Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Կյանք փր­կող պատ­վաս­տա­ն­յու՞թ, թե՞ «ճա­գար­ներ» փոր­ձար­կում­նե­րի հա­մար

Կյանք փր­կող պատ­վաս­տա­ն­յու՞թ, թե՞ «ճա­գար­ներ» փոր­ձար­կում­նե­րի հա­մար
24.07.2020 | 00:57

Օ­րերս ՌԴ ա­ռող­ջա­պա­հու­թյան պա­տաս­խա­նա­տու­նե­րը հայ­տա­րա­րե­ցին, որ կո­րո­նա­վի­րու­սի դեմ պատ­վաս­տա­նյու­թի ե­րեք փոր­ձան­մուշ հա­ջող փոր­ձար­կում են ան­ցել։ Չնա­յած այս հան­գա­ման­քին Հա­յաս­տա­նի ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րու­թյու­նը դեռ չի շտա­պում պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն­ներ ձեռք բե­րել ՌԴ-ի հետ՝ այդ պատ­վաս­տա­նյու­թից ու­նե­նա­լու հա­մար։ Մինչ­դեռ ու­շագ­րավ է, որ Ար­սեն Թո­րո­սյա­նը շա­բաթ­ներ ա­ռաջ հայ­տա­րա­րեց, թե և ու­ղիղ ար­տադ­րող­նե­րի, և հա­վա­քա­կան գնորդ­նե­րի հետ հնա­րա­վոր պատ­վաս­տա­նյու­թի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ է վա­րում ինչ­պի­սին Ա­ռող­ջա­պա­հու­թյան հա­մաշ­խար­հա­յին կազ­մա­կեր­պու­թյան (ԱՀԿ), ՅՈՒ­ՆԻ­ՍԵՖ-ի, այն­պես էլ Պատ­վաս­տում­նե­րի և պատ­վաս­տա­նյու­թե­րի գլո­բալ դա­շին­քի (ԳԱ­ՎԻ) հետ։ Ի դեպ, սա այն դեպ­քում, որ այդ պատ­վաս­տա­նյու­թե­րը դեռ հա­մա­պա­տաս­խան փոր­ձար­կում­ներ չէին էլ ան­ցել։


Իսկ այ­սօր, երբ Ռու­սաս­տա­նը հայ­տա­րա­րում է, թե ար­դեն բա­րե­հա­ջող փոր­ձար­կում ան­ցած պատ­վաս­տա­նյու­թը պատ­րաստ­վում են օ­գոս­տո­սից ար­դեն ար­տադ­րե­լու, Ար­սեն Թո­րո­սյա­նը չի շտա­պում նույն ա­րա­գու­թյամբ ձեռք բե­րել այն, որ­պես­զի այն­պես չս­տաց­վի, որ ինչ­պես ինքն է ա­սում, Հա­յաս­տա­նը «զրկ­վի կյանք փր­կող պրո­դուկ­տից, ո­րը փաս­տա­ցի միակ բանն է լի­նե­լու, որ մեզ թույլ է տա­լու վե­րա­դառ­նալ ա­ռանց դի­մակ­նե­րի, ա­ռանց սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան կյան­քին»։ Մեր հար­ցին, թե ՌԴ-ի հետ կա՞ն այս պա­հին փոր­ձար­կում ան­ցած պատ­վաս­տա­նյու­թի շուրջ բա­նակ­ցու­թյուն­ներ, նա­խա­րա­րու­թյու­նից ոչ հս­տակ պա­տաս­խան տվե­ցին, թե բո­լոր եր­կր­նե­րի հետ էլ բա­նակ­ցու­թյուն­ներ կան. «Փոր­ձար­կում­ներ անց­նե­լը դեռ չի նշա­նա­կում վերջ­նա­կան ար­դյունք։ Որևէ եր­կիր դեռ չու­նի պատ­վաս­տա­նյու­թի վերջ­նա­կան ար­դյունք»։
Հե­տաքր­քիր է, մի դեպ­քում Ար­սեն Թո­րո­սյանն ա­ճա­պա­րում է դեռ փոր­ձար­կում չան­ցած պատ­վաս­տա­նյու­թե­րի շուրջ պայ­մա­նա­վոր­վա­ծու­թյուն ձեռք բե­րել, որ հան­կարծ «հետ չընկ­նենք», մյուս դեպ­քում ար­դեն բա­րե­հա­ջող փոր­ձար­կում ան­ցած պատ­վաս­տա­նյու­թից «վերջ­նա­կան ար­դյու՞նք» է ակն­կա­լում։ Որ­տե՞ղ է թաղ­ված շան գլու­խը, հնա­րա­վո՞ր է խն­դի­րը ոչ թե պատ­վաս­տա­նյութն է, այլ այն ար­տադ­րող եր­կի­րը կամ կազ­մա­կեր­պու­թյու­նը։ Մե­կի դեպ­քում Թո­րո­սյա­նը Հա­յաս­տա­նի քա­ղա­քա­ցուն կա­րող է ան­գամ փոր­ձար­կում­նե­րի հա­մար «ճա­գար­ներ» դարձ­նել, մյու­սի պա­րա­գա­յում հրա­ժար­վել ան­գամ «կյանք փր­կող պրո­դուկ­տից»։
Ա­հա այս տրա­մա­բա­նու­թյամբ է ըն­թա­նում վի­րու­սի դեմ պայ­քա­րը, դրա հա­մար էլ հու­լի­սի 23-ի ժա­մը 11.00-ի դրու­թյամբ ար­դեն 977 մահ ու­նենք, իսկ Ար­սեն Թո­րո­սյանն էլ բա­վա­կան ան­կեղծ էր իր կան­խա­տե­սում­նե­րում, երբ ժա­մա­նա­կին հայ­տա­րա­րում էր, թե 500 հա­զար վա­րա­կա­կիր կու­նե­նանք ու հա­զա­րա­վոր մա­հեր։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 6395

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ