Լեռնային Ղարաբաղում հայկական ներկայության բոլոր հետքերը ջնջելն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վարչակարգի նախագիծն է՝ ասել է Ֆրանսիայի խորհրդարանի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի ղեկավար Անն Լոուրենս Պետելը։ «Եկեղեցիներից, խաչքարերից և Արցախի Ազգային ժողովից հետո ադրբեջանցիներն այժմ գրոհում են կառավարության շենքը»,- գրել է Պետելն X սոցիալական ցանցի իր էջում:                
 

Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը

Արա Այվազյանը ներկայացրել է «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը
22.09.2020 | 00:17

Ազգագրական երգերով հանդես եկող երգիչ Արա Այվազյանն իր հանդիսատեսին է ներկայացրել «Ներիր Էրգիր» երգի տեսահոլովակը։ Երգը ստեղծվել է դեռևս 2013 թվականին, խոսքերի հեղինակը Մարսետ Սիրունյանն է, իսկ երաժշտության հեղինակը՝ Արա Այվազյանը, գործիքավորել է Գարեգին Առաքելյանը։

Արա Այվազյանը մտադրություն է ունեցել երգը թողարկել Հայոց ցեղասպանության 100-րդ տարելիցին, բայց ինչ-ինչ պատճառներով չի ստացվել։ Այս տարի ապրիլի 24-ին նախատեսված էր ներկայացնել այս երգի հիման վրա տեսահոլովակ, բայց համավարակով պայմանավորված հետաձգվել է։ Երկար սպասումից հետո օգոստոս ամսին նկարահանվել է տեսահոլովակ, որի ռեժիսորն է էդգար Ղուկասյանը (EDGAR Pro) , ով նաև հանդիսանում է
երգչի պրոդյուսերը։

Արա Այվազյանը երգը կատարում է իր աշակերտ Անդրանիկ Հակոբյանի հետ։ Ռուսաստանում գործող իր երաժշտական դպրոցի ընդունելության քննության ժամանակ Արան նկատել է Անդրանիկ Հակոբյանի տաղանդը, ով երգել է հենց «Ներիր Էրգիր»
երգը, և որոշել է երկու սերունդների համադրություն անել։ Հին և նոր սերունդների համադրությունը գեղեցիկ կերպով ներկայացվում է տեսահոլովակում։

Լուսանկարներ

. .
Դիտվել է՝ 2994

Մեկնաբանություններ