Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը նախատեսում է մայիսի 9-ին առաջին անգամ այցելել Սպիտակ տուն նախագահ Ջո Բայդենի պաշտոնավարումից հետո: Սա նշանակում է, որ վերականգնվում են այս երկրների ռազմական կապերը: Թուրքիայի կողմից ՆԱՏՕ-ին Շվեդիայի անդամակցության հաստատումից հետո Վաշինգտոնը 23 միլիարդ դոլար արժողությամբ պայմանագիր է ստորագրել՝ ամերիկյան արտադրության F-16 մարտական ինքնաթիռներ, հրթիռներ և ռումբեր Անկարային վաճառելու համար:                
 

Ոլորտը քարուքանդ է լինում

Ոլորտը քարուքանդ է լինում
17.09.2020 | 21:16

Տարբեր ոլորտներում ամենաթողությունն ու անկազմակերպ աշխատանքն այնքան բացահայտ է, որ եթե Նիկոլ Փաշինյանն օրական 25 անգամ հայտարարի, թե բոլորին շատ է սիրում, իրեն ու իր կառավարությանը կոռուպցիայի, փայ մտնելու մեջ մեղադրողներն իրենց գեղեցիկ գլուխը պատին են տալիս, միևնույն է, ոչ նրա խոսքերը տեղ կհասնեն, ոչ էլ դրանց ազնվությանը հավատացող կլինի։ Որովհետև փաստերը հակառակի մասին են վկայում։ Հիմա ինչքան էլ Փաշինյանն առողջապահության համակարգի թերացումներից չխոսի, ակնհայտ է, որ լուրջ մասնագետներ, հայտնի բժիշկներ պարբերաբար բողոքում այդ կառույցի ղեկավարի աշխատանքից։ Էլ որքան բժիշկ ու բուժհաստատությունների աշխատակիցներ պետք է բարձրաձայնեն խնդիրներ, որ կառավարության ղեկավարը սեփական կառավարության սխալները տեսնի։


Արդեն մի քանի օր է ակտիվ քննարկվում է Յոլյանի անվան արյունաբանության կենտրոնի տնօրեն Սամվել Դանիելյանի աշխատանքային պայմանագիրը չշարունակելու, այն է աշխատանքից հեռացման հարցը։ Նախարարության որոշման դեմ բողոքում են այդ կառույցի բուժաշխատակիցները, որոնց մի մասը ևս աշխատանքից ազատման դիմում են գրել։ Ավելին, Հայաստանի մանկական քաղցկեղի և արյան հիվանդությունների կենտրոնի տնօրեն Գևորգ Թամամյանը նույնպես ազատման դիմում էր ներկայացրել՝ նույն պատճառով։ Այս ամենին կողքից դիտորդի դեր է ստանձնել կառավարությունը, իսկ առողջապահության նախարարը դեռ արձակուրդն է վայելում։ Մինչդեռ խոսքը խիստ կարևոր կենտրոնի աշխատանքի և բազում մասնագետների պնդմամբ, պրոֆեսիոնալ ղեկավարի՝ անհասկանալի որոշմամբ այդ կարևոր գործից դուրս դնելու մասին է։

Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ


Հ․ Գ․ Միայն օրվա ավարտին Փաշինյանը իր ֆեյսբուքյան էջում տեղեկացրեց, թե առողջապահության նախարարին հանձնարարել է երկարացնել Ռ. Յոլյանի անվան Արյունաբանական կենտրոնի տնօրենի հետ աշխատանքային պայմանագիրը: Փաշինյանը միաժամանակ տարակուսանք էր հայտնել․ «Որոշ բժիշկների կողմից թեկուզ ոչ ուղղակի սպառնալիք է հնչել հիվանդ երեխաներին թողնել առանց խնամքի: Եթե նրանք երեխաներին բուժում են այնպես, ինչպես խոսում են, մտածելու շատ լուրջ բան ունենք»: Նույն տրամաբանությամբ տարակուսելի է, երբ կառավարության ղեկավարը մի քանի օր չէր արձագանքում երեխաների առողջությամբ զբաղվող բուժհաստատության խնդրին և իսկապես այս առումով նա մտածելու շատ լուրջ բան ունի։

Դիտվել է՝ 4169

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ