Միացյալ Նահանգները չի աջակցել Իրանի դեմ Իսրայելի պատասխան հարձակմանը՝ հայտնել է CNN-ը՝ հղում անելով ամերիկացի պաշտոնյային։ «Մենք չաջակցեցինք այս պատասխանին, թեև Իսրայելը Վաշինգտոնին զգուշացրել էր, որ մոտ օրերս պատասխան միջոցներ կձեռնարկի Իսլամական Հանրապետության դեմ»,- ասել է ամերիկացի պաշտոնյան։                
 

Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական վճիռ է կայացրել

Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական վճիռ է կայացրել
10.09.2020 | 13:47

Սաուդյան Արաբիայում դատարանը պատմական որոշում է կայացրել մի կնոջ գործով, որը դատարանի առջև էր կանգնել առանց հոր թույլտվության ճանապարհորդելու համար: Ըստ դատարանի որոշման՝ նա ոչ մի հանցագործություն չի կատարել և իրավասու է ինքնուրույն ընտրել իր ապրելու վայրը: Դատավորի որոշման մասին իր թվիթերյան էջում գրել է փաստաբանը, որը որոշումը «պատմական» է բնորոշել, գրում է alarabiya.net կայքը:

«Ողջույնի և գնահատանքի խոսքեր եմ ուղղում երիտասարդ դատավորին, որն ընդունել է այս պատմական որոշումը՝ հիասքանչ հիմնավորումներով: Այս որոշումը կդառնա Սաուդյան Արաբիայի դատական համակարգի պատմության նվաճումներից մեկը»,-գրել է փաստաբան Աբդուլռահման Ալահիմը: 2019-ի օգոստոսին թագավորությունը հաստատել է նոր օրենքներ, որոնք թույլ են տալիս Սաուդյան Արաբիայի կին քաղաքացիներին դիմել անձնագիր ստանալու համար և ազատ ճանապարհորդել: Իրավական համակարգը նախկինում կանանցից անձնագիր կամ ճանապարհորդության իրավունք ստանալու համար չափահաս տղամարդու համաձայնություն էր պահանջում:

Դիտվել է՝ 1004

Մեկնաբանություններ