Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

«Ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մի ու 2020-ի հու­լի­ս­յան դեպ­քե­րի միջև հա­մե­մա­տա­կան անց­կաց­նելն ան­բա­րո­յա­կա­նութ­յուն է»

«Ապ­րի­լ­յան պա­տե­րազ­մի ու 2020-ի հու­լի­ս­յան դեպ­քե­րի միջև հա­մե­մա­տա­կան անց­կաց­նելն ան­բա­րո­յա­կա­նութ­յուն է»
28.07.2020 | 00:47

Հայ-ադր­բե­ջա­նա­կան սահ­մա­նին օ­րեր տևած լար­ված բա­խում­նե­րի ժա­մա­նակ, երբ ընդ­դի­մու­թյունն ա­մեն ինչ մի կողմ դրեց ու կանգ­նեց բա­նա­կի կող­քին, իշ­խա­նու­թյուն­նե­րը շա­րու­նա­կե­ցին հա­սա­րա­կու­թյու­նը սևե­րի ու սպի­տակ­նե­րի բա­ժա­նե­լու գոր­ծե­լա­ճոը: «Ի­րա­տե­սի» հետ զրույ­ցում նման տե­սա­կետ հայտ­նեց քա­ղա­քա­գետ ԳԱ­ԳԻԿ ՀԱՄ­ԲԱ­ՐՅԱՆՆ ու հա­վե­լեց՝ իշ­խա­նու­թյան ներ­կա­յա­ցու­ցիչ­նե­րը զին­վո­րա­կան­նե­րին ան­գամ հե­ղաշր­ջում կազ­մա­կեր­պե­լու մեջ մե­ղադ­րե­ցին, ազ­դա­րա­րե­լով, որ պետք է ձեր­բա­կա­լել նրանց: Սրան զու­գա­հեռ սո­ցիա­լա­կան ցան­ցե­րում բա­նա­կի գրան­ցած հաղ­թա­նա­կը իշ­խա­նու­թյունն ի­րեն վե­րագ­րեց:

-Սահ­մա­նա­յին վեր­ջին բա­խում­ներն իշ­խա­նու­թյուն­նե­րը նույ­նաց­նում են 2016-ի դեպ­քե­րի հետ: Տե­ղի՞ն է հա­մե­մա­տու­թյու­նը։
-Այդ հա­մե­մա­տու­թյու­նը, միան­շա­նակ, մի­տում­նա­վոր է ար­վում: 2016-ի ապ­րի­լին ու այս տար­վա հու­լի­սին տե­ղի ու­նե­ցա­ծը բա­ցա­ր­ձակ ան­հա­մե­մա­տե­լի են: Նախ` բա­խում­նե­րի ծա­վալ­ներն էին տար­բեր, երկ­րորդ՝ կի­րառ­ված զի­նա­տե­սակ­նե­րը: Որևի­ցե նմա­նու­թյուն այս­տեղ չկա: Ապ­րի­լյան քա­ռօ­րյան կար­ճատև պա­տե­րազմ էր, իսկ օ­րեր ա­ռաջ տե­ղի ու­նե­ցա­ծը սահ­մա­նա­յին խո­շոր բա­խում, հա­մե­մա­տա­կան անց­կաց­նելն ան­բա­րո­յա­կա­նու­թյուն է: Հաս­կա­նա­լի է՝ ին­չու են փոր­ձում զու­գա­հեռ­ներ ան­կաց­նել: Այն պրի­մի­տիվ տրա­մա­բա­նու­թյամբ, որ ցույց տան, թե նախ­կին­նե­րը տա­րածք կորց­նող են, ի­րենք՝ ձեռք բե­րող: Բայց իշ­խա­նու­թյու­նը, ի դեմս Նի­կոլ Փա­շի­նյա­նի, հրա­պա­րա­կավ ի ցույց դրեց, որ ռազ­մա­կան ո­լոր­տի հետ որևէ առն­չու­թյուն չու­նի:
-ՈՒԱԶ-ի հան­գա­մա՞ն­քը նկա­տի ու­նեք:
-Ա­յո, նա կա­ռա­վա­րու­թյան նիս­տի ժա­մա­նակ ադր­բե­ջա­նա­մետ օմ­բուդս­մե­նին բնո­րոշ հար­ցադ­րում­ներ սկ­սեց ա­նել: Այդ հար­ցու­պա­տաս­խա­նը հետ­հե­ղա­փո­խա­կան էյ­ֆո­րիա­յից ա­զատ­ված­նե­րի մոտ տա­րա­կու­սանք հա­րու­ցեց: Ա­մեն ինչ ի­րեն վե­րագ­րել փոր­ձող ան­ձը չի կա­րող այդ­պի­սի անտ­րա­մա­բա­նա­կան հար­ցադ­րում­ներ ա­նել պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րին ու բա­ցա­հայտ ցույց տալ, որ ի­րա­վի­ճա­կին ծա­նոթ չէ: Բո­լոր նրանք, որ թա­ցը չո­րից տար­բե­րում են, շատ լավ հաս­կա­ցան` Փա­շի­նյա­նին ո՛չ գլ­խա­վոր շտա­բի պե­տը, ո՛չ էլ պաշտ­պա­նու­թյան նա­խա­րա­րը ո­չինչ չեն զե­կու­ցել: Սահ­մա­նա­յին լար­վա­ծու­թյան ու հատ­կա­պես Ռու­սաս­տա­նում տե­ղի ու­նե­ցած մի­ջա­դե­պե­րին էլ չանդ­րա­դար­ձավ, ին­չը ևս մեկ ան­գամ վկա­յում է, որ թե­մա­յին չի տի­րա­պե­տում: Ա­ռա­ջի­նը ազ­դա­րա­րեց, որ Հա­յաս­տա­նում կո­րո­նա­վի­րու­սի վա­րակ­ման դեպք կա, «լայ­վե­րով» մինչ օրս խո­սում է կո­րո­նա­վի­րու­սի տա­րած­ման դեպ­քե­րի ու դրա մե­ղա­վո­րի մա­սին, այս դեպ­քում, սա­կայն, լուռ էր:
-Բայց չէ՞ որ նա գե­րա­գույն գլ­խա­վոր հրա­մա­նա­տարն է:
-Ի­հար­կե հաս­կա­նում եմ Ձեր հար­ցի են­թա­տեքս­տը, բայց պա­տե­րազ­մա­կան ի­րա­վի­ճա­կում նա ըն­դա­մե­նը վար­չա­պետ է: Փա­շի­նյանն, ա­յո, ցան­կա­ցած պա­հին ի­րեն ինչ ու­զում, հռ­չա­կում է, դա նրա փա­ռա­սի­րու­թյամբ է պայ­մա­նա­վոր­ված: Նույն հա­ջո­ղու­թյամբ երկ­րի գլ­խա­վոր հա­մա­ճա­րա­կա­բանն է, ա­ռող­ջա­պա­հու­թյան նա­խա­րա­րը, մի խոս­քով, ա­մեն ինչ է, բա­ցի վար­չա­պե­տից:
-Իմ­քա­յա­լա­կան պատ­գա­մա­վոր Հայկ Սարգ­սյա­նը, խախ­տե­լով պա­րե­տի ցու­ցում­նե­րը, Սևա­նի ա­փին մեծ հա­վա­քույթ է կազ­մա­կեր­պել: Տա­րած­ված տե­սա­նյու­թից երևում է, որ հա­վաք­ված­նե­րից որևէ մե­կը դի­մակ չի դրել, սո­ցիա­լա­կան հե­ռա­վո­րու­թյան մա­սին խոսք ան­գամ չկա: Ի՞նչ պետք է հետևի այս մի­ջա­դե­պին:
-Նի­կոլ Փա­շի­նյա­նը շատ վա­ղուց է ա­պա­ցու­ցել, որ այդ ըն­տա­նի­քի եր­կու ե­րի­տա­սարդ­նե­րի նկատ­մամբ թու­լու­թյուն ու­նի: Մինչ այս դեպքն էլ, հի­շում եք, պատ­գա­մա­վոր կոչ­վածն իր ըն­կե­րու­հի­նե­րին էր տա­րել Բաղ­րա­մյան 26 ու խրախ­ճանք կազ­մա­կեր­պել, ին­չի առն­չու­թյամբ որևէ պա­տաս­խա­նատ­վու­թյան չեն­թարկ­վեց: Ինչ վե­րա­բե­րում է այս մի­ջա­դե­պին, ա­պա կտես­նենք՝ Նի­կոլ Փա­շի­նյա­նի հա­մար բո­լո­րը հա­վա­սա՞ր են, թե՞ ոչ: Ազ­գա­յին ժո­ղո­վի պատ­գա­մա­վո­րը խախ­տում է ու ար­հա­մար­հում պա­րե­տի մի քա­նի ո­րո­շում­ներ միան­գա­մից: Նի­կոլ Փա­շի­նյա­նը պա­րե­տի ո­րոշ­ման խախտ­ման հա­մար հան­գս­տի ու­ղար­կեց սե­փա­կան տան բա­կում որ­դու հար­սա­նի­քը կազ­մա­կեր­պել հան­դգ­նած գլ­խա­վոր շտա­բի պե­տին: Հի­մա իր հա­րա­զատ պատ­գա­մա­վո­րը, որ հե­ղա­փո­խու­թյան օ­րե­րին, ըստ տար­բեր լրատ­վա­մի­ջոց­նե­րի, թիկ­նա­պա­հու­թյուն էր ա­նում, ջուր էր տա­նում Փա­շի­նյա­նին, բա­ցար­ձակ թքած ու­նե­նա­լով պա­րե­տի ո­րո­շում­նե­րի վրա, փար­թի­ներ է կազ­մա­կեր­պում: Ե­թե հա­սա­րակ ժո­ղո­վուր­դը տու­գան­քի մա­տե­րիալ է Փա­շի­նյա­նի հա­մար, ա­պա տես­նենք՝ իր հա­րա­զատ քայ­լիստ պատ­գա­մա­վորն ու նրա հետ ու­րա­խա­ցող­նե­րը տու­գան­վե­լու՞ են ար­դյոք։
-Խոր­հր­դա­րա­նի ևս մեկ նս­տաշր­ջան է ա­վարտ­վել, ո­րա­կա­պես ա­ճե՞լ է օ­րենս­դի­րը:
-Բա­ցար­ձակ: 2018-ի ընտ­րու­թյուն­նե­րից հե­տո մինչ այ­սօր, երբ այս խայ­տա­ռակ խոր­հր­դա­րա­նը ձևա­վոր­վեց, ո­րա­կա­կան ա­ճի մա­սին չեմ կա­րող խո­սել: Ըն­դա­մե­նը 2-3 պատ­գա­մա­վոր կա, որ ա­ռանց կաշ­կանդ­վե­լու կա­րող է իր տե­սա­կետն ար­տա­հայ­տել կամ ընդ­դի­մա­նալ Նի­կոլ Փա­շի­նյա­նի ա­պօ­րի­նի ո­րո­շում­նե­րին, ին­չը, ի­հար­կե, ֆա­շիզ­մի բա­ցա­հայտ դրսևո­րում է: 21-րդ դա­րում նման խոր­հր­դա­րան ու­նե­նալն ուղ­ղա­կի խայ­տա­ռա­կու­թյուն է, այդ անգ­րա­գետ­նե­րի զանգ­վա­ծով իշ­խա­նու­թյուն ձևա­վո­րած Փա­շի­նյա­նը մեզ կոր­ծան­ման է տա­նում: Նախ­կին գու­մար­ման խոր­հր­դա­րան­նե­րը ևս ին­տե­լեկ­տով չէին փայ­լում, բայց նույն ՀՀԿ-ում 15-20 պատ­գա­մա­վոր կար գո­նե, որ իր գոր­ծում պրո­ֆե­սիո­նալ էր: Այ­սօր ի­րա­վա­կան ո­լոր­տի վե­րա­բե­րյալ օ­րի­նագ­ծեր են ներ­կա­յաց­նում ի­րա­վա­բա­նա­կան կր­թու­թյուն չու­նե­ցող ան­ձինք, ինչն ուղ­ղա­կի դի­լե­տան­տու­թյուն է: Նույնն է, որ ես, պատ­մա­բան լի­նե­լով, ա­ռող­ջա­պա­հա­կան խն­դիր­նե­րով զբաղ­վեի, ինչ է թե ինչ-որ ժա­մա­նակ մի լրատ­վա­մի­ջո­ցում թե­մա­յի վե­րա­բե­րյալ հոդ­ված­ներ եմ գրել: Մենք այս մա­կար­դա­կի կա­ռա­վա­րիչ­ներ ու պատ­գա­մա­վոր­ներ ու­նենք, ու դա Նի­կոլ Փա­շի­նյա­նից է գա­լիս, ո­րով­հետև նա, որ­պես դե­ղին մա­մու­լի ա­մե­նա­վառ ներ­կա­յա­ցու­ցիչ, պե­տա­կան կա­ռա­վար­ման հա­մա­կար­գին վե­րա­բեր­վում է այն­պես, ինչ­պես իր թեր­թին: Նրա քայ­լե­րի մեջ պետք չէ շատ խոր բա­ներ փնտ­րել, ա­մեն ինչ շատ ա­վե­լի պրի­մի­տիվ է:

Զրույ­ցը`
Սևակ ՎԱՐ­ԴՈՒ­ՄՅԱ­ՆԻ

Դիտվել է՝ 10540

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ