Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Ազգա­յին ճա­կատ կձևա­վոր­վի

Ազգա­յին ճա­կատ կձևա­վոր­վի
21.07.2020 | 16:23

Կո­րո­նա­վի­րու­սի, այ­նու­հետև ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րի պատ­ճա­ռով հա­յաս­տա­նյան ընդ­դի­մու­թյան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը պա­սիվ են, բա­վա­րար­վում են միայն քն­նա­դա­տու­թյամբ, վեր­ջերս էլ` բա­վա­կան զուսպ։ Ա­մառ­վա ար­ձա­կուր­դա­յին շր­ջա­նը ևս քա­ղա­քա­կան գոր­ծու­նեու­թյուն ծա­վա­լե­լու բա­րեն­պաստ շր­ջան չէ։ Օ­բյեկ­տիվ և սու­բյեկ­տիվ պատ­ճառ­նե­րը` մի կողմ, ակն­հայտ է, որ այդ դաշ­տում միա­վոր­ման լուրջ խն­դիր­ներ կան։ Քա­ղա­քա­կան հա­յացք­նե­րը, հա­վակ­նու­թյուն­ներն ու նախ­կին տա­րա­ձայ­նու­թյուն­ներն ա­նընդ­հատ խան­գա­րում են` չհարց­նե­լով ո՛չ ե­ղա­նակ, ո՛չ էլ վի­րու­սի առ­կա­յու­թյուն։


Սա­կայն ընդ­դի­մա­դիր մի հատ­ված ա­ռա­ջի­կա­յում լրիվ այլ հեն­քով միա­վո­րում է փոր­ձում ստեղ­ծել։ Մեր տե­ղե­կու­թյուն­նե­րով, ձևա­վոր­վե­լու է Ազ­գա­յին ճա­կատ, ո­րի հիմ­նա­կան ու­ղերձ­ներն առ­նչ­վում են ոչ այն­քան քա­ղա­քա­կան, որ­քան ազ­գա­յին խն­դիր­նե­րին, հայ­րե­նի­քի պաշտ­պա­նու­թյա­նը, ար­ժե­հա­մա­կար­գա­յին հար­ցե­րին։ Այս հար­թա­կում միա­վո­րու­մը, թերևս, ա­վե­լի հեշտ կս­տաց­վի, քա­նի որ քա­ղա­քա­կան պաշ­տոն­նե­րի բա­ժան­ման, իշ­խա­նու­թյան մաս դառ­նա­լու հարց չի դր­վում։ Այս միա­վոր­ման ա­կուն­քում նաև հայտ­նի ա­զա­տա­մար­տիկ­ներ են, պա­տե­րազ­մի բո­վով ան­ցած տղա­ներ։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 5809

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ