Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Թուր­քիան մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար մի քա­նի ան­գամ ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք է, քան Ադր­բե­ջա­նը»

«Թուր­քիան մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար մի քա­նի ան­գամ ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք է, քան Ադր­բե­ջա­նը»
21.07.2020 | 16:11

Յու­րա­քան­չյուր քա­ղա­քա­կան ի­րա­դար­ձու­թյուն, ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն պետք է հան­գա­մա­նո­րեն վեր­լուծ­վի, հս­տակ գնա­հատ­վեն բաց­թո­ղում­ներն ու ա­ռա­վե­լու­թյուն­նե­րը, որ­պես­զի հե­տա­գա­յում պե­տու­թյու­նը նույն սխալ­նե­րի ճա­նա­պար­հով չգ­նա։ Մինչ­դեռ միշտ չէ, որ նախ­կին սխալ­նե­րից հետևու­թյուն­ներ են ար­վում։ Ցան­կա­ցած իշ­խա­նու­թյուն, նոր հա­յե­ցա­կար­գեր և շտ­կում­ներ բե­րե­լով, պետք է ինչ-որ ա­ռու­մով նաև նա­խոր­դի ժա­ռան­գա­կա­նու­թյունն ա­պա­հո­վի, ո­րով­հետև կան հար­ցեր, ո­րոնք պե­տա­կա­նու­թյունն ա­մուր պահ­պա­նե­լու, անվ­տան­գու­թյու­նը ե­րաշ­խա­վո­րե­լու հա­մար են։
Երբ 2 տա­րի ա­ռաջ Փա­շի­նյանն իշ­խա­նու­թյան ե­կավ, հայ­տա­րա­րեց, թե ար­ցա­խյան հա­կա­մար­տու­թյան բա­նակ­ցու­թյուն­նե­րը սկ­սում է իր կե­տից, իսկ նա­խորդ­նե­րի ան­գամ շա­հա­վետ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներն ան­տես­վե­ցին, ինչ­պես Սանկտ Պե­տեր­բուր­գի և Վիեն­նա­յի անվ­տան­գու­թյան մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը։ Այ­սօր, երբ թշ­նա­մին կր­կին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն սան­ձա­զեր­ծեց, ար­դիա­կան դար­ձավ այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ու Փա­շի­նյա­նը 2 տա­րի կորց­նե­լուց հե­տո կր­կին խո­սում է նման մե­խա­նիզմ­նե­րի ա­ռաջ­նայ­նու­թյան մա­սին։ Ռազ­մա­քա­ղա­քա­կան ի­րա­վի­ճա­կի շուրջ զրու­ցում ենք ռազ­մա­կան փոր­ձա­գետ ՏԻԳ­ՐԱՆ ԱԲ­ՐԱ­ՀԱ­ՄՅԱ­ՆԻ հետ։

-Քա­նի որ այ­սօր հա­րա­բե­րա­կան ան­դորր է մեր սահ­ման­նե­րին, կա­րե­լի է ո­րոշ վեր­լու­ծու­թյուն ա­նել, թե ի վեր­ջո, ին­չու՞ այ­սօր և ի՞նչ նպա­տա­կով Ադր­բե­ջա­նը հեր­թա­կան ան­գամ գնաց ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի, ի՞նչ նպա­տակ էր հե­տապն­դում այս ան­գամ պա­տե­րազմ հրահ­րե­լով հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին։
-Ստեղծ­ված ռազ­մա­քա­ղա­քա­կան վի­ճա­կի ա­մե­նաա­ռա­ջին պատ­ճա­ռը բա­նակ­ցու­թյուն­նե­րի փա­կու­ղում գտն­վելն է: Երբ դի­վա­նա­գետ­նե­րը չեն կա­րո­ղա­նում ի­րար հետ լե­զու գտ­նել, ա­պա ի­րա­դար­ձու­թյուն­նե­րը տե­ղա­փոխ­վում են մար­տա­դաշտ: Ադր­բե­ջանն ա­նընդ­հատ փոր­ձում է բա­րե­լա­վել իր դիր­քե­րը՝, նպաս­տա­վոր հե­նա­կե­տե­րում դիր­քա­վոր­վել, դա է պատ­ճա­ռը, որ տար­բեր փու­լե­րում տար­բեր մասշ­տաբ­նե­րի մար­տա­կան գոր­ծո­ղու­թյուն­ներ են ծա­վալ­վում:
Առ­հա­սա­րակ ստեղծ­ված ի­րա­վի­ճա­կում բա­րեն­պաստ դիր­քեր զբա­ղեց­նե­լը տե­ղա­վոր­վում է «դիր­քա­յին պա­տե­րազմ­նե­րի» տրա­մա­բա­նու­թյան մեջ, բո­լո­րը փոր­ձում են ա­մուր դիր­քա­վոր­վել: Մեր զին­ված ու­ժերն ի­րենց խն­դի­րը գե­րա­զանց կա­տա­րե­ցին, ստեղծ­ված ի­րադ­րու­թյու­նից ա­ռա­վե­լա­գույ­նը քա­ղե­ցին:
-Այս օ­րե­րին կր­կին անդ­րա­դարձ ե­ղավ անվ­տան­գու­թյան մե­խա­նիզմ­նե­րի ներ­դր­ման հար­ցին, ո­րի պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյու­նը ձեռք էր բեր­վել նա­խորդ իշ­խա­նու­թյուն­նե­րի ժա­մա­նակ։ Նախ ին­չու՞ 2 տա­րի դա բա­նակ­ցու­թյուն­նե­րի օ­րա­կար­գից դուրս մղ­վեց, և դրա­նով հնա­րա­վո՞ր է Ադր­բե­ջա­նի ագ­րե­սիան ինչ-որ չա­փով չե­զո­քաց­նել։
-2018-ին Հա­յաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած ի­րա­դար­ձու­թյուն­նե­րից հե­տո Հա­յաս­տա­նի վար­չա­պե­տը հայ­տա­րա­րեց, որ գոր­ծըն­թա­ցը սկ­սե­լու է իր նոր կե­տից: Ադր­բե­ջա­նը, օգտ­վե­լով ի­րա­վի­ճա­կից, մինչև այդ ըն­թա­ցող գոր­ծըն­թա­ցը հրեց այլ հուն: Հե­տապ­րի­լյան փու­լում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը՝ Վիեն­նա, Սանկտ Պե­տեր­բուրգ, Ցյու­րիխ, մղ­վե­ցին հե­տին պլան:
Մի կարճ ժա­մա­նակ կող­մե­րը դրա­կան ար­ձա­գանք­ներ էին շռայ­լում, խո­սում այն մա­սին, որ հրա­դա­դա­րի ռե­ժի­մի խախ­տում­նե­րը նվա­զել են՝ լավ դաշտ ձևա­վո­րե­լով ա­ռաջ շարժ­վե­լու հա­մար, իսկ դրան զու­գա­հեռ Ադր­բե­ջա­նը աշ­խա­տում էր նախ­կի­նում ստանձ­նած պար­տա­վո­րու­թյուն­նե­րը «ջրե­լու» և որ­պես կա­ռու­ցո­ղա­կան կողմ դիր­քա­վոր­վե­լու հա­մար:
Վիեն­նա­յում ձեռք բեր­ված պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րը լիա­կա­տար անվ­տան­գու­թյուն չեն ե­րաշ­խա­վո­րում, սա­կայն դրանք զս­պող էա­կան մե­խա­նիզմ­ներ են են­թադ­րում:
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում նաև դի­վա­նա­գի­տա­կան ո­րո­շա­կի խն­դիր­ներ երևա­ցին։ Դուք հատ­կա­պես ի՞նչ կա­ռանձ­նաց­նեք մի­ջազ­գա­յին ար­ձա­գան­քից, ու այ­սօր Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տու­թյունն ի՞նչ ա­ռաջ­նա­յին խն­դիր­ներ պետք է իր առջև դնի։
-Հայ­կա­կան դի­վա­նա­գի­տու­թյան ա­ռա­ջին խն­դի­րը Ադր­բե­ջա­նին բա­նակ­ցու­թյուն­նե­րի սե­ղան վե­րա­դարձ­նելն է, երկ­րոր­դը՝ պետք է գոր­ծուն ջան­քեր գոր­ծադ­րի էա­կա­նո­րեն նվա­զեց­նե­լու Թուր­քիա­յից ե­կող սպառ­նա­լիք­նե­րը:
-Այս ան­գամ Թուր­քիա­յի ներգ­րավ­վա­ծու­թյու­նը ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին բա­վա­կան բա­ցա­հայտ էր ու ո­ղող­ված ռազ­մա­տենչ հայ­տա­րա­րու­թյուն­նե­րով։ Թուրք-ադր­բե­ջա­նա­կան տան­դե­մը ի՞նչ վտան­գա­վոր զար­գա­ցում­ներ կա­րող է մեզ հա­մար ստեղ­ծել, և այս հար­ցում մենք դաշ­նա­կից­նե­րի, գոր­ծըն­կեր­նե­րի, կա­ռույց­նե­րի հետ հա­րա­բե­րու­թյուն­նե­րում ի՞նչ ուղ­ղոր­դում­ներ պի­տի ա­նենք։
-Պետք է մեծ աշ­խա­տանք տա­նել դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի և առ­հա­սա­րակ մեր տա­րա­ծաշր­ջա­նում եր­կա­րատև խա­ղա­ղու­թյամբ ու անվ­տան­գու­թյան շա­հա­գիր­գիռ եր­կր­նե­րի, կազ­մա­կեր­պու­թյուն­նե­րի և կա­ռույց­նե­րի հետ: Թուր­քիան մեր տա­րա­ծաշր­ջա­նի հա­մար մի քա­նի ան­գամ ա­վե­լի մեծ սպառ­նա­լիք է ներ­կա­յաց­նում, քան Ադր­բե­ջա­նը, և այս­տեղ հս­կա­յա­կան ա­նե­լիք­ներ կան:
-Ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի օ­րե­րին և այ­սօր ներ­քա­ղա­քա­կան օ­րա­կար­գում տար­բեր բա­նա­վե­ճեր են ըն­թա­նում՝ խա­ղա­ղա­սի­րու­թյու­նից սկ­սած, մինչև նախ­կին­ներ-ներ­կա­ներ բուռն հա­կա­դար­ձում­ներ։ Որ­քա­նո՞վ է նպա­տա­կա­հար­մար այս օ­րե­րին նման հար­թակ ստեղ­ծե­լը, և ինչ­պի­սի՞ն է Ձեր դիր­քո­րո­շու­մը խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չե­րին, բա­նա­կի հաղ­թա­նա­կը ներ­քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճի ա­ռար­կա դարձ­նե­լուն։
-Նախ­կին­ներ-ներ­կա­ներ հա­վերժ թվա­ցող դիս­կուր­սը ոչ այ­սօր, ոչ էլ վա­ղը հե­ռան­կար չու­նի, ո­րով­հետև չգի­տեմ, թե դրա­նից ով է շա­հում, բայց հաս­տատ մեր հա­սա­րա­կու­թյու­նը չի շա­հում: Որ­քան շուտ իշ­խա­նու­թյու­նը դուրս գա այդ օ­րա­կար­գից, իսկ դա նրա հա­մար ա­ռաջ­նա­յին օ­րա­կար­գի հարց է, այն­քան մեծ և հա­վա­նա­կան կլի­նի մեր երկ­րի զար­գաց­ման, անվ­տան­գու­թյան ամ­րապ­նդ­ման ա­ռա­ջըն­թա­ցը:
Ի դեպ, ընդ­դի­մու­թյու­նը (ո­րո­շա­կի բա­ցա­ռու­թյուն­նե­րով) իշ­խա­նու­թյան հետ մեկ նա­վում գտն­վե­լու տրա­մա­բա­նու­թյամբ էր շարժ­վում և քա­ղա­քա­կան, քա­րոզ­չա­կան մա­կար­դա­կում միան­շա­նա­կո­րեն ա­ջակ­ցում էր մեր երկ­րի շա­հե­րի ա­ռաջ­մղ­մա­նը: Այլ բան է, որ իշ­խա­նու­թյան ներ­սում գտն­վող ո­րոշ խմ­բեր փոր­ձում էին այս ժա­մա­նա­կա­հատ­վածն օգ­տա­գոր­ծել բա­նա­կի ու «նախ­կին­նե­րի» դեմ ար­շա­վին թափ հա­ղոր­դե­լու հա­մար:
Ինչ վե­րա­բե­րում է խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չե­րին, ըն­տր­ված ժա­մա­նա­կի, պա­հի խն­դիր կա: Այն­պես չէ, որ այս տա­րի­նե­րի ըն­թաց­քում Հա­յաս­տանն ու Ար­ցա­խը մեր­ժել են խա­ղա­ղու­թյու­նը, ա­վե­լին, ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյան օ­րա­կար­գի ա­ռաջ­նա­յին խն­դի­րը ե­ղել և մնում է Ար­ցա­խի հար­ցի խա­ղաղ կար­գա­վո­րու­մը: Այլ բան է, որ շատ դեպ­քե­րում հան­րու­թյա­նը փոր­ձում են չհիմ­նա­վոր­ված, ան­հաս­կա­նա­լի «խա­ղա­ղա­սի­րա­կան կո­չեր» հրամց­նել, ո­րի նպա­տակն այդ­քան էլ ըն­կա­լե­լի չէ:
-Ի՞նչ դա­սեր մեզ տվեց այս ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյու­նը, քա­ղա­քա­կան ղե­կա­վա­րու­թյունն այ­սու­հետ ի՞ն­չը պետք է ու­շադ­րու­թյան կենտ­րո­նում պա­հի։
-Երկ­րի քա­ղա­քա­կան իշ­խա­նու­թյու­նը հան­րա­յին կոն­սեն­սու­սի ա­պա­հով­ման, հան­րա­յին տար­բեր խմ­բե­րի հա­մախ­մբ­ման անհ­րա­ժեշ­տու­թյուն ու­նի: Պա­տե­րազ­մը չի ա­վարտ­վել, դա ա­ռա­ջի­կա ժա­մա­նակ­նե­րում, տա­րի­նե­րին տար­բեր դրսևո­րում­ներ է ու­նե­նա­լու, իսկ դրան ար­դյու­նա­վետ դի­մագ­րա­վե­լու և ցան­կա­ցած ի­րա­վի­ճա­կում շա­հած դուրս գա­լու հա­մար ներ­քին ռե­սուրս­նե­րի լիա­կա­տար մո­բի­լի­զա­ցիա­յի խն­դիր կա:

Զրույցը՝ Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆԻ

Դիտվել է՝ 7000

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ