Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

«Ա­ռա­ջին հեր­թին պետք է չե­զո­քաց­նել այն խմ­բե­րը, ո­րոնք ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ դր­սի ու­ժե­րի շա­հերն են սպա­սար­կում»

«Ա­ռա­ջին հեր­թին պետք է չե­զո­քաց­նել այն խմ­բե­րը, ո­րոնք ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ դր­սի ու­ժե­րի շա­հերն են սպա­սար­կում»
24.07.2020 | 00:26

Սահ­մա­նում հա­րա­բե­րա­կան ան­դորր է, ու մար­տե­րը շա­րու­նակ­վում են դի­վա­նա­գի­տա­կան հար­թու­թյու­նում։ Այս օ­րե­րին աշ­խար­հի տար­բեր ան­կյուն­նե­րում հա­յերն ի­րենց բո­ղո­քի ձայնն են բարձ­րաց­նում, ադր­բե­ջան­ցի­ներն էլ ու­ժե­ղաց­րել են լոբ­բիս­տա­կան աշ­խա­տանքն ու փոր­ձում են հա­կա­հայ­կա­կան բա­նաձևեր անց­կաց­նել։ Քա­ղա­քա­գետ ՍՏԵ­ՓԱՆ ԴԱ­ՆԻԵ­ԼՅԱ­ՆԸ ի­րա­վի­ճա­կը միայն հայ-ադր­բե­ջա­նա­կան հար­թու­թյու­նում չի դի­տար­կում, այլ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ գոր­ծըն­թաց­նե­րի, ո­րոնց կա­րող են կուլ գնալ փոքր եր­կր­նե­րը։

-Պա­րոն Դա­նիե­լյան, ինչ­պե՞ս եք գնա­հա­տում այս օ­րե­րին Հա­յաս­տա­նի դի­վա­նա­գի­տա­կան կոր­պու­սի աշ­խա­տան­քը։
-Կար­ծում եմ` քն­նարկ­վող խն­դի­րը հայ-ադր­բե­ջա­նա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րից դուրս է ե­կել և ստա­ցել է շատ մեծ աշ­խար­հա­քա­ղա­քա­կան նշա­նա­կու­թյուն։ Բո­լորն են հաս­կա­նում, որ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի միջև պա­տե­րազ­մը հան­գեց­նե­լու է մեծ պա­տե­րազ­մի։ 90-ա­կան­նե­րը չեն, այս ա­մե­նը պի­տի դի­տար­կել Սի­րիա­յի, Լի­բիա­յի ի­րա­դար­ձու­թյուն­նե­րի հա­մա­տեքս­տում։ Գու­ցե այս­տեղ ա­վե­լի դա­ժան մար­տեր լի­նեն, ո­րով­հետև, ի տար­բե­րու­թյուն Սի­րիա­յի, Կով­կա­սի հետ սահ­ման ու­նեն և՛ Ի­րա­նը, և՛ Թուր­քիան, և՛ Ռու­սաս­տա­նը։ Ե­թե լուրջ մար­տեր սկս­վեն, պա­տե­րազմն այս­տեղ ա­վե­լի սար­սա­փե­լի է լի­նե­լու։ Հի­մա պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ են գնում այդ եր­կր­նե­րի, ինչ­պես նաև ԱՄՆ-ի միջև։
-Հա­յաս­տանն այդ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­նե­րի մեջ կա՞, այ­սինքն կո՞ղմ է, թե՞ դի­տոր­դի դե­րում է։
-Հա­յաս­տա­նը և Ադր­բե­ջա­նը վե­րած­վում են օ­բյեկտ­նե­րի, ո­րով­հետև սա ար­դեն մեծ խաղ է, որն ի­րեն­ցը չէ։ Բայց այդ խա­ղում դր­ված է Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի գո­յու­թյան հար­ցը։ Աշ­խար­հա­քա­ղա­քա­կան խա­ղեր են, ու լուրջ փո­փո­խու­թյուն­ներ կա­րող են լի­նել, ո­րոնց ժա­մա­նակ փոքր և մի­ջին պե­տու­թյուն­նե­րը կա­րող են վե­րա­նալ, նո­րե­րը գո­յա­նալ։
-Լայ­նա­ծա­վալ գոր­ծո­ղու­թյուն­ներ թույլ չտա­լու հա­մար ի՞ն­չը կա­րող է զս­պա­շա­պիկ լի­նել, որ­պես­զի նաև տա­րա­ծաշր­ջա­նը գեր­տե­րու­թյուն­ներ շա­հե­րի բախ­ման թա­տե­րա­բե­մի չվե­րած­վի։
-Սա ան­գամ գեր­տե­րու­թյուն­նե­րի շա­հե­րի հարց չէ, քա­նի որ և՛ Ի­րա­նի գո­յու­թյան հարցն է դր­ված՝ հաշ­վի առ­նե­լով թուր­քա­լե­զու ազ­գե­րի թի­վը Ի­րա­նում, և՛ Ռու­սաս­տա­նի ա­պա­գա­յի հարցն է՝ հաշ­վի առ­նե­լով այդ երկ­րում մու­սուլ­ման­նե­րի, թր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րի քա­նա­կը, և՛ Թուր­քիա­յի գո­յու­թյան հար­ցը, որ­քան էլ դա զար­մա­նա­լի թվա, բայց քր­դա­կան խն­դի­րը փլու­զե­լու է Թուր­քիան։ Կով­կա­սյան ուղ­ղու­թյամբ սա թույլ չտա­լու հա­մար Թուր­քիան պետք է ի­րեն շր­ջա­պա­տի թր­քա­լե­զու ժո­ղո­վուրդ­նե­րով, ին­չին խան­գա­րում է Հա­յաս­տա­նը։ Սա ոչ թե այ­սօր­վա, այլ 20-30 տար­վա զար­գաց­ման հե­ռան­կա­րի կտր­ված­քով գո­յու­թյան լուրջ խն­դիր է, իսկ Հա­յաս­տա­նի և Ադր­բե­ջա­նի պա­րա­գա­յում դա ա­վե­լի կարճ ժա­մա­նա­կի հարց է։
Հա­ջորդ հան­գա­ման­քը. ե­թե հայ-ադր­բե­ջա­նա­կան պա­տե­րազ­մին ոչ մե­կը չմի­ջամ­տի (չնա­յած դա հնա­րա­վոր չէ, բայց տե­սա­կա­նո­րեն պատ­կե­րաց­նենք), զեն­քե­րի քա­նա­կով և ո­րա­կով մի վի­ճա­կի ենք հա­սել, որ մի­մյանց ոչն­չաց­նե­լու ենք։ Սա մո­տա­վո­րա­պես հի­շեց­նում է Հնդ­կաս­տա­նի և Պա­կիս­տա­նի վի­ճա­կը, եր­կուսն էլ մի­ջու­կա­յին եր­կր­ներ են, կամ Խոր­հր­դա­յին Միու­թյան և ԱՄՆ-ի, երբ սա­ռը պա­տե­րազ­մի տա­րի­նե­րին կա­րող էին մի­մյանց ոչն­չաց­նել։ Ի­հար­կե, Հա­յաս­տանն ու Ադր­բե­ջա­նը մի­ջու­կա­յին զենք չու­նեն, բայց եր­կու կող­մում ե­ղած զեն­քե­րի քա­նա­կը հա­վա­սար է մի­մյանց ոչն­չաց­նե­լուն։ Կա­րող է օգ­տա­գործ­վել մեկ այլ՝ եր­կր­նե­րը ներ­սից քան­դե­լու «զեն­քը». Խոր­հր­դա­յին Միու­թյու­նը քան­դե­լու հա­մար այդ տեխ­նո­լո­գիան օգ­տա­գոր­ծե­ցին։ Մենք պետք է շատ զգույշ լի­նենք այս ա­ռու­մով։
-Դուք այ­սօր ներ­սից քան­դե­լու մի­տում Հա­յաս­տա­նում տես­նու՞մ եք, հաշ­վի առ­նե­լով նաև վեր­ջին ան­հաս­կա­նա­լի զար­գա­ցում­նե­րը, երբ հայ տե­սա­կին ու հայ­կա­կա­նու­թյա­նը կար­ծես պա­տե­րազմ է հայ­տա­րար­վել։ Խոս­քը ԿԳՄՍ նա­խա­րա­րու­թյան հե­ղի­նա­կած կր­թու­թյան չա­րա­բաս­տիկ չա­փո­րո­շիչ­նե­րի մա­սին է։
-Պետք չէ նեղ ան­կյան տակ դի­տար­կել հար­ցը, մեր խն­դիր­նե­րը շատ ա­վե­լի բարդ են։ Ոչ լայն, մաս­նա­գի­տա­կան շր­ջա­նակ­նե­րում պետք է քն­նարկ­վի հար­ցը, թե ինչ է նշա­նա­կում հայ լի­նել, հա­յու­թյուն։ Ա­ռաջ դրանք պարզ հար­ցեր էին, սա­կայն ա­մեն մի ժո­ղո­վուրդ պո­տեն­ցիալ զար­գաց­ման ըն­թացք ու­նի, պար­բե­րա­բար ձևա­վոր­վում, վե­րա­փոխ­վում է։ Վտանգն այն է, որ ու­նենք գոր­ծող իշ­խա­նու­թյու­նը, ո­րը կաս­կա­ծի տակ է դնում նախ­կին ար­ժեք­նե­րը, բայց նոր ար­ժեք­ներ ա­ռա­ջար­կել չի կա­րող։ Մար­դու ի­րա­վունք­նե­րը, ժո­ղովր­դա­վա­րու­թյու­նը կարևոր բա­ներ են, բայց դրանք ինք­նու­թյան խն­դիր­ներ չեն լու­ծում։ Ինք­նու­թյան ա­ռու­մով այս իշ­խա­նու­թյուն­ներն ա­ռա­ջարկ չու­նեն այս երկ­րին։ Իսկ ա­ռանց ինք­նու­թյան ոչ մի եր­կիր չի կա­րող ար­տա­քին մար­տահ­րա­վեր­նե­րին դի­մա­կա­յել, հատ­կա­պես Հա­յաս­տա­նի նման փոքր եր­կի­րը։ Այս ա­ռու­մով չգի­տեմ՝ գի­տակց­ված, թե չգի­տակց­ված այս իշ­խա­նու­թյուն­ներն ինք­նու­թյան հար­ցում լուրջ խն­դիր­ներ են հա­րու­ցում։ Ներ­քին ա­տե­լու­թյան մար­տե­րը, որ շատ դեպ­քե­րում հրահր­վում են իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի և իշ­խա­նա­մերձ շր­ջա­նակ­նե­րից, տպա­վո­րու­թյուն են թող­նում, թե մտած­ված է դա ար­վում, ո­րը լուրջ մտա­հո­գու­թյան տե­ղիք է տա­լիս։
-Երբ նշե­ցիք, թե «եր­կր­նե­րը ներ­սից քան­դե­լու» տեխ­նո­լո­գիա­ներ կա­րող են կի­րառ­վել, հատ­կա­պես ի՞նչ նկա­տի ու­նեիք։
-Խոս­քը պե­տա­կան ինս­տի­տուտ­նե­րի թու­լաց­ման, ազ­գա­յի­նը ֆա­շիզ­մի վե­րա­ծե­լու փոր­ձե­րի, հա­մախ­մբ­ման գա­ղա­փար­նե­րը ծաղ­րու­ծա­նա­կի են­թար­կե­լու մա­սին է։ Կո­ռուպ­ցիա­յի դեմ պետք է պայ­քա­րել, բայց այդ պայ­քա­րը չպետք է վե­րած­վի նե­րազ­գա­յին պա­ռակտ­ման։ Ե­թե կո­ռուպ­ցիա­յի մեջ թա­թախ­ված է ե­ղել 100 մարդ, չպետք է այն դարձ­նել տաս­նյակ հա­զար մարդ­կանց միջև ե­ղած կոնֆ­լիկտ։ Սա տեխ­նո­լո­գիա է։ Ցան­կա­ցած երկ­րում հե­ղա­փո­խու­թյուն­նե­րը սկս­վում են կո­ռուպ­ցիա­յի խն­դի­րը շա­հար­կե­լով։ Երկ­րոր­դեմ` կո­ռուպ­ցիան ե­ղել է ու միշտ կա, դրա դեմ պետք է պայ­քա­րել, սա­կայն այն չպետք է վե­րա­ծել ինք­նու­թյան և թշ­նա­մու­թյան խնդ­րի։
-Փաս­տե­ցիք, որ այ­սօր աշ­խար­հա­քա­ղա­քա­կան մեծ խաղ է գնում, Հա­յաս­տանն այդ ա­մե­նում ինչ­պե՞ս պետք է ի­րեն դրսևո­րի և ինչ­պե՞ս ա­նել, որ մեր գո­յու­թյու­նը չվ­տանգ­վի։
-Ա­ռա­ջին հեր­թին պետք է չե­զո­քաց­նել այն խմ­բե­րը, ո­րոնք ոչ թե Հա­յաս­տա­նի, այլ դր­սի ու­ժե­րի շա­հերն են սպա­սար­կում։ Պար­տա­դիր չէ, որ այդ ու­ժե­րը լի­նեն պե­տու­թյուն­ներ։ Դրանք պետք է բա­ցա­հայտ­վեն, բո­լո­րը պի­տի հաս­կա­նան սա ու սադ­րանք­նե­րի չեն­թարկ­վեն։
-Այս եր­կու տար­վա ըն­թաց­քում Հա­յաս­տանն իր հա­րա­բե­րու­թյուն­նե­րը բա­վա­կան վատ­թա­րաց­րել է գոր­ծըն­կեր և դաշ­նա­կից պե­տու­թյուն­նե­րի հետ։ Այս ի­րա­վի­ճա­կում սա մեզ հա­մար ի՞նչ խն­դիր­ներ կս­տեղ­ծի։ Այս հա­մա­տեքս­տում բա­վա­կա­նին խնդ­րա­հա­րույց է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րի սր­ված վի­ճա­կը, ո­րի ա­պա­ցույցն են նաև Մար­գա­րի­տա Սի­մո­նյա­նի վեր­ջին հայ­տա­րա­րու­թյունն ու դրա ար­ձա­գանք­նե­րը։ Ի՞նչ ան­ցան­կա­լի զար­գա­ցում­ներ կա­րող են լի­նել այս հար­թու­թյու­նում։
-Նախ` ե­կեք հս­տա­կեց­նենք՝ ոչ թե հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րում, այլ Հա­յաս­տա­նի և Ռու­սաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի միջև է լար­վա­ծու­թյու­նը։ Մենք ու­նենք ան­հաս­կա­նա­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ նաև Վրաս­տա­նի հետ, բարդ, ա­ռա­ջին հա­յաց­քից ան­տե­սա­նե­լի, բայց ան­վս­տա­հե­լի հա­րա­բե­րու­թյուն­ներ` Ի­րա­նի հետ, ու­նենք «փչաց­րած» հա­րա­բե­րու­թյուն­ներ ԱՄՆ-ի հետ, իսկ ԵՄ եր­կր­նե­րի հետ ընդ­հան­րա­պես պարզ չէ, թե ինչ հա­րա­բե­րու­թյուն­ներ ու­նենք։ Այս ա­մե­նի բա­ցատ­րու­թյունն այն է, որ գոր­ծող իշ­խա­նու­թյունն ուղ­ղա­կի ար­տա­քին քա­ղա­քա­կա­նու­թյուն չու­նի, պա­հի տակ ո­րո­շում­ներ է կա­յաց­նում, շատ դեպ­քե­րում` ի­րա­րա­մերժ, այս­րո­պեա­կան, ի­րա­վի­ճա­կա­յին, ան­հաս­կա­նա­լի, ո­րոնք հան­գեց­նում են հա­մա­պա­տաս­խան հետևանք­նե­րի։
Ինչ վե­րա­բե­րում է հայ-ռու­սա­կան հա­րա­բե­րու­թյուն­նե­րին, կա մեկ հիմ­նա­կան խն­դիր՝ Հա­յաս­տա­նի իշ­խա­նու­թյուն­նե­րի հան­դեպ ան­վս­տա­հու­թյուն, ինչ­պես նաև աշ­խար­հա­քա­ղա­քա­կան այլ հար­ցեր։ Բայց և՛ ՌԴ-ում, և՛ Հա­յաս­տա­նում հաս­կա­նում են, որ իշ­խա­նու­թյուն­ներն այ­սօր կան, վա­ղը չկան, իսկ երկ­կող­մա­նի շա­հերն ա­վե­լի լուրջ են։ Դա լավ երևաց, երբ Թուր­քիան փոր­ձեց մի­ջամ­տել հայ-ադր­բե­ջա­նա­կան խնդ­րին, և Ռու­սաս­տա­նը հա­կազ­դե­ցու­թյուն ցու­ցա­բե­րեց՝ չկարևո­րե­լով, թե ով է Հա­յաս­տա­նում իշ­խա­նու­թյան ղե­կին ու ինչ ան­հաս­կա­նա­լի քա­ղա­քա­կա­նու­թյուն է վա­րում։ Կա աշ­խար­հա­քա­ղա­քա­կան քար­տեզ, որն իր ի­րո­ղու­թյուն­ներն ու­նի, դրանք ա­վե­լի կարևոր են, քան ո­րոշ մարդ­կանց ան­հե­ռա­տես քա­ղա­քա­կա­նու­թյու­նը։
-Տա­վու­շյան ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րին հետևե­ցին ներ­քա­ղա­քա­կան քն­նար­կում­ներ, երբ կշեռ­քի նժա­րին էին դր­վում նախ­կին ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը, ան­գամ իշ­խա­նա­կան շր­ջա­նա­կից կար­ծիք հն­չեց, թե նախ­կին­նե­րը ռազ­մա­կան «հե­ղա­փո­խու­թյուն» են փոր­ձում ա­նել։ Այս կար­գի քն­նար­կում­ներն ինչ­պե՞ս եք գնա­հա­տում, երբ փորձ է ար­վում բա­նա­կը ներ­քա­շե­լու ներ­քա­ղա­քա­կան բա­նա­վե­ճե­րի տի­րույթ։
-Նախ` պի­տի հաս­կա­նալ. մենք նպա­տակ ու­նենք մեր խն­դիր­նե­րը լու՞րջ, թե՞ ան­լուրջ քն­նար­կե­լու։ Ե­թե խն­դիր­նե­րը փոր­ձենք ան­լուրջ ձևով քն­նար­կել, ու­րեմն պի­տի դի­տար­կենք իշ­խա­նու­թյան պո­պու­լիս­տա­կան հայ­տա­րա­րու­թյուն­նե­րը։ Պո­պու­լիզ­մը թող­նենք մի կողմ և խն­դիր­նե­րը լուրջ գնա­հա­տենք, իսկ այս պա­րա­գա­յում պի­տի հաս­կա­նանք, որ բա­նա­կը ինչ-որ ա­ռու­մով քա­ղա­քա­կան գոր­ծըն­թաց­նե­րից դեռևս դուրս է, ո­րով­հետև պո­պու­լիստ իշ­խա­նու­թյուն­նե­րը դեռ մուտք չեն գոր­ծել բա­նակ։ ՈՒ փառք Աստ­ծո, որ դեռ չեն կա­րո­ղա­ցել մուտք գոր­ծել։ Այս օ­րե­րին և՛ իշ­խա­նու­թյու­նը, և՛ ընդ­դի­մու­թյու­նը փոր­ձում են ռազ­մա­կան գոր­ծո­ղու­թյուն­նե­րը շա­հար­կել, ին­չը շատ վատ է։ Բա­նա­կի խն­դիր­նե­րը պի­տի քա­ղա­քա­կա­նու­թյու­նից վեր լի­նեն։
-Ան­կախ հան­գա­ման­քից, թե այ­սօր ինչ իշ­խա­նու­թյուն ու­նենք, ո՞րն է նրա ա­ռաջ­նա­յին խն­դի­րը։
-Ա­ռաջ­նա­յինը հան­րա­յին պա­ռակտ­վա­ծու­թյան չե­զո­քա­ցումն է, ինչն այս իշ­խա­նու­թյու­նը չի կա­րող ա­նել, ո­րով­հետև կար­միր գծե­րը վա­ղուց ան­ցել է, և խն­դիր­ներն այլևս օ­րեն­քի շր­ջա­նակ­նե­րում չեն։ Երկ­րորդը տն­տե­սա­կան խն­դիր­ներն են, ո­րոնք ոչ պրո­ֆե­սիո­նալ կա­ռա­վար­ման հետևանք են։ Այս խն­դիր­նե­րը գնա­լով ա­վե­լի են մե­ծա­նա­լու, և այս իշ­խա­նու­թյուն­նե­րը չեն կա­րո­ղա­նա­լու դրանք հաղ­թա­հա­րել։ Մո­տա­կա ա­միս­նե­րին այս ա­մենն ա­վե­լի ցայ­տուն կերևա։ Եր­րոր­դը՝ ներ­քին և ար­տա­քին լուրջ քա­ղա­քա­կա­նու­թյուն մշա­կելն ու վա­րելն է, ին­չը ևս չեն կա­րող։
-Ստաց­վում է՝ ո­չինչ չեն կա­րող ա­նել, այդ դեպ­քում ո՞ր ճա­նա­պարհն է ա­վե­լի ճիշտ։
-Ա­մե­նա­ճիշտ ճա­նա­պար­հը նրանց իշ­խա­նու­թյու­նից հե­ռաց­նելն է, բայց ան­մի­ջա­պես երկ­րորդ խն­դիրն է ա­ռա­ջա­նում` իսկ ո՞վ պի­տի նրանց փո­խա­րի­նի։ Այս հար­ցը ևս բաց է։ Չեմ կար­ծում, որ ընդ­դի­մու­թյու­նը փայ­լուն պրո­յեկտ­ներ ու­նի կամ ի­րե­նից լուրջ քա­ղա­քա­կան ուժ է ներ­կա­յաց­նում, որ կա­րող է իշ­խա­նու­թյա­նը փո­խա­րի­նել, իսկ սա ար­դեն ող­բեր­գու­թյուն է։ Այ­լընտ­րանք չկա, ո­րը միակ մի­ջոցն է, որ պա­հում է այս իշ­խա­նու­թյա­նը։ Հան­րու­թյունն ի­րա­կան այ­լընտ­րանք դեռևս չի տես­նում։


Զրույ­ցը՝
Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 9706

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ