Անկախության օրվա կա­պակցությամբ «Ի­րա­տես» թեր­­թի հա­ջորդ հա­մա­րը լույս կտես­նի սեպտեմբերի 25-ին:               
 

Ով «փար­թի» ա­նի ու խն­ջույ­քի գնա, ում տու­գա­նեն

Ով «փար­թի» ա­նի ու խն­ջույ­քի գնա, ում տու­գա­նեն
28.07.2020 | 00:23

Այս իշ­խա­նու­թյու­նը նախ և ա­ռաջ բա­րո­յա­պես ի­րա­վունք չու­նի քա­ղա­քա­ցուց պա­հան­ջե­լու դի­մակ դնել և հետևել սահ­ման­ված կա­նոն­նե­րին այն պարզ պատ­ճա­ռով, որ հա­կա­ռակ օ­րի­նակն է ծա­ռա­յում։ Իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն են ան­ձամբ խախ­տում բո­լոր կա­նոն­նե­րը, սա­կայն տու­գան­վում է դի­մա­կը կես սան­տի­մետր քթից ներքև դրած կամ դի­մակ դրած, բայց անձ­նա­գիր չու­նե­ցող (սա պար­զա­պես աբ­սուրդ է) շար­քա­յին քա­ղա­քա­ցին։ Նի­կոլ Փա­շի­նյա­նը թույլ ու ան­կա­րող է և որ­պես իշ­խող մե­ծա­մաս­նու­թյան ղե­կա­վար, և որ­պես վար­չա­պետ, ո­րով­հետև նրա ա­մե­նօ­րյա կո­չե­րին չեն հետևում և իր ու­ժի պատ­գա­մա­վոր­նե­րը, և սե­փա­կան կա­ռա­վա­րու­թյան ան­դամ­նե­րը։ Իսկ ե­թե նրա կա­ռա­վա­րու­թյան սահ­մա­նած կա­նոն­ներն այն­քան ան­հե­թեթ ու ան­տե­ղի են, որ սե­փա­կան թի­մա­կից­ներն ան­գամ բա­նի տեղ չեն դնում, ու­րեմն ին­չու՞ են դրանք միայն շար­քա­յին քա­ղա­քա­ցի­նե­րի վզին փա­թա­թում։ Ե­թե 40 աս­տի­ճա­նի տակ իշ­խա­նա­վո­րը գե­րա­դա­սում է ա­ռանց դի­մակ «փար­թի» ա­նել Սևա­նա լճի ա­փին, ին­չու՞ պի­տի Երևա­նում աշ­խա­տան­քի շտա­պող քա­ղա­քա­ցին տա­պին փո­ղո­ցում դի­մա­կը դրած քայ­լի։ Ո՞ր տրա­մա­բա­նու­թյամբ։ Ինչ­պե՞ս է ստաց­վում, որ 4 մարդ ի­րար հետ հա­վաք­ված կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման հա­մար մեծ վտանգ են ներ­կա­յաց­նում, իսկ իշ­խա­նու­թյան ան­դա­մի խն­ջույ­քին մաս­նակ­ցե­լը խիստ նոր­մալ է։ Ա­մենևին նպա­տակ չու­նենք այս կամ այն «փար­թիա­սեր», խն­ջույք­նե­րի սի­րա­հար իշ­խա­նա­վոր­նե­րին դա­տե­լու, պար­զա­պես հարց է ա­ռա­ջա­նում՝ ին­չու՞ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րի հա­մար այդ ա­մե­նը նոր­մալ է դիտ­վում, իսկ շար­քա­յին քա­ղա­քա­ցու դեպ­քում «մա­հա­ցու» մեղք է։ Թե՞ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­ներն ու­րա­խա­նալ, հան­գս­տա­նալ գի­տեն, իսկ շար­քա­յին քա­ղա­քա­ցին՝ ոչ, նա միայն «տու­գան­քի մա­տե­րիալ» է։


Այս ա­մե­նից կա­րե­լի է նաև եզ­րա­հան­գել, ե­թե Նի­կոլ Փա­շի­նյա­նը չի կա­րող իր թի­մին գո­նե 3-4 ա­միս վե­րահս­կել, հաս­կաց­նել, որ ա­ռա­ջին հեր­թին ի­րենք պի­տի հան­րու­թյա­նը օ­րի­նակ ծա­ռա­յեն, ինչ­պե՞ս կա­րող է մի ողջ ժո­ղովր­դի հե­ռու պա­հել վտանգ­նե­րից ու ե­րես ու­նե­նալ նրանց կշ­տամ­բե­լու, վի­րու­սի տա­րած­ման մեղ­քը նրանց վրա բար­դե­լու։ ՈՒ հենց այս­տեղ էլ Նի­կոլ Փա­շի­նյա­նը պի­տի իր հար­ցի՝ «որ­տե՞ղ ենք մենք սխալ­վել» պա­տաս­խա­նը ստա­նա։ Մար­դիկ չեն հա­վա­տում ձեր ա­սած­նե­րին ու քայ­լե­րին այն պատ­ճա­ռով, որ դուք ևս դրանց չեք հա­վա­տում, դուք էլ վս­տահ չեք, որ ճիշտ եք պայ­քա­րում վի­րու­սի դեմ և ընդ­հան­րա­պես հա­մոզ­ված չեք, որ բո­լոր խն­դիր­նե­րի լու­ծում­ներն ի վի­ճա­կի եք գտ­նե­լու։


Ռու­զան ԽԱ­ՉԱՏ­ՐՅԱՆ

Դիտվել է՝ 5482

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ