...թե Նիկոլ Փաշինյանը ծանր խոսակցություն է ունեցել իր «անձնական օգտագործման» ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի հետ, քանզի, այս վիճակի տուժողներից մեկն էլ ՀՀ կառավարությունն է։ Պարապուրդի մատնված, դեֆակտո խոր ճգնաժամ ապրող ՍԴ-ն չի կարողանում վավերացնել պետության համար կարևորագույն միջազգային պայմանագրերն ու փաստաթղթերը, ինչն էլ իր հերթին լուրջ ազդեցություն է թողնում առանց այն էլ ծանր վիճակում գտնվող հայաստանյան տնտեսության վրա: Դեռ մեկ տարի առաջ իրեն Սահմանադրական դատարանի նախագահ հռչակած Վահե Գրիգորյանը, որը այդ մեկ տարին առանց աչքը թարթելու բավականին բարձր աշխատավարձ է ստացել, գտնվում է ֆրուստրիացիոն վիճակում, որովհետև հասկանում է, որ այդ… ինքը չէ։ ՍԴ նախագահ ինքն այդպես էլ չի դառնա, իրեն չեն վստահում, որովհետև այսօր ՍԴ-ում տիրող խոր ճգնաժամի և ընդհանուր դատական համակարգում ստեղծված վիճակի բուն մեղավորն ու պատասխանատուն ինքն է: