյա­նի կա­ռա­վա­րու­թյու­նը ԼԳԲՏ հա­մայն­քի ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րին կկա­րո­ղա­նա ա­վե­լի լայն ի­րա­վունք­ներ տալ։


Միա­սե­ռա­կա­նու­թյու­նը, պղ­ծու­թյու­նը Աստ­վա­ծաշն­չում խս­տո­րեն դա­տա­պարտ­ված են, հի­շենք Սո­դո­մի ու Գո­մո­րի պատ­մու­թյու­նը, Աստ­ծո զայ­րույ­թով այդ քա­ղաք­նե­րի ոչն­չա­ցու­մը, նրա բնա­կիչ­նե­րի դա­ժան, բայց ար­դա­րա­ցի պա­տի­ժը: Քրիս­տո­նեու­թյու­նը վճ­ռա­կա­նո­րեն դա­տա­պար­տում ու մեր­ժում է միա­սե­ռա­կա­նու­թյու­նը, այ­լա­սե­րու­մը: Ախր տրանս­գեն­դեր Կա­րա­բի­նա­յին ըն­դու­նած, նրա հետ մեր հան­րակր­թու­թյան վե­րա­բե­րող հար­ցե­րը լուրջ-լուրջ քն­նար­կած անձն ու՜ր, Հա­յոց ե­կե­ղե­ցին ուր, պարզ չէ՞, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը պետք է ա­տի, առն­վազն ար­հա­մար­հի, մեր­ժի Հա­յոց ե­կե­ղե­ցին էլ, նրա պատ­մու­թյունն էլ։
Փա­շի­նյա­նին ի­րենց կուռ­քը դարձ­րած ըն­թեր­ցող­նե­րից ո­մանք հի­մա գու­ցե ա­սեն` է, ի՞նչ ա­նենք, ըն­դու­նել` ըն­դու­նել է, այլ քա­ղա­քա­ցի­նե­րի թվում Կա­րա­բի­նան էլ է հեր­թագր­ված ե­ղել, նրան էլ է ըն­դու­նել: Բայց խոս­քը սոսկ ըն­դու­նե­լու մա­սին չէ: Yerevan.today կայ­քի տե­ղե­կաց­մամբ, «Հան­դիպ­ման ըն­թաց­քում նա­խա­րա­րին ներ­կա­յաց­վել են հան­րակր­թու­թյան ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ: Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը հանձ­նա­րա­րել է հա­մա­պա­տաս­խան քն­նար­կում կազ­մա­կեր­պել մաս­նա­գետ­նե­րի հետ՝ քն­նար­կե­լու վե­րոն­շյալ ա­ռա­ջարկ­նե­րը»:
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` ախր Կա­րա­բի­նան ո՞վ է, որ ԿԳՄՍ նա­խա­րա­րի պաշ­տո­նը զբա­ղեց­նո­ղը նրա­նից ոչ միայն հան­րակր­թու­թյան ո­լոր­տի բա­րե­փո­խում­նե­րի վե­րա­բե­րյալ ա­ռա­ջար­կու­թյուն­ներ լսի, այլև Կա­րա­բի­նա­յի ներ­կա­յաց­րած ա­ռա­ջարկ­նե­րը մաս­նա­գետ­նե­րի հետ քն­նար­կե­լու, հա­մա­պա­տաս­խան քն­նար­կում կազ­մա­կեր­պե­լու հանձ­նա­րա­րա­կան տա։ Ով­քեր չգի­տեն այս հար­ցի պա­տաս­խա­նը, տե­ղե­կաց­նենք. ռու­սա­կան հե­ռուս­տաըն­կե­րու­թյա­նը տված հար­ցազ­րույ­ցում Կա­րա­բի­նան պատ­մել է, թե ինչ­պես է ԼԳԲՏ հա­մայն­քը ա­ջակ­ցել «թավ­շյա» և գույ­նզ­գույն հե­ղա­փո­խու­թյա­նը, ըստ նրա, ի­րենք ցե­մենտ­վել են հե­ղա­փո­խու­թյան հետ։
Հի­մա պարզ չէ՞ ար­դեն, որ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան հան­րակր­թա­կան դպ­րո­ցից դուրս մղե­լու քայ­լով հան­րակր­թու­թյան ո­լոր­տի «բա­րե­փո­խում­նե­րի» Կա­րա­բի­նա­յի ա­ռա­ջար­կու­թյուն­ներն է փոր­ձում կյան­քի կո­չել, ո­րոնք, ըստ էու­թյան, նույ­նա­կան են նաև այդ «բա­րե­փո­խում­նե­րի» վե­րա­բե­րյալ իր պատ­կե­րա­ցում­նե­րին, իր տես­լա­կա­նին: Ե­թե դեռ պարզ չէ, հրա­պա­րա­կենք ևս մեկ տե­ղե­կու­թյուն, ընդ ո­րում, դեռ քչե­րին հայտ­նի:
ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան կայ­քում հրա­պա­րակ­ված տե­ղե­կատ­վու­թյան հա­մա­ձայն, հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րոշ­չի նա­խա­գի­ծը ներ­կա­յաց­վել է ԿԳՄՍ նա­խա­րա­րին կից հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րին:


Ըստ նույն տե­ղե­կատ­վու­թյան, «Շա­րու­նակ­վում են «Հան­րակր­թու­թյան պե­տա­կան չա­փո­րոշ­չի ձևա­վոր­ման և հաս­տատ­ման կար­գի» նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ թի­րա­խա­յին խմ­բե­րի հետ առ­ցանց հան­դի­պում­նե­րը: Այս ան­գամ ZOOM հար­թա­կում ԿԳՄՍ նա­խա­րա­րի տե­ղա­կալ Ժան­նա Անդ­րեա­սյա­նը նա­խա­րա­րին կից հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րին է ներ­կա­յաց­րել չա­փո­րոշ­չի հիմ­նա­կան սկզ­բունք­նե­րը»։
Փոխ­նա­խա­րա­րի զե­կույ­ցից հե­տո հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ­նե­րը հան­դես են ե­կել ե­լույթ­նե­րով՝ ներ­կա­յաց­նե­լով ի­րենց ա­ռա­ջար­կու­թյուն­ներն ու դի­տո­ղու­թյուն­նե­րը։ Վեր­ջին­ներս ի­րենց գո­հու­նա­կու­թյունն են հայտ­նել նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ՝ ըն­դգ­ծե­լով, որ «փաս­տաթղ­թով հս­տակ ամ­րագր­վում է հա­մա­պա­տաս­խան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով և քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյամբ սո­վո­րո­ղի ձևա­վո­րու­մը»։
Բնա­կա­նա­բար, հարց է ա­ռա­ջա­նում` փաս­տաթղ­թով այդ ի՞նչ հա­մա­պա­տաս­խան ար­ժե­քա­յին հա­մա­կար­գով սո­վո­րո­ղի ձևա­վո­րումն ամ­րագ­րե­լու մա­սին է խոս­քը, ա­ռանց «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի, և պարզ չէ՞ ար­դյոք, որ նպա­տակ­նե­րից մե­կը Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյու­նից կտր­ված և այն­պի­սի քա­ղա­քա­ցիա­կան գի­տակ­ցու­թյամբ սո­վո­րող­նե­րի ձևա­վոր­ման մա­սին է, ո­րոնք կա­րա­բի­նա­նե­րին ըն­դու­նե­լը, նրանց հետ ըն­կե­րու­թյուն ա­նե­լը և նույ­նիսկ Կա­րա­բի­նա դառ­նա­լը կհա­մա­րեն միան­գա­մայն սո­վո­րա­կան, նոր­մալ, ոչ մեր­ժե­լի, հան­դուր­ժե­լի և ըն­դու­նե­լի բան։


Ինչ­պես նա­խա­րա­րու­թյան վե­րոն­շյալ պաշ­տո­նա­կան տե­ղե­կատ­վու­թյան մեջ է նշ­ված, ԿԳՄՍ նա­խա­րա­րին կից հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի ան­դամ­ներն ի­րենց գո­հու­նա­կու­թյունն են հայտ­նել նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ: Ծա­նո­թա­նա­լով ԿԳՄՍ նա­խա­րա­րին կից և Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նի գլ­խա­վո­րած հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մին, տես­նում ենք, որ դրա­նում ընդգրկված են նաև միա­սե­ռա­կան­նե­րի, ընդ­հան­րա­պես, «ԼԳԲՏ հա­մայնք» կոչ­վա­ծի «ի­րա­վունք­նե­րի» թունդ պաշտ­պա­նու­թյամբ զբաղ­վող ու նույ­նիսկ Հա­յաս­տա­նում այ­լա­սեր­ման քա­րո­զով հան­դես ե­կած կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի ներ­կա­յա­ցու­ցիչ­ներ:
Մեր ձեռ­քի տակ է նրան­ցից, օ­րի­նակ, «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի ներ­կա­յա­ցու­ցիչ Ան­նա Հով­հան­նի­սյա­նի դի­մու­մը` ուղղ­ված հի­շյալ հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նին, ո­րով նա վեր­ջի­նիս խնդ­րել է ի­րեն ընդ­գր­կել ՀՀ կր­թու­թյան, գի­տու­թյան, մշա­կույ­թի և սպոր­տի նա­խա­րա­րին կից հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մում, դի­մու­մում նշե­լով, որ կից ներ­կա­յաց­նում է պա­հանջ­վող փաս­տաթղ­թե­րը: Նշ­ված փաս­տաթղ­թե­րին, դրանց բո­վան­դա­կու­թյանն ա­ռա­ջի­կա­յում դեռ կանդ­րա­դառ­նանք ա­ռան­ձին հրա­պա­րակ­մամբ: ԿԳՄՍ նա­խա­րար և ի­րեն կից հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի նա­խա­գահ Ա­րա­յիկ Հա­րու­թյու­նյա­նը, ի­հար­կե, բա­վա­րա­րել է «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի ներ­կա­յա­ցուց­չի դի­մու­մը. Ան­նա Հով­հան­նի­սյանն ընդգրկվել է հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մում:


Պարզ չէ՞, որ Ան­նա Հով­հան­նի­սյանն ու նրա նման­ներն ի­րենց գո­հու­նա­կու­թյու­նը պետք է հայտ­նեին «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից վտա­րող նա­խագ­ծի վե­րա­բե­րյալ։ Բայց նշ­ված հա­սա­րա­կա­կան խոր­հր­դի կազ­մում ընդգրկված­նե­րից բո­լո­րը չէ, որ «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի ծա­վա­լած գոր­ծու­նեու­թյունն են ծա­վա­լում ու նրա դիր­քո­րո­շումն ու­նեն, հետևա­բար պար­զա­բան­ման կա­րոտ հար­ցեր են ա­ռա­ջա­նում:
Նրանք ով­քեր մո­ռա­ցել են «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի, նրա հիմ­նա­դիր, հա­մա­նա­խա­գահ Լա­րա Ա­հա­րո­նյա­նի ու վեր­ջի­նիս հան­դեպ ան­ձամբ Նի­կոլ Փա­շի­նյա­նի վե­րա­բեր­մուն­քի մա­սին, հի­շեց­նենք. 2018 թ. դեկ­տեմ­բե­րի 6-ին այն ժա­մա­նակ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նա­կա­տար Նի­կոլ Փա­շի­նյա­նը Հ1-ի ե­թե­րում հայտ­նի հե­ռուս­տա­բա­նա­վե­ճի ըն­թաց­քում («ՈՒ­ՂԻՂ. Դե­բատ­ներ՝ 11 ու­ժե­րի ա­ռա­ջին հա­մար­նե­րի մաս­նակ­ցու­թյամբ») Սո­րո­սի հիմ­նադ­րա­մից քա­նիցս ֆի­նան­սա­վո­րում ստա­ցած, 2009 թ. հու­նի­սին «Ե­կեք խո­սենք սեք­սի մա­սին» գր­քույ­կը հրա­տա­րա­կած, 2011 թ. Երևա­նում «Հեշ­տո­ցի մե­նա­խո­սու­թյուն­նե­րը» թա­տե­րա­կան ներ­կա­յա­ցու­մը բե­մադ­րած «Կա­նանց ռե­սուր­սա­յին կենտ­րոն» ՀԿ-ի հիմ­նա­դիր, հա­մա­նա­խա­գահ, իր հիմ­նադ­րած ու ղե­կա­վա­րած կազ­մա­կեր­պու­թյան հետ միա­սին Հա­յաս­տա­նում լես­բի­նե­րի, գե­յե­րի, տրանս­գեն­դեր­նե­րի «ի­րա­վունք­նե­րի» պաշտ­պա­նու­թյամբ ակ­տի­վո­րեն զբաղ­վող, Կա­նա­դա­յի և Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցի, Փա­շի­նյա­նի հա­րա­զատ քա­ղա­քա­կան ու­ժի՝ «Քա­ղա­քա­ցիա­կան պայ­մա­նա­գիր» կու­սակ­ցու­թյան հո­գա­բար­ձու­նե­րի խոր­հր­դի ան­դամ, ՀՀ Ազ­գա­յին ժո­ղո­վում 2019 թ. մար­տի 8-ին, ա­ռանց ա­մո­թի որևէ նշույ­լի, «Մենք նաև տրանս կա­նայք ենք, մենք նաև լես­բի և բի­սեք­սուալ կա­նայք ենք, որ ու­զում ենք կամ չենք ու­զում ե­րե­խա որ­դեգ­րել կամ ու­նե­նալ» հայ­տա­րա­րու­թյան հե­ղի­նակ, Երևա­նում ա­վե­լի վաղ «Դուք, կա­նայք, դուք եք տե­րը ձեր մարմ­նի վրա» ֆե­մի­նիս­տա­կան կար­գա­խո­սը կամ կո­չը դար­ձյալ հրա­պա­րա­կայ­նո­րեն հն­չեց­րած Լա­րա Ա­հա­րո­նյա­նին ներ­կա­յաց­րեց բա­ռա­ցիո­րեն հետևյալ բնո­րոշ­մամբ` «հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայր»:


Դե մտա­ծեք` այս­պի­սի «հայ­կա­կան ա­վան­դա­կան ըն­տա­նի­քի մայ­րը» կա­րո՞ղ է կողմ լի­նել մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րում «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կա­յի դա­սա­վանդ­մա­նը։ Հի­շենք նաև, որ նույն կու­սակ­ցու­թյան վար­չու­թյան մեկ այլ ան­դամ` ՀՀ ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րար Ար­սեն Թո­րո­սյա­նը, «Ֆեյս­բու­քի» իր է­ջում տա­րի­ներ ա­ռաջ կա­տա­րել է Աստ­վա­ծաշն­չի հան­դեպ ան­հար­գա­լից, քա­մահ­րա­կան հետևյալ գրա­ռու­մը. «Աստ­վա­ծա­շուն­չը ո՞րն է: Գիրք, ո­րի մեջ գր­ված է, որ կա Աստ­ված ու հենց այդ գիրքն է նրա գո­յու­թյան միակ «ա­պա­ցո՞ւյ­ցը»: Ես Շառլ Պե­ռո­յի հե­քիաթ­նե­րին ա­վե­լի շատ եմ հա­վա­տում»: Ի դեպ, ինչ­պես վեր­ջերս մի հա­ղորդ­ման ըն­թաց­քում ա­սաց գրող, հրա­պա­րա­կա­խոս Լիա Ա­վե­տի­սյա­նը, եվ­րո­պա­ցի Շառլ Պե­ռո­յի հե­քիաթ­նե­րում վեր­ջում հաղ­թում են ստա­խոս­նե­րը, խա­բե­բա­նե­րը, խար­դախ­նե­րը: Ա­ռա­ջի­կա­յում հա­վա­նա­բար սա է լի­նե­լու մեր մա­տաղ սերն­դի ար­ժե­քա­յին հա­մա­կար­գը, ե­թե նրանք էլ Ար­սեն Թո­րո­սյա­նի պես Շառլ Պե­ռո­յի հե­քիաթ­նե­րին ա­վե­լի շատ հա­վա­տան, քան Աստ­վա­ծաշն­չին:
Ի վեր­ջո, հի­շենք, որ ՀՀ վար­չա­պե­տի պաշ­տո­նը զբա­ղեց­նող Նի­կոլ Փա­շի­նյանն ան­ցյալ տա­րի սպառ­նաց հայ հոգևո­րա­կան­նե­րից ո­մանց ծն­կի բե­րել բա­ռի թե՛ փո­խա­բե­րա­կան, թե՛ ուղ­ղա­կի ի­մաս­տով, և մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից հի­շյալ ա­ռար­կա­յի դուրս մղու­մը, կար­ծում ենք, պետք է դի­տար­կել հենց ո­րոշ ե­կե­ղե­ցա­կան­նե­րին (ի­րա­կա­նում` իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կաք­րիս­տո­նեա­կան և հա­կազ­գա­յին ծրագ­րե­րի դեմ թե­կուզ հա­մես­տո­րեն, կես­բե­րան հան­դես ե­կող Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նին) փո­խա­բե­րա­կան ի­մաս­տով ծն­կի բե­րե­լու սպառ­նա­լի­քի հա­մա­տեքս­տում: Նշենք, որ «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան դա­սա­վան­դող ու­սու­ցիչ­նե­րի վե­րա­պատ­րաս­տու­մը և դա­սա­վանդ­ման հս­կո­ղու­թյունն ի­րա­կա­նաց­նում է Հա­յաս­տա­նյայց Ա­ռա­քե­լա­կան Սուրբ Ե­կե­ղե­ցու Քրիս­տո­նեա­կան դաս­տիա­րա­կու­թյան կենտ­րո­նը:


Ա­մեն ինչ պարզ է ջրի վճիտ կա­թի­լի պես, ան­հաս­կա­նա­լի է միայն և ա­նըն­դու­նե­լի Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի և Ա­մե­նայն հա­յոց Կա­թո­ղի­կոս Գա­րե­գին Բ-ի լռու­թյու­նը «Հա­յոց ե­կե­ղե­ցու պատ­մու­թյուն» ա­ռար­կան մեր հան­րակր­թա­կան դպ­րոց­նե­րից վտա­րե­լու առն­չու­թյամբ:
Ճիշտ է, Մայր Ա­թո­ռի տե­ղե­կատ­վա­կան հա­մա­կար­գի տնօ­րեն տեր Վահ­րամ քա­հա­նա Մե­լի­քյա­նը պա­տաս­խա­նե­լով Aravot.am-ի հար­ցին, թե ո­րոնք են ե­ղել Մայր Ա­թո­ռի գոր­ծո­ղու­թյուն­նե­րը՝ հան­րակր­թու­թյան չա­փո­րոշ­չի ստա­ցու­մից հե­տո, պա­տաս­խա­նել է, որ «Հան­րակր­թու­թյան չա­փո­րոշ­չի նա­խագ­ծի ստա­ցու­մից հե­տո Մայր Ա­թո­ռում տե­ղի են ու­նե­ցել փաս­տաթղ­թի մի շարք քն­նար­կում­ներ։ Այ­սօր Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի կր­թա­կան հար­ցե­րով են­թախմ­բի դիր­քո­րո­շումն ար­դեն ա­ռաք­վել է ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյուն», բայց դա չա­փա­զանց ան­բա­վա­րար է: ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան այդ հա­կաք­րիս­տո­նեա­կան և հա­կա­հայ­կա­կան քայ­լին Մայր Ա­թո­ռի ար­ձա­գան­քը, դիր­քո­րոշ­ման ար­տա­հայ­տու­մը ոչ թե Մայր Ա­թոռ Սուրբ Էջ­միած­նի կր­թա­կան հար­ցե­րով են­թախմ­բի մա­կար­դա­կով պետք է լի­ներ, այլ առն­վազն Գե­րա­գույն հոգևոր խոր­հր­դի և Ա­մե­նայն Հա­յոց Կա­թո­ղի­կո­սի: Ի՞նչ է, վա­խե­նու՞մ են նրանք ի­րենց վճ­ռա­կան բո­ղո­քը, դիր­քո­րո­շումն ար­տա­հայ­տել, ա­մե­նա­խիստ դա­տա­պարտ­ման խոսքն ա­սել ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան, նա­խա­րա­րի, ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի հաս­ցեին, բա­ցա­հայ­տո­րեն քն­նա­դա­տել նրանց:


Մեր Ե­կե­ղե­ցու և, ընդ­հան­րա­պես, Քրիս­տո­նեա­կան ե­կե­ղե­ցու գլու­խը Հի­սուս Քրիս­տոսն է, ո­րը Հայր Աստ­ծո ճշ­մա­րիտ ուս­մուն­քի քա­րոզ­չու­թյու­նից չհ­րա­ժար­վեց նույ­նիսկ մահ­վան սպառ­նա­լի­քի, խա­չե­լու­թյան առջև կանգ­նե­լով, իր հետևորդ­նե­րին կոչ ա­րեց վերց­նել ի­րենց խա­չը և իր հետևից գնալ: Ին­չու՞ Մայր Ա­թո­ռը և Ա­մե­նայն հա­յոց կա­թո­ղի­կո­սը չեն վար­վում Քրիս­տո­սի պես, Հա­յաս­տա­նի և Սփյուռ­քի բազ­մա­հա­զար քրիս­տո­նյա­նե­րին կոչ չեն ա­նում ոտ­քի ել­նել, ըմ­բոս­տա­նալ ներ­կա­յիս իշ­խա­նու­թյուն­նե­րի հա­կաք­րիս­տո­նեա­կան և հա­կա­հայ­կա­կան քայ­լե­րի դեմ (դրանց թվում նաև Լան­զա­րո­տի կոն­վեն­ցիա­յի վա­վե­րա­ցու­մը և Ստամ­բու­լյան կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման գոր­ծըն­թաց սկ­սե­լը, նշ­ված կոն­վեն­ցիա­յի վա­վե­րաց­ման ճա­նա­պարհ հար­թե­լը), թե­կուզ դրա գի­նը ո­րոշ հոգևո­րա­կան­նե­րի հե­տապն­դու­մը, նրանց ձեր­բա­կա­լու­թյու­նը կամ կա­լա­նա­վո­րու­մը լի­նի:
Քրիս­տո­նյա­նե­րը պատ­րաստ են այս հա­կա­հայ ու հա­կաք­րիս­տո­նյա իշ­խա­նու­թյուն­նե­րին սահ­մա­նում ի­րա­վի­ճա­կի կա­յու­նա­ցու­մից հե­տո ի­րենց դիր­քե­րից քշել, վռն­դել, բայց դրա հա­մար ի­րենց հոգևոր ա­ռաջ­նորդ­նե­րի ա­ռաջ­նոր­դու­թյան անհ­րա­ժեշ­տու­թյունն ու­նեն:


Ար­թուր ՀՈՎ­ՀԱՆ­ՆԻ­ՍՅԱՆ

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 10105

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ