Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ Լեռնային Ղարաբաղից ռուս խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերման որոշումն ընդունվել է Բաքվի և Մոսկվայի միջև խորհրդակցությունների հիման վրա, ինչի արդյունքում ամրապնդվել են Ադրբեջանի և Ռուսաստանի հարաբերությունները: «Սա Ռուսաստանի Դաշնության և Ադրբեջանի առաջնորդների որոշումն էր»,- ասել է նա:                
 

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց

Իսրայելը 3 շաբաթով կարանտին հայտարարեց
19.09.2020 | 14:38

Այսօրվանից Իսրայելը 3 շաբաթով կրկին լոկդաուն հայտարարեց, երկրով մեկ նորից խիստ սահմանափումներ են մտցվել՝ կտրուկ ավելացել են կորոնավիրուսի դեպքերը։ Իսրայելի բնակիչներին տնից 500 մետրից ավելի հեռանալը արգելվում է։ Բացառությունները վերաբերում են աշխատավայրերին, որոնք չեն փակվել։


Սահմանափակումները համընկնում են հրեական տոնական օրերի հետ, որ ավանդաբար նշվում է բազմամարդ հավաքներով, շատերի կարծիքով` այս օրերին սահմանափակումներ մտցնելը սխալ է։ 9 միլիոն բնակչություն ունեցող Իսրայելում կորոնավիրուսի շուրջ 177000դեպք է հաստատվել, 1169 մարդ մահացել է։

Դիտվել է՝ 1897

Մեկնաբանություններ